Սեղմել Esc փակելու համար:
ՀՀՇՆ 31-03-»ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀՇՆ 31-03-»ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

10 դեկտեմբերի 2020 թվականի N 95-Ն

 

ՀՀՇՆ 31-03-»ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերը, 16-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ՀՀՇՆ 31-03-»Հասարակական շենքեր և շինություններ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» N 82 հրամանով սահմանված ցանկի «ՍՆիՊ 2.08.02-89 «Հասարակական շենքեր և կառուցվածքներ» պարբերությունը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    Պարտականությունները կատարող            Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ քաղաքաշինության

կոմիտեի նախագահի

2020 թվականի դեկտեմբերի 10-ի

N 95-Ն հրամանի

 

ՀՀՇՆ 31-03-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն նորմերը տարածվում են հասարակական նշանակության նոր կառուցվող, վերակառուցվող և հիմնանորոգվող շենքերի և շինությունների նախագծմանը ներկայացվող պահանջների վրա:

2. Սույն շինարարական նորմերը տարածվում են նաև հասարակական նշանակության շենքերի և շինությունների համար սահմանված սանիտարահամաճարակային պայմանները բավարարող այլ գործառական նշանակության շենքերում ներկառուցվող հասարակական նշանակության սենքերի նախագծման վրա (անկախ դրանց սեփականության և կազմակերպաիրավական ձևից)` պահպանելով դրանց համար սահմանված շինարարական նորմերի պահանջները:

3. Հասարակական շենքերում թույլատրվում է այլ գործառական նշանակության սենքերի տեղակայում, եթե չեն խախտվում հասարակական շենքերին ներկայացվող բնապահպանական, սանիտարահամաճարակային ու անվտանգության շինարարական նորմերի պահանջները:

4. Հասարակական շենքերի հիմնական խմբերը, որոնց վրա տարածվում են սույն նորմերը, ներկայացված են Ցանկ 1-ում:

5. Սույն նորմերը չեն կիրառվում սեզոնային և ժամանակավոր հասարակական շինությունների նախագծման դեպքում:

6. Հանրակրթական նշանակության հասարակական շենքերին ու շինություններին ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՀՇՆ 31-03.01- շինարարական նորմերով:

 

II. ՆՈՐՄԱՏԻՎ ՎԿԱՅԱԿՈՉՈՒՄՆԵՐ

 

7. Սույն շինարարական նորմերում վկայակոչված են հետևյալ նորմատիվ փաստաթղթերը.

1) ՀՀՇՆ II-5.01-98 «Քաղաքաշինական համակարգերի հուսալիություն. Հիմնական դրույթներ»,

2) ՀՀՇՆ II-6.02-2006 «Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր»,

3) ՀՀՇՆ II-7.01-2011 «Շինարարական կլիմայաբանություն»,

4) ՀՀՇՆ IV-11.03.03-2002 «Ավտոկայանատեղեր»,

5) ՀՀՇՆ IV-11.07.01-2006 «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար»,

6) ՀՀՇՆ IV-12.02.01-2004 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում»,

7) ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր»,

8) ՀՀՇՆ 20-06-2014 «Շենքերի և կառուցվածքների վերակառուցում, վերականգնում և ուժեղացում. Հիմնական դրույթներ»,

9) ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն»,

10) ՀՀՇՆ 22-03-2017 «Արհեստական և բնական լուսավորում»,

11) ՀՀՇՆ 22-04-2014 «Պաշտպանություն աղմուկից»,

12) ՀՀՇՆ 24-01-2016 «Շենքերի ջերմային պաշտպանություն»,

13) ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում»,

14) ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր»,

15) ՀՀՇՆ 31-03.01-2014 «Հանրակրթական նշանակության շենքեր»,

16) ՀՀՇՆ 40-01.01-2014 «Շենքերի ներքին ջրամատակարարում և ջրահեռացում»,

17) ՇՆՁ IV-12.101-04 «Գազաբաշխման համակարգերի նախագծում և շինարարություն»,

18) ՀՍՏ 211-2001 «Շենքեր. Տերմիններ և սահմանումներ»,

19) ՀՍՏ 242-2005 «Շենքերի և շինությունների կոնստրուկցիաներ և կոնստրուկտիվ տարրեր. Տերմիններ և սահմանումներ»,

20) ԳՕՍՏ ԻՍՕ 14644.4-2002 «Մաքուր սենքեր և դրանց հետ կապված վերահսկվող միջավայրեր. Մաս 1. Օդի մաքրության դասակարգում»,

21) ԳՕՍՏ 30494-2011 «Շենքեր բնակելի և հասարակական. Միկրոկլիմայի հարաչափերը սենքերում»:

 

III. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

8. Սույն շինարարական նորմերում կիրառված են հետևյալ տերմինները իրենց սահմանումներով.

1) անցասրահ` վերգետնյա կամ գետներեսի լրիվ կամ մասամբ ծածկած հորիզոնական կամ թեք ձգված շինություն, որը նախատեսված է շենքերն ու շինություններն իրար հետ կապելու, ինժեներական և տեխնոլոգիական փոխադրուղիների, ինչպես նաև հաղորդակցման համար,

2) ատրիում` շենքի մաս կազմող և ուղղաձիգ զարգացող (երեք և ավելի հարկեր) ու սովորաբար վերին բնական լուսավորությամբ տարածություն, դեպի որը բացված են հարկաբաժինների անցասրահները,

3) աստիճան` սանդուղքի հիմնական տարր` մեկ քայլ բարձրանալու կամ իջնելու համար,

4) արգելապատնեշ` բարձրության անկման տեղում շինարարական կոնստրուկցիաներ, որոնք կառուցվում են սանդուղքներին, հարթակներին, պատշգամբներին, անցումներին, միջնահարկերին, տանիքներին կից` բարձունքից մարդկանց հնարավոր անկումը և վնասվածքները կանխելու համար,

5) բազմալույս տարածք` շենքերում և շինություններում մի շարք հարկերի բարձրությամբ ներքին տարածք, դահլիճ կամ սրահ: Ըստ հարկերի քանակի լինում են երկլույս, եռալույս, քառալույս և այլն,

6) բազրիք` սանդուղքների, պատշգամբների, կամուրջների ճաղաշարերի վրա ձգվող հորիզոնական շինվածքը,

7) բեմաճաղ` բեմական պաստառների մետաղական կախիչներ,

8) խորշապատշգամբ` շենքի ծավալի մեջ պարփակված և տարածության մեջ բացված սենք,

9) կիսահարկ (անտրեսոլ)` հասանելի հարթակ սենքի երկլույս ծավալում, որը տեղակայված է հավելյալ բարձրությամբ հարկի սահմաններում, և որի մակերեսը չի գերազանցում սենքի մակերեսի 40%-ը: Կիսահարկը հարկ չի համարվում,

10) հանդիսականների նստարանաշարեր` հանդիսականների համար աստիճանաձև բարձրացող շինություն` նստարանների շարքերի տեսքով, որը տեղադրվում է բաց և ծածկած խաղասպարեզների մարզադաշտերի ու լողավազանների շուրջը կամ դրանց երկայնքով,

11) հանդիսասրահ` սրահ, բազմամարդ միջոցառումների համար,

12) հողմարգել` միջանցիկ տարածություն շենքի, աստիճանավանդակի, և այլ տարածքների մուտքերի դռների միջև սառը օդի, ծխի և հոտերի ներթափանցումն արգելելու համար,

13) ձեղնահարկ` տարածություն շենքի վերնահարկի ծածկի և տանիքի ծածկույթի միջև,

14) ճաղաշար` սանդուղքների, պատշգամբների, կամուրջների եզրերի վրա ձգվող, ճաղերից սարքված ցանկապատ,

15) մանսարդային հարկ` հարկ շենքի ձեղնահարկի ազատ տարածության մեջ, որի ճակատը ամբողջությամբ կամ մասամբ առաջանում է լանջավոր տանիքի հարթություններով, իսկ հարկի բարձրությունը տանիքի լանջի և շենքի ճակատի հատման մասում չպետք է գերազանցի 1,5 մ-ը,

16) մարդկանց հոսքի խտություն` տարհանվող մարդկանց քանակի հարաբերությունը տարհանման ուղու մակերեսին (մարդ/մ2),

17) մարզադահլիճ` 150 քմ և ավելի մակերես ունեցող դահլիճ մարզումների և մրցումների կազմակերպման համար, որտեղ կարելի է նախատեսել նստարանաշար` հանդիսականների համար,

18) մարզական բլոկ-սեկցիա` մարզադահլիճ, հանդերձարաններ, գույքի սենք, բուժման կետ և մարզչի կաբինետ ներառող ինքնուրույն կառույց,

19) մարզասրահ` մինչև 150 քմ մակերեսով սրահ` մարմնամարզական դասընթացների և մարզումների համար, որտեղ չի նախատեսվում նստարանաշար հանդիսականների համար,

20) նկուղային հարկ` հարկ, որի հատակի նիշը ցածր է գետնի հատակագծային նիշից` մայթից կամ սալվածքից հարկի բարձրության կեսից ավելի չափով,

21) նստարանաշար` աստիճանաձև նստելաշարքերով շինություն հանդիսականների համար,

22) շենքի բարձրություն (հրդեհատեխնիկական)` հեռավորությունը հրշեջ մեքենայի երթևեկելի մակերևույթից մինչև շենքի ճակատի վերին հարկի բացվածքի ներքին նիշը, իսկ շահագործվող տանիքի դեպքում` մինչև տանիքի արգելապատնեշի վերին նիշը,

23) շենքի բարձրություն (ճարտարապետական)` շենքի հիմնական բնութագրերից մեկը. որոշվում է հարկերի քանակով կամ ուղղաձիգ գծային չափով` հաշված հողի նախագծային նիշից մինչև շենքի ամենաբարձր կառուցվածքային տարրի (հարթ տանիքի դեպքում` արգելապատնեշ, լանջավոր տանիքի դեպքում` պիպ, ճակտոն, գմբեթ, սայր, աշտարակ և այլն) վերին նիշը: Տանիքին տեղադրված ինժեներական սարքավորումների` ալեհավաք, շանթարգել և այլն բարձրությունները շինության բարձրության մեջ չեն դիտարկվում,

24) որմնախարսխային հարկ` հարկ, որի հատակի նիշը հարկի բարձրության կեսից պակաս ցածր է գետնի հատակագծային նիշից, մայթից կամ սալվածքից,

25) չծխապատվող սանդղավանդակ` սանդղավանդակ, որը նախատեսվում է հրդեհի ժամանակ մարդկանց տարհանման համար, լինում է երեք տեսակի`

ա. չծխապատվող սանդղավանդակ` մուտքն արտաքին ծխազատ բաց անցումից,

բ. չծխապատվող սանդղավանդակ` հրդեհի ժամանակ օդի ճնշումային ներածմամբ,

գ. չծխապատվող սանդղավանդակ` օդի ճնշումային համակարգով սարքավորված նախամուտքով,

26) սանդղաբազուկ` աստիճաններից կազմված հավաքովի թեք կոնստրուկցիա, որը տեղադրվում է սանդղավանդակի երկու սանդղահարթակների միջև: Մեկ սանդղաբազուկով սանդուղքները անվանվում են միաբազուկ սանդուղքներ,

27) սանդղաբազուկի լայնություն` սանդուղքի հանդիպակաց բազրիքների, արգելապատնեշների կամ ճաղաշարերի միջև հեռավորությունը: Եթե դրանք գտնվում են աստիճաններից դուրս, ապա սանդղաբազուկի լայնությունը հավասարվում է նրանում առկա աստիճանի երկարությանը,

28) սանդղավանդակ` հիմնական պատող կոնստրուկցիաներով սահմանափակված սենք, որտեղ տեղավորվում են սանդուղքները, լինում են երկու տեսակի`

ա. սանդղավանդակներ յուրաքանչյուր հարկում արտաքին ապակեպատ կամ բաց բացվածքներով,

բ. սանդղավանդակներ ապակեպատ բացվածքով վերին ծածկում,

29) սանդուղք` սանդղավանդակի կառուցվածքային տարր, որն ապահովում է հարկերի ուղղաձիգ կապը, լինում է երեք տեսակի`

ա. փակ` տեղադրված ներքին սանդղավանդակում, (տեսակ 1),

բ. բաց` տեղադրված նախասրահներում, ճեմասրահներում և այլուր, (տեսակ 2),

գ. արտաքին` մուտքերի և ելքերի կազմակերպման, ինչպես նաև տարհանման և տեխնիկական նպատակների համար տեղադրված սանդուղքներ շենքի ճակատային մասում (տեսակ 3),

30) սենք` պատող կոնստրուկցիաներով սահմանափակված շենքի ներքին տարածք, որը ծառայում է տարբեր գործառույթների,

31) ստորգետնյա հարկ` հարկ, որը ամբողջ բարձրությամբ գտնվում է հողի նախագծային նիշից ցածր,

32) սպորտային մարմնամարզության սենք` 12x12 մ կամ ավելի փոքր չափերի սենք` մարզասարքերի տեղադրման, մարզախաղերի, ռիթմիկ մարզումների համար,

33) վերգետնյա հարկ` հարկ, որի հատակի նիշը ցածր չէ հողի նախագծային` մայթի կամ շենքի սալվածքի նիշից: Հողի նախագծային փոփոխական նիշերի դեպքում հարկը համարվում է վերգետնյա, եթե հարկաբաժնի ընդհանուր մակերեսի 60%-ը գտնվում է հողի նիշից բարձր, կամ նորմատիվ պահանջներին համապատասխան նախատեսված տարհանման ելքերը այդ հարկից ունեն անմիջական հորիզոնական կապ դեպի հողի նիշը,

34) վերելակային սպասասրահ` վերելակի շահագործման համար նախատեսված հարթակ, որը հաճախ համատեղվում է նախամուտքերի, ճեմասրահների և միջանցքների հետ,

35) քաղաքացիական պաշտպանության պաշտպանական շինություն` ապաստարան, թաքստոց, որը նախատեսված է ռազմական դրության ժամանակ զենքի խոցման միջոցների գործոնների ազդեցությունից, ինչպես նաև խաղաղ ժամանակ արտակարգ իրավիճակների առաջացման դեպքերում մարդկանց պատսպարման և այնտեղ գտնվելու ընթացքում նրանց կենսագործունեության ապահովման համար:

 

IV. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

9. Շինարարության համար հատկացված հողատարածքում հասարակական շենքերի և շինությունների տեղակայումը պետք է համապատասխանի ՀՀՇՆ 30-01 շինարարական նորմերի պահանջներին:

10. Հասարակական շենքերի և շինությունների համար հատկացվող հողատարածքների չափերը, ինչպես նաև սպասարկման հիմնարկների հողամասերի չափերը, տարողությունը և տեղաբաշխումն անհրաժեշտ է ընդունել ըստ ՀՀՇՆ 30-01 շինարարական նորմերի` հաշվի առնելով բնակչության սակավաշարժուն խմբերի ազատ տեղաշարժը ապահովող ՀՀՇՆ IV-11.07.01 շինարարական նորմերի պահանջները:

11. Հասարակական շենքերի ընդհանուր, օգտակար և հաշվարկային մակերեսների, շինարարական ծավալի, կառուցապատման մակերեսի և հարկայնության հաշվարկի կանոնները ներկայացված են սույն շինարարական նորմերի Ցանկ 2-ում:

12. Նոր կառուցվող հասարակական շենքերում հարկի մաքուր բարձրությունը (հատակից առաստաղ), այդ թվում առողջարանների բնակելի սենքերում, պետք է լինի ոչ պակաս 3 մ-ից, իսկ ժամանակավոր կացության բնակելի շենքերում (հյուրանոցներ, բուժարաններին կից պանսիոնատներ և այլ)` համաձայն ՀՀՇՆ 31-01 շինարարական նորմերի պահանջների:

13. Բազմաբնակարան բնակելի շենքերում ներկառուցված մինչև 40 մարդ տարողունակությամբ հասարակական սպասարկման օբյեկտների, մինչև 250 մ2 առևտրային մակերեսով առևտրային օբյեկտների և նախադպրոցական կրթական հաստատությունների (այսուհետ` ՆԴՀ) հարկի բարձրությունը թույլատրվում է ընդունել այն բնակելի շենքի հարկի բարձրության չափ, որում դրանք ներկառուցվում են: Այլ նշանակության շենքերի վերակառուցման և որպես ՆԴՀ հարմարեցման դեպքում հարկի բարձրությունն ընդունվում է տվյալ շենքի հարկի բարձրության չափով:

14. Տեխնոլոգիական գործառույթների համար օգտագործվող սենքերի հարկի բարձրությունները պետք է ընդունել` համաձայն համապատասխան գործառույթների համար սահմանված նորմատիվ պահանջների:

15. Տեխնիկական հարկի բարձրությունը` հատակից մինչև շինարարական կոնստրուկցիայի ստորին նիշը պետք է լինի 2,1 մ-ից ոչ պակաս: Տարհանման և վթարային ելքերը պետք է նախատեսվեն հակահրդեհային նորմերի պահանջներին համապատասխան:

16. Հիմնական գործառնական տարածքներին կից օժանդակ միջանցքների ու սենքերի բարձրությունը թույլատրվում է նվազեցնել մինչև 2,2 մ, իսկ այցելուների համար նախատեսված սպասասրահներում` մինչև 2,4 մ:

17. Սպասարկող անձնակազմի անցուղիներում հարկի բարձրությունը մինչև կոնստրուկցիաների կամ ինժեներական հաղորդակցուղիների ստորին նիշը պետք է լինի ոչ պակաս 1,8 մ-ից: Մինչև 2 մ երկարությամբ անցումներում թույլատրվում է նվազեցնել բարձրությունը մինչև 1,6 մ: Տեխնիկական հարկից ելքի բացվածքի նվազագույն բարձրությունը պետք է լինի 1,5 մ:

18. Շենքի մուտքի առջևի հարթակի նիշը, որպես կանոն, պետք մայթի նիշից բարձր լինի ոչ պակաս 0.15 մ: Թույլատրվում է շենքի առաջին հարկը և հարթակը նախատեսել միևնույն նիշով, եթե նախամուտքը պաշտպանված է տեղումների ներթափանցումից:

19. Գործառական սենքերը, որոնք թույլատրվում է տեղաբաշխել հասարակական շենքերի որմնախարսխային և նկուղային հարկերում, ներկայացված են Ցանկ 3-ում:

20. Հասարակական շենքերում որպես ուղղաձիգ կապի միջոց օգտագործվում են վերելակներ, շարժասանդուղքներ, սահող կամ բարձրացնող հարթակներ հաշմանդամություն ունեցող անձանց համար և ուղղաձիգ կապի այլ միջոցներ: Նշված միջոցները պետք է նախագծվեն և տեղակայվեն հաշվի առնելով համապատասխան նորմատիվ փաստաթղթերով և տեխնիկայի անվտանգության գործարանային հրահանգներով նախատեսված պայմանները:

21. Մարդատար վերելակները.

1) նախատեսվում են նոր նախագծվող հասարակական շենքերում (եթե դրանց վրա չեն տարածվում ՀՀՇՆ IV-11.07.01 շինարարական նորմերի պահանջները)`

ա. եթե վերին հարկի հատակի նիշը 9,9մ և ավելի է առաջին հարկի հատակի նիշից,

բ. առողջարաններում, հյուրանոցներում, զբոսաշրջային հանգրվաններում, եթե վերին հարկի հատակի նիշը 6,6մ և ավելի է առաջին հարկի հատակի նիշից,

գ. հիվանդանոցային վերելակները պետք է նախատեսել երկու և ավելի հարկայնությամբ հիվանդանոցներում, ծննդատներում, քույրական խնամքի տներում, վերականգնողական կենտրոններում, ծերանոցներում, առողջարաններում, եթե առաջին հարկից վերև գտնվում են հիվանդասենյակներ, բնակելի կամ այլ բաժանմունքներ, ուր խնամառուներին տեղափոխում են անվապատգարակների միջոցով,

2) թույլատրվում է չնախատեսել մարդատար վերելակներ`

ա. եթե գոյություն ունեցող հիվանդանոցային վերելակները հարմարեցված են այցելուների տեղափոխման համար,

բ. գոյություն ունեցող շենքի վերնակառույց մանսարդային հարկում, եթե այն հիմնավորվում է նախագծի տեխնոլոգիական մասով:

22. Մարդատար վերելակների քանակը բուժական-պրոֆիլակտիկ հաստատություններում որոշվում է հաշվարկով, սակայն երկուսից ոչ պակաս: Առնվազն մեկ վերելակի խցի և դռան բացվածքի չափերը պետք է ապահովեն այցելուների պատգարակով տեղափոխման պայմանները:

23. Մարդատար վերելակների քանակը որոշվում է հաշվարկով, սակայն երկուսից ոչ պակաս: Թույլատրվում է երկրորդ վերելակը փոխարինել բեռնամարդատար վերելակով, եթե ըստ հաշվարկի մեկ մարդատար վերելակի առկայությունը բավարարում է ուղղաձիգ տեղափոխման պահանջները:

24. ՆԴՀ-ներում թույլատրվում է նախատեսել մեկ վերելակ կամ վերհան հարթակ (եթե հաշվարկով պահանջվում է ընդամենը մեկը), որը հասանելի է սայլակավոր հաշմանդամների համար և ապահովված է վերջիններիս փրկարարական միջոցառումների իրականացման հնարավորություններով` վերելակի խափանման դեպքում:

25. Շենքի վերելակներից մեկի խցի չափսը պետք է լինի ոչ պակաս 210x110 սմ` մարդուն պատգարակով տեղափոխելու հնարավորություն ապահովելու համար: Եթե դռնակը նախատեսված է վերելակի լայն կողմից, ապա այն պետք է շեղված լինի կենտրոնից և ունենա 120 սմ լայնությամբ բացվածք:

26. Մարդկանց մշտական ներկայությամբ ամենահեռավոր սենքի դռներից մինչև մարդատար վերելակը պետք է լինի ոչ ավելի, քան 60մ: Մարդատար վերելակների սրահի լայնությունը պետք է լինի ոչ պակաս.

1) միաշարք տեղադրված վերելակների դեպքում 2 մ, եթե վերելակի խցի խորությունը մինչև 150 սմ է,

2) 2.5մ, եթե վերելակի խցի խորությունը 150-200 սմ է,

3) խցիկի խորության 1.3 պատիկը, եթե վերելակի խցի խորությունը 200 սմ-ից ավելի է:

4) ընդհանուր սպասասրահով երկշարք վերելակների դեպքում` սպասասրահի լայնությունը պետք է լինի վերելակի ամենափոքր խորության կրկնակիի չափ:

27. Բարձրագույն ուսումնական հաստատություններում, երբ ուսումնական մասնաշենքերի հարևան հարկերում ուսանողների հաշվարկային թիվը 200-ից ավելի է, սանդղաբազուկների լայնությունը պետք է լինի 1,5 մ-ից ոչ պակաս:

28. Օդափոխման խցերը, վերելակների հորաններն ու մեքենախցերը, պոմպակայանները, սառնարանային սարքավորումների մեքենախցերը, ջերմային կետերն ու այլ տեխնիկական սենքերը, որոնց սարքավորումները հանդիսանում են աղմուկի և թրթռման աղբյուր, չպետք է տեղակայվեն հանդիսասրահների, փորձասրահների, բեմերի, ձայնասարքավորումների, ընթերցասրահների, հիվանդասենյակների, բուժական կաբինետների, վիրահատարանների, մարդկանց մշտական աշխատասենյակների, հասարակական շենքերում տեղակայված բնակելի սենքերի վրա, ներքո կամ հարակից տարածքներում: Դրանց տեղադրումը նշված սենքերի վրա, ներքո կամ հարակից թույլատրելի է, եթե դրանցում ապահովվում է թրթռային ու ձայնային ճնշման նորմատիվ մակարդակը, որը պետք է համապատասխանի ՀՀՇՆ 22-04 շինարարական նորմերի պահանջներին:

29. Հասարակական շենքերում անհրաժեշտ է նախատեսել խմելու, տնտեսական, հակահրդեհային և տաք ջրամատակարարում, կոյուղի և ջրթող համակարգեր` համաձայն` ՀՀՇՆ 40-01.01 շինարարական նորմերի պահանջներին:

30. Հասարակական շենքերում պետք է նախատեսել ջեռուցման, օդափոխման ու օդի լավորակման համակարգեր, որոնք կապահովեն անհրաժեշտ ջերմախոնավային ռեժիմ, կհամապատասխանեն օդի մաքրման ու վնասազերծման պայմաններին ներկայացվող պահանջներին, խոնավության, օդի մաքրման ու վնասազերծման պայմաններին: Հասարակական շենքերի ջեռուցումը, օդափոխումը, օդի լավորակումը, ծխահեռացումը պետք է նախագծվեն ըստ ՀՀՇՆ IV-12.02.01 շինարարական նորմերի պահանջների, իսկ շենքերի և շինությունների հրդեհային անվտանգության պայմանները` ըստ ՀՀՇՆ 21-01 շինարարական նորմերի:

31. Հասարակական շենքերում անհրաժեշտ է նախատեսել էլեկտրամատակարարում, էլեկտրասարքավորում, էլեկտրալուսավորում, հեռախոսակապի և ինտերնետ համակարգեր` ելքով դեպի ընդհանուր օգտագործման հեռախոսացանց, հեռահաղորդակցման ընդունման ցանց, նաև հրդեհի և բնական աղետների դեպքերում` կենտրոնական և տեղական իրազեկումների համար նախատեսված թույլ էլեկտրահոսանքների ցանց:

32. Նախագծման առաջադրանքի համաձայն` շենքերի համալիրները, առանձին մասնաշենքերն ու սենքերը կարող են կահավորվել պահակային ազդանշանային, տեղեկատվության ու ձայնագրման համակարգերով, տեղական (ներքին) հեռախոսային կապի, տեղական հեռուստադիտման, միաժամանակյա թարգմանության, ժամանակի ազդանշման սարքերով, շենքի ինժեներական կահավորումների ավտոմատացման ու գործակարգավորման սարքավորումներով, գազահագեցման (ծխահեռացման, ջրահեղեղման) և այլ համակարգերով:

33. ՆԴՀ-ների, առողջապահական հաստատությունների, հաշմանդամություն ունեցող անձանց և ծերերի գիշերօթիկների, մանկատների շենքերը պետք է կահավորված լինեն ազդարարման կենտրոնացված տեսադիտման կապուղով:

34. Հասարակական շենքերում տեսադիտման և տեխնիկական այլ սարքավորումներով հագեցված սենքերի նախագծման դեպքում, պետք է նախատեսել համացանցին միանալու հնարավորություն:

35. Հասարակական շենքերի էլեկտրատեխնիկական սարքավորումները, ինչպես և էլեկտրասնուցման պահուստային աղբյուրները (անհրաժեշտության դեպքերում) պետք է նախագծվեն` ըստ նախագծման առաջադրանքի:

36. Շենքերի շանթապաշտպանումն իրականացվում է հաշվի առնելով հեռուստաալեհավաքների և հեռախոսային ցանցի սյունաշարի կամ լարահաղորդային հեռարձակման ցանցի առկայությունը:

37. Հասարակական շենքերի կենցաղային գազամատակարարումը պետք է նախատեսել ըստ ՀՀՇՆ IV-12.03.01 շինարարական նորմերի պահանջների:

38. ՆԴՀ-ներում, բուժկենտրոնների ստացիոնար և բուժական մասնաշենքերին ներկառուցված սննդի սենքերում, թատրոնների ու կինոթատրոնների բուֆետներում (ըմպելասրահներում) ու սրճարաններում չի թույլատրվում գազի սարքավորումների տեղադրում:

39. Բժշկական գազամատակարարման համակարգը պետք է նախագծել առողջապահական հիմնարկների նախագծման գործող նորմերի համաձայն:

40. Հրակայունության երրորդ աստիճանից ոչ պակաս առողջապահական հաստատության շենքերի հեռավորությունը մինչև ցնդող հեղուկ նյութերի 16 տ-ից ոչ ավելի տարողությամբ պահեստներից պետք է լինի 9 մ-ից ոչ պակաս: Նման պահեստները թույլատրվում է տեղադրել շենքի արտաքին խուլ պատերի դիմաց, եթե մոտակա պատուհանի հեռավորությունը պահեստից 9 մ-ից պակաս չէ: Թթվածնով բալոնները (10 հատից ոչ ավելի, յուրաքանչյուրը 40լ տարողությամբ) պետք է տեղադրվեն հատուկ հրակայուն պահարաններում, պատուհաններից ու դռներից հորիզոնական և ուղղաձիգ ուղղությամբ առնվազն 4մ հեռավորության վրա: Չի թույլատրվում ազոտի և թթվածնի գերօքսիդների խողովակաշարերի տեղակայում աստիճանավանդակներում և վերելակների սպասասրահներում: Գազամատակարարումը պետք է նախագծվի գործող նորմերին համապատասխան:

41. Շենքերում և շինություններում միջանցիկ անցուղիները (հետիոտնի կամ տրանսպորտային միջոցների շարժման, բացառությամբ հրշեջ մեքենաների), գետնի կամ առաջին հարկի մակարդակում թույլատրվում է նախագծել ցանկացած փոխդասավորմամբ, որը չի խոչընդոտի հետիոտնի կամ տրանսպորտային միջոցների անարգել շարժմանը:

42. Միջանցիկ անցուղիները, որոնք նախատեսվում են հրշեջ ավտոմեքենաների անցման համար, պետք է նախատեսել 3,5 մ-ից ոչ պակաս լայնությամբ և 4,5 մ-ից ոչ պակաս բարձրությամբ: Շենքի ներքին բակի համար, որի մակերեսը չի գերազանցում 250 քմ-ը, հրշեջ ավտոմեքենաների համար անցուղիներ չի պահանջվում:

43. Դեպի շենքի նախասրահ և սանդղավանդակներ տանող առաջին հարկի մակարդակի բոլոր արտաքին մուտքերում պետք է նախատեսել բնական լուսավորությամբ նախամուտքեր, բացվող դռան չափին գումարած նվազագույնը 0.3մ, բայց 1.8 մ-ից ոչ պակաս խորությամբ և լայնությամբ` հավասար դռների բացվածքի չափին, գումարած ոչ պակաս 0,3մ կամ նախատեսել ջերմաօդային պատնեշներ` ըստ ՀՀՇՆ IV-12.02.01 շինարարական նորմերի պահանջների: Թույլատրվում է արտաքին սանդղավանդակում նախատեսել ջերմամեկուսացված դուռ, առանց հողմարգելի, եթե այն նախատեսված է միայն տարհանման համար:

44. Ջրահեռացումը տանիքներից պետք է նախագծել ըստ շենքերին ներկայացվող հետևյալ պահանջների.

1) լանջավոր տանիքներից`

ա. մինչև երկհարկանի շինություններում թույլատրվում է արտաքին ազատ ջրահեռացում, մուտքային մասերում և երկրորդ հարկի պատշգամբների վրա անձրևապաշտպան հովարների նախատեսման պարտադիր պայմանով, ընդ որում շենքի քիվի ելուստային հատվածը պետք է լինի 0.6 մ-ից ոչ պակաս,

բ. մինչև հինգ հարկանի շինություններում պետք է նախատեսել կազմակերպված (արտաքին կամ ներքին) ջրահեռացում,

գ. վեց և ավելի հարկայնության դեպքում պետք է նախատեսել ներքին ջրահեռացում:

2) Հարթ տանիքով երեք և ավելի հարկայնությամբ շենքերում պետք է նախատեսել ներքին ջրահեռացման համակարգ` ջրահեռացումը կազմակերպելով դեպի արտաքին մակերևույթ: Այս դեպքում պետք է նախատեսվեն ձմռան պայմաններում ուղղաձիգ ջրատարերի սառցակալումը կանխարգելող միջոցառումներ:

3) Տանիքի հատվածների միջև նիշերի 1,5 մ-ը գերազանցող տարբերության առկայության դեպքերում չի թույլատրվում անկազմակերպ ազատ ջրահեռացում` վերին մակարդակից դեպի ստորին մակարդակներ:

45. Ժամանակավոր կացության շենքերում բնակելի սենքերը պետք է նախագծվեն ՀՀՇՆ 31-01 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

46. Շենքերում թույլատրվում է նախատեսել տեխնոլոգիական գործունեության մաս կազմող արտադրական և պահեստային սենքեր, եթե դրանք նախատեսված են նախագծման առաջադրանքով:

47. Հասարակական շենքերում ու շինություններում այլ նշանակության սենքերի տեղակայումը թույլատրվում է տվյալ հասարակական շենքի համար սահմանված բնապահպանական, սանիտարահամաճարակային ու անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխանության պայմանով:

48. Հասարակական շենքերի և շինությունների նախագծման ժամանակ, բացի սույն շինարարական նորմերից, պետք է կիրառել նաև տվյալ գործառական նշանակության շենքերի վերաբերյալ գործող շինարարական նորմերի պահանջները:

49. Սենքերը, որոնք ըստ հասարակական շենքերի գործառական նշանակության թույլատրվում է տեղակայել որմնախարսխային և նկուղային հարկերում, ներկայացված են Ցանկ 3-ում:

50. Նոր կառուցվող հասարակական նշանակության շենքերը քաղաքացիական պաշտպանության պաշտպանական շինությունների վերաբերյալ շինարարական նորմերով սահմանված պահանջների և ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայն պետք է նախագծել նկուղային հարկով` երկակի գործառական նշանակությամբ: Նկուղային հարկերը պետք է հարմարեցված լինեն ռազմական դրության, ինչպես նաև խաղաղ ժամանակ արտակարգ իրավիճակների առաջացման դեպքերում բնակչության պատսպարման նպատակով, որպես քաղաքացիական պաշտպանության պաշտպանական շինություն (ապաստարան, թաքստոց) ծառայելու համար: Նկուղային հարկերը կառուցելիս պետք է հաշվի առնել հաշմանդամություն ունեցող անձանց համար դրանց մատչելիության պահանջները:

 

V. ՀԻՄՆԱԿԱՆ ՍԵՆՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

51. Սենքերի կազմը և մակերեսները որոշվում են` տվյալ հասարակական շենքերի համապատասխան տիպերի գործառական նշանակությամբ պայմանավորված տեխնոլոգիական պահանջներին համապատասխան և ըստ սույն փաստաթղթում բերված հաշվարկային նորմերի:

52. Վերակառուցման ժամանակ առանձին սենքերի կամ դրանց խմբերի մակերեսների համար նախատեսված նորմերի նվազեցումը թույլատրվում է մինչև 10%, իսկ բնակելի շենքերում ներկառուցվող հասարակական սենքերի համար` 15%: Նորմերի նշված նվազեցումները չպետք է վատթարացնեն տվյալ սենքերում իրականացվող գործունեության ընթացքը:

53. ՆԴՀ-ների շենքերը կազմավորվում են 2 ամսականից մինչև 6 տարեկան երեխաների համար` կազմելով տարիքային խմբեր` ըստ աղյուսակ 1-ի:

 

Աղյուսակ 1

.____________________________________________________________________.

|            Խմբեր             |           Տարիքը           |Տեղերի  |

|                              |                            |քանակը  |

|                              |                            |խմբերում|

|______________________________|____________________________|________|

|1. Մսուրային.                 |2 ամսականից մինչև  1 տարեկան|   15   |

|1) վաղ տարիքի առաջին խումբ    |1-ից մինչև  2 տարեկան       |   20   |

|2) վաղ տարիքի երկրորդ խումբ   |2-ից մինչև  3 տարեկան       |   20   |

|3) կրտսեր տարիքի առաջին խումբ |                            |        |

|______________________________|____________________________|________|

|2. Նախադպրոցական.             |3-ից մինչև  4 տարեկան       |   25   |

|1) կրտսեր տարիքի երկրորդ խումբ|4-ից մինչև  5 տարեկան       |   25   |

|2) միջին տարիքի խումբ         |5-ից մինչև  6 տարեկան       |   25   |

|3) ավագ տարիքի խումբ          |                            |        |

.____________________________________________________________________.

 

54. Նոր կառուցվող ՆԴՀ-ների հզորությունն ու զբաղեցվող հողատարածքի հարաչափերը որոշվում են ըստ ՀՀՇՆ 30-01 շինարարական նորմերի:

55. ՆԴՀ-ների նորակառույց շենքերի հիմնական սենքերի մակերեսները ընդունվում են ըստ աղյուսակ 2-ի:

 

Աղյուսակ 2

.______________________________________________________________.

|Հ/հ|Սենքերի անվանումը|Լրակազմ     |        Փոքրակազմ խմբեր    |

|   |                 |խմբակային   |___________________________|

|   |                 |բջիջները    |Մսուրային,  |Նախադպրոցական,|

|   |                 |(մսուրային  |մեկ երեխայի |մեկ երեխայի   |

|   |                 |և  նախադպրո-|համար, ոչ   |համար, ոչ     |

|   |                 |ցական խմբերի|պակաս, մ2   |պակաս, մ2     |

|   |                 |համար), մ2  |            |              |

|___|_________________|____________|____________|______________|

|1  |Խմբակային սենյակ |      50    |     2,5    |     2,0      |

|___|_________________|____________|____________|______________|

|2  |Ննջարան          |      50    |     1,8    |     2,0      |

|___|_________________|____________|____________|______________|

|3  |Հանդերձարան      |      18    |     1,0    |     1,0      |

|___|_________________|____________|____________|______________|

|4  |Զուգարան         |      16    |     0,8    |     0,9      |

|___|_________________|____________|____________|______________|

|5  |Բուֆետ           |     3,8    |3.8 մեկ խմբի|3,8 մեկ խմբի  |

|   |                 |            |   համար    | համար        |

.______________________________________________________________.

 

56. Տարիքային տարբեր խմբերի խմբակային բջիջներն ու ծածկապատշգամբները պետք է տեղակայել միմյանցից և այլ սենքերից առանձնացված: Երկրորդ կամ երրորդ հարկում տեղակայված նախադպրոցականների հանդերձարանները կարող են նախատեսվել առաջին հարկում: Մսուրային տարիքի 1-ին խմբի ընդունարանում պետք է տեղ առանձնացվի կրծքով կերակրվող երեխաների մայրերի համար:

57. Յուրաքանչյուր խմբակային բջիջ պետք է ունենա երկու առանձնացված տարհանման ելք:

58. 95 և ավելի տեղ ունեցող ՆԴՀ-ներում պետք է նախատեսել ոչ պակաս 70 մ2 մակերեսով դահլիճ` երաժշտական և մարզական զբաղմունքների համար: Դահլիճին կից պետք է լինի ոչ պակաս 6 մ2 մակերեսով պահոց` երաժշտական և մարզական սարքավորումների համար: 280 և ավելի տեղերով լրակազմ ՆԴՀ-ները պետք է համալրվեն 50 մ2 մակերեսով առանձնացված մարզասրահով: Դահլիճն ու մարզասրահը չպետք է լինեն միջանցիկ և պետք է ունենան հատակի ցածր ջերմահաղորդականությամբ ծածկույթ (մանրահատակ, տախտակ, տաք հենքով խցանալաթ (լինոլեում):

59. ՆԴՀ-ների կազմում թույլատրվում է նախագծել լողավազան (եթե նախատեսված է առաջադրանքով)` 3-ից 4 մ լայնությամբ, 6-ից 7մ երկարությամբ և 0,6-ից մինչև 0,8մ փոփոխական խորությամբ: Պետք է պահպանվեն լողավազաններին ներկայացվող կառուցման, շահագործման, ջրի որակի վերահսկողության բոլոր նորմատիվ պահանջները:

60. ՆԴՀ-ների շենքերի կազմում նախադպրոցական տարիքի հիվանդացած երեխաների համար նախատեսվում է մեկուսարան, որը պետք է տեղակայված լինի առաջին հարկում և ունենա առանձին ելք դեպի դուրս:

61. Բոլոր ՆԴՀ-ներում, անկախ հզորությունից, նախատեսվում է բժշկական սենյակ` կից մեկուսարանով` տեղակայված առաջին հարկում: Բժշկական բլոկը պետք է կազմավորված լինի հետևյալ սենքերից.

1) բժշկական սենյակ` 6,0 մ2, որը պետք է բաժանված լինի մեկուսարանից 1-ից-1,2մ բարձրությամբ միջնորմով,

2) ախտահանիչ միջոցների պատրաստման անկյուն` 2,0 մ2,

3) մեկուսարան` 6,0 մ2,

4) զուգարան` 2,0 մ2:

62. ՆԴՀ-ների վարչատնտեսական բլոկի կազմը և սենքերի մակերեսներն ըստ խմբերի քանակի տրված են աղյուսակ 3-ում:

 

Աղյուսակ 3

.________________________________________________________________.

|հ/հ|    Վարչատնտեսական բլոկ  |Մակերեսներն (մ2) ըստ խմբաքանակների|

|   |                         |__________________________________|

|   |                         |  2  |  4  |  6  | 7-8 | 12  | 14 |

|___|_________________________|_____|_____|_____|_____|_____|____|

|1  |Նախասրահ                 |  -  |  -  |  12 | 12  | 18  | 18 |

|___|_________________________|_____|_____|_____|_____|_____|____|

|2  |Վարիչի առանձնասենյակ     | 10  | 10  |  10 | 10  | 10  | 10 |

|___|_________________________|_____|_____|_____|_____|_____|____|

|3  |Տնտեսվարի առանձնասենյակ  |  -  |  -  |   - |  6  |  6  |  6 |

|___|_________________________|_____|_____|_____|_____|_____|____|

|4  |Տնտեսական պահեստ         |  4  |  5  |   5 |  8  | 12  | 12 |

|___|_________________________|_____|_____|_____|_____|_____|____|

|5  |Մաքուր սպիտակեղենի պահեստ|  4  |  6  |   6 |  8  | 10  | 10 |

|___|_________________________|_____|_____|_____|_____|_____|____|

|6  |Անձնակազմի զուգարան      |  3  |  3  |   3 |  3  |  6  |  6 |

|___|_________________________|_____|_____|_____|_____|_____|____|

|   |Ընդամենը                 | 21  | 24  |  36 | 47  | 62  | 62 |

.________________________________________________________________.

 

63. Նախագծման առաջադրանքով վարչատնտեսական բլոկի կազմը կարող է համալրվել նաև լվացքատնով, որը պետք է կահավորված լինի ավտոմատ լվացման մեքենաներով, որոնց հզորություններն ու քանակը որոշվում են առաջադրանքի տեխնոլոգիական մասում: Չի թույլատրվում լվացքատան մուտքը նախատեսել խմբասենյակների և սննդի բլոկի մուտքերի դիմաց:

64. Սննդի բլոկը պետք է տեղակայել առաջին հարկում` արտաքին ելքով: Բանջարեղենը և չոր մթերքը պահելու մառանները պետք է լինեն խոհանոցից մեկուսացված: Չի թույլատրվում նախատեսել պահեստներ` մուտքը խոհանոցից: Խոհանոցում պետք է նախատեսել էլեկտրական սարքավորումներ: Սննդի բլոկի հատակները պետք է պատված լինեն խեցեսալերով: Սննդի բլոկի կառուցվածքն ու սենքերի մակերեսները` ըստ խմբերի քանակի տրված են աղյուսակ 4-ում:

 

Աղյուսակ 4

.____________________________________________________________________.

|հ/հ|Ծառայողական-կենցաղային       |Մակերեսներն (մ2) ըստ խմբաքանակների|

|   |բլոկի սենքեր                 |__________________________________|

|   |                             |  2  |  4  |  6  | 7-8 | 12  | 14 |

|___|_____________________________|_____|_____|_____|_____|_____|____|

|1  |Խոհանոց և  մատուցման սրահ    | 18  | 28  | 28  |  36 | 36  | 36 |

|___|_____________________________|_____|_____|_____|_____|_____|____|

|2  |Խոհանոցի ամանեղենի լվացարան  |  4  |  4  |  4  |   5 |  6  |  6 |

|___|_____________________________|_____|_____|_____|_____|_____|____|

|3  |Սառեցման խցիկ                |  -  |  -  |  -  |  -  |  9  |  9 |

|___|_____________________________|_____|_____|_____|_____|_____|____|

|4  |Չոր մթերքի պահեստ            |  3  |  4  |  4  |   5 |  5  |  5 |

|___|_____________________________|_____|_____|_____|_____|_____|____|

|5  |Բանջարեղենի պահեստ           |  3  |  5  |  5  |   6 |  6  |  6 |

|___|_____________________________|_____|_____|_____|_____|_____|____|

|   |Ընդամենը                     | 28  | 41  | 41  |  52 |  64 | 64 |

.____________________________________________________________________.

 

65. Չի թույլատրվում խոհանոցի, լվացքատան և զուգարանների պատուհանները տեղադրել խմբասենյակների ու ննջարանների պատուհանների տակ:

66. ՆԴՀ-ների հողամասը պետք է ունենա ցանկապատ, իսկ մակերեսը պետք է ընդունվի ըստ ՀՀՇՆ 30-01 շինարարական նորմերի` մեկ տեղի հաշվարկով.

1) մինչև 100 տեղով մսուր-մանկապարտեզների համար` 40 մ2,

2) մինչև 300 տեղով մսուր-մանկապարտեզների համար` 35 մ2,

3) 300 և ավելի տեղով համալիրների համար` 30 մ2,

4) նախադպրոցական ուսումնական հաստատություններում, որոնցում ամռան ժամանակաշրջանում տեղերի քանակն ավելանում է 25-ից մինչև 100, մեկ տեղի համար հողատարածքի հաշվարկը պետք է ընդունվի 45 մ2,

5) խմբակային խաղահրապարակների մակերեսները ևս որոշվում են` ելնելով մեկ երեխայի հաշվարկից.

ա. մսուրային տարիքի խմբում` 5 մ2,

բ. նախադպրոցականների համար` 7,2 մ2,

գ. վերակառուցման կամ հողային սուղ պայմաններում հողամասի մակերեսը կարող է պակասեցվել 10-ից մինչև 15%:

67. Յուրաքանչյուր խմբի համար պետք է նախատեսել խմբակային առանձնացված խաղահրապարակ, հետևյալ պահանջների բավարարմամբ.

1) մսուրային տարիքի երեխաների համար խաղահրապարակները պետք է տեղակայվեն յուրաքանչյուր խմբակային սենյակի ելքի մոտ և պետք է ունենան ստվերածածկ մաս,

2) նախադպրոցական հասակի երեխաների համար խաղահրապարակները բաժանվում են խաղային և մարմնամարզային տեսակների,

3) յուրաքանչյուր խմբի խաղահրապարակը պետք է ունենա շվաքարան` մեկ երեխային 1 մ2 հաշվարկով, որը չպետք է ստվերի խաղասենյակները:

68. Տնտեսական հրապարակը պետք է մեկուսացված լինի մյուս հրապարակներից, տեղակայված լինի կենցաղային բլոկին կից, ունենա կոշտ ծածկույթ և առանձնացված մուտք:

69. ՆԴՀ-ի շենքերը պետք է ապահովված լինեն ջեռուցման, օդափոխության համակարգերով, ջրամատակարարման ներքին ցանցով, ունենան տաք ջրամատակարարման և կոյուղու համակարգ.

1) տաք ջրամատակարարումն անհրաժեշտ է ապահովել խոհանոցում, լվացքատանը` 1-ին խմբի խաղասենյակներում, բոլոր խմբերի բուֆետային մասում և սանհանգույցներում` ծորակ-խառնիչների առկայությամբ,

2) ցնցուղներին և լվացարաններին միացվող տաք ջուրը պետք է լինի 370-ից ոչ բարձր,

3) տաք ջրամատակարարման համակարգին պետք է միանան արտահագուստի չորացման պահարանների տաքացնող սարքեր (ընդունարանում և հանդերձարանում) ինչպես նաև` սանհանգույցներում սրբիչները չորացնող սարքեր,

4) գազաբաշխիչ համակարգերի նախագծումն ու շինարարությունը, ինչպես նաև գործող համակարգերի վերակառուցումն ու զարգացումը պետք է իրականացվի ըստ ՀՀՇՆ IV-12.03.01 շինարարական նորմերի և ՇՆՁ IV-12.101 շինարարական նորմերի ձեռնարկի պահանջների:

70. Վարչական շենքերում նախատեսվում են սենքերի հետևյալ հիմնական գործառական խմբերը.

1) ղեկավարության առանձնասենյակներ,

2) կառուցվածքային ստորաբաժանումների աշխատասենյակներ,

3) խորհրդակցությունների և/կամ համաժողովների դահլիճներ,

4) տեղեկատվական ու տեխնիկական նշանակության սենքեր, այդ թվում` տեխնիկական գրադարան, արխիվ, բուժսենյակ և այլն.

5) մուտքային սենքեր, այդ թվում` նախասրահ, մուտքասրահ, հանդերձասրահ, անցաթողային կետ, պահակակետ,

6) աշխատակիցների սոցիալ-կենցաղային սպասարկման սենքեր,

7) շենքի տեխնիկական սպասարկման սենքեր,

8) շենքի ինժեներական սպասարկման սենքեր:

71. Կազմակերպության առանձնասենյակների ու վարչական անձնակազմի ընդունարանների մակերեսները պետք է ընդունել ըստ աղյուսակ 5-ի ցուցանիշների:

 

Աղյուսակ 5

._____________________________________________________________________.

|    Սենյակի գործառական     |    Մակերեսը մ2` ըստ կազմակերպության     |

|      նշանակությունը       |        աշխատակիցների թվաքանակի          |

|                           |_________________________________________|

|                           |Մինչև   |300-ից    |600-ից     |1000-ից  |

|                           |  300   |մինչև  600|մինչև  1000|ավելի    |

|___________________________|________|__________|___________|_________|

|1. Հաստատության ղեկավարի   | 27-36  |  36-45   |  45-54    |  54     |

|առանձնասենյակ              |        |          |           |         |

|___________________________|________|__________|___________|_________|

|2. Առաջին տեղակալի         | 18-24  |  24-36   |  24-36    |36-45    |

|առանձնասենյակ              |        |          |           |         |

|___________________________|________|__________|___________|_________|

|3. Տեղակալի առանձնասենյակ  | 12-18  |  18-24   |  18-24    |18-36    |

|___________________________|________|__________|___________|_________|

|4. Ղեկավարի օգնականի       |   12   |   12     |   12      |12-18    |

|առանձնասենյակ              |        |          |           |         |

|___________________________|________|__________|___________|_________|

|5. Ղեկավարի ընդունարան     |   12   |   18     |   24      |  36     |

|___________________________|________|__________|___________|_________|

|6. Ղեկավարի տեղակալի       |   12   |   12     |   18      |  24     |

|ընդունարան                 |        |          |           |         |

|_____________________________________________________________________|

|7. Ղեկավարի և  տեղակալի առանձնասենյակների միջև  թույլատրվում է       |

|նախագծել մեկ ընդունարան                                              |

._____________________________________________________________________.

 

72. Սույն շինարարական նորմերի 69-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 7-րդ ենթակետերում թվարկված գործառական նշանակության սենքերի կազմը նշվում է նախագծային առաջադրանքում, իսկ դրանց մակերեսներն ու գործառական փոխկապակցվածությունը որոշվում է տեխնոլոգիական պահանջներով:

73. Համապատասխան նորմատիվ չափորոշիչների բացակայության դեպքում սույն շինարարական նորմերի 69-րդ կետի գործառական 2-րդ խմբի սենքերի մակերեսը պետք է ընդունել մեկ աշխատակցի համար ոչ պակաս 6 մ2:

74. Կառուցվածքային ստորաբաժանումների աշխատասենյակների մակերեսը մեկ աշխատակցի հաշվարկով պետք է ընդունել ոչ պակաս.

1) բաժնի պետ, գլխավոր մասնագետ, գլխավոր հաշվապահ` 9 մ2,

2) բաժնի պետի (գլխավոր հաշվապահի) տեղակալ, ավագ վերահսկիչ և այլ` 7,5 մ2,

3) ճարտարագետ, տնտեսագետ, հաշվապահ, վերահսկիչ` 6,5 մ2,

4) ծրագրավորող, տեխնիկական սպասարկման և վերանորոգման անձնակազմ, վերահսկիչ, գործավար, համակարգչային մեքենաների օպերատոր` 6 մ2,

5) հաճախորդների անհատական ընդունելություն իրականացնող աշխատակցի (իրավաբան, սոցիալական ծառայության մարմինների աշխատակից և այլ) աշխատասենյակի մակերեսը` 12 մ2:

75. Վարչական ստորաբաժանումների կազմում ընդգրկվում են սերվերային, ավտոմատ հեռախոսակայանների, փաստաթղթերի բազմացման և այլ տեխնիկական սենքերը, որոնք, ելնելով կազմակերպության գործունեության բնույթից ու աշխատակիցների քանակից, ապահովում են աշխատանքի արդի տեխնոլոգիաները:

76. Վարկաֆինանսական, դատաիրավական և մասնագիտացված այլ շենքերի գործառական տարածքներում սենքերի կազմն ու մակերեսները որոշվում են գերատեսչական նորմերի վրա հիմնված նախագծային առաջադրանքով:

77. Սպասասրահների մակերեսները (բացառությամբ առողջապահական հաստատությունների սպասասրահներից) հաշվարկվում են մեկ մարդու համար սահմանված մակերեսի չափով` մինչև 10 մարդ միաժամանակյա այցելուների դեպքում` յուրաքանչյուրին - 2 մ2, մինչև 20 մարդու դեպքում` 1,5 մ2 և գումարած 1 մ2` յուրաքանչյուր լրացուցիչ հաճախորդի համար:

78. Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնական սենքերի մակերեսները պետք է ընդունվեն համաձայն աղյուսակ 6-ի:

 

Աղյուսակ 6

._____________________________________________________________________.

|          Ուսումնական սենքեր                            |Մակերեսը մ2`|

|                                                        |մեկ ուսանողի|

|                                                        |   համար    |

|________________________________________________________|____________|

|1. Ընդհանուր հանրակրթական փորձասենյակներ                |    4,0     |

|________________________________________________________|____________|

|2. Տեխնիկական մասնագիտացված փորձասենյակներ և  կաբինետներ|    6,0     |

|________________________________________________________|____________|

|3. Տեղեկատվության, համակարգչային կաբինետներ             |    3,0     |

|________________________________________________________|____________|

|4. Լինգաֆոնային կաբինետներ                              |    3,0     |

|________________________________________________________|____________|

|5. Գծագրության, կուրսային և  դիպլոմային նախագծումների   |    3,6     |

|կաբինետներ                                              |            |

|________________________________________________________|____________|

|6. Լսարաններ` տեղերի քանակով.                           |            |

|1) 12-15                                                |    2,5     |

|2) 25                                                   |    2,2     |

|3) 30                                                   |    1,8     |

|4) 50-75                                                |    1,5     |

|5) 76-100                                               |    1,3     |

|6) 101-150                                              |    1,2     |

|7) 151-350                                              |    1,1     |

|8) 351 և  ավելի                                         |    1,0     |

|_____________________________________________________________________|

|7. Ուսումնական սենքերի մակերեսները, որոնք նշված չեն աղյուսակ 6-ում,  |

|սահմանվում են նախագծային առաջադրանքով:                               |

._____________________________________________________________________.

 

79. Ուսումնական շենքերում լաբորատոր և տարաբնույթ արտադրական սենքերը պետք է նախագծվեն համաձայն տեխնիկական առաջադրանքի:

80. Առողջապահական հաստատությունների հիվանդասենյակները պետք է նախատեսվեն ոչ ավելի չորս մահճակալից: Նորածինների, հետվիրահատական, վերակենդանացման և ինտենսիվ բուժման հիվանդասենյակներում` 12 մահճակալից ոչ ավելի: Նոր կառուցվող բժշկական հաստատությունների շենքերում տարբեր նշանակության ու տարողության հիվանդասենյակներում մեկ մահճակալի համար նախատեսվող մակերեսը պետք է հաշվարկել ըստ աղյուսակ 7-ի ցուցանիշների:

 

Աղյուսակ 7

._____________________________________________________________________.

|              Հիվանդասենյակներ                           |Մակերեսը,  |

|                                                         |ոչ պակաս մ2|

|_____________________________________________________________________|

|1. Մեկ մահճակալով հիվանդասենյակ մինչև  7 տարեկան երեխաների համար     |

|_____________________________________________________________________|

|1) ինտենսիվ բուժման` այդ թվում այրվածքների,              |    18     |

|2) նյարդավիրաբուժական, ոսկրաբուժական, մարմնավնասվածքային,|    14     |

|ռադիոլոգիական, այրվածքային, վերականգնողական բուժման,     |           |

|բուժասոցիալական (այդ թվում հոսպիսներում), ախտորոշման,    |           |

|սակավաշարժուն (սայլակ օգտագործող) հիվանդների համար,      |    24     |

|3) ձևափոխվող  մահճակալով անհատական ծննդասենյակ,          |    24     |

|4) անհատական ծննդասենյակ,                                |     6     |

|5) նորածինների (մեկուսարան),                             |    12     |

|6) մինչև  7 տարեկան երեխաների համար, ծնողի շուրջօրյա     |    13     |

|կացությամբ,                                              |    14     |

|7) մինչև  7 տարեկան երեխաների ինտենսիվ բուժման,          |    12     |

|վերակենդանացման,                                         |           |

|8) մեծահասակների կամ 7-ից ավելի տարիքով ուղեկցվող        |           |

|երեխաների,                                               |           |

|9) այլ                                                   |           |

|_____________________________________________________________________|

|2. Մեկ և  ավելի մահճակալով հիվանդասենյակ մեծահասակների և  7 տարեկանից|

|մեծ երեխաների համար.                                                 |

|_____________________________________________________________________|

|1) ինտենսիվ բուժման, վերակենդանացման,                    |    13     |

|2) հետվիրահատական,                                       |    13     |

|3) նյարդավիրահատական, մարմնավնասվածքաբանական,            |     9     |

|ռադիոլոգիական, այրվածքային, վերականգնողական բուժման,     |     8     |

|բուժասոցիալական (այդ թվում հոսպիս խնամքի կենտրոններում), |     6     |

|ախտորոշման և  սակավաշարժ (անվասայլակ օգտագործող)         |     6     |

|հիվանդների,                                              |     6     |

|4) վարակային, այդ թվում` թոքախտային,                     |           |

|5) ընդհանուր կարգի հոգեբուժական և  նարկոլոգիական         |           |

|(թմրաբանական),                                           |           |

|6) վերահսկվող հոգեբուժական,                              |           |

|7) այլ,                                                  |           |

|_____________________________________________________________________|

|3. Մինչև  7 տարեկան երեխաների հիվանդասենյակ                          |

|_____________________________________________________________________|

|1) ինտենսիվ բուժման, վերակենդանացման,                    |    13     |

|2) ծնողի ցերեկային կացությամբ երեխաների,                 |     8     |

|3) ծնողի շուրջօրյա կացությամբ երեխաների,                 |    12     |

|4) նյարդավիրահատական, մարմնավնասվածքաբանական,            |     9     |

|ռադիոլոգիական, այրվածքային, վերականգնողական բուժման,     |     7     |

|բուժասոցիալական (այդ թվում հոսպիսներում), ախտորոշման և   |     6     |

|սակավաշարժուն ունեցող (սայլակ օգտագործող) հիվանդների,    |     6     |

|5) ինֆեկցիոն, այդ թվում թոքախտային,                      |     6     |

|6) ընդհանուր կարգի հոգեբուժական,                         |           |

|7) վերահսկվող հոգեբուժական,                              |           |

|8) այլ                                                   |           |

|_____________________________________________________________________|

|4. Մինչև  մեկ տարեկան երեխաների, այդ թվում նորածինների հիվանդասենյակ |

|_____________________________________________________________________|

|1) նորածինների ինտենսիվ բուժման,                         |    13     |

|2) ծնողի շուրջօրյա կացությամբ երեխաների,                 |    10     |

|3) ծնողի ցերեկային կացությամբ երեխաների,                 |     8     |

|4) առանց ծնողի կացության երեխաների մեկ մահճակալի համար,  |   4,5     |

|5) մեկ կյուվեզի համար:                                   |     6     |

._____________________________________________________________________.

 

--------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
10.12.2020
N 95-Ն
Հրաման