ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-63-Ո-143
2019թ.
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի ԹԻՎ ԲԴԽ-34-Ո-88 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը, 94-րդ հոդվածի 1- ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
i
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 23-ի «Դատական դեպարտամենտում դատական ծառայության և դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-34-Ո-88 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Որոշման 2-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետով.
«9.1. ՀՀ սնանկության դատարանում ծառայություն իրականացնող բաժնի պետ N 9.1».
2) Որոշման 2-րդ հավելվածի 16-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) Որոշման 2-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 57.1-ին կետով.
«57.1. ՀՀ սնանկության դատարանում ծառայություն իրականացնող բաժնի ավագ դատական կարգադրիչ N 57.1.1-57.1.4».
4) Որոշման 2-րդ հավելվածի 64-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
5) Որոշման 2-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 103.1-ին կետով.
«103.1. «ՀՀ սնանկության դատարանում ծառայություն իրականացնող բաժնի դատական կարգադրիչ N 103.1.1-103.1.15».
6) Որոշման 2-րդ հավելվածի 110-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2019թ. սեպտեմբերի 12
Երևան