ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
19 նոյեմբերի 2019 թվականի թիվ 179-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 478-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածը, 8-րդ հոդվածի 1-ին, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ մասերը, 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 10-րդ հոդվածը և 19-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակցի (մասնակիցների) ակտիվների և հասույթ(ներ)ի արժեքը (չափը) սահմանելու, տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգի և հայտարարագրի ձևի մասին» թիվ 478-Ն որոշման (այսուհետ` Որոշում) 2-րդ կետով հաստատված հավելված 2-ի`
i
1) 3-րդ կետում «նախատեսված`» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետությունում գրանցված» բառերով,
i
2) 4-րդ կետում «նախատեսված`» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետությունում գրանցված» բառերով,
i
3) 5-րդ կետում «տնտեսվարող սուբյեկտի կողմից`» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետությունում գրանցված» բառերով,
i
4) 6-րդ կետում «տնտեսվարող սուբյեկտի կողմից`» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետությունում գրանցված» բառերով,
5) 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`
i
«Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված` տնտեսվարող սուբյեկտների ցանկացած գործարք, գործողություն, վերակազմակերպում կամ վարքագիծ, որի շնորհիվ տնտեսվարող սուբյեկտն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կազդի այլ տնտեսվարող սուբյեկտի որոշումների կայացման կամ մրցունակության վրա կամ կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա:»,
6) 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`
i
«Օրենքի 4.1-ին հոդվածի համաձայն անձանց խումբ հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների միջև Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում նշված վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները չեն համարվում համակենտրոնացում:»,
i
7) 10-րդ կետի 1-ին ենթակետից հանել «(մրցակից հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների միջև)» բառերը,
8) 10-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «(մրցակից չհանդիսացող` տվյալ ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքներ իրացնող ու ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտների միջև)» բառերը,
9) 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`
i
«Հանձնաժողովի որոշմամբ նախատեսված դեպքերում համակենտրոնացման մասնակիցների կողմից կարող է ներկայացվել նաև այլ ժամկետի դրությամբ առկա ֆինանսական հաշվետվություն:»,
10) 21-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`
i
«Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը թույլատրվում կամ արգելվում է Հանձնաժողովի որոշման հիման վրա, որը կարող է պարունակել նաև համակենտրոնացման մասնակցի (մասնակիցների) համար պարտադիր կատարման ենթակա պայմաններ և պարտավորություններ:»:
2. Որոշման 2-րդ կետով հաստատված հավելված 3-ի`
i
1) 1.5 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
._____________________________________________________________________.
| 1.5. Տնտեսվարող սուբյեկտների ցանկացած գործարք, գործողություն, |
| վերակազմակերպում կամ վարքագիծ |
|_____________________________________________________________________|
|Գործարքի մասնակիցները |
|_____________________________________________________________________|
|Գործարքի մանրամասն նկարագիրը, այդ թվում` նպատակը և հետևանքները |
|_____________________________________________________________________|
|Գործողության մանրամասն նկարագիրը, այդ թվում` գործողությունն |
|իրականացնող անձանց շրջանակը, նպատակը և հետևանքները |
|_____________________________________________________________________|
|Վարքագծի (այդ թվում` անգործության) մանրամասն նկարագիրը, այդ թվում` |
|անձանց շրջանակը, նպատակը և հետևանքները |
|_____________________________________________________________________|
|Վերակազմակերպման (առանձնացում, բաժանում, վերակազմավորում) |
|մասնակիցները |
|_____________________________________________________________________|
|Վարքագծի (այդ թվում` անգործության) մանրամասն նկարագիրը, այդ թվում` |
|անձանց շրջանակը, նպատակը և հետևանքները |
._____________________________________________________________________.
2) 9-րդ կետում «իմաստով անձանց խումբ կազմող» բառերը փոխարինել «4.1-ին հոդվածի համաձայն անձանց խումբ հանդիսացող» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Նախագահ Գ. Գևորգյան