Սեղմել Esc փակելու համար:
ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ Բ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

10 փետրվարի 2021 թվականի N 141

 

ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԻՓՈՏԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎՈՂ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

i

Քաղաքացին օգտվում է անհատական բնակելի տան կառուցման նպատակով` հիփոտեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման իրավունքից: Հողի սեփականության վկայականի մեջ որպես սեփականատեր, ինչպես նաև շինարարական թույլտվության մեջ նշված է քաղաքացու տվյալները: Քաղաքացու ամուսինը հանդիսանում է համավարկառու: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով: Հաշվի առնելով վերոգրյալը քաղաքացու ամուսինը հանդիսանում է համասեփականատեր, ուստի կարո՞ղ է օգտվել հիփոտեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման իրավունքից:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը վերադարձվում է ՀՀ տարածքում` մասնավորապես, անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղված հիփոտեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով` հաշվի առնելով նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումները:

i

Նույն հոդվածի 6-րդ մասին համապատասխան` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց եկամտային հարկի գումարների վերադարձը կատարվում է ՀՀ կառավարության 05.10.2017թ. «Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման կարգը սահմանելու մասին» N 1321-Ն որոշմամբ սահմանված կարգով: Կարգի 2-րդ կետին համապատասխան` նույն կարգի կիրառման իմաստով, վարկառու է հանդիսանում նաև վարձու աշխատող հանդիսացող հիփոթեքային վարկի համավարկառուն` բնակարանի (անհատական բնակելի տան) սեփականատեր (համասեփականատեր) հանդիսանալու դեպքում: Կարգի 5-րդ կետի 6-րդ ենթակետին համապատասխան` հարկային մարմնի կողմից հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով, ի թիվս այլ փաստաթղթերի, հարկային մարմին է ներկայացվում վարկառու համարվող անձին տրված` անհատական բնակելի տան շինարարության թույլտվություն (ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում գործող):

i

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում:

Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:

Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ անհատական բնակելի տան կառուցման նպատակով ստացված հիփոտեքային վարկի վարկառու (համավարկառու) հանդիսացող` վարձու աշխատող համարվող ֆիզիկական անձը ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածին և ՀՀ կառավարության 05.10.2017թ. 1321-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան կարող է օգտվել հիփոտեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման իրավունքից, նույն կարգի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը, այդ թվում` վարկառու (համավարկառու) համարվող անձին տրված (վերջինիս անունով տրամադրված)` անհատական բնակելի տան շինարարության թույլտվությունը (ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում գործող) հարկային մարմին ներկայացնելու դեպքում:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
10.02.2021
N 141
Իրազեկման թերթիկ