Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   17.01.1995  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

/ուժը կորցրել է 1995թ դեկտեմբերի 29-ից բացառությամբ 3 կետի ա ենթակետի` 29.12.95 թիվ 124 որոշում/

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունվարի 1995 թ. թիվ 17

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն տնտեսական քաղաքականության մասին արված հայտարարության, Հայաստանի Հանրապետության տնտեսական բարեփոխումների հետագա խորացման, արտաքին տնտեսական գործունեության հետագա ազատականացման և պետական կարգավորման կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

 

3. Հաստատել`

i

ա) Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման լիցենզիաների տրման կարգը (կցվում է):

(3-րդ կետի ա ենթակետն ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1995թ.

հունվարի 17-ի թիվ 17

որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների, այսուհետև` ապրանք) լիցենզիաների տրման կարգը:

2. Լիցենզիաները տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված լիցենզավորվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ցանկերին համապատասխան:

3. Լիցենզիաները տրվում են տնտեսավարող սուբյեկտներին (անկախ սեփականության ձևից) և ենթակա չեն փոխանցման այլ անձանց: Լիցենզիաների տրման համար գանձվում է վճար պետական բյուջե` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

4. Լիցենզիաների տրման հիմք են հանդիսանում`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարականը կամ արտադրող ձեռնարկության և արտահանող կազմակերպության միջև արտահանվող ապրանքների մատակարարման, ինչպես նաև նախօրոք համաձայնեցված արտահանման պայմանագրերը.

բ) առանձնահատուկ ապրանքների արտահանման դեպքում` Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարության, պետական վարչության կամ գերատեսչության եզրակացությունները:

5. Տնտեսավարող սուբյեկտներին կարող են տրվել գլխավոր (հիմնական) և միանգամյա լիցենզիաներ: Գլխավոր լիցենզիա ստանալու համար հիմք է հանդիսանում ապրանքների արտահանման կամ ներմուծման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությունը: Մնացած դեպքերում տրվում է միանգամյա լիցենզիա: Գլխավոր լիցենզիայով արտահանման և ներմուծման գործառնությունները կարող են կատարվել մեկ կամ մի քանի պայմանագրերով, արտասահմանյան տարբեր գործընկերների հետ, իսկ միանգամյա լիցենզիայի դեպքում` միայն մեկ պայմանագրով:

6. Պայմանագրում նշված յուրաքանչյուր ապրանքատեսակի համար տրվում է առանձին լիցենզիա:

7. Լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերն են`

ա) տնտեսավարող սուբյեկտի դիմումը.

բ) ապրանքի ծագումը հաստատող փաստաթղթերը`

պայմանագիր կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթ ապրանքի ձեռքբերման մասին (արտահանող ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության արտադրության ապրանքների համար պետք է ներկայացնի արտադրողի հետ կնքված պայմանագիրը), միջնորդների առկայության դեպքում` նրանց հետ կնքված պայմանագրերը և ֆինանսական փաստաթղթերը (եթե ապրանքը չի արտադրված Հայաստանի Հանրապետությունում, ապա պետք է ներկայացնել ներմուծման բոլոր փաստաթղթերը).

ձեռքբերումը հաստատող ֆինանսական փաստաթուղթ (հաշիվ-ֆակտուրա կամ ելքի ապրանքագիր կամ ապրանքի բեռնագիր).

ապրանքի որակի մասին սերտիֆիկատ` տրված արտադրողի կամ համապատասխան իրավասու կամ լիազորված կազմակերպությունների կողմից.

գ) արտահանման կամ ներմուծման պայմանագիրը և պայմանագրի կողմերի պետական գրանցման մասին համապատասխան փաստաթղթերը (տեղեկանք ձեռնարկությունների պետական ռեգիստրից), բացառությամբ պետական ձեռնարկությունների:

Դիմողները սահմանված կարգով պատասխանատվություն են կրում ներկայացված տեղեկությունների հավաստիության համար:

8. Լիցենզիաները տրվում են պարտավորություններ կատարելու համար անհրաժեշտ ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ տարով: Դիմողի հիմնավորված խնդրանքով լիցենզիայի ժամկետը կարող է երկարաձգվել:

Հայաստանի Հանրապետությունում ապրանքների ներմուծման և արտահանման համար լիցենզիա տվող մարմինը սահմանված կարգով կարող է կասեցնել տրված լիցենզիայի գործողությունը կամ անվավեր ճանաչել այն:

9. Լիցենզիա տալու մերժման կամ տրված լիցենզիայի գործողության կասեցման հիմք կարող են հանդիսանալ`

ա) Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությունը` կապված միջկառավարական համաձայնագրերի ապահովման և հանրապետությունից կարևորագույն ռեսուրսների անվերահսկելի արտահանման կանխման հետ.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անբարեխիղճ մրցակցությունը.

գ) ներկայացվող փաստաթղթերում սխալ տեղեկությունների առկայությունը.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

10. Լիցենզիան տրվում է դիմելու օրվանից 10-օրյա ժամկետում:

11. Լիցենզիայի տրման մերժումը, ինչպես նաև դրա գործողության կասեցումը կամ անվավեր ճանաչումը դիմողի կողմից կարող է գանգատարկվել դատական կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.01.1995
N 17
Որոշում