102.0632.091000
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
9 հոկտեմբերի 2000 թվականի N 632
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 523 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 14-ի N 532 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 5-րդ կետի ժզ ենթակետի համաձայն
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2000 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական նոտարական գրասենյակների կողմից նոտարական գործողություններ կատարելու կարգի մասին հրահանգը հաստատելու մասին» N 523 հրամանում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
i
1. Հրամանի 2-րդ կետում «2000 թվականի հոկտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2001 թվականի հունվարի 1-ից» բառերով:
2. Հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական նոտարական գրասենյակների կողմից նոտարական գործողություններ կատարելու կարգի մասին հրահանգում»`
ա) 109 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
i
«Եթե պետական գրանցման ենթակա իրավունքների վերաբերյալ գործարքը վավերացվելուց նրանում կատարվել և նոտարական կարգով վավերացվել են փոփոխություններ, ապա այդ փոփոխություններին առնչվող կամ դրանից բխող գործարքները կարող են վավերացվել միայն, եթե ներկայացվեն փոփոխությունների գրանցման մասին համապատասխան մարմնի տեղեկանքը:»
բ) 122 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`
i
«Գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու, ինչպես նաև հաջորդող գրավի պայմանագրի վավերացման ժամանակ նոտարը պարտավոր է պահանջել այն բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ կլինեին համապատասխան գործարքի վավերացման համար:
Գրավ դրված գույքը կարող է դառնալ այլ գրավի առարկա (հաջորդող գրավ) անկախ այն հանգամանքից թե գրավառուն նույն անձն է, թե տարբեր անձինք են:»
i
գ) 179 կետի 2-րդ պարբերության մեջ «նա փաստացի» բառերից հետո լրացնել «ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում» բառերով:
դ) 182 կետից հանել «Ըստ օրենքի» բառերը:
i
ե) 186 կետի 1-ին պարբերությունից հանել վերջին նախադասությունը:
i
զ) 186 կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Ժառանգության վկայական տալիս չի պահանջվում այդ գույքի` այդ թվում նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող մարմնի կողմից համապատասխան տեղեկանք: Եթե անգամ գույքի նկատմամբ օրենքով սահմանված կարգով դրված է կալանք կամ արգելանք, ապա ժառանգության իրավունքի վկայագիրը տրվում է: Այս դեպքում նոտարը պարտավոր է ժառանգներին տեղեկացնել Հայաստանի հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված նրանց պատասխանատվության մասին` համապատասխան նշում կատարելով ժառանգության իրավունքի վկայագրի վրա կամ այդ մասին գրավոր ծանուցելով ժառանգին:»
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «09» 10 2000 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10200102