Սեղմել Esc փակելու համար:
ՃՇՏՎԱԾ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՃՇՏՎԱԾ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

27 օգոստոսի 2020 թվականի N 54

 

ՃՇՏՎԱԾ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱԱՀ-Ի ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Կազմակերպությունը ԵՏՄ անդամ հանդիսացող պետությունից հունիս ամսին իրականացրել է ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծում, որի համար ներկայացրել է հարկային հայտարարագիր և ԱԱՀ-ի վճարումը կատարվել է մինչև հուլիսի 20-ը: Հետագայում օգոստոս ամսին կազմակերպությունը ներկայացրել է ճշտված հարկային հայտարարագիր որում փոխվել է միայն տարանցման հայտարարագրի համարը, հարկի գումարը մնացել է անփոփոխ: Տվյալ դեպքում ո՞ր ամսվա համար ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով պետք է հաշվանցի ԱԱՀ-ի այդ գումարը:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 71-րդ հոդվածով սահմանված է ավելացված արժեքի հարկի հաշվանցումների (պակասեցումների) իրականացման կարգը,

- 71-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված են Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար օրենսգրքով սահմանված կարգով և չափով հաշվարկված և վճարված ԱԱՀ-ի գումարների հաշվանցման (պակասեցման) կարգավորումները: Մասնավորապես, նույն կետի «գ» ենթակետի համաձայն` ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում (պակասեցվում) են` ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ կամ օրենսգրքով սահմանված կարգով ապրանքների ներմուծման ճշտված հարկային հայտարարագիր ներկայացնելու դեպքում` ներմուծման ճշտված հարկային հայտարարագրի ներկայացման և ԱԱՀ-ի լրացուցիչ գումարների վճարման օրերն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի, իսկ այդ օրերը տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում ներառված լինելու դեպքում` դրանցից վերջինը ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով` հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի լրացուցիչ գումարի մասով, եթե նույն ենթակետով այլ բան սահմանված չէ,

i

- 73-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` եթե ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ կամ օրենսգրքով սահմանված կարգով ներկայացվող` ապրանքների ներմուծման (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից ներմուծման) ճշտված հարկային հայտարարագրով նախկինում ներկայացված` ներմուծման հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարները նվազում են, ապա ներմուծման հարկային հայտարարագրում և ներմուծման ճշտված հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարների տարբերությունը նվազեցվում է ներմուծման ճշտված հարկային հայտարարագրի հարկային մարմին ներկայացման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներից:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ գրությամբ նկարագրված դեպքում ճշտված ներմուծման հայտարարագիր ներկայացնելու դեպքում, եթե ճշտման արդյունքում ներմուծման հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարները չեն փոխվել (չեն նվազել կամ ԱԱՀ-ի լրացուցիչ գումարներ չեն առաջացել), ապա ապրանքների ներմուծման մասով ներմուծման հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման (պակասեցման) օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված կանոններին համապատասխան:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
27.08.2020
N 54
Իրազեկման թերթիկ