041.0636.180900
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 սեպտեմբերի 2000 թվականի N 636
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 4-Ի N 5 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչությունը լուծարելու մասին» N 519 որոշմանը համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունվարի 4-ի N 5 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածի «38. ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչություն 57 2 -» տողն ուժը կորցրած ճանաչել:
Այդ կապակցությամբ որոշման 39-78-րդ կետերը համարել համապատասխանաբար 38-77-րդ կետեր:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 5 որոշումը: