(ուժը կորցրել է 29.12.05 թիվ 2315-Ն որոշում)
i
040.0172.130697
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«13» ՀՈՒՆԻՍԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հունիսի 1997 թ. թիվ 172
ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ՄԻԱՅՆԱԿ ՄԱՅՐԵՐԻՆ ԵՎ ՄԻՆՉԵՎ 2 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱ ԽՆԱՄՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Առավել կարիքավոր ընտանիքներին աջակցելու և երեխաների նպաստների նշանակման ու վճարման կարգը կատարելագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել առանձին խմբերի երեխաներին, միայնակ մայրերին և մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց տրվող պետական նպաստների նշանակման և վճարման կարգը (կցվում է):
i
2. Սահմանել, որ պետական նպաստներ նշանակվում և վճարվում են`
ա/ մինչև 18 տարեկան երեխաների հետևյալ խմբերին`
հաշմանդամ
միայնակ մոր
ծնողազուրկ
ալիմենտ ստացող
Ժամկետային զինծառայողների (շարքային, եֆրեյտոր
և սերժանտական կազմ)
I կամ II խմբի հաշմանդամների
ժամանակավոր կացարաններում ապրող փախստականների
աղետի գոտու տնակներում ապրող ընտանիքների
չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների
Գյումրի, Սպիտակ և Վանաձոր քաղաքներում երեք և ավելի
անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների
(2-րդ կետի ա ենթակետն հանվել է 19.11.98 թիվ 727 որոշում)
բ/ միայնակ մայրերին.
(2-րդ կետի բ ենթակետն հանվել է 19.11.98 թիվ 727 որոշում)
գ/ մինչև 2 տարեկան երեխա խնամող հետևյալ անձանց`
մասնակի վճարովի արձակուրդում գտնվող
(2-րդ կետի գ ենթակետը փոփ. 19.11.98 թիվ 727 որոշում)
i
3. Սահմանել ամենամսյա պետական նպաստների հետևյալ չափերը`
ա/ հաշմանդամ երեխաներին` 4000 դրամ.
(3-րդ կետի ա ենթակետն հանվել է 19.11.98 թիվ 727 որոշում)
բ/ երկկողմանի ծնողազուրկ երեխաներին` 3000 դրամ.
(3-րդ կետի բ ենթակետն հանվել է 19.11.98 թիվ 727 որոշում)
գ/ սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված մնացած խմբերի
երեխաներին` 2000 դրամ.
(3-րդ կետի գ ենթակետն հանվել է 19.11.98 թիվ 727 որոշում)
դ/ միայնակ մայրերին` 1800 դրամ.
(3-րդ կետի դ ենթակետն հանվել է 19.11.98 թիվ 727 որոշում)
i
ե/ մինչև 2 տարեկան երեխա խնամող` մասնակի վճարովի արձակուրդում գտնվող անձանց` 1800 դրամ:
(3-րդ կետի ե ենթակետը փոփ. 19.11.98 թիվ 727 որոշում)
(3-րդ կետի ե ենթակետն ուժը կորցրել է 19.04.99 թիվ 235 որոշում)
4. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված բոլոր տեսակի պետական նպաստների նշանակումը և վճարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոնները:
5. Սույն որոշմամբ սահմանված երեխաների համար տրվող պետական նպաստների վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսված միջոցների հաշվին:
i
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափի և կենսաթոշակների նվազագույն չափի մասին» և «Երեխաների համար տրվող նպաստների միասնական համակարգ սահմանելու մասին» հրամանագրերի կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 52 որոշման 12-րդ կետը, 1993 թվականի մարտի 3-ի «Գործազուրկի կարգավիճակ ստացած մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին երեխային խնամելու համար ամսական նպաստ վճարելու կարգը» հաստատելու մասին» թիվ 80 որոշումը, 1995 թվականի հուլիսի 1-ի «Միայնակ մայրերին ամենամսյա պետական նպաստի նշանակման ու վճարման կարգի մասին կանոնադրությունը և մինչև 2 տարեկան երեխա ունեցող անձանց երեխաների խնամքի համար ամենամսյա պետական նպաստի նշանակման ու վճարման կարգի մասին կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 396 որոշումը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում երեխաների համար տրվող ամենամսյա նպաստների չափերի մասին» թիվ 602 որոշման 1-5 կետերը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունիսի 1-ից:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 13-Ի ԹԻՎ 172 ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱՐԳ
ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ՄԻԱՅՆԱԿ ՄԱՅՐԵՐԻՆ ԵՎ ՄԻՆՉԵՎ 2 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱ ԽՆԱՄՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Պետական նպաստ ստացող մինչև 18 տարեկան երեխաների առանձին խմբերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Առանձին խմբերի երեխաներին, միայնակ մայրերին և մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց տրվող պետական նպաստները (այսուհետև` նպաստներ) նշանակում և վճարում են մորը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոնները (այսուհետև` կենտրոն):
Եթե մայրը մահացած է սահմանված կարգով ազատազրկված, ծնողական իրավունքից զրկված է, ճանաչված է անգործունակ կամ, եթե երեխան ապրում է հոր հետ, ապա նպաստը նշանակվում և վճարվում է հորը կամ խնամակալին:
Որդեգրված երեխայի համար նպաստը նշանակվում և վճարվում է որդեգրողին:
Անձնագիր ունեցող երեխայի նպաստը կարող է նշանակվել և վճարվել երեխային:
3. Միայնակ մայրերին (ամուսնության մեջ չգտնվող) նպաստներ նշանակվում և վճարվում են մինչև երեխայի (երեխաների) 18 տարին լրանալը, եթե երեխայի ծննդյան վկայականում բացակայում է հոր մասին գրանցումը կամ, եթե այն կատարվել է մոր ցուցումով:
Միայնակ մոր նպաստ նշանակվում և վճարվում է երեխա (երեխաներ) որդեգրած` ամուսնության մեջ չգտնվող կնոջը:
Միայնակ մոր ամուսնության դեպքում նշանակված նպաստի վճարումը շարունակվում է:
4. Պետության լրիվ խնամքի տակ գտնվող երեխաներին նպաստ չի նշանակվում:
5. Երեխա խնամող անձանց նպաստը նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր երեխայի համար` մինչև երեխայի 2 տարին լրանալը:
Մասնակի վճարովի արձակուրդում գտնվող մայրերին, աշխատանքը շարունակելու դեպքում, սահմանված նպաստը վճարվում է դրա 50 տոկոսի չափով:
6. Սույն կարգի գործողությունը տարածվում է նաև Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան չի նախատեսված:
II. ՆՊԱՍՏՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ
7. Նպաստներ նշանակելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
ա) առանձին խմբերի երեխաների համար`
դիմում
երեխաների ծննդյան վկայականների պատճենները
տեղեկանք` նպաստառուի բնակության վայրից
մահացած ծնողի մահվան վկայականի պատճենը
խնամակալության կամ որդեգրման մասին փաստաթղթի պատճենը
երեխայի ծնողների հաշմանդամությունը հաստատող փաստաթղթերի
պատճենները
փախստականի վկայականի պատճենը
ալիմենտի վերաբերյալ դատարանի վճռի (որոշման) պատճենը
տեղեկանք ժամկետային զինծառայության մեջ գտնվելու մասին.
բ) միայնակ մայրերի համար, բացի սույն կետի «ա» ենթակետում նշված փաստաթղթերից, ներկայացվում է նաև տեղեկանք` քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնից` երեխայի ծննդյան վկայականում հոր վերաբերյալ տեղեկությունների գրանցման մասին.
գ) մինչև 2 տարեկան երեխա խնամող մասնակի վճարովի արձակուրդում գտնվող կամ գործազուրկի կարգավիճակ ունեցող մայրերի համար, բացի սույն կետի «ա» ենթակետում նշված փաստաթղթերից, ներկայացվում են նաև`
մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու կամ աշխատանքը շարունակելու մասին հրամանի քաղվածքը.
տեղեկանք զբաղվածության պետական ծառայության համապատասխան մարմնից` գործազուրկի կարգավիճակ ունենալու մասին:
8. Նպաստի համար ներկայացվող փաստաթղթերի պատճենները Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան վավերացվում են նոտարական կարգով կամ կենտրոնի կողմից:
9. Կենտրոնը պարտավոր է նպաստի նշանակման վերաբերյալ դիմումը քննարկել սույն կարգով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում և դիմողին գրավոր տեղեկացնել լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին:
10. Նպաստը նշանակում է նպաստառուի բնակության վայրի կենտրոնը` նպաստն ստանալու իրավունքը ծագելու ամսվանից, եթե դիմումը ներկայացվել է վեց ամսվա ընթացքում: Նշված ժամկետը լրանալուց հետո նպաստը նշանակվում է դիմելու ամսվանից:
11. Նպաստները նշանակվում են դիմելու ամսվանից սույն կարգի 7-րդ կետում նշված անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում:
Ոչ լրիվ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում կենտրոնը դիմողին գրավոր տեղյակ է պահում լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու մասին: Դրանք եռամսյա ժամկետում ներկայացնելու դեպքում նպաստ նշանակվում է դիմելու ամսվանից, իսկ նշված ժամկետը լրանալուց հետո վերջին փաստաթղթերը ներկայացնելու ամսվանից:
i
12. նպաստների վճարումը շարունակվում է հաջորդ տարվա հունվարից, եթե մինչև տվյալ տարվա վերջը կրկին ներկայացվում է տեղեկանք նպաստառուի բնակության վայրի մասին:
(12-րդ կետը խմբ. 18.09.98 թիվ 576 որոշում)
13. Նպաստը նշանակելիս, երեխաների տարբեր խմբերի միաժամանակյա պատկանելու դեպքում` հաշվի է առնվում միայն մեկ խումբ նպաստառուի ընտրությամբ:
14. Նպաստի նշանակումը մերժելու դեպքում կենտրոնն այդ մասին 5-օրյա ժամկետում գրավոր ծանուցում է դիմողին` նշելով մերժման պատճառները և գանգատարկման կարգը.
15. Նպաստի նշանակման և վճարման կապակցությամբ առաջացած վեճերը լուծվում են վերադասության կամ դատական կարգով:
III. ՆՊԱՍՏՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ
16. Հայաստանի Հանրապետությունում նպաստառուի բնակության վայրը փոխվելու դեպքում նպաստի նշանակման վայրում դրա վճարումը դադարեցվում է, և, նպաստառուի դիմումի համաձայն, նպաստի գործն ուղարկվում է բնակության նոր վայրի կենտրոն` նպաստի վճարումը շարունակելու համար:
i
17. Նշանակված, սակայն ժամանակին չստացված նպաստի գումարը նպաստառուին միանվագ վճարվում է նպաստը չստանալու ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան դիմելուն նախորդած մեկ տարվա համար:
i
18. Նպաստը լիազորագրով կարող է վճարվել մինչև 3 ամսվա համար:
19. Մինչև նպաստառուի մահվան օրը չստացված նպաստի գումարը վճարվում է երեխայի հորը, որդեգրողին, խնամակալին կամ անձնագիր ունեցող երեխային, եթե նպաստն ստանալու համար նրանք դիմել են ոչ ուշ, քան նպաստառուի մահվանից հետո 12 ամսվա ընթացքում:
20. Ավելի վճարված նպաստի գումարը կարող է հետ պահվել նպաստառուներից, ակնհայտ ոչ ճիշտ տվյալներով փաստաթղթեր ներկայացնելու, նպաստի վճարման դադարեցման հիմքերը թաքցնելու դեպքերում:
i
Նպաստի ավելի վճարված գումարը հետ է պահվում կենտրոնի որոշմամբ յուրաքանչյուր ամիս ավելի վճարված գումարի 20 տոկոսի չափով, կամ նպաստառուի գրավոր համաձայնությամբ` ավելի չափով, մինչև նպաստի ավելի վճարված գումարի մարումը:
Նպաստի ավելի վճարված գումարը ծնողներից (որդեգրողներից, խնամակալներից, անձնագիր ունեցող երեխայից) կարող է գանձվել նաև դատական կարգով:
IV. ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
21. Նպաստի վճարումը դադարեցվում է հետևյալ հիմքերից մեկի առկայության դեպքում`
ա/ նպաստ վճարելու համար սահմանված տարիքը լրանալու
բ/ երեխայի` պետության լրիվ խնամքի տակ գտնվելու
գ/ երեխայի մահվան
i
դ/ երեխայի հաշմանդամության խումբը սահմանելու
(21-րդ կետի դ ենթակետն ուժը կորցրել է 18.09.98 թիվ 576 որոշում)
ե/ երեխայի ալիմենտ ստանալու իրավունքը վերանալու
զ/ ծնողի հաշմանդամության խմբի փոփոխման
է/ գործազրկության կարգավիճակի վերացման
ը/ ժամկետային զինծառայությունից զորացրվելու
թ/ երեխայի հայրությունը ճանաչվելու
ժ/ նպաստառուի գրավոր դիմումի հիման վրա
ժա/ բնակարանային պայմանների փոփոխման:
Նպաստառուները նշված դեպքերի ի հայտ գալու մասին պարտավոր են տեղեկացնել նպաստ նշանակող մարմնին:
Նպաստի վճարման դադարեցումը կատարվում է նշված դեպքերի ի հայտ գալու հաջորդ ամսվանից:
22. Նպաստի նշանակման, մերժման, վճարման և դադարեցման հետ կապված բոլոր փաստաթղթերը պահվում են կենտրոնում: