Սեղմել Esc փակելու համար:
2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱ ...

 

 

603.0037.230106

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «23»         01           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60306014

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 դեկտեմբերի 2005 թվականի N 37-Ն

 

i

2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի բ/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «2006 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագիրը»` համաձայն հավելվածի:

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

23 դեկտեմբերի 2005 թ.

թիվ 37-Ն որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածի և «Հայաստանի Հանրապետության 2004-2006 թվականների պետական վիճակագրական աշխատանքների Եռամյա ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով սահմանված պահանջներին համապատասխան, մշակել է «2006 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագիրը»:

Հայաստանի Հանրապետության տարածքում պետական վիճակագրության իրագործման հիմքը պետական վիճակագրական աշխատանքների ծրագիրն է: Պետական վիճակագրական գործունեության ուղղությունները սահմանելու համար մշակվում է Եռամյա Ծրագիր, իսկ այդ ուղղությունների իրագործումն ապահովող միջոցառումների որոշման համար` Տարեկան Ծրագիր:

Եռամյա Ծրագիրը հաստատվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ: Այն ներառում է պետական վիճակագրական գործունեության հիմնական ուղղություններն ըստ երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական բնագավառների: Եռամյա Ծրագրի կատարումը և ֆինանսավորումը պայմանավորված է և բխում է յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

Համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Տարեկան Ծրագիրը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահի ներկայացմամբ:

Ծրագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության, ինչպես նաև մյուս պետական մարմինների Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից ընդհանուր համակարգման միջոցով իրականացվող պետական վիճակագրական դիտարկումներում ընդգրկված ցուցանիշների (և դրանց հավաքագրման, մշակման, ամփոփման, հրապարակման աշխատանքների) ցանկը, ինչպես նաև դրանց հաշվառման կատարելագործմանն ուղղված աշխատանքները:

Ծրագիրը ներառում է երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվության ցանկը (հավաքագրման աղբյուրները, ներկայացման և աշխատանքի կատարման (ցուցանիշի մշակման) ժամկետները և հրապարակումները, որտեղ պետք է տեղադրվեն վերջիններս)` հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախսերի արդյունավետությունը:

Ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները հաշվի են առնում երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու տեսանկյունով ապահովում են դրանց հնարավոր կայուն պարբերականությունը և տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:

Ծրագիրը մշակվում է վիճակագրական տեղեկատվության սպառողների պահանջարկի ուսումնասիրության հիման վրա: Պաշտոնական հրապարակումների բովանդակության կատարելագործման նպատակով մշակվել է սպառողների հետ հետադարձ կապի համակարգ:

Երկրի ազատական տնտեսակարգին անցման պայմաններում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական վերափոխումները, տնտեսությունում տեղի ունեցող արագ տեղաշարժերը սկզբունքային անհրաժեշտություն են առաջացրել վիճակագրական տեղեկատվություն սպառողներին (օգտագործողներին) ապահովելու առավել ճշգրիտ, արժանահավատ և ժամանակի չափանիշներին համապատասխանող վիճակագրական հրապարակումներով:

Վիճակագրության կարևորագույն նպատակներից է սպառողներին (օգտագործողներին) շուկայի պահանջարկին համապատասխանող վիճակագրական արտադրանքի տրամադրումը:

Վիճակագրության վերակառուցման առաջնահերթ ուղղություններից է վիճակագրական տեղեկատվության տարածման փորձի և դրա վարման քաղաքականության նորացումն ու նոր մոտեցումները: Վիճակագրական տվյալների տարածումն անհրաժեշտ է կառավարության, գործարար շրջանակների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և հասարակության լայն շրջանների, ինչպես նաև միջազգային հանրության համար:

Մարկեթինգային գործունեության մեջ անհրաժեշտ է վիճակագրական հրապարակումների օգտագործման ակտիվացման և ընդլայնման մղումը: Անհրաժեշտ է ստեղծել «պատվերի փաթեթ», որպեսզի կարճ ժամանակահատվածում հնարավոր լինի լիովին բավարարել տեղեկատվության ընթացիկ պահանջարկը, բայց և միաժամանակ հաշվի առնել այն հանգամանքը, որ տեղեկատվությունը, ինչպես ցանկացած ապրանք, պետք է համապատասխանի քանակական և որակական չափանիշների ամբողջական շարքի պահանջներին (բովանդակությունից մինչև «փաթեթավորումը»): Տեղեկատվության ավելի արագ տարածումը կարող է հասանելի լինի միայն ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ:

Պետական վիճակագրական աշխատանքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներից են.

ա/ միջազգային չափանիշներով վիճակագրական մեթոդաբանության կատարելագործման, միասնականացման և ներդաշնակեցման, այլ երկրների ազգային վիճակագրական ծառայությունների կողմից պաշտոնապես հրապարակվող իրենց երկրների սոցիալ-տնտեսական զարգացման և բնակչության կենսամակարդակին վերաբերող ցուցանիշների համադրելիության ապահովման նպատակով` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության շարունակական գործունեությունը միջազգային համագործակցության շրջանակում,

բ/ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունում պարբերաբար կազմակերպվող սեմինար-խորհրդակցությունները և դասընթացները, ինչպես օտարերկրյա փորձագետների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակիցների դասավանդմամբ և (կամ) մասնակցությամբ,

գ/ վիճակագրական տվյալների հավաքագրման, կուտակման, մշակման և տարածման բնագավառներում տեղեկատվական նոր տեխնոլոգիաների մշակումը, ներդրումը և կիրառումը (մեթատվյալներ, տվյալների հիմնապաշար, ինտրանետ, ծրագրային փաթեթներ և այլն),

դ/ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական ինտերնետային էջում տեղադրված հրապարակումների տեղեկատվական բազայի կատարելագործումը, վիճակագրական տեղեկատվության սպառողների համար Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության ինտերնետային էջից «Օն- լայն» ռեժիմով ամփոփ տեղեկատվության տրամադրման ուղղությամբ համապատասխան աշխատանքների իրականացումը,

ե/ վիճակագրության համակարգային զարգացման համար նախադրյալների ապահովման, վիճակագրության մեթոդաբանական կարողությունների զարգացման և կանոնակարգման, ինչպես նաև վիճակագրական տեղեկատվության օգտագործման ավելի լայն հնարավորությունների ընձեռման նպատակով` Արժույթի միջազգային հիմնադրամի Տվյալների տարածման հատուկ ստանդարտով սահմանված ցուցանիշների և դրանց մեթատվյալների պարբերական արդիականացման աշխատանքների ապահովումը,

զ/ պետական վիճակագրությունում Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի դասակարգչի, Արտադրանքի` ըստ գործունեության տեսակների Հայաստանի դասակարգչի ամբողջական ներդրման գործընթացի շարունակականության ապահովումը,

է/ վիճակագրական տեղեկությունների հավաքագրման արդյունավետության բարձրացման (ինչպես տվյալների որակի, այնպես էլ ռեսուրսների խնայողության ենթատեքստով), ինչպես նաև վիճակագրական տեղեկություններ տրամադրողների` վիճակագրական դիտարկման փաստաթղթերով ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով` փոքր ձեռնարկատիրության սուբյեկտներից ընտրանքային կարգով վիճակագրական տեղեկությունների հավաքագրման մեթոդների ավելի լայն կիրառումը,

ը/ որպես է/ կետում նշվածի նախապայման, և որպես դրա հետևանք, տնտեսական գործունեության տեսակների ու դրանք իրականացնող սուբյեկտների քանակի աճով պայմանավորված, անցում կատարել վարչական վիճակագրություն իրականացնող մարմինների կողմից վարչական ռեգիստրների միջոցով հավաքագրված տեղեկությունների բովանդակության և կազմի ընդլայնմանը, կիրառվող մեթոդաբանությունների միասնականացմանը:

 

Վիճակագրական տեղեկատվության մատչելիությունն ապահովելու նպատակով.

ա/ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշների գծով վիճակագրական տեղեկատվությունը տարածվում է (անվճար) բազմաթիվ սպառողների (պետական մարմիններ, հասարակական, գիտության և կրթության ոլորտի կազմակերպություններ, մասնավոր հատված, միջազգային կազմակերպություններ), նաև տրամադրվում է զանգվածային լրատվամիջոցներին մամլո հաղորդագրությունների տեսքով` համաձայն ծրագրի հավելված 3-ում նշված ժամանակացույցի:

Նմանատիպ հրապարակումները մարզերի կտրվածքով (մարզի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշների գծով) իրականացնում են նաև Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի մարզային գործակալությունները,

բ/ ծրագրի 3-րդ հավելվածում ներառված վիճակագրական բոլոր հրապարակումների, առնվազն 2-ական օրինակ տրամադրվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության գրադարանին,

գ/ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության ինտերնետային էջում հայերեն, ռուսերեն և (կամ) անգլերեն լեզուներով տեղադրվում են հիմնական վիճակագրական ցուցանիշները, հրապարակումները և այլ նյութեր:

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին համապատասխան վիճակագրական տեղեկատվության տրամադրումը միջազգային (միջկառավարական, միջպետական) կազմակերպություններին և օտարերկրյա պետություններին, ինչպես նաև տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա նոր հետազոտությունների և այլ վիճակագրական աշխատանքների իրականացումը:

Ծրագրում ներառված աշխատանքների (ցուցանիշների) կառուցվածքը ներկայացված է համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից 1996թ. մարտին հաստատված Տվյալների տարածման հատուկ ստանդարտի (որին 2003թ. նոյեմբերի 7-ից անդամակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը) բաղադրիչների և ենթադրում է տվյալների տարածման հետևյալ չորս հիմնական պահանջների (չափորոշիչների) պահպանումը` տվյալների ընդգրկվածություն, պարբերականություն և ժամանակայնություն, մատչելիություն, ամբողջականություն ու որակ:

Ծրագրի I, VIII և XI հավելվածներում, աշխատանքների (ցուցանիշների) արտացոլման համար օգտագործվել է վեցանիշ ծածկագիր, որտեղ.

._____________________________.

._____________________________.

.____|____|____|__________________  I նիշ

.____|____|__________________  II նիշ

.____|__________________  III նիշ

.__________________  IV նիշ

 

. I նիշը աշխատանքի (ցուցանիշի) ծածկագիրն է ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի Տվյալների տարածման ընդհանուր համակարգի և Տվյալների տարածման հատուկ ստանդարտի հատվածների,

. II նիշը հատվածի տրոհումն է ըստ ենթահատվածների,

. III նիշը աշխատանքի (ցուցանիշի) տրոհումն է ըստ ոլորտների (Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի դասերի, ցուցանիշների),

. IV նիշը ոլորտների մանրամասնումն է ըստ ենթաոլորտների:

Հաջորդ երկու նիշերը հատկացված են պետական վիճակագրական աշխատանքների ցանկի հերթական համարին` ըստ տվյալ հատվածի, ենթահատվածի, ոլորտի և ենթաոլորտի:

Այն դեպքում, երբ աշխատանքը (ցուցանիշները) որևէ կամ` տվյալ մակարդակից ներքև չի տրոհվում` հաջորդող դիրքերը լրացվում են զրոներով:

Օրինակ` 128001 - ծածկագիրը նշանակում է իրական հատվածի (1), արտադրության ենթահատվածի (2), կազմակերպությունների տնտեսական գործունեության (8), կազմակերպությունների գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշները (0), իսկ վերջին երկու նիշերն արտահայտում են նշված ցուցանիշներին առնչվող պետական վիճակագրական աշխատանքների ցանկում հերթական համարը, որոնք անփոփոխելի են Հայաստանի Հանրապետության պետական վիճակագրական աշխատանքների Եռամյա ծրագրերի գործողության ժամանակահատվածում:

Տվյալ ծածկագրի համար Ծրագրում նշվում են նաև վիճակագրական աշխատանքի (ցուցանիշի) ամբողջական անվանումը (սյունակ 2), տվյալ աշխատանքի (ցուցանիշի) իրականացման (հաշվարկման, հավաքագրման) հիմք հանդիսացող պետական վիճակագրական դիտարկման փաստաթղթ(եր)ի տեսակ (ներ)ը և հապավումը (սյունակ 3), ընդգրկվածությունն ըստ կոնկրետ չափորոշիչի (մարզերի, գործունեության տեսակների և այլն) (սյունակ 4), պարբերականությունը (սյունակ 5), աշխատանքի ավարտի վերջնաժամկետը (սյունակ 6), ինչպես նաև այն հրապարակումների անվանումները, որոնցում վերջիններս արտացոլվելու են (սյունակ 7): Սյունակ 7-ում «ներքին օգտագործման համար» նշման առկայության դեպքում հարկ է նկատի ունենալ, որ տվյալ աշխատանքը հանդիսանում է մեկ այլ աշխատանքի (ցուցանիշի) իրականացման (հաշվարկման)` անհատական (անվանական) տեղեկություններ պարունակող միջանկյալ փուլ և հրապարակման կամ որևէ այլ ձևով տարածման ենթակա չէ:

Ծրագրի III հավելվածում ժողովածուների և տեղեկագրերի համար օգտագործվել է յոթանիշ ծածկագիր, որտեղ I-IV նիշերը համապատասխանում են Ծրագրի I հավելվածի դասակարգմանը, V նիշը ներկայացնում է հրապարակման ծածկագիրը (օրինակ` ժողովածու (1), տեղեկագիր (2)), իսկ VI և VII նիշերը ցույց են տալիս դրանց հերթական համարն ըստ տվյալ ոլորտների կամ գործունեության տեսակների հատվածների:

Վիճակագրական աշխատանքների կատարման (ցուցանիշների մշակման) Ծրագրում սահմանված ավարտի օրերը պարունակում են որոշակի վերապահումներ, կախված տարվա օրացուցային օրերի աշխատանքային օրերին համընկնելու հանգամանքից (օրինակ` Հավելված I-ում 1. Իրական հատվածի 1.2. Արտադրություն (ծառայություններ) ենթահատվածի 1.2.1 Արդյունաբերություն բաժնի 121017 ծածկագրով աշխատանքի ավարտի օրը սահմանված է հաշվետու ժամանակաշրջանից հետո 20-րդ օրը):

Եթե որևէ աշխատանքի ավարտի օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա, ապա աշխատանքի ավարտի օր է համարվում հաջորդ աշխատանքային օրը, իսկ ամսական պարբերականությամբ ժամկետայնություն ունեցող աշխատանքների ավարտի օր է սահմանվում տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը` ոչ ուշ, քան հաջորդող ամսվա 1-ը:

 

Վիճակագրական տեղեկատվության սպառողների պահանջարկն ուսումնասիրելու

նպատակով` Ծրագրի նախագիծը առաջարկությունների և դիտողությունների ստացման

ակնկալիքով տեղադրվել է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական

ծառայության ինտերնետային էջում (հասցեն` http://www.armstat.am), ինչպես

նաև կարծիքի է ներկայացվել ընտրանքային կարգով ընտրված (ֆինանսական

միջոցների սղությամբ պայմանավորված) 94 հիմնական վիճակագրական

տեղեկատվության սպառողների (պետական մարմիններ, գիտակրթական

հաստատություններ, տնտեսավարող սուբյեկտներ, հասարակական և միջազգային

կազմակերպություններ և զանգվածային լրատվության միջոցներ):

Ծրագրի նախագծի առնչությամբ պատասխան-գրություններ ստացվել են 49-ից

(52.0%), իսկ գրություններ չեն ուղարկել 45-ը (48.0%):

Առաջարկություններ և դիտողություններ չունեն 31 վիճակագրական

տեղեկատվության սպառողներ կամ պատասխան-գրություն ներկայացրած սպառողների

63.2 %-ը:

 

Հավելված I

2006 թվականի պետական վիճակագրական

աշխատանքների ծրագրի

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԸՍՏ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ, ԵՆԹԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԵՎ ՈԼՈՐՏՆԵՐԻ

 

-------------------------

ԻՐՏԵԿ - հավելվածը չի բերվում

 

Հավելված II

2006 թվականի պետական վիճակագրական

աշխատանքների ծրագրի

 

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

-------------------------

ԻՐՏԵԿ - հավելվածը չի բերվում

 

Հավելված III

i

2006 թվականի պետական վիճակագրական

աշխատանքների ծրագրի

 

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

 

-------------------------

ԻՐՏԵԿ - հավելվածը չի բերվում

(III հավելվածը փոփ. 08.12.06 թիվ 22-Ն որոշում)

 

Հավելված IV

2006 թվականի պետական վիճակագրական

աշխատանքների ծրագրի

 

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ -------------------------

ԻՐՏԵԿ - հավելվածը չի բերվում

 

Հավելված V

i

2006 թվականի պետական վիճակագրական

աշխատանքների ծրագրի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ (ՍՊԱՌՈՂՆԵՐԻ) ՑԱՆԿԻ -------------------------

ԻՐՏԵԿ - հավելվածը չի բերվում

(V հավելվածը փոփ. 08.12.06 թիվ 22-Ն որոշում)

 

Հավելված VI

i

2006 թվականի պետական վիճակագրական

աշխատանքների ծրագրի

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ ՈՐՈՇ ԱՄՓՈՓ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ (ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ) ՑԱՆԿԸ -------------------------

ԻՐՏԵԿ - հավելվածը չի բերվում

(VI հավելվածը փոփ. 04.07.06 թիվ 08-Ն որոշում)

 

Հավելված VII

2006 թվականի պետական վիճակագրական

աշխատանքների ծրագրի

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ -------------------------

ԻՐՏԵԿ - հավելվածը չի բերվում

 

Հավելված VIII

2006 թվականի պետական վիճակագրական

աշխատանքների ծրագրի

 

«2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ» ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ» ՀԱՄԵՄԱՏ -------------------------

ԻՐՏԵԿ - հավելվածը չի բերվում

 

Հավելված IX

2006 թվականի պետական վիճակագրական

աշխատանքների ծրագրի

 

ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԲԵՐՎԱԾ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Վիճակագրական ցուցանիշների սահմանումները, հաշվարկման մեթոդաբանությունը, չափորոշիչները և այլ համապատասխան տեղեկատվությունը տեղադրվում են.

1. «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը» տեղեկատվական ամսական զեկույցների եռամսյակային թողարկումների «Հավելված» հատվածում: Այդ հատվածում տրվում են հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, նկարագրվում դրանց հաշվարկման մեթոդաբանությունները: Հատվածը մշտապես նորացվում է` միջազգային չափանիշներին համապատասխան, ավելացվում են նոր ցուցանիշներ և տրվում դրանց նկարագրությունները և սահմանումները:

2. Ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանական պարզաբանումները` առանձին հատվածների տեսքով զետեղվում են նաև վիճակագրական ժողովածուներում, տեղեկագրերում, տարեգրքերում և այլն:

3. Արժույթի միջազգային հիմնադրամի վիճակագրական վարչությունը տարբեր երկրների վիճակագրական տեղեկատվության որակի, թափանցիկության, տվյալների համադրելիության ապահովման, միջազգային հանրությանը դրանց օգտագործման ավելի լայն հնարավորությունների ընձեռման, կիրառվող մեթոդաբանության և դրա հետագա զարգացման ծրագրերին տեղեկացնելու նպատակով, հիմնել է Տվյալների տարածման ընդհանուր համակարգ և Տվյալների տարածման հատուկ ստանդարտ:

Թվարկվածներից` Տվյալների տարածման ընդհանուր համակարգին (հիմնվել է 1997 թվականի դեկտեմբերի 19-ին) Հայաստանի Հանրապետությունն անդամագրվել է 2001 թվականի մարտի 29-ին:

2003 թվականի նոյեմբերի 7-ից Հայաստանի Հանրապետությունն անդամագրվեց նաև Տվյալների տարածման հատուկ ստանդարտին, դրանով իսկ դառնալով վիճակագրության բնագավառում կիրառվող միջազգային ամենախիստ ստանդարտին անդամագրվող 54-րդ երկիրը:

Համաձայն Տվյալների տարածման հատուկ ստանդարտի պահանջների, համակարգին անդամակցող բոլոր երկրների վիճակագրական տեղեկատվությունը նկարագրող մեթոդաբանական տվյալները (մեթատվյալները)` նախապես մշակված աղյուսակների միջոցով, տեղադրվում են Արժույթի միջազգային հիմնադրամի` հատուկ այդ նպատակով բացված ինտերնետային էջում: Նշված ինտերնետային էջը նպատակ ունի հանրությանն առավել լայն հնարավորություններ ընձեռել ծանոթանալու ցանկացած երկրի վիճակագրական տեղեկատվության համակարգի բաղկացուցիչ մասը կազմող, պարբերաբար արդիականացվող ցուցանիշներին, ինչպես նաև դրանց մշակման մեթոդաբանական մոտեցումներին:

Տվյալների տարածման հատուկ ստանդարտը պարունակում է դրա մշտական պահպանման խիստ պահանջներ, ինչի վերաբերյալ տեղեկությունը հրապարակայնորեն առկա է Արժույթի միջազգային հիմնադրամի ստանդարտների տարածման տեղեկագրում: Տեղեկագիրը ներառում է համապարփակ փաստաթղթեր անգլերեն լեզվով` Տվյալների տարածման հատուկ ստանդարտի տվյալների կատեգորիաների մասով Հայաստանի Հանրապետության վիճակագրական փորձառության վերաբերյալ, որը վկայակոչում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից վարվող Ազգային ամփոփ տվյալների էջում ներառված երկրի արդիական տվյալները:

4. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության ինտերնետային էջում մշտապես զետեղվում են վիճակագրական հրապարակումները (հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով), որոնցում հիմնականում ընդգրկված են վիճակագրական ցուցանիշների սահմանումները և մեթոդաբանական պարզաբանումները:

5. Միջազգային վիճակագրական մեթոդաբանության զարգացման առաջընթացը հասանելի դարձնելու և դրան իրազեկ լինելու նպատակով, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հասցեով ստացվում և գրադարանում պահպանվում են միջազգային տարբեր կազմակերպությունների, ինչպես նաև այլ երկրների վիճակագրական ծառայությունների հրապարակումները:

 

Հավելված X

i

2006 թվականի պետական վիճակագրական

աշխատանքների ծրագրի

 

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ -------------------------

ԻՐՏԵԿ - հավելվածը չի բերվում

(X հավելվածը փոփ. 08.12.06 թիվ 22-Ն որոշում)

 

Հավելված XI

2006 թվականի պետական վիճակագրական

աշխատանքների ծրագրի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԸՍՏ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ, ԵՆԹԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԵՎ ՈԼՈՐՏՆԵՐԻ -------------------------

ԻՐՏԵԿ - հավելվածը չի բերվում

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
23.12.2005
N 37-Ն
Որոշում