040.0382.060412
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 մարտի 2012 թվականի N 382-Ն
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԽԹԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2012 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2012 թվականի ծրագրի միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2012 թվականի մարտի 29-ի
N 382-Ն որոշման
2012 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԽԹԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
I. ՆԱԽԱԲԱՆ
1. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ընդհանուր նկարագիրը
Տեղեկատվական տեխնոլոգիաների (այսուհետ` ՏՏ) ոլորտը հանդիսանում է Հայաստանի տնտեսության ամենամեծ և ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը: Այն առաջատար դիրք է գրավում տեխնոլոգիական ինովացիաների, օտարերկրյա ներդրումների և աշխատուժի կատարելագործման բնագավառներում: Թե՛ միջազգային կորպորացիաները, թե՛ նորաստեղծ ընկերությունները հաջող գործունեություն են ծավալում երկրում` ընդլայնելով իրենց բիզնեսը Հայաստանում: Հարուստ գիտակրթական ավանդույթները և բարձրակարգ կադրերն օգնեցին Հայաստանին ներգրավել տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային բազմաթիվ ընկերություններ: Այսօր Հայաստանում արդեն գործում են Եվրոպայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ընկերությունների գիտահետազոտական և ծրագրավորման կենտրոններ: Այդ հաստատություններն աշխատում են աշխարհի բազմաթիվ կորպորացիաների կողմից կիրառվող գերժամանակակից տեխնոլոգիաներով և միջոցներով` թողարկելով նոր արտադրանք և ծառայություններ, կամ առաջարկելով բիզնես խնդիրների նոր լուծումներ:
2000 թվականից ի վեր ՏՏ-ի ոլորտը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ճանաչվել է երկրի տնտեսական առաջընթացի կարևորագույն բաղադրիչներից մեկը: 2008 թվականի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված ՏՏ-ի ոլորտի զարգացման բազմակողմանի ռազմավարությունն ուղղված է զարգացնելու հեռահաղորդակցության և բիզնես ինկուբացիայի ենթակառուցվածքը, բարձրացնելու տեխնիկական կրթությամբ շրջանավարտների թիվը և որակավորումը, ընդլայնելու տեխնոլոգիական ոլորտի սկսնակ ընկերությունների աջակցման և ֆինանսավորման մեխանիզմները և խթանելու հայկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (այսուհետ` ՏՀՏ) ոլորտի այլ կարևոր բնագավառների աճը: Այդ ռազմավարության հաջող իրականացումը կապահովի Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի բարձր մրցունակությունը և ճանաչումը ամբողջ աշխարհում, որի վառ ապացույցն են 2010-2011 թվականների ոլորտի զարգացումները:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն իր հարևան ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրների շարքում համարվում է առաջատար երկրներից մեկը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կարևորելով ՏՀՏ-ի արդյունաբերության զարգացումը ոչ միայն որպես առանձին ոլորտ, այլ նաև որպես Հայաստանի տնտեսության ընդհանուր առաջընթացի, արտադրողականության բարձրացման և համաշխարհային տնտեսության մեջ մրցունակությունն ապահովելու հիմնական գործոն, հատուկ շեշտադրել է Հայաստանում ՏՀՏ-ի ոլորտի արդյունավետության շարունակական աճի ապահովումը, տնտեսության այլ բնագավառներում ոլորտի արտադրանքի և ծառայությունների կիրառումն ու երկրում տեղեկատվական հասարակության ձևավորումը:
i
2001 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացավ Հայաստանի Հանրապետության ինֆորմացիոն (տեղեկատվական) տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման հայեցակարգը, իսկ 2008 թվականին` ՏՏ-ի ոլորտի զարգացման հայեցակարգը: Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի N ՆՀ-896 հրամանագրով ստեղծվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը (այսուհետ` ՏՏԶԱԽ), որի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է: ՏՏԶԱԽ-ը, հանդիսանալով կապող օղակ Հայաստանի Հանրապետության կառավարության և ՏՏ-ի բիզնեսի, կրթական հաստատությունների, ՏՏ-ի հասարակական կազմակերպությունների, դոնոր և միջազգային կազմակերպությունների միջև, կազմակերպում և անց է կացնում տեղեկատվական հասարակության կայացմանը և ՏՏ-ի արդյունաբերության խնդիրների լուծմանը նպաստող քննարկումներ:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 7 արձանագրային որոշմամբ հաստատվել է Հայաստանում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգը` հաջորդող մի քանի տարիներին իրականացնելու համար:
Կնքվել են համագործակցության մի շարք պայմանագրեր և փոխըմբռնման հուշագրեր ինչպես այլ պետությունների` Հնդկաստանի Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության և այլն, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են «Մայքրոսոֆթը», «Ալկաթելը», «Հյուլեթ Փակարդը», «Սան Մայքրոսիսթեմսը», «Նեյշնլ Ինսթրումենթսը», «Մենթոր Գրաֆիքսը», «Սիսկոն», «Ինթելը», «Սինոփսիսը», «Դ-Լինքը» և այլն:
Ավանդական են դարձել «Արմթեք» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների միջազգային համաժողովը և «Դիջիթեք» տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների մասնագիտացված ցուցահանդեսը:
Ոլորտն այսօր դարձել է ՏՏ-ի շուկայի բարձր եկամտաբերություն ապահովող ճյուղը և գրավիչ է խոշորածավալ օտարերկրյա ուղղակի ներդրումների համար:
Վերջին տասը տարիներին ոլորտում գրանցվել է նոր ընկերությունների կտրուկ աճ թե՛ տեղական նորաստեղծ ընկերությունների, թե՛ արտասահմանյան մասնաճյուղերի: Ընդ որում, արտասահմանյան ընկերությունների ավելի քան 80 տոկոսն ստեղծվել է 2000-2011 թվականների ընթացքում: 2011 թվականի գործող ՏՏ-ի ընկերությունների թիվը մոտ 300 է:
Առաջատար երկրների և միջազգային փորձի վերլուծական ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետությունում դրանց առաջավոր ուղղությունների տեղայնացման արդյունքում ՏՏ-ի ոլորտում բարձր վարձատրությամբ նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ արձանագրվել է նշանակալի առաջընթաց, մասնավորապես, 2011 թվականի դրությամբ ոլորտում ներգրավված է մոտ 5500 մասնագետ, իսկ հեռահաղորդակցության ոլորտի հետ միասին` ավելի քան 10000 մասնագետ, ընդ որում` ծրագրավորողների համախառն տարեկան աշխատավարձը կազմում է շուրջ 5.280-14.520 մլն ԱՄՆ դոլար:
Հայաստանի համախառն ներքին արդյունքում ՏՏ-ի ոլորտի մասնաբաժինը կազմել է 1.7 տոկոս, ինչը կարող է համեմատվել Հնդկաստանի (1.4 տոկոս) և Գերմանիայի (1.3 տոկոս) հետ: 2011 թվականի ՏՏ-ի ընկերությունների ընդհանուր հասույթը հասել է 205 մլն ԱՄՆ դոլարի: ՏՏ-ի ոլորտի ընկերությունների արտադրանքի ու ծառայությունների շուրջ 50 տոկոսն արտահանվում է:
Վերը նշվածը վկայում է տարածաշրջանի և միջազգային շուկաներում հանրապետությունից արտահանվող ՏՏ-ի ոլորտի արդյունքի կայուն մասնաբաժնի ապահովման, ինչպես նաև արտահանման բնագավառում ոլորտի մասնաբաժնի և եկամտաբերության ավելացման մասին:
Հայաստանի Հանրապետության կառավարության Կայուն զարգացման ծրագրի 235-րդ կետով նախանշված ցուցանիշների կատարման ուղղությամբ ևս արձանագրվել է որոշակի առաջընթաց: Մասնավորապես, կառավարման գործընթացների բարելավման և հանրության համար վերջիններիս թափանցիկության բարձրացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգի շրջանակում 2010 թվականին ներդրվել է www.e-gov.am էլեկտրոնային կառավարման պորտալը, որում մատուցվում են լիցենզիաների հայտերի էլեկտրոնային ընդունման, կազմակերպությունների էլեկտրոնային գրանցման, հարկային հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման, էլեկտրոնային վիզայի, Մտավոր սեփականության գործակալության էլեկտրոնային հայտերի ընդունման, էլեկտրոնային ստորագրությունների ստացման, էլեկտրոնային գնումների և այլ ծառայություններ: Հայաստանի Հանրապետության պետական գերատեսչությունների գերակշիռ մեծամասնությունն ստեղծել և ներդրել է սեփական ինտերնետային կայքէջը: Նշենք, որ 2008-2010 թվականներին Հայաստանի միջազգային ինտերնետային կապի թողունակությունն աճել է շուրջ 10 անգամ` 1083 մբիթ/վրկ-ից հասնելով 10547 մբիթ/վրկ-ի, իսկ ներքին ինտերնետ կապի թողունակությունը շուրջ 8 անգամ` 434 մբիթ/վրկ-ից հասնելով 3681 մբիթ/վրկ-ի: Հայաստանի Հանրապետության բնակչության ինտերնետ հասանելությունը 5 տոկոսից աճել է` 2010 թվականին կազմելով շուրջ 44 տոկոս: Հայաստանի Հանրապետությունում համակարգիչների հագեցվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվել է «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը:
Հայաստանը 2011 թվականին ստանձնել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (այսուհետ` ՍՏՀԿ) շրջանակում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների աշխատանքային խմբի համակարգումը: 2011 թվականի նոյեմբերի 13-16-ը աշխատանքային խմբի` Թուրքիայում կայացած նիստում հաստատվել է համակարգող երկրի` Հայաստանի կողմից ներկայացված 2011-2013 թվականների աշխատանքային ծրագրի նախագիծը, որը մշակվել էր ՍԾՏՀ-ի անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի կողմից ընդունված հռչակագրի և համատեղ հայտարարությունների դրույթներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևողականորեն և աստիճանական կերպով շարունակում է աջակցել ոլորտի հետագա զարգացմանը:
2011 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հատկացվել էր 80 մլն դրամ` որպես պետական աջակցություն` ուղղված ՏՏ-ի ոլորտի զարգացմանը: Նշված ծրագրի շրջանակում կատարվել են հետևյալ միջոցառումները`
1) Հայաստանի ՏՏ-ի ոլորտը ներկայացնելը և խթանելը Հայաստանում և արտերկրում, հետազոտությունը, հասարակական իրազեկումը
Ծրագրի իրականացմամբ ակնկալվում էր ապահովել ՏՏ-ի ոլորտի զարգացման միտումների վերլուծությունն ու մարտահրավերների ուսումնասիրությունը, ոլորտի առաջխաղացումների ներկայացումը, ոլորտի զարգացման խթանման, ներկայացման և առաջմղման համար մեխանիզմների մշակումը: Այդ ուղղությամբ իրականացված ՏՏ-ի ոլորտի հետազոտության արդյունքում մշակվել է ՏՏ-ի ոլորտի ներկա իրավիճակի վերլուծությունը, ինչպես նաև կատարվել է ՏՏ-ի ձեռնարկությունների վերաբերյալ ուղեցույցի թարմացում, ինչը, ըստ էության, ապահովել է ծրագրում նախանշված նպատակների արդյունավետ իրականացումը:
2) «Հայաստանում կազմակերպվող ցուցահանդեսներ, համաժողովներ» միջոցառման շրջանակում անց են կացվել մի շարք համաժողովներ, ցուցահանդեսներ, մրցույթներ: Դրանք են`
Միջոցառման իրականացմամբ` հայաստանյան ՏՏ-ի ոլորտի ձեռքբերումները տեղական ցուցահանդեսներում, համաժողովներում և այլ միջոցառումներում ներկայացնելու արդյունքում, ակնկալվում էր ապահովել հասարակական իրազեկման բարձրացումը, տնտեսության այլ ճյուղերում ՏՏ-ի գործիքների և լուծումների ներդրման խթանումը, որի արդյունքում` արտադրողականության աճի ու ապրանքների և ծառայությունների արտահանման ավելացումը: Կարող ենք փաստել, որ ծրագրի իրականացման արդյունքում ապահովվել է վերը նշված արդյունքների ձեռքբերման բարձր արդյունավետություն, մասնավորապես`
ա) 2011 թվականի հոկտեմբերի 7-9-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (այսուհետ` ԻՏՁՄ) կողմից կազմակերպվող «ԴիջիԹեք-2011» տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների 7-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսը, որի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Ցուցահանդեսը հայաստանյան ՏՀՏ-ի դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներն արձանագրելու, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները տեսնելու հարթակ է և միտված է ՏՏ-ի ընկերությունների շուկա մուտք գործելուն և իրենց ապրանքների և ծառայությունների ցուցադրմանը, ինչպես նաև միջազգային կապերի ընդլայնմանը: «Դիջիթեք»-ը լուծում է նաև մի շարք այլ կարևոր խնդիրներ նախ խթանում է արտերկրում Հայաստանի, որպես բարձր տեխնոլոգիական իրադարձությունների երկրի իմիջի ձևավորմանը, բացի դրանից` ցուցահանդեսն ունի ներդրումների ներգրավման նպատակ` արտասահմանյան ներդրողներին հնարավորություն տալով տեղում ծանոթանալու ամբողջ ՏՀՏ-ի համայնքին և նախանշելու հետագա ծրագրեր: Ցուցահանդեսն ունի նաև կրթական նպատակ` երիտասարդ սերնդի այցելուներին ցուցադրելով, որ ապագան տեխնոլոգիական զարգացմանն է:
«Դիջիթեք-2011» ցուցահանդեսին մասնակցեցին տեղական, սինգապուրյան, թայվանական, ռուսական, լեհական, վրացական 115 ընկերություններ, ինչը 70 տոկոս ավելին էր նախորդ տարվա 68 ընկերությունների մասնակցության համեմատ: Տարեց տարի աճում է նաև ցուցահանդեսի այցելուների թիվը` 2011 թվականին գրանցելով ավելի քան 18.000 անձի այցելություն:
Ընկերությունները ցուցահանդեսի ընթացքում ներկայացրել են ՏՀՏ-ի սարքավորումներ և համակարգեր, ֆինանսաբանկային և հաշվապահական լուծումներ, արտադրության և բիզնես պրոցեսների ավտոմատացում, բարձր տեխնոլոգիական և ինժեներական լուծումներ, կրթությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, էլեկտրոնային կառավարում, համակարգչային գրաֆիկա և մուլտիմեդիա և այլն:
Ցուցահանդեսի ընթացքում բալթյան երկրների առաջատար ՏՏ-ի դիստրիբյուտոր «Ակմե Քոմփյութեր Քոմփոնենթսը» (ACC, այսուհետ` ԷյՍիՍի) հայտնեց հայկական ՏՏ-ի շուկա իր մուտք գործելու մասին: Ընկերությունը ներկայացնում է համաշխարհային առաջատար արտադրողների` «Ասուս», «Դելլ», «ԷլՋի», «Սոնի», «Ֆիլիպս», «Դ-Լինկ» և այլն:
Ոլորտին առնչվող կրթական ծրագրերը ցուցահանդեսում ներկայացրին Հայաստանի պետական ճարտարագիտական, Հայ-ռուսական (Սլավոնական), Հայաստանի Ամերիկյան և Եվրասիա միջազգային համալսարանները, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը և այլ կրթական հաստատություններ:
«Դիջիթեք-2011» ցուցահանդեսում առանձին տաղավարով հանդես եկավ նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը,
բ) «Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում «VC» վենչուրային համաժողովի ֆինանսավորում» միջոցառում.
2006 թվականի մայիսից իրականացվող «Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP ծրագիր)» նպատակն է խթանել հայ գիտնականների և մասնավոր հատվածի միջև փոխգործակցությունը, ինչպես նաև նպաստել ընդհանուր իրազեկության մակարդակի բարձրացմանը, գիտնականների ու գործարարների պատրաստակամությանը հաստատելու փոխշահավետ կապեր և ներգրավելու անհրաժեշտ միջոցներ:
Միջոցառման շրջանակում 2011 թվականին իրականացվել է բիզնես համագործակցության աջակցության (ԲՀԱ) դրամաշնորհների մրցույթը, որին ներկայացվել է 12 ծրագիր: Կիսաեզրափակիչ փուլ անցած 8 թիմերի ներկայացուցիչների համար կազմակերպվել է վերապատրաստում. յուրաքանչյուր թիմին տրամադրվել է անհատական խորհրդատվություն Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (այսուհետ` ՁԻՀ) կողմից: Վերջնական փուլը` Վենչուրային համաժողովը, տեղի է ունեցել 2011 թվականի հոկտեմբերի 11-ին: Գնահատման արդյունքում ընտրվել են 4 հաղթող թիմ, որոնցից յուրաքանչյուրին տրամադրվել է 15000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի մրցանակ, որի 50 տոկոսը համաֆինանսավորվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, իսկ 50 տոկոսը` ԱՄՆ-ի Քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամի կողմից:
Միջոցառման շրջանակում 2011 թվականին իրականացվել է նաև «Տեխնոլոգիական ձեռներեցություն գործնական սեմինար և գործուղման դրամաշնորհ» ծրագիրը, որին դիմել են 12 կազմակերպություն, որոնց ներկայացուցիչները հունիսի 28-30-ը մասնակցել են «Տեխնոլոգիական ձեռներեցություն» գործնական սեմինարին: Սեմինարի վերջում թիմերից յուրաքանչյուրը ներկայացրել է իր բիզնես առաջարկը:
Գնահատման արդյունքում 2011 թվականի օգոստոսին ընտրվել են 3 հաղթող ծրագրեր, որոնց ներկայացուցիչները, որպես մրցանակ, ստացել են ԱՄՆ գործուղման հնարավորություն` հնարավոր գործընկերների և ներդրողների հետ բանակցություններ վարելու համար:
Միջոցառման շրջանակում 2011 թվականին իրականացվել են նաև ՏՏ-ի ոլորտի կլաստերային սեմինարներ,
գ) «ՏՏ ոլորտի մասնավոր հատվածի հետ «Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների լիդերները` առանց փողկապների» արտագնա հանդիպում-քննարկումների ֆինանսավորում» միջոցառման շրջանակում 2011 թվականի փետրվարի 18-20-ը Աղվերանի «Արթուրս» հյուրանոցային համալիրում անցկացվել է «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» խորագրով 2011 թվականի առաջին հանդիպում-քննարկումը, որը նվիրված էր ԻՏՁՄ-ի 2011-2013 թվականների երկարաժամկետ ռազմավարության և դրանում մատնանշված խնդիրների լուծման համար գործողությունների ծրագրի նախագծի քննարկմանը: Ֆորումի շրջանակում կազմակերպված թեմատիկ աշխատաժողովների արդյունքների ամփոփումը ԻՏՁՄ-ին հնարավորություն տվեց պատրաստելու միության 2011-2013 թվականների ռազմավարությունը, որն այնուհետև հաստատվեց 2011 թվականի ապրիլի 8-ին կայացած ԻՏՁՄ-ի 11-րդ համագումարին:
2011 թվականի թվով երկրորդ ֆորումը կազմակերպվեց Երևանում 2011 թվականի մայիսի 27-ին և հունիսի 6-ին: Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների, ճարտարագիտության և ինովացիաների խթանման լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտության մասին հայեցակարգը:
2011 թվականի սեպտեմբերի 17-19-ը Աղվերանի «Աղվերան» հյուրանոցային համալիրում անցկացվել է «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» խորագրով երրորդ հանդիպում-քննարկումը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացվելիք ՀՊՃՀ ինստիտուտի բարեփոխումների և Հայաստանում տեխնոլոգիական ձեռներեցության առաջնային զարգացման առաջարկությունների քննարկմանը:
2011 թվականի հոկտեմբերի 28-30-ը Ստեփանակերտում անցկացվեց 2011 թվականի 4-րդ «ՏՀՏ-ի լիդերների հանդիպում» համաժողովը:
2011 թվականի դեկտեմբերի 9-11-ը Դիլիջանի «Բեսթ Վեսթերն Փարադայս» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ 2011 թվականի 5-րդ ՏՀՏ-ի լիդերների հանդիպում-քննարկումը, որը նվիրված էր էլեկտրոնային առևտրի ոլորտում առկա խնդիրների քննարկմանը:
Նշված հանդիպումների իրականացմամբ բարձրացվել է հասարակության իրազեկվածությունը և ամրապնդվել են ՏՏ-ի ոլորտի ներքին կապերը` հիմք ստեղծելով նորարարությունների, արտադրողականության բարձրացման և ՏՏ-ի ոլորտի ու հանրության միջև առավել լայն կապերի ամրապնդման համար,
դ) 2011 թվականի հոկտեմբերի 10-11-ը Երևանում տեղի ունեցավ «ԱրմԹեք 2011» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 4-րդ ամենամյա համաժողովը, որն անցկացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր հովանու ներքո: Համաժողովի նպատակն է լուսաբանել Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճը, խթանել միջազգային համագործակցությունը և ներդրումների ներգրավումը, նպաստել ՏՏ-ի ոլորտի մասնագետների միջև համագործակցությանը, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը դարձնել գլոբալ ճանաչելի:
Համաժողովի կազմակերպման նպատակով 2011 թվականի հունվարին կազմվել էր համաժողովի կազմկոմիտե և երեք աշխատանքային խմբեր` ծրագրային աշխատախումբ, մարքեթինգային աշխատախումբ և լոգիստիկ աշխատախումբ:
ՁԻՀ-ի կողմից գրանցվել է www.armtechcongress.am դոմեյնը և վերաբացվել է համաժողովի վեբկայքը: Վերամշակվել և համաժողովի կայքէջում տեղադրվել է համապատասխան բովանդակություն:
Համաժողովի օրակարգը ներառում էր ավելի քան 60 խոսնակներ, որոնց թվում էին Հայաստանի ՏՀՏ-ի և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ճանաչված մասնագետներ, համաշխարհային խոշորագույն ՏՏ-ի ընկերությունների` ներառյալ Սիսկոյի, Մենթոր Գրաֆիքսի (Mentor Graphics), Ինթելի, Սինոփսիսի, Դ-Լինքի և այլ կազմակերպությունների ղեկավար պաշտոնյաներ և միջազգային փորձագետներ ԵՄ-ից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից և Արևելյան Ասիայից:
Համաժողովն աննախադեպ հնարավորություն ընձեռեց ավելի քան 250 մասնակիցների քննարկելու ոլորտի ռազմավարական խնդիրները, գնահատելու զարգացման միտումները և ծանոթանալու ոլորտի վերջին նորամուծություններին:
Միջոցառման արդյունավետ և ամբողջական կազմակերպման նպատակով ներգրավված համաֆինանսավորումը կազմել է ավելի քան 10 մլն դրամ,
ե) «ԴիջիԹեք բիզնես ֆորում» միջոցառման շրջանակում 2011 թվականի 24-25-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ 4-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը, որն իր շուրջը հավաքեց տեխնոլոգիական ապրանքներ ու ծառայություններ մատուցողներին և գործարար սպառողներին: Ֆորումի ընթացքում իրենց տեխնոլոգիական նորագույն լուծումներն ու ինովացիոն մոտեցումները ներկայացրին շուրջ 30 կազմակերպություններ:
ԴիջիԹեք բիզնես ֆորումին զուգահեռ տեղի ունեցավ նաև Մայքրոսոֆթ ինովացիոն ֆորումը, որի շրջանակում նշվեց Մայքրոսոֆթ Հայաստանի 5-րդ տարեդարձը, ամփոփվեց ընկերության գործունեությունը, քննարկվեցին ձեռքբերումները կրթության ոլորտում, նորաբաց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը և «Երևակայության Գավաթ» մրցույթը Հայաստանում և այլն: Ֆորումի ընթացքում կնքվեց եռակողմ համագործակցության համաձայնագիր ԻՏՁՄ-ի, ՁԻՀ-ի և «Ֆինանսաբանկային քոլեջ» հիմնադրամի միջև.
3) «Միջազգային համագործակցություն» միջոցառման շրջանակում իրականացվել են հետևյալ աշխատանքները`
ա) «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի ծրագրի իրականացում» միջոցառման շրջանակում 2011 թվականի մայիսի 11-ին տեղի ունեցավ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի (այսուհետ` ՄԻԿ) բացման պաշտոնական արարողությունը:
Բացման արարողության ընթացքում ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության, ՁԻՀ-ի, Մայքրոսոֆթ ԱրԷյ ընկերության և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միջև ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր, որով կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը` Կենտրոնի կայացմանն աջակցելու գործում:
ՄԻԿ-ը համագործակցություն է հաստատել «Մայքրոսոֆթ» ընկերության հայազգի աշխատակիցների հետ, ովքեր ձևավորել են Հայաստանի ՄԻԿ-ին աջակցության խումբ և պատրաստակամություն են հայտնել նպաստելու կենտրոնի ծրագրերի իրականացմանը: Այս համագործակցության շրջանակում արդեն իսկ 2011 թվականի հոկտեմբերին կազմակերպվել են մի շարք սեմինարներ:
2011 թվականին ՄԻԿ-ի կողմից կազմակերպվել են մի քանի մակարդակներով կարճաժամկետ և երկարաժամկետ մասնագիտական դասընթացներ և սեմինարներ: Դասընթացների մասնակիցների մեծամասնությունն այժմ ընդգրկված են ՄԻԿ-ի ծրագրերում: 2011 թվականին կազմակերպված դասընթացների ընդհանուր տևողությունը շուրջ 900 ժամ է, դասընթացների և սեմինարների մասնակիցների թիվը` շուրջ 900:
ՄԻԿ-ը հանդիսացել է Մայքրոսոֆթի ամենամյա «Երևակայության գավաթ» մրցույթի համակազմակերպիչ: Մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել «Իքս-Թիչ», «Էկո-ֆրենդս» և «Անակ» թիմերը` զբաղեցնելով համապատասխանաբար 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը:
ՄԻԿ-ը մշակել է «Նորարար գաղափար» մրցույթի նոր ձևաչափ` Հեքըթոն [ՅԱՆ] Երևան, որը կայացել է 2011 թվականի դեկտեմբերի 17-18-ը, և նվիրված էր Երևան քաղաքի խնդիրների լուծմանը: Մրցույթն անց է կացվել պետական, մասնավոր և հասարակական մի շարք կազմակերպությունների համատեղ ջանքերով: Մրցույթին մասնակցեցին ավելի քան 40 թիմ: Մրցույթի արդյունքում տրվեցին մրցանակներ 8 անվանակարգերով` 7 թիմերի:
«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի ծրագրի իրականացում» միջոցառման համաֆինանսավորումը 2011 թվականին կազմել է ավելի քան 160 մլն դրամ,
բ) «Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի ծրագրերի իրականացում» միջոցառման շրջանակում 2007 թվականին որոշվել էր նախաձեռնել հայ-հնդկական ՏՀՏ-ի ոլորտների համագործակցության համատեղ ծրագիր և հիմնել ՏՀՏ-ի ուսումնական կենտրոն ՁԻՀ-ի հետ համատեղ: Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև 2009 թվականի հունիսին կնքվել էր փոխհամաձայնության հուշագիր` Հայաստանում հայ-հնդկական ՏՀՏ-ի վերապատրաստման կենտրոն ստեղծելու մասին:
Կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել 2011 թվականի նոյեմբերի 7-ին Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մասնաշենքում:
2011 թվականի փետրվարի 3-4-ը կազմակերպվել է Բարձր արտադրողականության հաշվողական տեխնոլոգիայի վերաբերյալ գիտահետազոտական սեմինար, որը վարվել է հնդիկ մասնագետների կողմից: Սեմինարի նպատակն էր ներկայացնել ԲԱՀ-ի օգտագործման հնարավորությունները գիտահետազոտական աշխատանքների և ծրագրերի իրականացման համար: Սեմինարին մասնակցել է 20 անձ:
Հունիսի 15-18-ը իրականացվել է «Վեբ աշխատածրագրերի անվտանգություն» կարճատև դասընթաց: Դասընթացի հիմնական նպատակն էր ծանոթացնել ուսանողներին վեբ աշխատածրագրերի անվտանգության տեսության և գործնական հմտությունների հետ: Դասընթացին մասնակցել է 19 անձ:
Մասնագետների կողմից իրականացվել են կենտրոնի ցանցի և համակարգչային տեխնիկայի տեղադրման աշխատանքները, ինչպես նաև «ՊԱՐԱՄ» գերհամակարգչի և էլեկտրոնային կրթության համակարգի տեղադրման աշխատանքները:
Հոկտեմբերի 26-ին Հնդկաստանից Հայաստան են ժամանել երկու մասնագետ, որոնք կես տարվա ընթացքում ՁԻՀ-ի հետ համատեղ կմշակեն կենտրոնի աշխատանքային պլանը և ուսումնական ծրագիրը, կիրականացնեն ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ դասընթացներն ուսանողների, դասախոսական անձնակազմի և ՏՏ-ի մասնագետների համար,
գ) «Ինթել և Սիսկո ընկերությունների հետ համատեղ ծրագրերի իրականացում» միջոցառման շրջանակում Ամերիկյան «Հյուլեթ Փակարդ» և «Ինթել» ընկերությունների հետ համատեղ մշակվել է «Համակարգիչ ուսուցիչների համար» ծրագիրը` ուղղված դպրոցների ուսուցիչներին, որոնց հիմնական մասը չունեն համակարգչից օգտվելու հնարավորություն թե՛ տանը, թե՛ աշխատավայրում:
«Ինթել» ընկերության հետ համատեղ մշակվել է նաև «Դպրոցական համակարգիչ» ծրագիրը, որի շրջանակում հայ աշակերտները հնարավորություն կունենան ստանալու շարժական և տարբեր այլ կարգի լուծումներ` բավարարելով տեխնոլոգիական ուսուցման և տեղեկատվական հասանելիության արդի պահանջները: Այս ծրագրի փորձնական փուլում ներառված հայաստանյան 2 կրթահամալիրների աշակերտներին «Ինթել» ընկերության կողմից նվիրվել է 60 դյուրակիր համակարգիչ, որոնք ակտիվորեն կիրառվում են աշակերտների կողմից ուսումնական պրոցեսում:
«Դպրոցական համակարգիչ» փորձնական ծրագրի շրջանակում 2011 թվականի հունիսի 20-24-ը Երևանում դպրոցների ուսուցիչների համար անցկացվել է «Աշխատանք «1 աշակերտ-1 համակարգիչ» ուսումնական մոդելով» դասընթացը: Դասընթացին մասնակցել են 25 ուսուցիչներ` Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից: 4 ուսուցիչներ մասնակցել են նաև Ինթելի կողմից Վրաստանի Քութայիսի քաղաքում կազմակերպված «1 աշակերտ-1 համակարգիչ» ուսումնական մոդելի ճանաչողական-գործնական դասընթացին: Դասընթացներին մասնակցած ուսուցիչները հետագայում կներգրավվեն «Դպրոցական համակարգիչ» ծրագրի լայնամասշտաբ ներդրման գործընթացում` որպես «ՈՒսուցիչների ուսուցիչներ»:
Պիլոտային ծրագրում ներգրավված էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կողմից հուլիսի 20-ից նախաձեռնված «Դասարան անիվների վրա» նախագիծը, որն իրականացվում էր Երևան-Եղեգնաձոր-Գորիս-Շուշի-Ստեփանակերտ-Ամարաս-Գանձասար երթուղով:
2011 թվականի մարտից ՍԻՍԿՈ Ցանցային ակադեմիայում մեկնարկել են երկարաժամկետ մասնագիտական դասընթացները: Անցկացվել է 6 ուղղություններով դասընթացներ, մասնակիցների թիվը` շուրջ 90: Նոյեմբերից մեկնարկել է նաև երկու կարճաժամկետ դասընթաց հետևյալ թեմաներով` օբյեկտակողմորոշված ծրագրավորում և տվյալների շտեմարաններ, մասնակիցների թիվը` մոտ 20 ուսանող:
ՍԻՍԿՈ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու նպատակով ՁԻՀ-ն իրականացրել է ՍԻՍԿՈ լաբորատորիաների համաշխարհային ցանցի ուսումնասիրություն և Հայաստանի Հանրապետությունում լաբերի հիմնադրման պոտենցիալի գնահատում: Նախատեսվում է նաև «ՍԻՍԿՈ» կենտրոնի հիմնադրումը, ինչի նպատակով մշակվել է կենտրոնի մոդելը` հիմնված ՍԻՍԿՈ Ձեռներեցության ինստիտուտների և ՍԻՍԿՈ լաբորատորիաների համաշխարհային ցանցերի ուսումնասիրության արդյունքների վրա:
«ԷյչՓի», «ՍԻՍԿՈ» և «Մայքրոսոֆթ» վերազգային ընկերությունների աջակցությամբ ՁԻՀ-ը և ԻՏՁՄ-ն Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ մշակել են «Երևանյան դպրոցներում ՏՏ-ի խմբակների ստեղծման ծրագիրը», որը կոչված է բարձրացնելու դպրոցականների ՏՏ-ի գիտելիքները և խթանելու հետաքրքրությունը ոլորտի նկատմամբ: Ծրագրի պիլոտային փուլին մասնակցող 31 երևանյան դպրոցներում կազմակերպվել և անցկացվել են մեկամսյա անվճար ՏՏ-ի խմբակներ 5-րդ դասարանցիների համար:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2011 թվականի ծրագրի իրականացումը նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանում տնտեսական զարգացման, միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ենթակառուցվածքի ստեղծման, Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ենթակառուցվածքի ամրապնդման, ինչպես նաև համաշխարհային շուկայում և, հատկապես, աճի բարձր պոտենցիալով շուկայական թիրախային սեգմենտներում հայաստանյան ՏՏ-ի ոլորտի ներթափանցման ու ներկայության ապահովման, եկամուտների բարձրացման և գիտելիքահենք տնտեսության կայացման գործընթացում:
Ծրագրով նախատեսված պետական պարտավորությունների միջոցով հնարավորություն ընձեռվեց երկրի տնտեսական դաշտ ներգրավել նորանոր ներդրումներ, ինչպես նաև համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ-ի կազմակերպությունների` խթանելով տնտեսության այլ ճյուղերում ՏՏ-ի լուծումների ներդրումը, ՏՏ-ի ոլորտում հաջողությունների հասած երկրների և համապատասխան միջազգային կառույցների հետ համագործակցության հաստատման և ընդլայնման միջոցով նշված երկրների փորձը երկրում ներդնելով: Վերջինս իր հերթին խթան հանդիսացավ Հայաստանի վարկանիշի բարձրացման, սփյուռքահայության հետ համագործակցության ընդլայնման, հայաստանյան ՏՏ-ի ոլորտի ձեռքբերումները տեղական ցուցահանդեսներում, համաժողովներում և այլ միջոցառումներում ներկայացնելու արդյունքում հասարակական իրազեկման բարձրացման, նոր աշխատատեղերի ստեղծման, ոլորտի մասնագետների մասնագիտական հմտությունների զարգացման գործում:
2. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հիմնախնդիրները
Տեղեկատվական տեխնոլոգիաները մեր տնտեսության ամենամեծ հավակնություններ ունեցող ոլորտներից է, որն ապահովում է մեծ քանակությամբ բարձր վարձատրվող աշխատատեղեր և Հայաստանի տնտեսության մեջ ամենաբարձր հավելյալ արժեք ձևավորող ոլորտն է, ինչով էլ լիովին հիմնավորված հայտնվել է երկրի տնտեսության զարգացման գերակայությունների շարքում: Սակայն վերլուծությունները ցույց են տալիս, որ ՏՏ-ի ոլորտից մեր ակնկալիքները կարող են արդարանալ զարգացման հետևողական, նպատակային քաղաքականություն վարելու դեպքում, երբ ոլորտի հիմնախնդիրները` ելնելով տարածաշրջանային և համաշխարհային զարգացումների թելադրանքից, արագ լուծումներ ստանան, երբ ապահովվի խոշոր արտասահմանյան ընկերությունների մուտքը և նոր ներդրումների հոսքը Հայաստան: ՏՏ-ի ոլորտը պետք է ունենա առավել համախմբվելու, արտաքին աշխարհում համակարգված քայլերով շուկաներ գրավելու և ընդհանուր ոլորտային խնդիրները համատեղ լուծելու կարողություն: Տեխնոլոգիաների զարգացման մերօրյա սրընթաց ժամանակաշրջանում ՏՀՏ-ի ներդրումն այսօր վերածվել է օբյեկտիվ անհրաժեշտության, որն իր հերթին նպաստում է տնտեսության զարգացմանը, գիտության, մշակույթի ու յուրաքանչյուր անհատի, քաղաքացու առաջընթացին:
ՏՏ-ի ոլորտի զարգացման միտումների հետ մեկտեղ, ոլորտի մասնավոր հետազոտությունների, փորձագիտական ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում բացահայտվել են մի շարք հիմնախնդիրներ, որոնք պայմանավորված են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններով: Դրանք են, մասնավորապես, ՏՀՏ-ի ոլորտի և տեղեկատվական հասարակության ձևավորման բարդությունները, ՏՏ-ի ոլորտի առաջնային զարգացումն ու տեղեկատվական հասարակության կայացումն ապահովող կիրարկման մեխանիզմների բարելավումը, ՏՏ-ի ոլորտի զարգացմանն ու տեղեկատվական հասարակության կայացմանը նպաստող ներդրումների խթանման հետ կապված խնդիրները, ՏՏ-ի ընկերությունների արտադրանքի և ծառայությունների` տեղական, ինչպես նաև համաշխարհային շուկաներում հեղինակության և ճանաչման դժվարությունները, ՏՀՏ-ի ոլորտում որակյալ և մրցունակ կրթական միջավայրի ձևավորման, կադրերի մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման առկա դժվարությունները, ՏՏ-ի ոլորտում գործունեության ծավալման և ՏՏ-ի գործիքների համատարած կիրառման համար բարենպաստ գործարար միջավայրի և համաշխարհային չափանիշներին համապատասխանող անհրաժեշտ ՏՀՏ-ի ենթակառուցվածքների անբավարարությունը:
Նշված հիմնախնդիրների հաղթահարմանն են ուղղված 2012 թվականի ընթացքում նախատեսվող ծրագրային միջոցառումները` կարևոր նախապայման հանդիսանալով ոլորտի զարգացման նոր ռազմավարության և երկրի ընդհանուր տնտեսական աճի ապահովման համար:
II. ՏՏ-Ի ՈԼՈՐՏԻ ԽԹԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
3. ՏՏ-ի ոլորտի խթանման ծառայությունների 2012 թվականի ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման և իրականացման հիմքը «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է:
4. Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 28-ի նիստի «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը ճանաչելու մասին» N 58 արձանագրային որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Կայուն զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 1207-Ն որոշումը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հաստատելու մասին» N 380-Ա որոշումը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշումը.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի նիստի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 35 արձանագրային որոշումը.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 25-ի նիստի «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 7 արձանագրային որոշումը:
III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
5. Ծրագրի իրականացման հիմնական նպատակը Հայաստանում տեղեկատվական և գիտելիքի վրա հիմնված առաջադեմ հասարակության և զարգացած ու համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ-ի ոլորտի կայացմանն աջակցելն է: Մասնավորապես`
1) Հայաստանում ՏՀՏ-ի կատարելագործված ենթակառուցվածքներով, համակարգչային բարձր գրագիտությամբ, համակարգչային հագեցվածության և ինտերնետ հասանելիության բարձր աստիճանով, համատարած կիրառվող էլեկտրոնային ծառայությունների համակարգերով, մեծածավալ տեղական ՏՏ-ի շուկայի առկայությամբ և առաջադեմ գիտելիքահենք արդյունաբերությամբ երկրի վարկանիշի ապահովումը.
2) մեծ հավելյալ արժեք ստեղծող հետազոտական և բարդ ինժեներական լուծումներ և ծառայություններ մատուցող ընկերություններով, միջազգային շուկաներում մրցունակ տեղական ՏՏ-ի արտադրանքով զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կայացումը.
3) համաշխարհային շուկայում մրցակցային առավելություններ ունեցող հայկական ՏՏ-ի ապրանքային նշանի ներթափանցումն ու ներկայությունն ապահովող միջոցառումների իրականացումը.
4) հայկական ՏՀՏ-ի ոլորտի մի շարք կարևոր բնագավառների աճը խթանելու նպատակով համապատասխան կրթությամբ մասնագետների պատրաստման, որակյալ աշխատուժի աճի պահպանման և զարգացման խնդիրների լուծումը:
6. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`
1) ՏՏ-ի ոլորտի զարգացման միտումների վերլուծությունն ու մարտահրավերների ուսումնասիրությունը, ոլորտի առաջխաղացումների ներկայացումը, ոլորտի զարգացման խթանման, ներկայացման և առաջմղման համար մեխանիզմների մշակումը.
2) հայաստանյան ՏՏ-ի ոլորտի ձեռքբերումները տեղական ցուցահանդեսներում, համաժողովներում և այլ միջոցառումներում ներկայացնելու արդյունքում հասարակական իրազեկման բարձրացումը, տնտեսության այլ ճյուղերում ՏՏ-ի գործիքների և լուծումների ներդրման խթանումը, որի արդյունքում` արտադրողականության աճի ու ապրանքների և ծառայությունների արտահանման ավելացումը.
3) ՏՏ-ի ոլորտի զարգացմամբ հաջողությունների հասած երկրների և համապատասխան միջազգային կառույցների հետ համագործակցության հաստատման և ընդլայնման միջոցով նշված երկրների փորձի ներդրումը, սփյուռքահայության հետ համագործակցության ընդլայնումը, ներդրումների ներգրավումը, նպատակային երկարաժամկետ ծրագրերի իրականացումը և երկրի տնտեսական դաշտ համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ-ի կազմակերպությունների ներգրավումը` վերջիններիս փորձի, հեղինակության ու կապերի շնորհիվ Հայաստանի վարկանիշի բարձրացումը` հասցնելով այն զարգացած երկրների վարկանիշի մակարդակին և նպաստելով Հայաստանի, որպես տարածաշրջանային ՏՏ-ի հանգույցի իմիջի ձևավորմանը.
4) ոլորտի մասնագիտական կարողությունների զարգացումը, մասնավորապես, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի գործունեության ապահովումը, դասընթացների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպումը, Սիսկոյի ցանցային ակադեմիայի գործունեության ապահովումը, մասնագիտական դասընթացների կազմակերպումը, Ինթել կազմակերպության հետ համատեղ վերապատրաստման դասընթացների իրականացումը, ինչպես նաև ՏՏ-ի ոլորտի նշված վերազգային կազմակերպությունների հետ ստորագրված հուշագրերով նախատեսված այլ միջոցառումների իրականացումը:
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ
7. Ծրագիրն իրականացվում է պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցությամբ` որպես պետական աջակցություն` ուղղված Հայաստանում ՏՏ-ի ոլորտի շարունակական զարգացմանը և միջազգային շուկաներում դիրքավորմանը, երկրում գիտելիքահենք տնտեսության ձևավորման ուղղությամբ իրական հնարավորությունների ստեղծմանը:
V. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
i
8. Հայաստանի ՏՏ-ի ոլորտի ներկայացում և խթանում Հայաստանում ու արտերկրում, հետազոտություն, հասարակական իրազեկում`
1) ՏՏ-ի ոլորտի զարգացման հայեցակարգով առաջնային խնդիրներից է հանդիսանում արտերկրում և Հայաստանում ոլորտը ներկայացնելը, ՏՏ-ի ոլորտում հաջողությունների հասած երկրների և համապատասխան միջազգային կառույցների հետ համագործակցության խթանումն ու ապահովումը, միջազգային ՏՏ-ի կազմակերպություններին անդամակցումը, Հայաստանի վարկանիշի ձևավորումը` որպես ՏՏ-ի տարածաշրջանային կենտրոն, այդ թվում` նպաստելով Հայաստանում մի շարք միջազգային նշանակության միջոցառումների պարբերական անցկացմանը, նպատակային երկարաժամկետ ծրագրերի իրականացումը և երկրի տնտեսական դաշտ համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ-ի կազմակերպությունների ներգրավումը` վերջիններիս փորձի, հեղինակության ու կապերի շնորհիվ Հայաստանի վարկանիշի բարձրացման և հայկական ՏՏ-ի ապրանքային նշանի առաջխաղացման նպատակով.
2) Հայաստանի ՏՏ-ի ոլորտի ներկայացումը և խթանումը Հայաստանում ու արտերկրում, հասարակության իրազեկումը պատշաճ կերպով կազմակերպելու համար անհրաժեշտ է համապատասխան նյութերի նախապատրաստում և տպագրում: Այդ նպատակով անհրաժեշտ է իրականացնել ոլորտին վերաբերող հետազոտություններ և վերլուծություններ, որոնք կներկայացնեն ՏՏ-ի ոլորտի ներկա իրավիճակը, այդ թվում` հիմնական խնդիրները և մարտահրավերները, ռազմավարական զարգացման հեռանկարները և վերջին տարիներին գրանցված նվաճումները: Դրանք կհանդիսանան կարևոր գործիք ոչ միայն բազմաթիվ միջոցառումների, հանդիպումների ընթացքում հայկական ՏՏ-ի ոլորտն ամփոփ և դիտարժան ներկայացնելու, այլև տեղեկատվական աղբյուր կհանդիսանան ՏՏ-ի ոլորտի առջև ծառացած հիմնական խնդիրների և դրանց լուծման հնարավոր ուղիների, ոլորտի աճի հեռանկարների, ներդրումների խթանման և հետագա զարգացման ռազմավարության մշակման համար.
3) Հայաստանի ՏՏ-ի ոլորտի ներկայացումը միջազգային և տեղական շուկաներում, խոշորագույն ցուցահանդեսներում և գագաթնաժողովներում հանդիսանում է կրիտիկական գործոն Հայաստանի` որպես ՏՏ-ի երկրի վարկանիշը ձևավորելու, հայկական ՏՏ-ի ոլորտի կարողությունները և ձեռքբերումները ցուցադրելու, առանձին ընկերությունների կողմից իրենց ծրագրային փաթեթները և ծառայությունները ներկայացնելու ու բիզնես կապեր ստեղծելու, միջազգայնորեն մրցունակ հայկական ՏՏ-ի ապրանքային նշանը ձևավորելու, ինչպես նաև ոլորտի վերջին միջազգային նվաճումներին ծանոթանալու և շուկայական ուսումնասիրություններ կատարելու համար.
4) Հայաստանում կազմակերպվող միջոցառումները (ցուցահանդեսները, համաժողովները, մրցույթները և այլն) նպատակ ունեն ցուցադրելու հայկական ՏՏ-ի ոլորտի ձեռքբերումները և նվաճումները, կառավարության, մասնավոր հատվածի, գիտական և կրթական հաստատությունների և դոնոր կազմակերպությունների համագործակցության, միասնության և համատեղ ջանքերի արդյունքները: Դրանք կնպաստեն նաև իրազեկության բարձրացմանը և ոլորտի ներքին կապերի ամրապնդմանը` հիմք ստեղծելով նորարարությունների, արտադրողականության բարձրացման և ՏՏ-ի ոլորտի ու առավել լայն հանրության միջև կապերի ամրապնդման համար «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տարածքում տեղակայված «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կկազմակերպվեն «Դիջիթեք-2012» ցուցահանդեսը, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում` «Դիջիթեք բիզնես ֆորում 2012» համաժողովը, Աղվերանի «Աղվերան», Հանքավանի «Անի», Դիլիջանի «Բեսթ Վեսթերն Փարադայս» և Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցային համալիրներում` ՏՏ-ի ոլորտի մասնավոր հատվածի հետ «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» խորագրով պարբերաբար անցկացվող արտագնա հանդիպում-քննարկումները, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում «VC» վենչուրային համաժողովը, ԱՄՆ-ում` «Արմթեք 2012» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովը:
(8-րդ կետ փոփ. 27.09.12 թիվ 1217-Ն որոշում)
9. Միջազգային համագործակցություն`
1) Հայաստանի տնտեսության և, մասնավորապես, երկրի ՏՏ-ի ոլորտի մրցունակության բարձրացման համար կարևոր նշանակություն ունի ՏՏ-ի խոշոր վերազգային կազմակերպությունների ներկայությունը Հայաստանում և դրանց հետ կառավարության և (կամ) մասնավոր հատվածի մակարդակով համատեղ ներդրումային և կրթական ծրագրերի մշակումն ու իրականացումը: Այդ գործընթացի հիմնական նպատակն է խթանել արտասահմանյան ներդրումները Հայաստանում, ստեղծել նոր աշխատատեղեր, ինչպես նաև ծանոթանալ և կիրառել լավագույն միջազգային փորձը: Նման նախաձեռնությունները պահանջում են երկարաժամկետ պետական պարտավորությունների ստանձնում, քանի որ նման պարտավորության առկայությունը հանդիսանում է համագործակցության երաշխավորման հիմնական գրավական, իսկ որոշ դեպքերում նաև նախապայման.
2) միջոցառման շրջանակում կշարունակվեն իրականացվել Հայ-հնդկական ՏՀՏ-ի ուսումնական կենտրոնի, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի ծրագրի և Ինթել ու Սիսկո ընկերությունների հետ համատեղ ծրագրերը:
VI. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
10. Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով` որպես ծրագրի իրականացմանը պետական աջակցության կողմնորոշիչ չափաքանակ է սահմանվել 80.000.0 հազ. դրամը:
11. ՏՏ-ի ոլորտի խթանման ծառայությունների 2012 թվականի ծրագիրը կֆինանսավորվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2012 թվականի մարտի 29-ի
N 382-Ն որոշման
ՑԱՆԿ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԽԹԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Միջոցառումը |Կատարողը |Կատար- |Կատարման |
|ը/կ| | |ման |արդյունքները |
| | | |ժամկետը| |
|___|_____________________|______________|_______|____________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|_____________________|______________|_______|____________________|
|1. |Հայաստանի ՏՏ-ի ոլորտը| | |Այս միջոցառումները |
| |ներկայացնելը և | | |նպատակ ունեն |
| |խթանելը Հայաստանում | | |վերլուծելու ՏՏ-ի |
| |և արտերկրում, | | |ոլորտի զարգացման |
| |հետազոտություն, | | |միտումները և |
| |հասարակական իրազեկում| | |ուսումնասիրելու |
| | | | |մարտահրավերները, |
| | | | |ներկայացնելու ոլորտի|
| | | | |առաջխաղացումները, |
| | | | |ձևավորելու |
| | | | |մեխանիզմներ ոլորտի |
| | | | |զարգացման խթանման, |
| | | | |ներկայացնելու և |
| | | | |առաջմղման համար: |
|___|_____________________|______________|_______|____________________|
| |1.1 ՏՏ-ի ոլորտի |ՀՀ էկոնոմիկայի|2012 թ.|ՏՏ-ի ոլորտի |
| |հետազոտություն, |նախարարություն|ընթաց- |հետազոտության, ներկա|
| |ընկերությունների | |քում |իրավիճակի |
| |վերաբերյալ ուղեցույց |Ձեռնարկու- | |վերլուծության և |
| |և ներկա իրավիճակի |թյունների | |գնահատման |
| |վերլուծություն |ինկուբատոր | |արդյունքում ոլորտի |
| | |հիմնադրամ | |հիմնական խնդիրների |
| | |(համաձայնու- | |և մարտահրավերների |
| | |թյամբ) | |բացահայտում |
|___|_____________________|______________|_______|____________________|
| |1.2 «Դիջիթեք 2012» |ՀՀ էկոնոմիկայի|2012 թ.|«Դիջիթեք-2012» |
| |ցուցահանդեսի և դրա |նախարարություն|2-րդ |ցուցահանդեսի և դրա |
| |շրջանակում այլ | |կիսամ- |շրջանակում |
| |միջոցառումների |Ինֆորմացիոն |յակ |իրականացվող այլ |
| |ֆինանսավորում |տեխնոլոգիաների| |միջոցառումներին |
| | |ձեռնարկու- | |ակնկալվում է շուրջ |
| | |թյունների | |20000 մարդու |
| | |միություն | |այցելություն: |
| | |(համաձայնու- | |Ցուցահանդեսը |
| | |թյամբ) | |հնարավորություն կտա |
| | | | |ոլորտի |
| | | | |ընկերությունների |
| | | | |միջև նոր կապեր |
| | | | |ստեղծելուն, ինչպես |
| | | | |նաև ոլորտի նոր |
| | | | |ընկերություններին |
| | | | |շուկա մուտք |
| | | | |գործելուն և իրենց |
| | | | |ապրանքներն ու |
| | | | |ծառայությունները |
| | | | |ցուցադրելուն: |
|___|_____________________|______________|_______|____________________|
| |1.3 «Գիտության և |ՀՀ էկոնոմիկայի|2012 թ.|Միջոցառման, |
| |տեխնոլոգիաների |նախարարություն|2-րդ |մասնավորապես, դրա |
| |ձեռներեցության ծրագրի| |կիսամ- |շրջանակում անցկացվող|
| |(STEP) շրջանակում |Ձեռնարկու- |յակ |«Բիզնես |
| |«VC» վենչուրային |թյունների | |համագործակցության |
| |համաժողովի |ինկուբատոր | |աջակցման» |
| |ֆինանսավորում» |հիմնադրամ | |արդյունքում` |
| |միջոցառման |(համաձայնու- | |մասնավոր |
| |կազմակերպում և |թյամբ) | |ընկերությունների և |
| |իրականացում | | |գիտնականների թիմերի |
| | | | |միջև |
| | | | |գիտահետազոտական |
| | | | |ոլորտում |
| | | | |գործընկերության |
| | | | |խթանում` երկու |
| | | | |կողմերի համար |
| | | | |տնտեսապես փոխշահավետ|
| | | | |նոր |
| | | | |հնարավորությունների |
| | | | |զարգացմամբ: |
| | | | | |
| | | | |Մրցույթի անցկացման |
| | | | |արդյունքում` մինչև |
| | | | |5 դրամաշնորհների |
| | | | |տրամադրում: |
|___|_____________________|______________|_______|____________________|
| |1.4 ՏՏ-ի ոլորտի |ՀՀ էկոնոմիկայի|2012 թ.|Միջոցառման |
| |մասնավոր հատվածի հետ |նախարարություն|ընթաց- |շրջանակում |
| |«ՏՀՏ-ի լիդերները` | |քում |կկազմակերպվեն մինչև |
| |առանց փողկապների» |Ինֆորմացիոն | |5 «ՏՀՏ-ի լիդերները` |
| |խորագրով անցկացվող |տեխնոլոգիաների| |առանց փողկապների» |
| |պարբերաբար արտագնա |ձեռնարկու- | |հանդիպումներ |
| |հանդիպում - |թյունների | |Աղվերանի «Աղվերան», |
| |քննարկումների |միություն | |Հանքավանի «Անի», |
| |կազմակերպում |(համաձայնու- | |Դիլիջանի «Բեսթ |
| | |թյամբ) | |Վեսթերն Փարադայս» և |
| | | | |Ստեփանակերտի |
| | | | |«Արմենիա» |
| | | | |հյուրանոցային |
| | | | |համալիրներում: |
| | | | |Ակնկալվում է, որ |
| | | | |կմասնակցեն ոլորտի |
| | | | |100 կազմակերպու- |
| | | | |թյունների |
| | | | |ներկայացուցիչներ, |
| | | | |պետական 5 |
| | | | |գերատեսչությունների |
| | | | |ղեկավարներ, 25 |
| | | | |նորաստեղծ |
| | | | |ընկերությունների |
| | | | |ներկայացուցիչներ, |
| | | | |ոլորտի |
| | | | |գործունեությունը |
| | | | |լուսաբանող 20 |
| | | | |լրագրողներ: |
|___|_____________________|______________|_______|____________________|
| |1.5 «Դիջիթեք բիզնես |ՀՀ էկոնոմիկայի|2012 թ.|Միջոցառումը |
| |ֆորում 2012» |նախարարություն|1-ին |կներկայացնի |
| |համաժողով | |կիսամ- |տնտեսության այլ |
| | |Ինֆորմացիոն |յակ |ճյուղերում ՏՏ-ի |
| | |տեխնոլոգիաների| |ոլորտի գործիքների և |
| | |ձեռնարկու- | |լուծումների կիրառման|
| | |թյունների | |հնարավորությունները,|
| | |միություն | |կնպաստի գործնական |
| | |(համաձայնու- | |կապերի ստեղծմանը: |
| | |թյամբ) | | |
|___|_____________________|______________|_______|____________________|
| |1.6 «ԱրմԹեք 2012» |ՀՀ էկոնոմիկայի|2012 թ.|Միջոցառումը կնպաստի |
| |Հայաստանի բարձր |նախարարություն|2-րդ |գործարար և |
| |տեխնոլոգիաների ոլորտի| |կիսամ- |մասնագիտական |
| |գլոբալ համաժողովի |Ձեռնարկու- |յակ |տեղեկատվության |
| |կազմակերպում |թյունների | |ստացմանը և բարձր |
| | |ինկուբատոր | |տեխնոլոգիաների |
| | |հիմնադրամ | |համաշխարհային |
| | |(համաձայնու- | |ոլորտում կարևոր |
| | |թյամբ) | |կապերի հաստատմանը: |
| | | | |Հնարավորություն կտա |
| | | | |ներկայացնելու ՏՏ-ի |
| | | | |և ԲՏ-ի |
| | | | |զարգացումները, |
| | | | |ձևավորելու հարթակ |
| | | | |արտասահմանյան |
| | | | |ներդրումների |
| | | | |խթանման, արտերկրում |
| | | | |տեղական |
| | | | |կազմակերպությունների|
| | | | |առաջխաղացման համար: |
|___|_____________________|______________|_______|____________________|
|2. |Միջազգային | | |Այս միջոցառման |
| |համագործակցություն | | |հիմնական նպատակներն |
| | | | |են նպաստել լավագույն|
| | | | |միջազգային փորձի |
| | | | |ներդրմանը |
| | | | |Հայաստանում: Նպաստել|
| | | | |տարածաշրջանում |
| | | | |Հայաստանի իմիջի |
| | | | |ձևավորմանը` որպես |
| | | | |ՏՏ-ի հանգույցի: |
| | | | |Միաժամանակ կապահովի |
| | | | |նման |
| | | | |նախաձեռնությունների |
| | | | |շրջանակում ստանձնված|
| | | | |պետական |
| | | | |պարտավորությունների |
| | | | |ապահովմանը: |
|___|_____________________|______________|_______|____________________|
| |2.1 Հայ-հնդկական |ՀՀ էկոնոմիկայի|2012 թ.|ՈՒսումնական |
| |ՏՀՏ-ի ուսումնական |նախարարություն|ընթաց- |ծրագրերի, |
| |կենտրոնի բնականոն | |քում |դասընթացների, |
| |գործունեության |Ձեռնարկու- | |ինչպես նաև բարձր |
| |ապահովում |թյունների | |արտադրողականության |
| | |ինկուբատոր | |հաշվողական |
| | |հիմնադրամ | |տեխնոլոգիաներով |
| | |(համաձայնու- | |(HPC) հետազոտական |
| | |թյամբ) | |ծրագրերի իրականացում|
|___|_____________________|______________|_______|____________________|
| |2.2 «Մայքրոսոֆթ» |ՀՀ էկոնոմիկայի|2012 թ.|Կենտրոնի |
| |ինովացիոն կենտրոնի |նախարարություն|ընթաց- |գործունեության |
| |բնականոն | |քում |ապահովում, |
| |գործունեության |Ձեռնարկու- | |դասընթացների, |
| |ապահովում |թյունների | |սեմինարների և այլ |
| | |ինկուբատոր | |միջոցառումների |
| | |հիմնադրամ | |կազմակերպում: |
| | |(համաձայնու- | |Մոտավորապես 500 |
| | |թյամբ) | |ուսանողի և |
| | | | |մասնագետի |
| | | | |կարողությունների |
| | | | |զարգացում, մինչև |
| | | | |10 թիմի նախագծերի |
| | | | |իրականացման |
| | | | |աջակցություն: |
|___|_____________________|______________|_______|____________________|
| |2.3 Կարողությունների |ՀՀ էկոնոմիկայի|2012 թ.|Սիսկոյի ցանցային |
| |զարգացման և |նախարարություն|ընթաց- |ակադեմիայի |
| |բովանդակության | |քում |գործունեության |
| |ձևավորման համատեղ |Ձեռնարկու- | |ապահովում, |
| |ծրագրերի իրականացում |թյունների | |մասնագիտական |
| |Ինթել, Սիսկո և այլ |ինկուբատոր | |դասընթացների |
| |վերազգային |հիմնադրամ | |կազմակերպում, |
| |ընկերությունների հետ |(համաձայնու- | |Սիսկոյի հետ |
| | |թյամբ) | |ստորագրված հուշագրով|
| | | | |նախատեսված այլ |
| | | | |միջոցառումների |
| | | | |իրականացում: Ինթել |
| | | | |կազմակերպության հետ |
| | | | |համատեղ |
| | | | |վերապատրաստման |
| | | | |դասընթացների |
| | | | |իրականացում, |
| | | | |բովանդակության |
| | | | |ձևավորում: |
._____________________________________________________________________.