(ուժը կորցրել է 02.05.2024 թիվ 649-Ն որոշում)
i
040.1806.081105
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 հոկտեմբերի 2005 թվականի N 1806-Ն
i
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ մասի երկրորդ պարբերությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել քրեակատարողական ծառայողի ատեստավորման անցկացման կարգը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 21-ի «Քրեակատարողական ծառայողի ատեստավորման անցկացման կարգը հաստատելու մասին» N 1460-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի հոկտեմբերի 6-ի
N 1806-Ն որոշման
ԿԱՐԳ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են քրեակատարողական ծառայողի ատեստավորման անցկացման (այսուհետ` ատեստավորման անցկացում) կարգն ու պայմանները:
2. Ատեստավորումն անցկացվում է զբաղեցրած պաշտոնին քրեակատարողական ծառայողի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու նպատակով:
II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
i
3. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` քրեակատարողական վարչություն) կադրային հարցերով զբաղվող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան երկու ամիս առաջ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարի (այսուհետ` քրեակատարողական վարչության պետ) հաստատմանն է ներկայացնում հերթական ատեստավորման ենթակա քրեակատարողական ծառայողների ցուցակները (N 1 ձև):
(3-րդ կետը փոփ. 20.12.12 թիվ 1597-Ն որոշում)
4. Ատեստավորման անցկացման ժամանակը հայտարարվում է քրեակատարողական վարչության պետի հրամանով: Ատեստավորման ենթակա քրեակատարողական ծառայողներն ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման ժամանակի մասին: Նրանցից դրա մասին վերցվում է ստորագրություն (N 2 ձև):
5. Քրեակատարողական ծառայողի անմիջական ղեկավարն ատեստավորման օրվանից առնվազն 2 շաբաթ առաջ քրեակատարողական վարչության կադրային հարցերով զբաղվող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում (կադրերի և հատուկ աշխատանքների բաժին) է ներկայացնում քրեակատարողական ծառայողի ծառայողական բնութագիրը (N 3 ձև): Ծառայողական բնութագիրը կազմվում է ազատ ոճով` «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 19-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: Ծառայողական բնութագիրը պետք է ներառի նաև տեղեկություններ տվյալ քրեակատարողական ծառայողի` իր պաշտոնին համապատասխանության մասին:
6. Քրեակատարողական ծառայողը ծառայողական բնութագրի կապակցությամբ առարկություններ ունենալու դեպքում դրանք ներկայացնում է գրավոր (N 3 ձև):
7. Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանում քրեակատարողական ծառայողի անմիջական ղեկավարն իր պաշտոնին չհամապատասխանելու հիմքով ազատվել է պաշտոնից, ապա նրա ներկայացրած ծառայողական բնութագիրը համարվում է իրավաբանական ուժ չունեցող: Եթե այդ ղեկավարի տված ծառայողական բնութագիրն ընդգրկում է ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանի 2/3-ից ավելին, ապա քրեակատարողական ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում:
III. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
8. Ատեստավորումն անցկացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից (այսուհետ` նախարար) ստեղծվող ատեստավորման հանձնաժողովը կամ հանձնաժողովները:
9. Ատեստավորող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կազմում կարող են ընդգրկվել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատողներ և գիտական կամ ուսումնական հաստատությունների մասնագետներ: Հանձնաժողովը պետք է կազմված լինի առնվազն 7 անդամից, որոնցից առնվազն 3-ը` քրեակատարողական ծառայությունից:
Հանձնաժողովի նախագահին հանձնաժողովի կազմից նշանակում է նախարարը: Եթե նախարարն ընդգրկված է հանձնաժողովի կազմում, ապա նա ի պաշտոնե իրականացնում է հանձնաժողովի նախագահի պարտականությունները:
10. Հանձնաժողովն իրավազոր է, եթե հանձնաժողովի նիստին ներկա է հանձնաժողովի անդամների 1/3-ից ավելին: Հանձնաժողովի նիստը քվորումի բացակայության դեպքում հետաձգվում է: Հանձնաժողովի նիստը 3 անգամ հետաձգվելու դեպքում հանձնաժողովի նախագահը նախարարին է ներկայացնում միջնորդություն բացակայող անդամներին փոխարինելու վերաբերյալ:
11. Հանձնաժողովի նախագահը նախքան ատեստավորման սկիզբը ձեռնարկում է համապատասխան միջոցներ` հանձնաժողովի մյուս անդամների և քարտուղարի ներկայությունն ապահովելու համար, բացառությամբ հարգելի բացակայողների, ստուգում է պահանջվող փաստաթղթերի առկայությունը, այդ թվում` նաև ծառայողական բնութագրերը, որոնք ներկայացնելու համար պատասխանատու է կադրերի և հատուկ աշխատանքների բաժնի ղեկավարը: Դրանից հետո հայտարարվում է ատեստավորման սկիզբը:
12. Քրեակատարողական ծառայողն ատեստավորմանը ներկայանում է անձամբ` համազգեստով և վկայականով:
13. Ատեստավորվելու համար ներկայացած քրեակատարողական ծառայողը հանձնաժողովին ներկայանում է` հայտնելով իր անունը, հայրանունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը:
14. Ատեստավորման ընթացքում քրեակատարողական ծառայողին արգելվում է ատեստավորման բնականոն ընթացքին խոչընդոտող գործողությունների կատարումը:
15. Քրեակատարողական ծառայողներին արգելվում է իրենց հետ ատեստավորման սենյակ տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ կամ այլ տեխնիկական սարքեր բերելը կամ կրելը:
16. Հանձնաժողովի որոշմամբ ատեստավորման ընթացքում կարող են ներկա գտնվել զանգվածային լրատվության միջոցների կամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ հրավիրված դիտորդներ:
17. Ատեստավորումն անցկացվում է հետևյալ եղանակներով`
ա) փաստաթղթային և հարցազրույցի,
բ) թեստավորման և հարցազրույցի:
IV. ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԵՂԱՆԱԿՈՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
i
18. Փաստաթղթային և հարցազրույցի եղանակով ատեստավորման ենթակա են քրեակատարողական ծառայության պաշտոնների գլխավոր խմբում 3 տարվանից ավելի պաշտոն զբաղեցնող քրեակատարողական ծառայողները, ինչպես նաև յուրաքանչյուր խմբում այն ծառայողները, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար օրենքով նախատեսված առավելագույն կոչում և տվյալ պաշտոնում 3 տարվանից ավելի ծառայության ստաժ:
(18-րդ կետը փոփ. 20.12.12 թիվ 1597-Ն որոշում)
19. Փաստաթղթային և հարցազրույցի եղանակով ատեստավորումը բաղկացած է փաստաթղթային և հարցազրույցի փուլերից:
20. Փաստաթղթային փուլն անցկացվում է քրեակատարողական ծառայողի մասնագիտական և փաստաթղթային պահանջվող տվյալների համապատասխանությունն ստուգելու նպատակով:
21. Փաստաթղթային փուլի անցկացման ընթացքում վերանայվում են քրեակատարողական ծառայողի մասնագիտական և փաստաթղթային պահանջվող տվյալները, և քննարկվում է ծառայողական բնութագիրը: Հանձնաժողովը քննարկում է ծառայողական բնութագիրը, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի գրավոր առարկությունները, եթե այդպիսիք առկա են: Քրեակատարողական ծառայողի անմիջական ղեկավարը կարող է փաստաթղթային փուլում հանձնաժողովի հրավերով մասնակցել քրեակատարողական ծառայողի ծառայողական բնութագրի քննարկմանը:
22. Փաստաթղթային փուլում դրական արդյունքների դեպքում քրեակատարողական ծառայողին թույլատրվում է մասնակցել հարցազրույցի փուլին: Բացասական արդյունքների` փաստաթղթերի անհամապատասխանության դեպքում հանձնաժողովն ընդունում է «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» որոշումը:
23. Հարցազրույցի փուլը քրեակատարողական ծառայողի զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված գործառութային պարտականությունների իմացության և գործնական կարողությունների ստուգումն է` հարցաշարի հիման վրա կազմված հարցաթերթերի միջոցով:
24. Հարցազրույցի փուլն ընթանում է սույն կարգի 68-72-րդ կետերում նշված կարգով:
25. Փաստաթղթային և հարցազրույցի եղանակով ատեստավորման արդյունքում հանձնաժողովն ընդունում է սույն կարգի 73-րդ կետով նախատեսված որոշումներից որևէ մեկը:
V. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԵՂԱՆԱԿՈՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
26. Թեստավորման և հարցազրույցի եղանակով ատեստավորման ենթակա են այն քրեակատարողական ծառայողները, ովքեր փաստաթղթային և հարցազրույցի եղանակով ատեստավորման ենթակա չեն:
27. Թեստավորման և հարցազրույցի եղանակով ատեստավորումն անցկացվում է քրեակատարողական ծառայողի զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված գործառութային պարտականությունների իմացությունը և գործնական կարողություններն ստուգելու նպատակով:
28. Թեստավորման և հարցազրույցի եղանակով ատեստավորումը բաղկացած է թեստավորման և հարցազրույցի փուլերից:
29. Թեստավորման փուլն անցկացվում է համակարգչով, իսկ տեխնիկական պայմանների անհնարինության դեպքում` գրավոր:
i
30. Թեստավորման փուլին միաժամանակ կարող են մասնակցել ոչ ավելի, քան 30 քրեակատարողական ծառայող:
(30-րդ կետը փոփ. 20.12.12 թիվ 1597-Ն որոշում)
31. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակով կազմված ամփոփաթերթերի միջոցով, որոնք կադրերի և հատուկ աշխատանքների բաժինը թեստավորման և հարցազրույցի եղանակով ատեստավորման ենթակա քրեակատարողական ծառայողների թվին համապատասխան կնքված երկուական օրինակով հանձնում է հանձնաժողովի նախագահին: Ամփոփաթերթի առաջին օրինակը բաղկացած է միևնույն ծածկագիրն ունեցող կտրոնից և հիմնական մասից: Ծածկագրերը պատված են անթափանց ծածկաշերտով: Ամփոփաթերթի երկրորդ օրինակը չի ծածկագրվում: Ամփոփաթերթի առաջին օրինակը կնքվում է ձախ կողմում` կտրոնի և հիմնական մասի վրա` հավասարաչափ, իսկ երկրորդ օրինակը` ներքևի ձախ կողմում:
32. Հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբը հարցաշարից համակարգչի միջոցով պատահական ընտրությամբ ընտրում է քրեակատարողական ծառայողի զբաղեցրած պաշտոնի գործառութային պարտականություններին համապատասխանող հարցեր և կազմում թեստեր` հետևյալ չափաբաժիններով`
ա) քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորում անցկացնելու դեպքում` 40 թեստային առաջադրանք.
բ) քրեակատարողական ծառայության առաջատար կամ միջին խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորում անցկացնելու դեպքում` 30 թեստային առաջադրանք.
գ) քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորում անցկացնելու դեպքում` 20 թեստային առաջադրանք:
i
33. Թեստային առաջադրանքները ներառում են բնագավառներ` հետևյալ տոկոսային հարաբերակցությամբ`
ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 10 տոկոս,
բ) քրեադատավարական ոլորտը կանոնակարգող իրավական ակտեր` 10 տոկոս,
գ) համապատասխան պետական մարմնի իրավասությունը և քրեակատարողական ոլորտը կանոնակարգող, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի պաշտոնի համար նախատեսված գործառութային պարտականություններին վերաբերող պահանջները սահմանող իրավական ակտեր` 80 տոկոս:
Ատեստավորում անցկացնելուց առնվազն երկու ամիս առաջ թեստավորման հարցաշարերը հաստատվում են քրեակատարողական վարչության պետի կողմից:
Քրեակատարողական ծառայողն ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ ծանոթացվում է թեստավորման հարցաշարին:
(33-րդ կետը փոփ. 20.12.12 թիվ 1597-Ն որոշում)
34. Հանձնաժողովի քարտուղարը քրեակատարողական ծառայողներին պարզաբանում է թեստավորման անցկացման հետ կապված կազմակերպչական բնույթի հարցերը:
35. Հանձնաժողովի քարտուղարը քրեակատարողական ծառայողներին տրամադրում է սույն կարգի 31-րդ կետում նշված ամփոփաթերթ` 2 օրինակից: Քրեակատարողական ծառայողը, հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ ներկայացնելով իր վկայականը, ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և այն, հիմնական մասից անջատելով, հանձնում հանձնաժողովի քարտուղարին: Կտրոնները գցվում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված` կնքված արկղի մեջ:
36. Քրեակատարողական ծառայողին արգելվում է ջնջել ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտը: Հակառակ դեպքում աշխատանքը գնահատվում է 0 միավոր:
37. Քրեակատարողական ծառայողները թեստավորման ժամանակ կտրոնները հանձնելուց հետո ստանում են թեստավորման առաջադրանքների տետրեր: Առաջադրանքները բաղկացած են հարցերից և դրանց 3 կամ 4 ենթադրյալ պատասխանից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:
38. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման առաջադրանքների տետրերը քրեակատարողական ծառայողներին տրամադրելուց հետո հայտարարում է թեստավորման փուլի սկիզբը:
39. Համակարգչով անցկացվող թեստավորման ժամանակ քրեակատարողական ծառայողները կտրոնները հանձնելուց հետո համակարգչի միջոցով մոնիտորի վրա ստանում են թեստավորման առաջադրանքներ: Այդ առաջադրանքները նույնպես կազմված են հարցերից և դրանց 3 կամ 4 ենթադրյալ պատասխանից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:
40. Քրեակատարողական ծառայողը թեստավորման փուլի սկիզբը հայտարարվելուց հետո ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի համար ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ, իր կարծիքով, ճիշտ պատասխանը:
41. Թեստավորումը համակարգչով անցկացվելու դեպքում քրեակատարողական ծառայողը յուրաքանչյուր հարցի ենթադրյալ պատասխաններից ընտրում է պատասխանի իր տարբերակը, որը պահպանվում է համակարգչում:
42. Թեստավորման ընթացքում քրեակատարողական ծառայողներին արգելվում է աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև` դուրս գալ սենյակից: Եթե քրեակատարողական ծառայողը ցանկանում է դուրս գալ սենյակից, նրա աշխատանքը համարվում է դադարեցված: Այդ դեպքում քրեակատարողական ծառայողին թեստավորման միջոցով կրկին ատեստավորման թույլատրելը հնարավոր է ատեստավորող հանձնաժողովի որոշմամբ: Եթե քրեակատարողական ծառայողն իր պահվածքով խոչընդոտում է թեստավորման ընթացքին, ապա նրա նկատմամբ ընդունվում է «Ատեստավորումը հետաձգել և քրեակատարողական ծառայողին գործուղել վերապատրաստման» որոշումը, ինչպես նաև համապատասխան մարմին ներկայացվում է միջնորդություն` քրեակատարողական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին:
43. Քրեակատարողական ծառայողը թեստավորման առաջադրանքների տետրում կարող է կատարել ցանկացած նշում, որը արդյունքների գնահատման ժամանակ հիմք չի հանդիսանում և չի կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:
44. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարել չի թույլատրվում: Այդ դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ:
45. Աշխատանքի ավարտից, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո քրեակատարողական ծառայողն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է դրա համար նախատեսված` կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում է հանձնաժողովի անդամին: Քրեակատարողական ծառայողն աշխատանքը հանձնելիս, հանձնաժողովի նախագահին ներկայացնելով վկայականը` ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում է այն և դուրս է գալիս սենյակից:
46. Համակարգչային թեստավորման ժամանակ քրեակատարողական ծառայողն աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքները կատարելու համար սահմանված ժամանակն սպառվելուց հետո համակարգչային օպերատորի օգնությամբ, հանձնաժողովի նախագահի ներկայությամբ, իր ամփոփաթերթի 2 օրինակի հիմնական մասերի վրա տպագրում է առաջադրանքի կատարման արդյունքները և դրանց համակարգչային տոկոսային վերլուծությունը: Քրեակատարողական ծառայողն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում է այն և դուրս է գալիս սենյակից:
47. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար քրեակատարողական ծառայողներին հատկացվում է`
ա) քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման համար` 60 րոպե ժամանակ.
բ) քրեակատարողական ծառայության առաջատար կամ միջին խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման համար` 50 րոպե ժամանակ.
գ) քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման համար` 40 րոպե ժամանակ:
48. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ քրեակատարողական ծառայողներին հիշեցնում է առաջադրանքի կատարման համար մնացած ժամանակի մասին:
49. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման համար հատկացված ժամանակն ավարտվելուց հետո հայտարարում է դրա մասին, որից հետո քրեակատարողական ծառայողները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքը: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած քրեակատարողական ծառայողի ամփոփաթերթը ճանաչվում է անվավեր և գնահատվում է 0 միավոր, ինչի մասին հանձնաժողովի քարտուղարը կատարում է նշում պատասխանների ամփոփաթերթի վրա կամ համակարգչում:
50. Հանձնաժողովի անդամներն ստուգում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի առկայությունը և վնասված չլինելը, որից հետո բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթերի կտրոններն ու հիմնական մասերը` կազմելով համապատասխան արձանագրություն:
51. Աշխատանքները համակարգչով ստուգելու համար ամփոփաթերթերի հիմնական մասերը հանձնվում են համակարգչային օպերատորին, որը տեսաներածիչի միջոցով մուտքագրում է յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողի ամփոփաթերթում զետեղված պատասխանների տվյալները: Պատասխանների համակարգչային տոկոսային վերլուծությունից հետո արդյունքը տպագրվում է ամփոփաթերթի հիմնական մասի վրա և հաստատվում հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ:
52. Հանձնաժողովը սույն կարգի 29-րդ կետով նախատեսված տեխնիկական պայմանների անհնարինության դեպքում գրավոր աշխատանքների ստուգման համար ձեռնարկում է համապատասխան միջոցներ` թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանները տպագրելու համար, որոնց հիման վրա տեղում պատրաստվում է ձևանմուշ:
53. Հանձնաժողովի անդամները համատեղ, ձևանմուշի միջոցով, մեկ առ մեկ ստուգում են քրեակատարողական ծառայողների կողմից ամփոփաթերթերում նշված պատասխանները:
54. Յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողի համար հաշվարկվում են հավաքած միավորների քանակը և տոկոսը:
55. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, սխալ պատասխանը` 0 միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ միայն սխալ պատասխան նշելը, այլև մեկից ավելի պատասխաններ նշելը, ոչ մի պատասխան չնշելը, ինչպես նաև ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելը:
56. Բոլոր քրեակատարողական ծառայողներն ստուգման աշխատանքների ավարտից հետո հրավիրվում են ատեստավորման սենյակ:
57. Հանձնաժողովի նախագահը մեկ առ մեկ ջնջում է ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտը մաքրվելուց հետո բարձրաձայն հայտարարվում են ամփոփաթերթի համարը և դրա վրա նշված տոկոսը, որն անմիջապես արձանագրում է հանձնաժողովի քարտուղարը:
58. Հանձնաժողովի նախագահը բոլոր ամփոփաթերթերի հիմնական մասերի նկատմամբ սույն կարգի 57-րդ կետում նշված գործողությունը կատարելուց հետո մեկ առ մեկ բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանունները, անունները, հայրանունները: Յուրաքանչյուր քրեակատարողական ծառայող ներկայացնում է իր վկայականը, ստանում իր կտրոնը, հանձնաժողովի անդամների ներկայությամբ մաքրում է ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում իր կտրոնի համարը, որն անմիջապես արձանագրվում է:
59. Թեստավորմանը մասնակցած, սակայն արդյունքների ամփոփմանը չներկայացած քրեակատարողական ծառայողների կտրոնների ծածկաշերտերը նույնպես բացվում են բոլորի ներկայությամբ: Հանձնաժողովի նախագահը բարձրաձայն հայտարարում է յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողի հավաքած միավորները և դրանց տոկոսները:
60. Հանձնաժողովը միավորները և դրանց տոկոսները հայտարարելուց անմիջապես հետո համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է թեստավորման արդյունքները և ամփոփաթերթի ձևանմուշը` ճիշտ պատասխանների նշմամբ:
61. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին` սույն կարգի 59-րդ կետում նշված հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում: Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում քրեակատարողական ծառայողի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:
62. Եթե հանձնաժողովը որոշում է բավարարել քրեակատարողական ծառայողի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար 0 միավոր ստացած բոլոր քրեակատարողական ծառայողների միավորներն ավելացվում են մեկ միավորով:
63. Եթե հանձնաժողովը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ քրեակատարողական ծառայողի բողոքը հիմնավոր է, ապա բավարարում է քրեակատարողական ծառայողի պահանջը` ճիշտ հաշվարկելով թեստավորման արդյունքները:
64. Բողոքարկման արդյունքներն ամփոփվելուց հետո թեստավորման առաջադրանքները փաթեթավորվում և կնքվում են` արխիվացման նպատակով քրեակատարողական վարչությանը հանձնելու համար:
i
65. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոքների բացակայության դեպքում` բողոքարկման համար սույն կարգի 61-րդ կետում նշված ժամանակի ավարտից հետո հանձնաժողովն ընդունում է որոշում առաջադրանքների 80 տոկոսից պակաս ճիշտ պատասխան տված քրեակատարողական ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին, իսկ 80 տոկոսից ավելի ճիշտ պատասխան տված քրեակատարողական ծառայողն անցնում է հաջորդ` հարցազրույցի փուլ:
(65-րդ կետը փոփ. 20.12.12 թիվ 1597-Ն որոշում)
66. Հարցազրույցի փուլն անցկացվում է ատեստավորման թերթիկի և ծառայողական բնութագրի հիման վրա:
i
67. Հանձնաժողովը քննարկում է քրեակատարողական ծառայողի վերաբերյալ ներկայացված բացասական ծառայողական բնութագիրը, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի գրավոր առարկությունները, եթե այդպիսիք առկա են: Հանձնաժողովի հրավերով քրեակատարողական ծառայողի անմիջական ղեկավարը հարցազրույցի փուլում կարող է մասնակցել քրեակատարողական ծառայողի ծառայողական բնութագրի քննարկմանը:
(67-րդ կետը փոփ. 20.12.12 թիվ 1597-Ն որոշում)
i
68. Հարցազրույցի հարցաշարն ատեստավորումից առնվազն 2 ամիս առաջ հաստատվում է քրեակատարողական վարչության պետի կողմից:
Հարցաշարի կազմմանը մասնակցում են նաև մասնագետներ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից, կարող են մասնագետներ հրավիրվել նաև գիտական կամ ուսումնական հաստատություններից:
Հանձնաժողովն ատեստավորման նախորդ օրը հաստատված հարցաշարից կազմում է հարցաթերթերը` սույն կարգի 33-րդ կետում նշված բնագավառներից:
Կազմված հարցաթերթերը ծրարվում և կնքվում են: Ծրարի բացումից հետո հարցաթերթերը դրվում են ցանկացած հերթականությամբ, որից հետո քրեակատարողական ծառայողին առաջարկվում է վերցնել դրանցից որևէ մեկը:
Հարցաթերթում նշված հարցերին պատասխանելուն պատրաստվելու համար քրեակատարողական ծառայողին տրվում է 10 րոպե ժամանակ:
(68-րդ կետը փոփ. 20.12.12 թիվ 1597-Ն որոշում)
69. Հարցաթերթը կազմված է`
i
ա) քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի ատեստավորման անցկացման դեպքում` 6 հարցից.
բ) քրեակատարողական ծառայության առաջատար կամ միջին խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի ատեստավորման անցկացման դեպքում` 5 հարցից.
գ) քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի ատեստավորման անցկացման դեպքում` 4 հարցից:
(69-րդ կետը փոփ. 20.12.12 թիվ 1597-Ն որոշում)
70. Յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողի հետ հարցազրույցն անցկացվում է առանձին: Ատեստավորող հանձնաժողովին ներկայացած քրեակատարողական ծառայողը բարձրաձայն հայտնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և զբաղեցրած պաշտոնը:
i
71. Հարցաթերթում ընդգրկված հարցերի պատասխանները քրեակատարողական ծառայողի կողմից ներկայացվելուց հետո հանձնաժողովի անդամները կարող են տալ հարակից հարցեր: Հարցաթերթի յուրաքանչյուր հարցի առնչությամբ կարող է տրվել մեկ հարակից և մեկ ծառայողի մասնագիտական գործունեությանն առնչվող լրացուցիչ հարց: Յուրաքանչյուր հարցից հետո հանձնաժողովը հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը: Հանձնաժողովի նախագահը կարող է ընդհատել բանավոր փուլի ընթացքում ծավալված անհարկի բանավեճը:
(71-րդ կետը փոփ. 20.12.12 թիվ 1597-Ն որոշում)
72. Հարցազրույցի ընթացքն արձանագրվում է: Արձանագրության մեջ նշվում են քրեակատարողական ծառայողին տրված հարցերի (հիմնական և հարակից) և դրանց պատասխանների համառոտ բովանդակությունը (N 4 ձև):
73. Հարցազրույցի արդյունքում հանձնաժողովն ընդունում է օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը, մասնավորապես`
ա) 50 տոկոս կամ պակաս ճիշտ պատասխանող քրեակատարողական ծառայողի նկատմամբ ընդունվում է «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» որոշումը.
բ) 51-75 տոկոս ճիշտ պատասխանող քրեակատարողական ծառայողի նկատմամբ ընդունվում է «Ատեստավորումը հետաձգել և քրեակատարողական ծառայողին գործուղել վերապատրաստման» որոշումը.
գ) 75 տոկոս կամ ավելի ճիշտ պատասխանող քրեակատարողական ծառայողի նկատմամբ ընդունվում է «Համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին» որոշումը:
VI. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
74. Հանձնաժողովն ատեստավորման ավարտից հետո ամփոփում է արդյունքները և յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողի համար կազմում ատեստավորման թերթ (N 5 ձև):
75. Հանձնաժողովի նախագահը և անդամներն ստորագրում են ատեստավորման թերթը: Հատուկ կարծիք ունեցող անդամներն ստորագրելիս նշում են դրա մասին` ստորագրության կողքին գրելով «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը և կցված հատուկ կարծիքի թերթերի թիվը:
76. Քրեակատարողական ծառայողն ատեստավորման ավարտից հետո ծանոթանում է ատեստավորման թերթին և ստորագրում այն: Քրեակատարողական ծառայողը ցանկության դեպքում կարող է գրավոր դիմել հանձնաժողովին և ստանալ ատեստավորման թերթի պատճենը:
77. Քրեակատարողական ծառայողն ատեստավորման արդյունքների հետ չհամաձայնելու դեպքում կարող է նախքան այդ արդյունքները նախարարին ներկայացնելը դրանք բողոքարկել հանձնաժողովին: Հանձնաժողովը քննարկում է բողոքը և ընդունում համապատասխան որոշում: Քրեակատարողական ծառայողը բողոքարկման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում կարող է դրանք բողոքարկել վերադասության կամ դատական կարգով, բայց ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքների հայտարարման օրվանից հետո եռօրյա ժամկետում:
78. Քրեակատարողական ծառայողի ատեստավորման արդյունքները և ընդունված որոշումները նախարարին են ներկայացվում հաշվետվության ձևով (N 6 ձև):
79. Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի աշխատանքների ավարտից անմիջապես հետո քրեակատարողական վարչության պետին է ներկայացնում քրեակատարողական ծառայողների համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը, հանձնաժողովի որոշումները, արձանագրությունները և մնացած բոլոր փաստաթղթերը` ատեստավորման արդյունքները քրեակատարողական ծառայողի անձնական գործում պահելու և սահմանված կարգով դրանք արխիվացնելու համար:
VII. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
80. Քրեակատարողական վարչության պետը նախարարի կողմից հաստատված ատեստավորման արդյունքների հիման վրա ձեռնարկում է համապատասխան միջոցներ` հանձնաժողովի որոշումները կատարելու համար` հետևյալ ժամկետներում`
ա) «Ատեստավորումը հետաձգել և քրեակատարողական ծառայողին գործուղել վերապատրաստման» որոշումը` մեկ ամսվա ընթացքում.
բ) «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» որոշումը` 7 օրվա ընթացքում:
VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
81. Օրենքով և սույն կարգով սահմանված դրույթների խախտման դեպքում տվյալ քրեակատարողական ծառայողի ատեստավորումը վերադասության կամ դատական կարգով կարող է ճանաչվել անվավեր:
Ձև N 1
ՑՈՒՑԱԿ
ԱՏԵՍՏԱՎՈՐՈՂ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Ատեստավորվողի |Զբաղեցրած|Վերջին |Վերջին |Հերթական |Արտահերթ |
|ը/կ|ազգանունը, |պաշտոնը, |ատեստա- |ատեստա- |ատեստա- |ատեստա- |
| |անունը, |կոչումը |վորումն |վորման |վորում |վորում |
| |հայրանունը | |անցկաց- |արդյունքում|անցկաց- |անցկացնելու|
| | | |նելու |ընդունված |նելու |հիմքերը և |
| | | |ժամանակը|որոշումը |ժամանակը |ժամանակը |
|___|________________|_________|________|___________|_________|___________|
|1. | | | | | | |
|___|________________|_________|________|___________|_________|___________|
|2. | | | | | | |
|___|________________|_________|________|___________|_________|___________|
|3. | | | | | | |
|___|________________|_________|________|___________|_________|___________|
|4. | | | | | | |
|___|________________|_________|________|___________|_________|___________|
|5. | | | | | | |
|___|________________|_________|________|___________|_________|___________|
|6. | | | | | | |
._________________________________________________________________________.
Ձև N 2
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
____ _______________ 200 թ. քաղ. ________________
Ես`__________________________________________________________________
(քրեակատարողական ծառայողի անունը, հայրանունը, ազգանունը)
_________________________________________________________________________,
(զբաղեցրած պաշտոնը, կոչումը)
«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն տեղեկացվել եմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի 200_ թ. ______________ ___-ի N ____ հրամանին 200_ թ. ______________ ___-ին իմ ատեստավորումն անցկացնելու մասին:
___________________ __________________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Ձև N 3
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
(ատեստավորման ենթակա քրեակատարողական ծառայողի)
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
Անմիջական ղեկավարի եզրահանգումները _______________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
_________________________________________________________________________:
___________________ __________________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
___ _____________ 200_ թ.
(տպվում է ծառայողական բնութագրի հետևում)
Ես`___________________________________________________________________
(քրեակատարողական ծառայողի անունը, հայրանունը, ազգանունը) _________________________________________________________________________,
(զբաղեցրած պաշտոնը, կոչումը)
ծանոթացել եմ իմ ծառայողական բնութագրին, որի կապակցությամբ ________________
__________________________________________________________________________
(քրեակատարողական ծառայողի առարկությունները կամ նշումը դրանց
բացակայության մասին)
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
_________________________________________________________________________:
___________________ ___________________________________
(ստորագրությունը) (ատեստավորվողի անունը, ազգանունը)
___ _____________ 200_ թ.
Ձև N 4
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
____ ______________ 200_ թ. քաղ. _______________
Մասնակցությամբ հանձնաժողովի նախագահ _________________________________
(անունը, ազգանունը)
անդամներ _________________________________
(անունը, ազգանունը)
_________________________________
_________________________________
_________________________________
_________________________________
քարտուղար _________________________________
(անունը, ազգանունը)
ատեստավորվող _____________________________________________________________
(քրեակատարողական ծառայողի պաշտոնը, անունը, ազգանունը)
__________________________________________________________________________
արձանագրվեց հարցազրույցի ընթացքը, որի արդյունքում _______________________________________________________________________-ին
(քրեակատարողական ծառայողի անունը, ազգանունը)
տրվել է ընդամենը (հիմնական և լրացուցիչ) ____ հարց:
Տրված հարցերը`
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
Տրված հարցերի պատասխանները`
__________________________________________________________________________
(տրված պատասխանների համառոտ բովանդակությունը)
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
Ճիշտ` ____________________________________
(քանակը` թվերով և տառերով)
Սխալ` ____________________________________
(քանակը` թվերով և տառերով)
Նախագահ ______________________________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
Հանձնաժողովի անդամներ ________________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
________________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
Քարտուղար ________________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
Ատեստավորվող ________________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
___ _____________ 200 թ.
Ձև N 5
ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԹԵՐԹ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ
Ատեստավորման ձևը`
[] փաստաթղթային և հարցազրույց
[] թեստավորում և հարցազրույց
1. Ազգանունը, անունը, հայրանունը _____________________________________
2. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը ______________________________________
3. Ատեստավորման պահին զբաղեցրած պաշտոնը և այդ պաշտոնում նշանակվելու տարեթիվը _________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
4. Փաստաթղթային փուլի արդյունքը ______________________________________
5. Հարցազրույցի փուլի արդյունքները (տոկոսով) _________________________
6. Թեստավորման արդյունքը (տոկոսով) ___________________________________
7. Հարցազրույցի արդյունքը (տոկոսով) __________________________________
8. Ատեստավորման արդյունքում ատեստավորող հանձնաժողովի ընդունած որոշումը`_________________________________________________________________
__________________________________________________________________________
Հանձնաժողովի նախագահ __________________ _____________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Հանձնաժողովի անդամներ __________________ _____________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
__________________ ______________________________
__________________ ______________________________
__________________ ______________________________
Ատեստավորման անցկացման ամսաթիվը ____ _____________ 200 թ.
Ատեստավորման թերթին ծանոթացա`_________________ _______________________
(ստորագրությունը) (քրեակատարողական
ծառայողի անունը,
ազգանունը)
___ _____________ 200 թ.
Ձև N 6
i
«Հաստատում եմ»
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարար
________________________
(ստորագրությունը)
_________________________
(անունը, ազգանունը)
___ _____________ 200 թ.
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
__________________________________________________________________________
(նշել ատեստավորման անցկացման հիմքերը, ժամանակահատվածը, ատեստավորվողների
__________________________________________________________________________
թիվը, արդյունքների համառոտ նկարագրությունը)
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
«Համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին»
._______________________________________________________________.
|NN |Քրեակատարողական ծառայողի անունը, ազգանունը և պաշտոնը |
|ը/կ| |
|___|___________________________________________________________|
|1. | |
|___|___________________________________________________________|
|2. | |
|___|___________________________________________________________|
|3. | |
|___|___________________________________________________________|
|...| |
._______________________________________________________________.
«Ատեստավորումը հետաձգել և քրեակատարողական ծառայողին գործուղել վերապատրաստման»
._______________________________________________________________.
|NN |Քրեակատարողական ծառայողի անունը, ազգանունը և պաշտոնը |
|ը/կ| |
|___|___________________________________________________________|
|1. | |
|___|___________________________________________________________|
|2. | |
|___|___________________________________________________________|
|3. | |
|___|___________________________________________________________|
|...| |
._______________________________________________________________.
«Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին»
._______________________________________________________________.
|NN |Քրեակատարողական ծառայողի անունը, ազգանունը և պաշտոնը |
|ը/կ| |
|___|___________________________________________________________|
|1. | |
|___|___________________________________________________________|
|2. | |
|___|___________________________________________________________|
|3. | |
|___|___________________________________________________________|
|...| |
._______________________________________________________________.
Հանձնաժողովի նախագահ __________________ ____________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Հանձնաժողովի քարտուղար _________________ ____________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
___ _____________ 200 թ.
քաղ. Երևան
(6-րդ ձևը փոփ. 20.12.12 թիվ 1597-Ն որոշում)