041.0167.010301
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 մարտի 2001 թվականի N 167
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉԳՐԱՆՑՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐՈՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ, ՎԱՃԱՌՔԸ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ելնելով «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից և չգրանցված ապրանքային նշաններով Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ալկոհոլային խմիչքների թողարկումը, վաճառքը և արտահանումը կանխելու նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչությանը`
ա) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը տրամադրել ալկոհոլային խմիչքների համար Հայաստանի Հանրապետությունում գրանցված ապրանքային նշանների մասին տեղեկություններ, իսկ այնուհետև` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրի հետագա համարները, որոնք պարունակում են տեղեկություններ նոր գրանցված, գրանցումը չեղյալ հայտարարված ապրանքային նշանների մասին.
բ) մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություններ «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջների խախտման համար վարչական պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ:
i
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` 15-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ըստ մաքսային ռեժիմների առանձին ապրանքների տեղափոխումն արգելելու մասին» N 902 որոշման մեջ լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որով կարգելվի Հայաստանի Հանրապետությունում գրանցված ապրանքային նշաններով չմակնշված ալկոհոլային խմիչքների արտահանումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը` ալկոհոլային խմիչքների տեխնիկական պայմանների գրանցման և Հայաստանի Հանրապետությունում արտադրված ալկոհոլային խմիչքների սերտիֆիկացման ժամանակ հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության կողմից տրված պաշտոնական տեղեկությունները: