ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 փետրվարի 1994 թ. թիվ 85
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի սեպտեմբերի 27-ի «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման, փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության հետևյալ ակտերում`
i
1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի թիվ 160 որոշմամբ հաստատված ընկերակցությունների մասին կանոնադրության 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«11. Ընկերակցությունների պետական գրանցումը կատարվում է «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով».
այդ կապակցությամբ հանել կանոնադրության 14-րդ կետը:
i
2. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի թիվ 162 որոշմամբ հաստատված բաժնետիրական ընկերությունների և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կանոնադրության 11-14-րդ կետերը հանել, իսկ 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«10. Ընկերությունների պետական գրանցումը կատարվում է «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 460 որոշմամբ հաստատված մասնավոր կամ մյուս փոքր ձեռնարկությունների, ինչպես նաև պետական ձեռնարկությունների ու կազմակերպությունների, հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից հիմնադրված փոքր ձեռնարկությունների վերակազմավորման կարգում`
ա) 1-ին կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Պետական ձեռնարկությունների ու կազմակերպությունների, ինչպես նաև հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների դուստր ձեռնարկությունների գրանցումը կատարվում է «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով».
բ) 2-րդ կետի առաջին պարբերությունում «և օրենսդրությամբ սահմանված կարգով վերագրանցվեն պատգամավորների համապատասխան տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից» բառերը փոխարինել «և վերագրանցվեն «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով» բառերով.
գ) 3-րդ կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Վերակազմավորված ձեռնարկության պետական գրանցումը կատարվում է «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»:
i
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 462 որոշմամբ հաստատված պետական ձեռնարկություններին և կազմակերպություններին, ինչպես նաև հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկություններին ու կազմակերպություններին կից (առընթեր) կոոպերատիվների վերակազմավորման կարգում 1.1, 1.2, 2.1 կետերում «Վերակազմավորված ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցվում է պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի գործադիր կոմիտեում» բառերը փոխարինել «Վերակազմավորված ձեռնարկության պետական գրանցումը կատարվում է «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով» բառերով:
i
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 19-ի «Անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների պետական գրանցման կարգի մասին» թիվ 300 որոշումը բացառությամբ որոշման 3-րդ կետի և որոշմամբ հաստատված 11-րդ կետի:
/փոփ. 22.08.94 թիվ 388 որոշում/