040.0251.180500
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» մայիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 մայիսի 2000 թվականի N 251
ՀՈՂԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3 հոդվածի և 22 հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Փոքր Սեպասարի բտման տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության հողային տարածքից 840 հեկտար, որից` 369 հեկտար վարելահող, 145 հեկտար խոտհարք, 205 հեկտար արոտ և 121 հեկտար անօգտագործելի հողեր, հետ վերցնել և գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիայից փոխադրել պահուստային ֆոնդի հողերի կատեգորիա` ընդգրկելով Շիրակի մարզի Փոքր Սեպասարի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող պահուստային ֆոնդի հողերի կազմում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 18-ից: