ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 հունվարի 1994թ. թիվ 1
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
i
/1 և 2 կետերն ուժը կորցրել են 23.09.94 թիվ 459 որոշում/
i
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ստուգման-բացթողման կետերի ցանկը:
(3-րդ կետն ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
4. Հաստատել օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզաների տրման հյուպատոսական գանձումների սակագինը (կցվում է):
/4-րդ կետն ուժը կորցրել են 04.05.98 թիվ 270 որոշում/
/5 և 6 կետերն ուժը կորցրել են 23.09.94 թիվ 459 որոշում/
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1994 թ.
հունվարի 3-ի թիվ 1 որոշմամբ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ
/կարգը ուժը կորցրել է բացի 8 կետից 23.09.94 թիվ 459 որոշում/
/8-րդ կետն ուժը կորցրել են 04.05.98 թիվ 270 որոշում/
i
8. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաներ անվճար տրվում են`
ա) Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրավերով այցի եկող պաշտոնական անձանց կամ պատվիրակությունների անդամներին.
բ) Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի և Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերով աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետներին և նրանց ընտանիքի անդամներին.
գ) դիվանագիտական անձնագրերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող անձանց.
դ) Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին.
ե) մարդասիրական օգնություն ցույց տալու նպատակով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող անձանց.
զ) միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին.
է) օտարերկրյա այն պետությունների քաղաքացիներին, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունը կնքել է մուտքի վիզաների փոխադարձ անվճար տրման համաձայնագիր.
ը) մինչև 15 տարեկան երեխաներին:
Առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզաներ անվճար կարող են տրվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի թույլտվությամբ:
/8-րդ կետն ուժը կորցրել են 04.05.98 թիվ 270 որոշում/
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1994 թ.
հունվարի 3-ի թիվ 1 որոշմամբ
Ս Ա Կ Ա Գ Ի Ն
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳԱՆՁՈՒՄՆԵՐԻ
Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզաներ ձևակերպելու հետ կապված ծառայությունների համար գանձվում է.
1. Մեկ անգամվա մուտքի վիզա`
ա) հրավեր ներկայացնելու դեպքում գանձվում է տվյալ օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկության կողմից համապատասխան վիզայի տրման դիմաց գանձվող գումարի 150 տոկոսի չափով, իսկ այն պետություններում, որտեղ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկություններ չկան` Ռուսաստանի Դաշնության հյուպատոսական հիմնարկությունների կողմից սահմանված գումարի 50 տոկոսի չափով.
բ) առանց հրավերի ներկայացման զբոսաշրջիկային վիզա 21 օր ժամկետով` 100 ԱՄՆ-ի դոլար:
2. Բազմակի մուտքի վիզա`
մինչև 6 ամիս ժամկետով` 100 ԱՄՆ-ի դոլար.
3. Տարանցիկ վիզա` 15 ԱՄՆ-ի դոլար:
4. Տուգանք ժամկետանց վիզայի համար` օրական 3 ԱՄՆ-ի դոլար:
5. Վիզայի գործողության ժամկետը երկարաձգելու համար`
մինչև 15 օր` օրական 2 ԱՄՆ-ի դոլար
15-30 օր` օրական 3 ԱՄՆ-ի դոլար.
30 օրից ավելի` օրական 5 ԱՄՆ-ի դոլար: