Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 90-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հունիսի 2020 թվականի N 892-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 90-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա որոշ ապրանքների ցանկերը, ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու, որոշ ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիաների տրամադրման առանձնահատկությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N 327-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 90-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին ենթակետով.

i

«4.1) կենդանի սամույրների ցանկը, որոնց արտահանումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից` համաձայն N 4.1 հավելվածի».

2) որոշումը լրացնել N 4.1 հավելվածով` համաձայն հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 5

Երևան

 

Հավելված

ՀՀ Կառավարության

2020 թվականի հունիսի 2-ի

N 892-Ն որոշման

 

«Հավելված N 4.1

ՀՀ կառավարության

2015 թվականի փետրվարի 5-ի

N 90-Ն որոշման

 

ՑԱՆԿ

Կենդանի սամույրներ, որոնց արտահանումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից:

 

Ապրանքների անվանումները

Ծածկագիրն ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

Կենդանի սամույրներ

0106 19009 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ Է. ԱՂԱՋԱՆՅԱՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.06.2020
N 892-Ն
Որոշում