Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ, ԲՈՒՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ, ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ...

25.12.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.11.2015  -ից մինչեւ   12.11.2015  -ը:
 
i

(ուժը կորցրել է 01.12.2021 թիվ 1522-Ն և 08.12.2021 թիվ 12-Ն համատեղ հրաման)

121.0002.200214

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»        02            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12114091

 

      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

            ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,                      ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

      5 փետրվարի 2014 թ. N 2-Ն              17 դեկտեմբերի 2013 թ. N 233-Ն

                                                                               

                             ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

i

ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ, ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

Հաստատել անասնաբուժության, բուսասանիտարիայի և սննդամթերքի անվտանգության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը` համաձայն հավելվածի:

 

i

Հավելված

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2014 թվականի փետրվարի 5-ի

N 2-Ն

և ՀՀ գյուղատնտեսության

նախարարի

2013 թվականի դեկտեմբերի 17-ի

N 233-Ն

համատեղ հրամանի

 

ՀԱՐՑԱՇԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Գործառույթը`

1) կազմակերպում և իրականացնում է հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումներ` կենդանիների վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման ու վերացման նպատակով,

2) կենդանիների կարանտինային հիվանդությունների բռնկման դեպքում վարչատարածքային անասնաբուժական ծառայության մարմինների ներկայացմամբ, սահմանված կարգով, համապատասխան տարածքում` մարզում, համայնքում, բնակավայրում, սահմանում և չեղյալ է հայտարարում կարանտինը,

3) աջակցում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մարզային կենտրոններին հակահամաճարակային կանխարգելիչ, ախտորոշիչ և հարկադիր միջոցառումների իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացման գործում,

4) աջակցում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզային կենտրոններին հակահամաճարակային կանխարգելիչ, ախտորոշիչ և հարկադիր միջոցառումների իրականացման գործընթացում:

2. Սույն հավելվածի 1-ին կետում նշված գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենք և ՀՀ կառավարության 2008 թվականի հունիսի 26-ի թիվ 671-Ն որոշումն է:

 

._____________________________________________________________________.

|Դրույթների անվանումը         |Պահ-|Թերի|Պահ-|Հայտ- |Առաջար- |Հայտնա- |

|                             |պան-|է   |պան-|նաբեր-|կու-    |բերված  |

|                             |ված |պահ-|ված |ված   |թյուններ|խախտում-|

|                             |է   |պան-|չէ  |խախ-  |հսկո-   |ները    |

|                             |    |ված |    |տում- |ղության |վերաց-  |

|                             |    |    |    |ները  |ընթաց-  |նելու   |

|                             |    |    |    |      |քում    |համար   |

|                             |    |    |    |      |հայտնա- |սահման- |

|                             |    |    |    |      |բերված  |ված     |

|                             |    |    |    |      |խախտում-|ժամկետ- |

|                             |    |    |    |      |ների    |ները    |

|                             |    |    |    |      |վերացման|        |

|                             |    |    |    |      |վերաբեր-|        |

|                             |    |    |    |      |յալ     |        |

|_____________________________|____|____|____|______|________|________|

|1. Մարզի տարածքում           |    |    |    |      |        |        |

|անասնահամաճարակի բռնկման     |    |    |    |      |        |        |

|դեպքում ՀՀ օրենսդրությամբ    |    |    |    |      |        |        |

|սահմանված կարգով կարանտինի   |    |    |    |      |        |        |

|սահմանում:                   |    |    |    |      |        |        |

|_____________________________|____|____|____|______|________|________|

|2. ՀՀ օրենսդրությամբ         |    |    |    |      |        |        |

|սահմանված կարգով մարզային և  |    |    |    |      |        |        |

|տեղական                      |    |    |    |      |        |        |

|հակաանասնահամաճարակային      |    |    |    |      |        |        |

|հանձնաժողովների կազմի և      |    |    |    |      |        |        |

|հաստատված կանոնադրության     |    |    |    |      |        |        |

|հաստատում:                   |    |    |    |      |        |        |

|_____________________________|____|____|____|______|________|________|

|3. Կարանտինային գոտու        |    |    |    |      |        |        |

|սահմանների հաստատման և       |    |    |    |      |        |        |

|անհրաժեշտ                    |    |    |    |      |        |        |

|անասնաբուժասանիտարական       |    |    |    |      |        |        |

|միջոցառումների իրականացման   |    |    |    |      |        |        |

|վերաբերյալ առաջարկությունների|    |    |    |      |        |        |

|ներկայացում ՀՀ օրենսդրության |    |    |    |      |        |        |

|պահանջներին համապատասխան:    |    |    |    |      |        |        |

|_____________________________|____|____|____|______|________|________|

|4. Կարանտինային գոտում լրիվ  |    |    |    |      |        |        |

|կամ մասնակի արգելք սահմանելու|    |    |    |      |        |        |

|մասին ՀՀ օրենքով սահմանված   |    |    |    |      |        |        |

|կարգով տարածքային կառավարման |    |    |    |      |        |        |

|մարմնի որոշման ընդունում:    |    |    |    |      |        |        |

._____________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 09.07.15 թիվ 703-Ն և 31.08.15 թիվ 195-Ն հրամաններ)

 

35

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
05.02.2014
N 2-Ն
Հրաման