Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 դեկտեմբերի 2019 թվականի թիվ 198-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ԹԻՎ 59-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 2019 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 102-Լ որոշման 2-րդ կետը և 1-ին կետով հաստատված հավելվածի 26-րդ կետը, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 18-ի «Վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 59-Ն որոշման (այսուհետ նաև` թիվ 59-Ն որոշում) 1-ին կետով հաստատված հավելվածի`

1) ամբողջ տեքստից հանել «աշխատակազմ» բառը և դրա հոլովաձևերը,

i

2) ամբողջ տեքստում «ընդհանուր բաժինը» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «քարտուղարությունը» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով,

3) 8-րդ կետից հանել «կամ Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարի» բառերը,

i

4) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«18. Վարչական գործին հերթական համարի հետ միաժամանակ տրվում է նաև պայմանանշան` ըստ տվյալ վարչական գործի վարույթն իրականացնող Հանձնաժողովի պատասխանատու (կատարող) կառուցվածքային ստորաբաժանման: Վարչական գործերը համարակալվում են հետևյալ այբբենական պայմանանշաններով, համապատասխանաբար`

1) իրավաբանական վարչության կողմից իրականացվող վարչական վարույթների դեպքում` «ԻՎ».

2) ընդհանուր քաղաքականության և վերլուծության վարչության կողմից իրականացվող վարչական վարույթների դեպքում` «ԸՔՎՎ».

3) անբարեխիղճ մրցակցության վերահսկողության վարչության «ԱՄՎՎ».

4) մրցակցության պաշտպանության վարչության կողմից իրականացվող վարչական վարույթների դեպքում` «ՄՊՎ»:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

    Նախագահ                                Գ. Գևորգյան

 

 

pin
Մրցակցության պաշտպանության հ
10.12.2019
N 198-Ն
Որոշում