040.0284.050600
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«5» հունիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 հունիսի 2000 թվականի N 284
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3 հոդվածին համապատասխան և հաշվի առնելով «Գետափի գինու գործարան» բաց բաժնետիրական ընկերության գործարար ծրագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վայոց ձորի մարզի Գլաձորի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերից 33 հեկտար վարելահող փոխադրել գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա` խաղողի այգի հիմնելու նպատակով «Գետափի գինու գործարան» բաց բաժնետիրական ընկերությանն առանց մրցույթի` սահմանված կարգով հողամաս հատկացնելու համար:
2. Վայոց ձորի մարզի Գնիշիկի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերից 35 հեկտար, այդ թվում` 15 հեկտար վարելահող, 20 հեկտար անօգտագործելի, փոխադրել գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա` խաղողի այգի հիմնելու նպատակով «Գետափի գինու գործարան» բաց բաժնետիրական ընկերությանն առանց մրցույթի` սահմանված կարգով հողամաս հատկացնելու համար:
3. Վայոց ձորի մարզի Գետափի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերից 43 հեկտար վարելահող փոխադրել գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա` խաղողի այգի հիմնելու նպատակով «Գետափի գինու գործարան» բաց բաժնետիրական ընկերությանն առանց մրցույթի` սահմանված կարգով հողամաս հատկացնելու համար:
4. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի և Վայոց ձորի մարզպետի վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունիսի 5-ից: