ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 մայիսի 1994 թ. թիվ 210
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԱՑԻ, ԱԼՅՈՒՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԵՐԻ ԵՎ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հացաթխման և ներքաղաքային տրանսպորտի վնասաբերությունը նվազեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1994թ մայիսի 10-ից սահմանել`
/ա և բ ենթակետերն ուժը կորցրել են 28.09.94 թիվ 468 որոշում/
գ) իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` համաձայնեցնելով էկոնոմիկայի նախարարության հետ, սահմանելու ներքաղաքային ավտոբուսային տրանսպորտով ուղևորների փոխադրման սակագին` մինչև 5 տոկոս շահութաբերությամբ, անհրաժեշտության դեպքում վերանայելու այն ոչ շուտ, քան ամիսը մեկ անգամ:
/գ ենթակետն ուժը կորցրել են 04.04.97 թիվ 65 որոշում/
i
/2 կետն ուժը կորցրել են 28.09.94 թիվ 210 որոշում/
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնակչությանն իրացվող հացի, ալյուրի մանրածախ գների և հիմնական ծառայությունների սակագների փոփոխման մասին «թիվ 665 որոշումը: