ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 փետրվարի 2021 թվականի N 248-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» N 1708-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) 1.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.
i
«5) Հայաստանի Հանրապետությունից այլ երկրներ հետագա արտահանման ենթակա (այդ թվում` Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ) ԱՏԳ ԱԱ 07, 08 ապրանքային խմբերին դասվող ապրանքների ներմուծման վրա, որոնք մինչև Հայաստանի Հանրապետության տարածքից դրանց փաստացի արտահանումը պետք է գտնվեն միայն ժամանման վայրի մաքսային մարմնում, իսկ արտահանման նպատակով այլ տրանսպորտային միջոցի վրա դրանց փոխաբեռնումը կարող է իրականացվել առանց ժամանման վայրի մաքսային մարմնի տարածքը լքելու` մաքսային մարմնի թույլտվությամբ:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.2-րդ կետով.
i
«1.2. Սույն որոշման 1.1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված դեպքի արդյունավետ հսկողությունն իրականացնելու նպատակով որպես ժամանման վայրի մաքսային մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Բագրատաշեն անցումային կետը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. փետրվարի 26
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 26 փետրվարի 2021 թվական: