Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՂԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈՓՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՈՂԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0252.200500

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» մայիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մայիսի 2000 թվականի N 252

 

ՀՈՂԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3 հոդվածի և 22 հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արարատի մարզի «Արմաշի կարպա-լճակային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության հողային տարածքից 979,2 հեկտար հետ վերցնել ու արդյունաբերության, տրանսպորտի, կապի, պաշտպանության և այլ նշանակության հողերի կատեգորիայից փոխադրել պահուստային ֆոնդի հողերի կատեգորիա` ընդգրկելով այն`

ա) Արարատի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող պահուստային ֆոնդի հողերի կազմում 593,1 հեկտար, որից` 10 հեկտար վարելահող, 298 հեկտար արոտ, 285,1 հեկտար անօգտագործելի հողեր.

բ) Սուրենավանի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող պահուստային ֆոնդի հողերի կազմում 176,6 հեկտար, որից` 14,4 հեկտար արոտ, 162,2 հեկտար անօգտագործելի հողեր.

գ) Արմաշի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող պահուստային ֆոնդի հողերի կազմում 10,2 հեկտար արոտ.

դ) Երասխավանի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող պահուստային ֆոնդի հողերի կազմում 371,1 հեկտար, որից` 120 հեկտար արոտ, 251,1 հեկտար անօգտագործելի հողեր:

2. «Արմաշի կարպա-լճակային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերությանը ձկնաբուծության նպատակով սահմանված կարգով հողամաս հատկացնելու համար Արարատի և Արմաշի գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի անօգտագործելի հողերից համապատասխանաբար 106,2 և 65,6 հեկտար պահուստային ֆոնդի հողերի կատեգորիայից փոխադրել արդյունաբերության, տրանսպորտի, կապի, պաշտպանության և այլ նշանակության հողերի կատեգորիա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 20-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.05.2000
N 252
Որոշում