Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0627.101000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 2000 թվականի N 627

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հաշվի առնելով կրպակներում (տաղավարներում), վրաններում և որոշակիորեն առանձնացված համանման այլ վայրերում առևտրային գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաև ելնելով առկա խնդիրների լուծման նպատակով առաջարկությունների մշակման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`

 

i

ՀՀ պետական եկամուտների նախարար (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

ՀՀ վաճառականների միություն (2 մարդ, համաձայնությամբ)

ՀՀ սպառողների միություն (2 մարդ, համաձայնությամբ)

Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միություն

(2 մարդ, համաձայնությամբ)

ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ

(հանձնաժողովի քարտուղար)

 

Սահմանել, որ հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

2. Հանձնաժողովին` մինչև 2000 թվականի հոկտեմբերի 20-ը ամփոփել ստացված առաջարկությունները և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

3. Առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ, շուկա և այլն) դուրս գտնվող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված այլ վայրերի միջոցով իրականացվող առևտրական գործունեության մասով մինչև 2000 թվականի նոյեմբերի 1-ը կասեցնել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշմամբ հաստատված ժամկետացանկի 4-րդ կետի «ե», 6-րդ կետի «գ» ենթակետերի և 8-րդ կետի գործողությունը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.10.2000
N 627
Որոշում