Սեղմել Esc փակելու համար:
ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ Բ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ Ա ...

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

25 դեկտեմբերի 2020 թվականի N 113

 

ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎՈՂ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձը հիփոթեքային վարկով բնակարանը ձեռք է բերել սնանկ ճանաչված կառուցապատող ընկերությունից: Գույքի առքուվաճառքի և գրավի (հիփոթեքի) պայմանագրերի կողմ հանդես է գալիս ոչ թե անմիջապես կառուցապատողը, այլ սնանկության գործով կառավարիչը:

Արդյո՞ք տվյալ դեպքում կգործի հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձը:

 

Պատասխան

i

ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը վերադարձվում է ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ ՀՀ տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով` հաշվի առնելով նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումները:

i

Նույն հոդվածի 6-րդ մասին համապատասխան` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց եկամտային հարկի գումարների վերադարձը կատարվում է ՀՀ կառավարության 05.10.2017թ. N 1321-Ն որոշմամբ սահմանված կարգով: Նշված կարգի`

- 5-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերին համապատասխան` հարկային մարմնի կողմից հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով, ի թիվս այլ փաստաթղթերի, հարկային մարմին է ներկայացվում ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցապատողի կողմից տրված տեղեկանք բնակարանը անմիջապես կառուցապատողից ձեռք բերված (բերվող) լինելու մասին, ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում բնակարանի առուվաճառքի (այդ թվում` նախնական) կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի մասին պայմանագիր,

- 8-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան` եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը մերժվում է, եթե չեն ներկայացվել Կարգի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը:

i

Հաշվի առնելով վերոնշյալը` հայտնում ենք, որ սնանկության գործընթացում գտնվող կառուցապատողին պատկանող գույքի (սնանկության գործով կառավարչի` ուղղակի վաճառքի կամ աճուրդի միջոցով) օտարման մասով օրենսգրքի 160-րդ հոդվածով որևէ սահմանափակում սահմանված չէ, և սնանկության գործընթացում գտնվող կառուցապատող հանդիսացող ընկերությունից բնակարանների ձեռքբերման նպատակով ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով վարձու աշխատողի եկամտային հարկի վերադարձը իրականացվում է ՀՀ կառավարության 05.10.2017թ. N 1321-Ն որոշմանը համապատասխան` հաշվի առնելով օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումները:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
25.12.2020
N 113
Իրազեկման թերթիկ