Սեղմել Esc փակելու համար:
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ...

 

13.04.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

24 հոկտեմբերի 2019 թվականի N 1485-Լ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը և Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 26.01.23 թիվ 99-Լ, 12.04.24 թիվ 517-Լ որոշումներ)

1. Հաստատել Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել «Գյուղատնտեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալություն» հասարակական կազմակերպությանը հետևյալ տեղեկատվության տրամադրումը`

1) Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր հասանելի համայնքի համար եղանակի կանխատեսման, կարկուտի, գարնանային ցրտահարության գրանցված դեպքերի վերաբերյալ` շաբաթական պարբերականությամբ.

2) Հայաստանի Հանրապետության համայնքների անվանումների և թվաքանակի վերաբերյալ մեկանգամյա ամբողջական տեղեկատվություն, այնուհետև այդ տեղեկատվության մեջ փոփոխության դեպքում դրա մասին ծանուցում:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Գյուղատնտեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալություն» հասարակական կազմակերպությանը գրանցված կարկուտի և գարնանային ցրտահարությունների հետևանքով պատճառված վնասների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. հոկտեմբերի 30
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության
2019 թվականի հոկտեմբերի 24-ի
N 1485-Լ որոշման

 

ԾՐԱԳԻՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

3. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

4. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

5. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

6. ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԵՐԸ

7. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

8. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական կենսունակ համակարգի ներդրումը երկրի տնտեսության ագրարային հատվածի կայուն ու համաչափ զարգացման հիմնական նախապայմաններից է:

2. Գյուղատնտեսական արտադրությունը, հիմնականում բաց երկնքի տակ իրականացվող գործունեություն է, որն անմիջականորեն կախված է բնակլիմայական, մարդածին և տնտեսական գործոններից: Գյուղատնտեսությունը, բացի տնտեսական բնույթի ռիսկերից, կրում է նաև տարերային աղետներով պայմանավորված կորուստներ: Գյուղատնտեսությունը բարձր ռիսկային ոլորտ է, որի պատճառով էլ ապահովագրական ընկերությունների համար այն դառնում է քիչ գրավիչ: Գյուղատնտեսությունում արտադրությունը կազմակերպվում է ընդարձակ տարածքների վրա` բազմաբնույթ ուղղություններով, որը լրացուցիչ ծախսեր և ջանքեր է պահանջում ապահովագրական ռիսկի կառավարման համար: Ոլորտի ապահովագրությունը կարևոր նախապայման է տվյալ ճյուղի կայուն զարգացման, ներդրումային դաշտի բարելավման և երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացման համար:

3. Միջազգային փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ գյուղատնտեսության առանձնահատկություններով պայմանավորված, ոլորտում տնտեսավարող սուբյեկտների ռիսկերի ապահովագրմանն անմիջական աջակցություն է ցուցաբերում պետությունը: Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացմամբ հնարավորություն կստեղծվի հստակեցնելու ապահովագրական համակարգի իրականացման մեխանիզմները, ինչն էլ նախադրյալներ կստեղծի տվյալ ոլորտում ապահովագրական համակարգի ամբողջական ներդրման համար:

 

1. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

 

4. Գյուղատնտեսությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության առանցքային ոլորտներից մեկն է, և վերջին տարիներին ապահովում է երկրի համախառն ներքին արդյունքի շուրջ 15 տոկոսը: Այս ոլորտը բացառիկ կարևոր նշանակություն ունի երկրի պարենային անվտանգության ապահովման գործում: Վերջին տարիների տվյալներով, էներգետիկ արժեքով գնահատված, առաջնահերթ անհրաժեշտ պարենամթերքների շուրջ 55-65 տոկոսն ապահովվում է սեփական արտադրության հաշվին: Նշվածի հետ մեկտեղ` գյուղատնտեսությունն առանձնակի կարևորվում է գյուղական բնակավայրերի զարգացման և տնտեսավարողների եկամուտների ձևավորման ու կենսամակարդակի բարձրացման համար: Սակայն, հարկ է նշել, որ գյուղատնտեսական արտադրության կազմակերպման առումով Հայաստանի Հանրապետության տարածքն աչքի է ընկնում բարձր ռիսկայնությամբ. աշխարհում հայտնի թվով 350 բնական աղետներից Հայաստանի Հանրապետության տարածքին առանձնահատուկ են թվով 110-ը: Հետևաբար, գյուղատնտեսությունում տնտեսավարողները տարբեր բնական աղետների (կարկուտ, ցրտահարություն, երաշտ և այլն) հետևանքով զգալի կորուստներ են կրում:

5. Գյուղատնտեսությանը մեծ վնաս են հասցնում հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթները (երաշտ, կարկտահարություն, ցրտահարություն խորշակ), որոնց հաճախականությունը և տևողությունը վերջին տասնամյակներում կլիմայի փոփոխության հետ կապված աճման միտում ունի:

6. Հայաստանի Հանրապետությունում վերջին 6 տարիներին բնական աղետների հետևանքով գյուղատնտեսությանը հասցված վնասները կազմել են ավելի քան 110 մլրդ դրամ:

7. Գյուղատնտեսության ոլորտում բնական վտանգների թվում կարկուտն առավել ծանրն է: Կարկուտից տուժում է երկրի գյուղական բնակավայրերի 15-17 տոկոսը: Կարկուտներն առավել հաճախակի են տեղում Արարատյան դաշտում, Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի բարձրադիր գոտիներում, Գեղարքունիքում և Կոտայքի լեռնային գոտիներում, միջինը` տարեկան 4-5 դեպք:

8. Յուրաքանչյուր տարի կարկուտի պատճառով վնասվում է հանրապետության այգետարածքների 10-15 տոկոսը, որոշ դեպքերում կարկտահարված տարածքներում բերքի կորուստը կազմում է 80-100 տոկոս: Կարկտահարությունից վնասված բերքը կորցնում է ապրանքային տեսքը, որի պատճառով դժվարանում է դրա իրացումը` զգալիորեն նվազեցնելով գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտները: Ուժեղ կարկտահարված այգիների վերականգնման համար պահանջվում է առնվազն մեկ տարի և լրացուցիչ ֆինանսական ներդրումներ` այգիներում լրացուցիչ էտի, պարարտացման և ագրոտեխնիկական այլ միջոցառումների իրականացման համար:

9. Գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարման ուղղությամբ վերջին տարիներին զգալի աշխատանքներ են իրականացվել. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, վարկային միջոցների, դրամաշնորհների և տնտեսավարողների սեփական ներդրումների հաշվին իրականացվել և շարունակաբար իրականացվում են հողերի մելիորատիվ վիճակի բարելավման, անասնաբուժության, բույսերի պաշտպանության, արոտների ջրարբիացման, հակահեղեղային, հակակարկտային, անտառավերականգնողական, ինչպես նաև տարաբնույթ այլ միջոցառումներ, որոնք նպաստում են նաև գյուղատնտեսական մշակաբույսերի, բազմամյա տնկարկների բերքատվության և կենդանիների մթերատվության բարձրացմանը: Միաժամանակ, վերոնշյալ միջոցառումերի իրականացումը գյուղատնտեսական ապահովագրության համակարգի բացակայության պայմաններում չի ապահովում գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների կայունություն: Ուստի, Հայաստանի Հանրապետության ագրարային հատվածում ռիսկերի կառավարման առավել արդյունավետ միջոցներից մեկը գյուղատնտեսության ապահովագրության համակարգի ներդրումն է, որը հաշվի է առնում կոնկրետ ռիսկերի առկայությունը, դրանց էությունը, դրսևորման առանձնահատկությունները:

10. Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխարհի գրեթե բոլոր երկրներում, գյուղատնտեսության ապահովագրությունն իրականացվում է պետության ֆինանսական աջակցությամբ` հիմնականում ապահովագրավճարի սուբսիդավորման միջոցով, և այն առավել արդյունավետ է իրագործվում պետական ու մասնավոր ինստիտուցիոնալ կառույցների ակտիվ համագործակցությամբ (պետություն-մասնավոր գործընկերություն` ՊՄԳ/PPP սկզբունք):

11. Գյուղատնտեսության ոլորտի առանձնահատկություններից ելնելով` ապահովագրական համակարգի ներդրման համար լուծում են պահանջում մի շարք հիմնահարցեր, որոնք վերաբերում են գյուղատնտեսությունում ռիսկերի գնահատմանը, վերաապահովագրության ներդրմանը, համապատասխան ենթակառուցվածքների ձևավորմանը, ապահովագրական շուկայի կարգավորմանը, պարտադիր-կամավոր ապահովագրության զուգորդմանը, պետություն-մասնավոր հատված համագործակցությանը և այդ բնագավառում պետական աջակցության ուղղությունների, չափերի, մեթոդների և մեխանիզմների հստակեցմանը:

12. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրության ռիսկերը` ըստ ուղղաձիգ գոտիականության և տարածաշրջանների (մարզերի, համայնքների), դեռևս լիարժեք գնահատված չեն, ինչը հիմնականում պայմանավորված է տվյալների սղությամբ, տվյալների դժվար հասանելիությամբ, երբեմն անվստահելիությամբ և անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայությամբ, իսկ առկայության դեպքում` դրանց անկատարությամբ: Ուստի, գյուղատնտեսության ապահովագրության ներդրումն անուղղակի կերպով կնպաստի նաև նշված խնդիրների լուծմանը:

 

2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

13. Գյուղատնտեսության համաչափ և կայուն զարգացմանը խոչընդոտում են մի շարք գործոններ, որոնցից կարելի է առանձնացնել հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթները, հատկապես` կարկտահարությունները, գարնանային ցրտահարությունները, երաշտները և այլն:

14. Գյուղատնտեսության ոլորտի և Հայաստանի Հանրապետության առանձնահատկություններով պայմանավորված` ռիսկերի կառավարման դժվարությունները բազմազան են: Սակայն, միջազգային փորձը ցույց է տալիս, որ գյուղատնտեսության մեջ նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, ռիսկերի կանխարգելման հնարավորությունների ընդլայնումը, միավոր տարածության հաշվով ստացվող եկամտի ավելացումը և պետության մասնակցությամբ ապահովագրական համակարգի ներդրումը, հնարավորություն են ընձեռում հաղթահարել այդ դժվարությունները:

15. Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության համակարգի ներդրման գործընթացի արդյունավետությունը պայմանավորված է գյուղատնտեսությունում տնտեսավարողների, ապահովագրական ընկերությունների և պետության միջև համագործակցության արդյունավետությամբ, այդ բնագավառում ապահովագրական ռիսկերի դիվերսիֆիկացմամբ, որն էլ ներկա փուլում առավելագույնս կնպաստի Հայաստանի Հանրապետության ագրարային հատվածի զարգացմանը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը: Ուստի, այդ բնագավառում հստակ և համարժեք քաղաքականության մշակումը և իրականացումն ունի ռազմավարական նշանակություն:

16. Գյուղատնտեսության ոլորտում բնակլիմայական աղետներով պայմանավորված վնասների չափերն ու հաճախականության գնահատումը ցույց է տալիս, որ ներկայիս ռիսկերի կառավարման համակարգն արդյունավետ չի գործում, և ոլորտում առաջնահերթ խնդիր է դառնում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով առաջացած ռիսկերի կառավարումը:

17. Բնակլիմայական անբարենպաստ պայմաններով պայմանավորված` գյուղատնտեսությունում տնտեսավարողներին հասցված կորուստներն էապես խաթարում են գյուղատնտեսության ոլորտի կայուն զարգացումը: Գյուղատնտեսության ոլորտը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության տնտեսության ամենակարևոր հատվածներից մեկը, այնուամենայնիվ չի օգտագործում գյուղատնտեսական արտադրողականության լիարժեք ներուժը:

18. Հաշվի առնելով գյուղատնտեսության ոլորտում ներկայիս վերը թվարկված խնդիրները` հասունացել է պետության կողմից գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության համակարգի մշակման և ներդրման անհրաժեշտությունը, տեխնիկական վերազինման նպատակային ծրագրերի մշակումը և դրանց իրականացումը, խնդրի վերաբերյալ նոր մոտեցումների և մեխանիզմների կիրառմամբ պետական աջակցության քաղաքականության իրականացումը:

19. Գյուղատնտեսության ապահովագրության համակարգի ներդրման անհրաժեշտության վերաբերյալ նշվում է նաև Հայաստանի Հանրապետությունում ընդունված ուղենիշային ռազմավարական ծրագրերում (Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագիր, Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարություն, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն և այլն):

20. Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Գերմանական զարգացման բանկ ԳԶԲ/KfW (այսուհետ` KfW) հետ համատեղ նախաձեռնել է ներդնել գյուղատնտեսական ապահովագրության համակարգ:

21. Հաշվի առնելով ապահովագրական համակարգի ներդրման կարևորությունը գյուղատնտեսության ոլորտի զարգացման, ռիսկերի մեղմման գործում, դիտարկելով բնության կողմից գյուղատնտեսությանը հասցվող պարբերական վնասները` ապահովագրական համակարգի աստիճանական ներդրումն ապահովելու համար անհրաժեշտ է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացում:

 

3. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

22. Ծրագրի հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը:

23. Ծրագրի հիմնական խնդիրներն են`

1) ապահովագրական պրոդուկտի, ծածկույթի, ռիսկերի ճիշտ ընտրությունը.

2) գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ճիշտ ընտրությունը.

3) ապահովագրավճարների սուբսիդավորման մեխանիզմների առաջադրումը:

 

4. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

24. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրման հնարավոր ուղիների և խոչընդոտների, դրանց հետագա խորքային ուսումնասիրության նպատակով, միջազգային փորձագետների ներգրավման անհրաժեշտություն է առաջացել, և այդ աշխատանքների իրականացումը 2014 թվականին KfW-ի աջակցությամբ և ֆինանսավորմամբ պատվիրակվել է «Բիզնես և ֆինանսական խորհրդատվություն» (BFC consulting) շվեյցարական կազմակերպությանը, որի կողմից իրականացվել է ապահովագրական համակարգի ներդրման համապարփակ ուսումնասիրություն, պատրաստվել է տեխնիկական առաջադրանք:

25. Ծրագրի իրականացման համար հիմնավորված մոտեցումներ և համակարգաստեղծ գյուղատնտեսական ապահովագրական գործընթաց ձևավորելու նպատակով KfW-ի տնօրենի Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 52 արձանագրային որոշմամբ (այսուհետ` որոշում) հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության` ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և KfW-ի միջև գյուղատնտեսական ապահովագրության սխեմայի աջակցման ծրագրի համար 5 339 139,38 եվրո գումարի չափով թիվ 201668458 դրամաշնորհային համաձայնագիրը:

26. KfW-ի կողմից և բացառապես վերջինիս միջոցներով անցկացվել է միջազգային մրցույթ, որում հաղթող է ճանաչվել միջազգային ընկերությունների կոնսորցիումը (այսուհետ` կոնսորցիում): Վերջինս, համագործակցելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և այլ շահառուների հետ, ուսումնասիրել է գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները, և միջազգային լավագույն փորձին համապատասխան մշակել է ծրագիրը, որը ներառում է`

1) գյուղատնտեսության ապահովագրության իրականացման համար օրենսդրական կարգավորված դաշտի ստեղծում.

2) գյուղատնտեսության ապահովագրության պրոդուկտների մշակում (պիլոտային մշակաբույսերի, պիլոտային մարզերի և ռիսկերի ընտրություն, տեղեկատվության հավաքագրում, ակտուարական հաշվարկների իրականացում և այլն).

3) միջազգային լավագույն փորձին համապատասխան` վնասի գնահատման ինստիտուտի ստեղծում.

4) տեղեկատվական կառավարման համակարգի (MIS) ստեղծում.

5) գյուղատնտեսության ապահովագրության վերաբերյալ իրազեկման արշավի և կրթական ծրագրի մշակում.

6) գյուղատնտեսության ապահովագրության հատվածը կարգավորող և կոորդինացնող մարմնի ստեղծում` ՊՄԳ/PPP սկզբունքով (որոշման հավելվածի 1.2-րդ կետի համաձայն):

27. Գյուղատնտեսության ապահովագրության ներդրման համար ստեղծվել է հատուկ պատասխանատու կենտրոն` «Գյուղատնտեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալություն» (որոշման հավելվածի 1.2-րդ կետի համաձայն) հասարակական կազմակերպություն (այսուհետ` գործակալություն), որն իրականացնելու է գյուղատնտեսության ապահովագրության հատվածի ընթացիկ ղեկավարումը և զարգացումը` համակարգելով և կազմակերպելով աշխատանքները հիմնական շահառուների հետ (պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, Հայաստանի Հանրապետությունում գրանցված կամ միջազգային կամ օտարերկրյա կազմակերպություններ, Հայաստանի Հանրապետությունում գրանցված և լիցենզավորված ապահովագրական ընկերությունները և այլն):

28. Գործակալության գործառնական և մնացած այլ բոլոր ծախսերը ծածկվելու են մասնավոր կապիտալով` հավաքագրված գործակալության անդամ ապահովագրական ընկերությունների կողմից վճարվող պարբերական անդամավճարների տեսքով, կամ պետական բյուջեի միջոցների, կամ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին: 2024 թվականի համար գործակալության գործառնական և մնացած այլ բոլոր ծախսերի տարեկան նախահաշվով սահմանված ընդհանուր ծախսերի և ապահովագրական ընկերությունների կողմից վճարված անդամավճարների տարբերությունը վճարվելու է պետական բյուջեի միջոցների հաշվին: 2024 թվականի համար արդեն հաստատված գործակալության տարեկան բյուջեի, հաստիքացուցակում և ծախսերի նախահաշվում լրացումները և փոփոխությունները հաստատվում են գործակալության գործադիր մարմնի կողմից` գործակալության խորհրդի հետ համաձայնեցնելուց հետո:

(28-րդ կետը փոփ. 12.04.24 թիվ 517-Լ որոշում)

29. Գործակալության գործունեության հիմնական նպատակն է համակարգել և զարգացնել գյուղատնտեսության ապահովագրության ոլորտը:

30. Գործակալությունն իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) մշակում է գյուղատնտեսության ապահովագրության ստանդարտ պրոդուկտներ, որոնք միասնական են և պարտադիր բոլոր անդամ ապահովագրական ընկերությունների համար.

2) մշակում և համակարգում է գործակալության կողմից մշակված գյուղատնտեսության ապահովագրության պրոդուկտների համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրամադրվող սուբսիդիաների տրամադրման գործընթացը և պայմանները, ընդ որում` սուբսիդիաները տրամադրվում են միայն գործակալության կողմից մշակված միասնական ստանդարտ պրոդուկտների գծով` հաստատված գործակալության խորհրդի կողմից.

3) իրականացնում է շուկայի ուսումնասիրում և ակտուարական հաշվարկներ.

4) մշակում է գործակալության ոլորտում իր անդամ ապահովագրական ընկերությունների համար պարտադիր կիրառման ենթակա սակագնային քաղաքականություն.

5) համագործակցում է պետական մարմինների հետ` հանդիսանալով միջնորդ ապահովագրական ընկերությունների և պետության միջև.

6) ստուգում է իր անդամ ապահովագրական ընկերությունների գործունեությունը` պայմանագրի պահանջներին և գործակալության կանոններին համապատասխանեցնելու նպատակով, ինչպես նաև վերոնշյալ նպատակների իրականացման համար կարող է իրականացնել իր գործունեության հետ առնչություն ունեցող ոլորտի գծով վերահսկողական բնույթի հարցումներ.

7) անցկացնում է դասընթացներ գյուղատնտեսության ապահովագրության ոլորտում վնաս գնահատողների համար, իրականացնում է վերջիններիս որակավորում: Վնասը գնահատողների ցանկը հաստատվում է գործակալության խորհրդի կողմից և հրապարակվում է գործակալության կայքում.

8) իրականացնում է սպառողների շահերի պաշտպանություն.

9) գործակալության կանոններին համապատասխան` ստեղծում և վարում է տեղեկատվական համակարգ.

10) գյուղատնտեսության ապահովագրության ոլորտի զարգացման համար անհրաժեշտ այլ գործունեություններ:

(30-րդ կետը փոփ. 12.04.24 թիվ 517-Լ որոշում)

31. Ծրագրին մասնակցելու համար գործակալությանը կարող են անդամակցել այն ապահովագրական ընկերությունները, որոնք իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնել «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 9-րդ կետերով նախատեսված դասով ապահովագրություն, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում ունեն մշտապես գործող առնվազն մեկ մասնաճյուղ կամ գործակալ, կնքել են գործակալությանն անդամակցության պայմանագիրը և բավարարում են օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված պահանջներին, ինչպես նաև ապահովագրական բրոքերային գործունեություն իրականացնող ընկերությունները:

32. Գործակալության անդամ ապահովագրական ընկերությունները գործակալությանը վճարում են անդամավճարներ:

33. Ծրագրի իրականացման հիմնական մոտեցումներն են`

1) գյուղատնտեսությունում տնտեսավարողներին կառաջարկվի գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրերի ձեռքբերման հնարավորինս մատչելի և արդյունավետ տարբերակներ, հնարավորություն կտրամադրվի ձեռք բերել գյուղատնտեսության ապահովագրության հասանելի պրոդուկտներ, որոնք մշակվել և առաջիկա տարիների ընթացքում շարունակաբար մշակվելու և լրամշակվելու են գործակալության և կոնսորցիումի կողմից.

2) գյուղատնտեսության ապահովագրությունը կիրականացվի գործակալության անդամ ապահովագրական ընկերությունների կողմից` կնքելով ապահովագրության համապատասխան պայմանագիր.

3) գյուղատնտեսությունում տնտեսավարողներին սկզբնական փուլում կտրամադրվի ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի 50-65 տոկոսի չափով սուբսիդավորում (կախված ապահովագրական պրոդուկտի տեսակից), այնուհետև սուբսիդավորման չափերը կարող են փոփոխվել.

4) 2019 թվականից սկսած մասնակի` ծրագրի սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված չափով, կսուբսիդավորվի գյուղատնտեսության ապահովագրության պայմանագիր կնքած տնտեսավարողների կողմից վճարվող ապահովագրավճարը.

5) 2019 թվականի համար կոնսորցիումի կողմից մշակվել են գյուղատնտեսության համար առաջնահերթ պիլոտային մշակաբույսեր, ռիսկեր և մարզեր.

6) 2019 թվականին նախատեսվում է ապահովագրել թվով 2 մշակաբույս` ծիրան և խաղող, 3 ռիսկերից` կարկուտ և հրդեհ, գարնանային ցրտահարություն (ապահովագրական ծածկույթի և ապահովագրավճարի նկատմամբ կիրառվող սակագնի վերաբերյալ ցուցանիշները ներկայացված են NN 1, 2 և 3 աղյուսակներում): Վերոնշյալ պրոդուկտների վաճառքը նախատեսվում է սկսել 2019 թվականի աշնանը` 2020 թվականի գյուղատնտեսական սեզոնի համար: Ծրագրի շրջանակներում մշակաբույսերի տեսակներն ըստ համապատասխան ռիսկերի և մարզերի աստիճանաբար ավելանալու են` հասնելով ավելի քան 10-ի.

7) ուժը կորցրել է համաձայն` 26.01.23 թիվ 99-Լ որոշման:

8) 2019 թվականի փորձնական ընտրված մարզերն են` կարկուտի և հրդեհի դեպքում 6 մարզ (Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց ձոր և Տավուշ), գարնանային ցրտահարության դեպքում 2 մարզ (Արարատ, Արմավիր): Կոնսորցիումի և գործակալության կողմից մշակվել են նաև 5 ռիսկային գոտիներ` հիմնվելով միջազգային փորձի, ինչպես նաև 1964 թվականից հավաքագրված հիդրոօդերևութաբանական տվյալների հիման վրա (բնակավայրերի բաշխումն ըստ ռիսկային գոտիների ներկայացված են NN 6 և 7 աղյուսակներում).

9) ապահովագրական սակագնի չափը պայմանավորված է ապահովագրվող տարածքի գտնվելու վայրով` ըստ ռիսկային գոտու: Կոնսորցիումի և գործակալության կողմից ըստ ապահովագրված մշակաբույսերի ընտրվել է փոխհատուցման ծախսերի 5 մակարդակ (Աղյուսակ N 1)` հիմնվելով հավաքագրված տեղեկատվության` 1 հեկտարի կտրվածքով հաշվարկած հնարավոր ամենացածր և ամենաբարձր արտադրական ծախսերի վրա.

10) յուրաքանչյուր հեկտարին համապատասխան ապահովագրված ծածկույթի համար կիրառվելու է ոչ պայմանական չհատուցվող գումար (ֆրանշիզա), որի չափը յուրաքանչյուր գյուղատնտեսական տարվա համար սահմանվում է գործակալության խորհրդի կողմից:

11) 2024 թվականի գյուղատնտեսական տարվա համար գործակալության անդամ յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը փոխհատուցվում է նաև վերջինիս կողմից ընդհանուր հավաքագրած ապահովագրավճարի հանրագումարի 70 տոկոսի չափը գերազանցող, տնտեսավարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների 80 տոկոսը, իսկ 20 տոկոսը` ապահովագրական ընկերության միջոցների հաշվին:

(33-րդ կետը փոփ. 26.01.23 թիվ 99-Լ, 12.04.24 թիվ 517-Լ որոշումներ)

34. Ծրագրի մասնակիցներն են`

1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը (այսուհետ` կողմ 1).

2) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` կողմ 2).

3) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը.

4) գործակալությունը.

5) KfW-ն.

6) գործակալությանն անդամակցող ապահովագրական ընկերությունները.

7) գյուղատնտեսությունում տնտեսավարողները (ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը).

8) վերաապահովագրական ընկերությունները.

9) վերաապահովագրական բրոքերները:

10) ծրագրի շրջանակում գյուղատնտեսությունում տնտեսավարողների կրած վնասը գնահատողները (ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը).

(34-րդ կետը փոփ. 26.01.2023 թիվ 99-Լ, 12.04.24 թիվ 517-Լ որոշումներ)

35. Ապահովագրավճարի սուբսիդավորման գործընթացը`

1) ծրագրից օգտվելու համար գյուղատնտեսությունում տնտեսավարողները դիմում են գործակալության անդամ ապահովագրական ընկերություններից որևէ մեկին.

2) գործակալության անդամ ապահովագրական ընկերությունը գյուղատնտեսությունում տնտեսավարողի հետ կնքում է գյուղատնտեսության ապահովագրության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր).

3) պայմանագրի կնքումից հետո գործակալության անդամ ապահովագրական ընկերությունն իրականացնում է հետհաշվարկ, և վերաֆինանսավորման (պայմանագրով սահմանված ապահովագրավճարի սուբսիդավորման) հայտ է ներկայացնում գործակալությանը.

4) գործակալությունն ստուգում է ապահովագրական ընկերության կողմից տրամադրված փաստաթղթերի համապատասխանությունը` իր ներքին իրավական ակտերի հիման վրա: Գործակալության կողմից սահմանված չափանիշներին ապահովագրական ընկերության հայտի բավարարման դեպքում գործակալությունը սուբսիդավորման գրություն-հայտ է ներկայացնում կողմ 2-ին:

5) կողմ 2-ը գրություն-հայտն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է համապատասխան սուբսիդավորման գումարի վճարումը` փոխանցելով այն ապահովագրական ընկերության բանկային հաշվին:

(35-րդ կետը փոփ. 26.01.23 թիվ 99-Լ որոշում)

35.1. 2024 թվականի գյուղատնտեսական տարվա համար գործակալության անդամ ապահովագրական ընկերություններն ապահովագրական հատուցումների գործընթացն ավարտելուց հետո գործակալությանն են ներկայացնում հաշվետվություն-հայտ (ձևը մշակում և մինչև 2024 թվականի օգոստոսի 1-ը գործակալության անդամ ապահովագրական ընկերություններին է տրամադրում գործակալությունը)` 2024 թվականի գյուղատնտեսական տարվա համար հավաքագրված ապահովագրավճարի գումարների, տնտեսավարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների վերաբերյալ` որոշման հավելվածի 33-րդ կետի 11-րդ ենթակետով սահմանված գործընթացն ապահովելու նպատակով: Գործակալությունը հաշվետվություն-հայտն ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է հայտում ներկայացված տեղեկատվությունը, անհրաժեշտության դեպքում գործակալության անդամ ապահովագրական ընկերությունների հետ ճշգրտում է ստացված տեղեկատվությունը և հայտի բավարարման դեպքում գործակալությունը դրական եզրակացությամբ փոխհատուցման գրություն - հայտ է ներկայացնում կողմ 2-ին: Կողմ 2-ը դրական եզրակացությամբ գրություն - հայտն ստանալուց հետո, առկա բավարար ֆինանսական միջոցների դեպքում, 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է համապատասխան փոխհատուցման գումարի վճարումը` փոխանցելով այն ապահովագրական ընկերության բանկային հաշվին, իսկ ֆինանսական միջոցների ոչ բավարար լինելու դեպքում` կողմ 2-ը 10 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան առաջարկություն է ներկայացնում` հավելվածի 33-րդ կետի 11-րդ ենթակետով սահմանված գործընթացի ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

(35.1-րդ կետը լրաց. 12.04.24 թիվ 517-Լ որոշում)

36. Սուբսիդավորման գումարը վերադարձվում է հետևյալ դեպքերում`

1) գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ լուծման (դադարման) դեպքում, որի մասին ապահովագրական ընկերությունը պարտավոր է երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել գործակալությանը: Գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրով գործած օրերի համար (արդեն իսկ ապահովագրական ծածկույթի տակ գտնված) հաշվարկված սուբսիդավորված գումարը վերադարձման ենթակա չէ.

2) ծրագրի դրույթների խախտման դեպքում.

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 13.04.2024 թվականից` 12.04.24 թիվ 517-Լ որոշում)

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 13.04.2024 թվականից` 12.04.24 թիվ 517-Լ որոշում)

(36-րդ կետը փոփ. 12.04.24 թիվ 517-Լ որոշում)

37. Գործակալությունը 36-րդ կետում նշված որևէ կետի առկայության վերաբերյալ տեղեկացված լինելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում դիմում է ապահովագրական ընկերությանն ապահովադրին հասանելիք սուբսիդավորման գումարը երեք աշխատանքային օրվա ընթացքում հետ փոխանցելու պահանջով և դրա մասին գրավոր տեղեկացնում է կողմ 2-ին:

38. Գործակալությունն ամենամսյա պարբերականությամբ կողմ 2-ին է ներկայացնում տեղեկատվություն` համաձայն N 5 աղյուսակի:

 

5. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

(5-րդ բաժինն ուժը կորցրել է 13.04.2024 թվականից` 12.04.24 թիվ 517-Լ որոշում)

 

6. ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԵՐԸ

 

41. Ծրագրի հիմնական ռիսկերն են`

1) վնասի գնահատողների կողմից վնասի ոչ ճիշտ գնահատում.

2) պլանավորված ապահովագրության պայմանագրերի վաճառքի թերակատարում:

42. Ռիսկերի մեղմմանն ուղղված միջոցառումներն են`

1) վնասի գնահատողների համար վերապատրաստումների իրականացումը.

2) ծրագրի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը:

 

7. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

43. Ծրագրի ապահովագրավճարի սուբսիդավորման» բառերով և «N 4 աղյուսակում:» բառերից հետո լրացնել «2024 թվականի գյուղատնտեսական տարվա համար նախատեսված ապահովագրական ընկերություններին փոխհատուցվող գումարի (ապահովագրական ընկերության կողմից հավաքագրված ընդհանուր ապահովագրավճարի հանրագումարի 70 տոկոսի չափը գերազանցող, տնտեսավարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների 80 տոկոսը) և 28-րդ կետով նախատեսված ծախսերի ֆինանսավորումը կիրականացվի կողմ 2-ի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվին:

(43-րդ կետը փոփ. 26.01.23 թիվ 99-Լ, 12.04.24 թիվ 517-Լ որոշումներ)

 

8. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

44. Ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության մարզերում կապահովագրվի ավելի քան 30 հազար հա հողատարածք:

(44-րդ կետը փոփ. 26.01.23 թիվ 99-Լ որոշում)

45. Նախադրյալներ կստեղծվեն Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության ապահովագրության ամբողջական ներդրման համար և տարիների ընթացքում կավելացվեն նոր պրոդուկտներ:

46. Կկայունանան ծրագրի մասնակից տնտեսավարողների եկամուտները:

 

Աղյուսակ N 1

 

1 հեկտարի համար սահմանված ապահովագրական ծածկույթ

(փոխհատուցման ծախսերի 5 մակարդակ` ըստ մշակաբույսերի)

 

դրամ

Ռիսկային գոտիներ Ծիրան Խաղող
1 400 000 750 000
2 600 000 1 000 000
3 800 000 1 250 000
4 1 000 000 1 500 000
5 1 200 000 1 800 000

 

Աղյուսակ N 2

 

Կարկուտ և հրդեհ ռիսկերի դեպքում սահմանված ռիսկային գոտիներ և համապատասխան ապահովագրավճարի նկատմամբ կիրառվող սակագին

 

Ռիսկային գոտիներ Սակագին %
Ծիրան Խաղող
1 2.5 2.1
2 4.1 3.4
3 5.7 4.7
4 6.8 5.7
5 11.3 9.4

 

Աղյուսակ N 3

 

Գարնանային ցրտահարություն ռիսկի դեպքում սահմանված ռիսկային գոտիներ և համապատասխան ապահովագրավճարի նկատմամբ կիրառվող սակագին

 

Ռիսկային գոտիներ Սակագին, %
Ծիրան
Սակագին, %
Խաղող
առավելագույն հատուցման չափ առավելագույն հատուցման չափ
50% 100% 50% 100%
1 18.9 32.1 5.8 7.5
2 15.7 21.9 5.8 7.5
3 12.6 17.5 4.7 6.0
4 14.2 21.9 5.8 7.5
5 11.3 17.5 4.7 6.0

 

Աղյուսակ N 4

 

Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրի ֆինանսական գնահատականը
Տարիներ Կանխատեսված ապահովագրվող հողատարածք, հա 1 հա-ի հաշվով կանխատեսված ապահովագրավճար, դրամ 1 հա-ի հաշվով կանխատեսված սուբսիդավորման գումար, դրամ Ընդամենը կանխատեսված ապահովագրավճար, դրամ Ընդամենը կանխատեսված սուբսիդավորման գումար, դրամ
1 2 3 4 5 6
2019 9 000 99 627 54 795 896 643 000 493 155 000
2020 13 000 99 627 54 795 1 295 151 000 712 335 000
2021 18 000 99 627 54 795 1 793 286 000 986 310 000
2022 25 000 99 627 54 795 2 490 675 000 1 369 875 000
2023 30 000 99 627 54 795 2 988 810 000 1 643 850 000
Ընդամենը       9 464 565 000 5 205 525 000

 

* 2019-2020 թվականների դեպքում հաշվարկները կատարվել են խաղողի և ծիրանի տարածքների համար, իսկ հետագա տարիներին նախատեսվել է այլ ապահովագրական պրոդուկտների ներդրում:

 

Աղյուսակ N 5

 

Հաշվետվություն
«Գյուղատնտեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալություն» հասարակական կազմակերպության կողից մշակված Գյուղատնտեսության ապահովագրության մասով օր/ամիս/տարի-օր/ամիս/տարի ժամանակահատվածում կնքած պայմանագրի գծով սուբսիդավորման գումարների օգտագործման վերաբերյալ

 

NN
ը/կ
Գյուղատնտեսության ապահովագրության նույնականացման համար Ապահովագրա-
վճարի չափ
Ապահովադրի կողմից վճարված ապահովագրավճար Սուբսիդավորված գումար Բանկային հաշիվ Նշումներ
1 2 3 4 5 6 7
1            
2            
3            
4            
5            

 

Աղյուսակ N 6

 

Բնակավայրերի բաշխումն ըստ ռիսկային/ազդեցության գոտիների
Խաղող (կարկուտ և հրդեհ, գարնանային ցրտահարություն)

 

ՀՀ Արմավիրի մարզ
Բնակավայր Կարկուտև հրդեհ Ցրտահարու-
թյուն
Բնակավայր Կարկուտև հրդեհ Ցրտահա-
րություն
1 2 3 4 5 6
քաղաք Արմավիր 3 4 Հուշակերտ 3 4
քաղաք Մեծամոր 2 4 Մյասնիկյան 4 5
Ալաշկերտ 3 4 Շենիկ 4 5
Ամասիա 3 4 Վանանդ 4 5
Այգեշատ 3 4 Տալվորիկ 3 4
Այգեվան 3 4 Քարակերտ 4 5
Արազապ 2 4 քաղաք Վաղարշապատ 3 4
Արաքս 3 4 Ակնալիճ 4 5
Արգավանդ 2 4 Ակնաշեն 2 4
Արմավիր 3 4 Աղավնատուն 4 5
Արտաշար 2 4 Ամբերդ 4 5
Արևիկ 2 4 Այգեկ 3 4
Բամբակաշատ 3 4 Ապագա 2 4
Բերքաշատ 3 4 Արատաշեն 3 4
Գետաշեն 3 4 Արագած 4 5
Եղեգնուտ 2 4 Արաքս 2 4
Երազխահուն 2 4 Արշալույս 4 5
Զարթոնք 2 4 Արտիմետ 3 4
Լենուղի 3 4 Արևաշատ 2 4
Լուկաշին 4 5 Բաղրամյան 3 4
Խանջյան 4 5 Գայ 2 4
Հայկավան 3 4 Գեղակերտ 3 4
Հացիկ 4 5 Գրիբոյեդով 2 4
Մայիսյան 4 5 Դաշտ 3 4
Մարգարա 2 4 Դողս 3 4
Մրգաշատ 3 4 Լեռնամերձ 4 5
Նալբանդյան 3 4 Լուսագյուղ 2 4
Նոր Արմավիր 3 4 Խորոնք 3 4
Նոր Արտագես 3 4 Ծաղկալանջ 4 5
Նոր Կեսարիա 3 4 Ծաղկունք 3 4
Նորապատ 4 5 Ծիածան 3 4
Նորավան 4 5 Հայթաղ 4 5
Շենավան 3 4 Հայկաշեն 2 4
Ջանֆիդա 3 4 Հովթամեջ 3 4
Ջրաշեն 3 4 Մեծամոր 4 5
Սարդարապատ 3 4 Մերձավան 3 4
Վարդաշեն 2 4 Մրգաստան 3 4
Տանձուտ 3 4 Մուսալեռ 2 4
Փշատավան 2 4 Նորակերտ 3 4
Արգինա 4 5 Շահումյան 3 4
Արտամետ 4 5 Շահումյան Թռչն. ֆերմա 3 4
Արևադաշտ 3 4 Ոսկեհատ 2 4
Բագարան 4 5 Պտղունք 2 4
Բաղրամյան 3 4 Ջրառատ 2 4
Դալարիկ 4 5 Ջրարբի 2 4
Երբանդաշատ 4 5 Տարոնիկ 3 4
Լեռնագոգ 4 5 Փարաքար 2 4
Կողբավան 4 5 Ֆերիկ 4 5
ՀՀ Արարատի մարզ
Բնակավայր Կարկուտ և հրդեհ Ցրտահարություն Բնակավայր Կարկուտև հրդեհ Ցրտահարություն
1 2 3 4 5 6
Շաղափ 4 3 Գինևետ 3 2
Լանջանիստ 4 3 Գորավան 4 1
քաղաք Արտաշատ 2 2 Դաշտաքար 4 1
Աբովյան 3 2 Եղեգնավան 2 1
Ազատավան 2 2 Երաշխ 3 1
Այգեզարդ 3 2 Զանգակատուն 4 3
Այգեպատ 3 2 Լանջար 4 3
Այգեստան 2 2 Լուսաշող 4 3
Արաքսավան 2 2 Լուսաշատ 2 2
Արևշատ 3 2 Նոյակերտ 2 1
Բաղրամյան 2 3 Նոր Կյանք 2 2
Բարձրաշեն 4 2 Նոր Ուղի 3 2
Բերդիկ 2 2 Ոսկեթափ 2 1
Բերքանուշ 2 2 Պարույր Սևակ 4 2
Բյուրավան 2 2 Սիսավան 3 2
Բուրաստան 2 2 Սուրենավան 3 1
Գետազատ 3 3 Վանաշեն 3 1
Դալար 2 2 Վարդաշատ 4 3
Դեղձուտ 3 2 Տափերական 2 2
Դիմիտրով 2 2 Ուրցալանջ 4 3
Դիտակ 3 2 Ուրցաձոր 4 3
Դվին 4 3 Փոքր Վեդի 2 2
Լանջազատ 4 3 քաղաք Մասիս 2 2
Կանաչոտ 2 2 Ազատաշեն 2 2
Հնաբերդ 3 2 Այնթափ 2 2
Հովթաշեն 2 2 Արբատ 2 2
Մասիս 2 2 Արգավանդ 2 2
Մխչյան 2 2 Արևաբույր 2 2
Մրգանուշ 3 2 Գեղանիստ 2 2
Մրգավան 2 2 Գետափնյա 2 2
Մրգավետ 2 2 Դաշտավան 2 2
Նարեկ 4 3 Դարակերտ 2 2
Նշավան 2 2 Դարբնիկ 2 2
Նորաշեն 3 3 Զորակ 2 2
Շահումյան 2 2 Խաչփառ 2 2
Ոստան 2 2 Հայանիստ 2 2
Ջրաշեն 3 2 Հովթաշեն 2 2
Վարդաշեն 3 2 Ղուկասավան 2 2
Վերին Արտաշատ 3 2 Մարմարաշեն 2 2
Վերին Դվին 3 3 Նիզամի 2 2
Քաղցրաշեն 4 2 Նորաբաց 2 2
քաղաք Արարատ 3 1 Նորամարգ 2 2
քաղաք Վեդի 4 1 Նոր Խարբերդ 3 2
Այգեվան 2 1 Նոր Կյուրին 3 2
Ավշար 3 1 Ջրահովիտ 2 2
Արալեզ 2 2 Ռանչպար 2 2
Արարատ 3 1 Սայաթ-Նովա 2 2
Արմաշ 3 1 Սիս 2 2
      Սիսպանիկ 2 2
ՀՀ Արագածոտնի մարզ
Բնակավայր Կարկուտ և հրդեհ Բնակավայր Կարկուտ և հրդեհ
1 2 3 4
քաղաք Աշտարակ 4 Ջրամբար 5
Ագարակ 5 Սարալանջ 5
Աղձք 5 Վարդենիս 5
Անտառուտ 5 Վարդենուտ 5
Ավան 5 Քուչակ 5
Արագածոտն 4 Ալագյազ 5
Արտաշավան 5 Ավշեն 5
Արուճ 5 Բերքառատ 5
Բազմաղբյուր 5 Գեղադիր 5
Բյուրական 5 Գեղաձոր 5
Դպրեվանք 5 Գեղարոտ 5
Լեռանարոտ 5 Լեռնապար 5
Կարբի 5 Ծաղկահովիտ 5
Կոշ 5 Ծիլաքար 5
Ղազարավան 5 Կանիաշիր 5
Նոր Ամանոս 4 Հնաբերդ 5
Նոր Յեդեսիա 5 Չարչակիս 5
Շամիրամ 5 Մելիքգյուղ 5
Ոսկհատ 5 Միջնատուն 5
Ոսկեվազ 5 Միրաք 5
Սաղմոսավան 5 Նորաշեն 4
Սասունիկ 4 Շենկանի 5
Վերին Սասունիկ 5 Ջամշլու 5
Տեղեր 5 Ռյա Թազա 5
Ուշի 5 Սադունց 5
Ուջան 5 Սիփան 5
Պարպի 5 Վարդաբլուր 5
Օհանավան 5 քաղաք Թալին 4
Օշական 4 Արագածավան 4
Օրգով 5 Ագարակավան 5
քաղաք Ապարան 5 Ակունք 4
Արագած 5 Աշնակ 4
Արա 5 Արտենի 4
Ափնագյուղ 5 Արևուտ 5
Եղիպատրուշ 5 Գարնահովիտ 5
Երնջաթափ 5 Գետափ 4
Թթուջուր 5 Դաշտադեմ 4
Լուսգյուղ 5 Դավթաշեն 5
Ծաղկաշեն 5 Դդմասար 4
Հարթավան 5 Դիան 5
Ձորագլուխ 5 Եղնիկ 4
Կայք 5 Զարինջա 4
Նիգավան 5 Զովասար 5
Շենանավ 5 Թաթուլ 4
Շողակն 5 Թլիկ 4
Չքնաղ 5 Իրինդ 5
Ներքին Սասունաշեն 5 Լուսակն 4
Նոր Արթիկ 4 Ծաղլասար 4
Շղարշիկ 5 Կաթնաղբյուր 5
Ոսկեթաս 5 Կանչ 4
Պարտիզակ 4 Կարմրաշեն 5
Սորիկ 4 Կաքավաձոր 5
Սուսեր 4 Հակո 4
Վերին Բազմաբերդ 5 Հացաշեն 4
Վերին Սասնաշեն 5 Մաստարա 4
Ցամաքասար 4 Մեծաձոր 5
Օթևան 5 Ներքին Մազմաբերդ 4
ՀՀ Տավուշի մարզ
Բնակավայր Կարկուտ և հրդեհ Բնակավայր Կարկուտ և հրդեհ
1 2 3 4
քաղաք Իջևան 4 Մոսեսգեղ 4
քաղաք Դիլիջան 4 Նավուր 4
Ազատամուտ 4 Ներքին Կարմիր Աղբյուր 4
Ակնաղբյուր 4 Նորաշեն 4
Աճարկուտ 4 Չինար 4
Այգեհովիտ 4 Չինչին 4
Աչաջուր 4 Չորատուն 4
Բերքաբեր 4 Փարաքար 4
Գանձաքար 4 Վարագավան 4
Գետահովիտ 4 Վերին Կարմիր Աղբյուր 4
Դիտավան 4 Տավուշ 4
Յենոքավան 4 Դեբեդավան 3
Լուսահովիտ 4 Դեղձավան 3
Լուսաձոր 4 Զորական 3
Խաշտարակ 4 Պտղավան 3
Ծաղկավան 4 Բերդավան 3
Կիրանց 3 Դովեղ 3
Սարիգյուղ 4 Կոթի 3
Սևքար 4 Ոսկեվան 3
Վազաշեն 4 Լճկաձոր 3
քաղաք Նոյեմբերյան 3 Բաղանիս 3
քաղաք Այրում 4 Ջուջեվան 3
Կողբ 3 Ոսկեպար 3
քաղաք Բերդ 4 Բարեկամավան 3
Այգեձոր 4 Բագրատաշեն 3
Այգեպար 4 Արճիս 3
Արծվաբերդ 4 Հաղթանակ 3
Իծաքար 4 Հաղարծին 4
Ծաղկավան 4 Թեղուտ 4
Աղավնավանք 4 Գոշ 4
Հիվկ 4 Կաչարձան 4
ՀՀ Վայոց ձորի մարզ
Բնակավայր Կարկուտ և հրդեհ Բնակավայր Կարկուտ և հրդեհ
1 2 3 4
քաղաք Եղեգնաձոր 4 Վերնաշեն 4
Ագարակաձոր 4 Քարագլուխ 4
Աղավնաձոր 4 քաղաք Վայք 4
Աղնջաձոր 4 քաղաք Ջերմուկ 4
Արենի 4 Զառիթափ 4
Արտաբույնք 4 Կարմրաշեն 4
Արփի 4 Հերհեր 4
Գետափ 4 Արին 4
Գլաձոր 4 Գնդեվազ 4
Գնիշիկ 4 Սարավան 4
Գողտանիկ 4 Արտավան 4
Ելփին 4 Գոմկ 4
Եղեգիս 4 Մարտիրոս 4
Տարատումբ 4 Սերս 4
Խաչիկ 4 Բարձրումի 4
Հերմոն 4 Նոր Ազնաբերդ 4
Հորբաթեղ 4 Խնձորուտ 4
Հորս 4 Ազատեկ 4
Մալիշկա 4 Զեդեա 4
Շատին 4 Փոռ 4
Չիվա 4 Սալլի 4
Ռինդ 4 Վարդահովիտ 4
ՀՀ Կոտայքի մարզ
Բնակավայր Կարկուտ և հրդեհ Բնակավայր Կարկուտ և հրդեհ
1 2 3 4
քաղաք Հրազդան 4 Կամարիս 4
քաղաք Չարենցավան 3 Կապուտան 3
քաղաք Ծաղկաձոր 4 Կոտայք 3
Ալապարս 3 Հատիս 3
Աղավնաձոր 4 Հացավան 4
Արզական 4 Ձորաղբյուր 4
Արտավազ 4 Մայակովսկի 3
Բջնի 4 Նոր Գյուղ 3
Նեռնանիստ 3 Նորնուս 3
Կարենիս 3 Ողջաբերդ 4
Հանքավան 4 Պտղնի 3
Մարմարիկ 4 Ջրաբեր 3
Մեղրաձոր 4 Ջրվեժ 4
Ջրառատ 3 Սևաբերդ 3
Սոլակ 3 Վերին Պտղնի 3
Քաղսի 3 քաղաք Եղվարդ 3
Ֆանտան 3 քաղաք Նոր Հաճն 3
քաղաք Աբովյան 3 Արագյուղ 3
քաղաք Բյուրեղավան 3 Արգել 3
Ակունք 3 Բուժական 4
Առինջ 3 Գետամեջ 3
Արամուս 3 Զովունի 3
Արզնի 3 Զորավան 3
Բալահովիտ 3 Թեղենիկ 4
Գառնի 4 Մրգաշեն 3
Գեղադիր 4 Նոր Արտամետ 3
Գեղաշեն 3 Նոր Գեղի 3
Գեղարդ 4 Նոր Երզնկա 3
Գետարգել 3 Պռոշյան 3
Գողթ 4 Սարալանջ 3
Զառ 3 Քանաքեռավան 3
Զովաշեն 3 Քասախ 3
Զովք 4 Քարաշամբ 3
Կաթնաղբյուր 3    

 

 

Աղյուսակ N 7

 

Բնակավայրերի բաշխումն ըստ ռիսկային/ազդեցության գոտիների
Ծիրան. (կարկուտ և հրդեհ, գարնանային ցրտահարություն)

 

ՀՀ Արմավիրի մարզ
Բնակավայր Կարկուտ և հրդեհ Ցրտահարու-
թյուն
Բնակավայր Կարկուտև հրդեհ Ցրտահարություն
1 2 3 4 5 6
քաղաք Արմավիր 3 4 Հուշակերտ 3 4
քաղաք Մեծամոր 2 4 Մյասնիկյան 4 5
Ալաշկերտ 3 4 Շենիկ 4 5
Ամասիա 3 4 Վանանդ 4 5
Այգեշատ 3 4 Տալվորիկ 3 4
Այգեվան 3 4 Քարակերտ 4 5
Արազապ 2 4 քաղաք Վաղարշապատ 3 4
Արաքս 3 4 Ակնալիճ 4 5
Արգավանդ 2 4 Ակնաշեն 2 4
Արմավիր 3 4 Աղավնատուն 4 5
Արտաշար 2 4 Ամբերդ 4 5
Արևիկ 2 4 Այգեկ 3 4
Բամբակաշատ 3 4 Ապագա 2 4
Բերքաշատ 3 4 Արատաշեն 3 4
Գետաշեն 3 4 Արագած 4 5
Եղեգնուտ 2 4 Արաքս 2 4
Երազխահուն 2 4 Արշալույս 4 5
Զարթոնք 2 4 Արտիմետ 3 4
Լենուղի 3 4 Արևաշատ 2 4
Լուկաշին 4 5 Բաղրամյան 3 4
Խանջյան 4 5 Գայ 2 4
Հայկավան 3 4 Գեղակերտ 3 4
Հացիկ 4 5 Գրիբոյեդով 2 4
Մայիսյան 4 5 Դաշտ 3 4
Մարգարա 2 4 Դողս 3 4
Մրգաշատ 3 4 Լեռնամերձ 4 5
Նալբանդյան 3 4 Լուսագյուղ 2 4
Նոր Արմավիր 3 4 Խորոնք 3 4
Նոր Արտագես 3 4 Ծաղկալանջ 4 5
Նոր Կեսարիա 3 4 Ծաղկունք 3 4
Նորապատ 4 5 Ծիածան 3 4
Նորավան 4 5 Հայթաղ 4 5
Շենավան 3 4 Հայկաշեն 2 4
Ջանֆիդա 3 4 Հովթամեջ 3 4
Ջրաշեն 3 4 Մեծամոր 4 5
Սարդարապատ 3 4 Մերձավան 3 4
Վարդաշեն 2 4 Մրգաստան 3 4
Տանձուտ 3 4 Մուսալեռ 2 4
Փշատավան 2 4 Նորակերտ 3 4
Արգինա 4 5 Շահումյան 3 4
Արտամետ 4 5 Շահումյան Թռչն. ֆերմա 3 4
Արևադաշտ 3 4 Ոսկեհատ 2 4
Բագարան 4 5 Պտղունք 2 4
Բաղրամյան 3 4 Ջրառատ 2 4
Դալարիկ 4 5 Ջրարբի 2 4
Երբանդաշատ 4 5 Տարոնիկ 3 4
Լեռնագոգ 4 5 Փարաքար 2 4
Կողբավան 4 5 Ֆերիկ 4 5
ՀՀ Արարատի մարզ
Բնակավայր Կարկուտ և հրդեհ Ցրտահարություն Բնակավայր Կարկուտև հրդեհ Ցրտահարություն
1 2 3 4 5 6
Շաղափ 4 3 Գինևետ 3 2
Լանջանիստ 4 3 Գորավան 4 1
քաղաք Արտաշատ 2 2 Դաշտաքար 4 1
Աբովյան 3 2 Եղեգնավան 2 1
Ազատավան 2 2 Երաշխ 3 1
Այգեզարդ 3 2 Զանգակատուն 4 3
Այգեպատ 3 2 Լանջար 4 3
Այգեստան 2 2 Լուսաշող 4 3
Արաքսավան 2 2 Լուսառատ 2 2
Արևշատ 3 2 Նոյակերտ 2 1
Բաղրամյան 2 3 Նոր Կյանք 2 2
Բարձրաշեն 4 2 Նոր Ուղի 3 2
Բերդիկ 2 2 Ոսկեթափ 2 1
Բերքանուշ 2 2 Պարույր Սևակ 4 2
Բյուրավան 2 2 Սիսավան 3 2
Բուրաստան 2 2 Սուրենավան 3 1
Գետազատ 3 3 Վանաշեն 3 1
Դալար 2 2 Վարդաշատ 4 3
Դեղձուտ 3 2 Տափերական 2 2
Դիմիտրով 2 2 Ուրցալանջ 4 3
Դիտակ 3 2 Ուրցաձոր 4 3
Դվին 4 3 Փոքր Վեդի 2 2
Լանջազատ 4 3 քաղաք Մասիս 2 2
Կանաչոտ 2 2 Ազատաշեն 2 2
Հնաբերդ 3 2 Այնթափ 2 2
Հովթաշեն 2 2 Արբատ 2 2
Մասիս 2 2 Արգավանդ 2 2
Մխչյան 2 2 Արևաբույր 2 2
Մրգանուշ 3 2 Գեղանիստ 2 2
Մրգավան 2 2 Գետափնյա 2 2
Մրգավետ 2 2 Դաշտավան 2 2
Նարեկ 4 3 Դարակերտ 2 2
Նշավան 2 2 Դարբնիկ 2 2
Նորաշեն 3 3 Զորակ 2 2
Շահումյան 2 2 Խաչփառ 2 2
Ոստան 2 2 Հայանիստ 2 2
Ջրաշեն 3 2 Հովթաշեն 2 2
Վարդաշեն 3 2 Ղուկասավան 2 2
Վերին Արտաշատ 3 2 Մարմարաշեն 2 2
Վերին Դվին 3 3 Նիզամի 2 2
Քաղցրաշեն 4 2 Նորաբաց 2 2
քաղաք Արարատ 3 1 Նորամարգ 2 2
քաղաք Վեդի 4 1 Նոր Խարբերդ 3 2
Այգեվան 2 1 Նոր Կյուրին 3 2
Ավշար 3 1 Ջրահովիտ 2 2
Արալեզ 2 2 Ռանչպար 2 2
Արարատ 3 1 Սայաթ-Նովա 2 2
Արմաշ 3 1 Սիս 2 2
      Սիսպանիկ 2 2
ՀՀ Արագածոտնի մարզ
Բնակավայր Կարկուտ և հրդեհ Բնակավայր Կարկուտ և հրդեհ
1 2 3 4
քաղաք Աշտարակ 4 Ջրամբար 5
Ագարակ 5 Սարալանջ 5
Աղձք 5 Վարդենիս 5
Անտառուտ 5 Վարդենուտ 5
Ավան 5 Քուչակ 5
Արագածոտն 4 Ալագյազ 5
Արտաշավան 5 Ավշեն 5
Արուճ 5 Բերքառատ 5
Բազմաղբյուր 5 Գեղադիր 5
Բյուրական 5 Գեղաձոր 5
Դպրեվանք 5 Գեղարոտ 5
Լեռանարոտ 5 Լեռնապար 5
Կարբի 5 Ծաղկահովիտ 5
Կոշ 5 Ծիլաքար 5
Ղազարավան 5 Կանիաշիր 5
Նոր Ամանոս 4 Հնաբերդ 5
Նոր Յեդեսիա 5 Չարչակիս 5
Շամիրամ 5 Մելիքգյուղ 5
Ոսկհատ 5 Միջնատուն 5
Ոսկեվազ 5 Միրաք 5
Սաղմոսավան 5 Նորաշեն 4
Սասունիկ 4 Շենկանի 5
Վերին Սասունիկ 5 Ջամշլու 5
Տեղեր 5 Ռյա Թազա 5
Ուշի 5 Սադունց 5
Ուջան 5 Սիփան 5
Պարպի 5 Վարդաբլուր 5
Օհանավան 5 քաղաք Թալին 4
Օշական 4 Արագածավան 4
Օրգով 5 Ագարակավան 5
քաղաք Ապարան 5 Ակունք 4
Արագած 5 Աշնակ 4
Արա 5 Արտենի 4
Ափնագյուղ 5 Արևուտ 5
Եղիպատրուշ 5 Գարնահովիտ 5
Երնջաթափ 5 Գետափ 4
Թթուջուր 5 Դաշտադեմ 4
Լուսգյուղ 5 Դավթաշեն 5
Ծաղկաշեն 5 Դդմասար 4
Հարթավան 5 Դիան 5
Ձորագլուխ 5 Եղնիկ 4
Կայք 5 Զարինջա 4
Նիգավան 5 Զովասար 5
Շենանավ 5 Թաթուլ 4
Շողակն 5 Թլիկ 4
Չքնաղ 5 Իրինդ 5
Ներքին Սասունաշեն 5 Լուսակն 4
Նոր Արթիկ 4 Ծաղլասար 4
Շղարշիկ 5 Կաթնաղբյուր 5
Ոսկեթաս 5 Կանչ 4
Պարտիզակ 4 Կարմրաշեն 5
Սորիկ 4 Կաքավաձոր 5
Սուսեր 4 Հակո 4
Վերին Բազմաբերդ 5 Հացաշեն 4
Վերին Սասնաշեն 5 Մաստարա 4
Ցամաքասար 4 Մեծաձոր 5
Օթևան 5 Ներքին Մազմաբերդ 4
ՀՀ Տավուշի մարզ
Բնակավայր Կարկուտ և հրդեհ Բնակավայր Կարկուտ և հրդեհ
1 2 3 4
քաղաք Իջևան 4 Մոսեսգեղ 4
քաղաք Դիլիջան 4 Նավուր 4
Ազատամուտ 4 Ներքին Կարմիր Աղբյուր 4
Ակնաղբյուր 4 Նորաշեն 4
Աճարկուտ 4 Չինար 4
Այգեհովիտ 4 Չինչին 4
Աչաջուր 4 Չորատուն 4
Բերքաբեր 4 Փարաքար 4
Գանձաքար 4 Վարագավան 4
Գետահովիտ 4 Վերին Կարմիր Աղբյուր 4
Դիտավան 4 Տավուշ 4
Յենոքավան 4 Դեբեդավան 3
Լուսահովիտ 4 Դեղձավան 3
Լուսաձոր 4 Զորական 3
Խաշտարակ 4 Պտղավան 3
Ծաղկավան 4 Բերդավան 3
Կիրանց 3 Դովեղ 3
Սարիգյուղ 4 Կոթի 3
Սևքար 4 Ոսկեվան 3
Վազաշեն 4 Լճկաձոր 3
քաղաք Նոյեմբերյան 3 Բաղանիս 3
քաղաք Այրում 4 Ջուջեվան 3
Կողբ 3 Ոսկեպար 3
քաղաք Բերդ 4 Բարեկամավան 3
Այգեձոր 4 Բագրատաշեն 3
Այգեպար 4 Արճիս 3
Արծվաբերդ 4 Հաղթանակ 3
Իծաքար 4 Հաղարծին 4
Ծաղկավան 4 Թեղուտ 4
Աղավնավանք 4 Գոշ 4
Հիվկ 4 Կաչարձան 4
ՀՀ Վայոց ձորի մարզ
Բնակավայր Կարկուտ և հրդեհ Բնակավայր Կարկուտ և հրդեհ
1 2 3 4
քաղաք Եղեգնաձոր 4 Վերնաշեն 4
Ագարակաձոր 4 Քարագլուխ 4
Աղավնաձոր 4 քաղաք Վայք 4
Աղնջաձոր 4 քաղաք Ջերմուկ 4
Արենի 4 Զառիթափ 4
Արտաբույնք 4 Կարմրաշեն 4
Արփի 4 Հերհեր 4
Գետափ 4 Արին 4
Գլաձոր 4 Գնդեվազ 4
Գնիշիկ 4 Սարավան 4
Գողտանիկ 4 Արտավան 4
Ելփին 4 Գոմկ 4
Եղեգիս 4 Մարտիրոս 4
Տարատումբ 4 Սերս 4
Խաչիկ 4 Բարձրումի 4
Հերմոն 4 Նոր Ազնաբերդ 4
Հորբաթեղ 4 Խնձորուտ 4
Հորս 4 Ազատեկ 4
Մալիշկա 4 Զեդեա 4
Շատին 4 Փոռ 4
Չիվա 4 Սալլի 4
Ռինդ 4 Վարդահովիտ 4
ՀՀ Կոտայքի մարզ
Բնակավայր Կարկուտ և հրդեհ Բնակավայր Կարկուտ և հրդեհ
1 2 3 4
քաղաք Հրազդան 4 Կամարիս 4
քաղաք Չարենցավան 3 Կապուտան 3
քաղաք Ծաղկաձոր 4 Կոտայք 3
Ալապարս 3 Հատիս 3
Աղավնաձոր 4 Հացավան 4
Արզական 4 Ձորաղբյուր 4
Արտավազ 4 Մայակովսկի 3
Բջնի 4 Նոր Գյուղ 3
Նեռնանիստ 3 Նորնուս 3
Կարենիս 3 Ողջաբերդ 4
Հանքավան 4 Պտղնի 3
Մարմարիկ 4 Ջրաբեր 3
Մեղրաձոր 4 Ջրվեժ 4
Ջրառատ 3 Սևաբերդ 3
Սոլակ 3 Վերին Պտղնի 3
Քաղսի 3 քաղաք Եղվարդ 3
Ֆանտան 3 քաղաք Նոր Հաճն 3
քաղաք Աբովյան 3 Արագյուղ 3
քաղաք Բյուրեղավան 3 Արգել 3
Ակունք 3 Բուժական 4
Առինջ 3 Գետամեջ 3
Արամուս 3 Զովունի 3
Արզնի 3 Զորավան 3
Բալահովիտ 3 Թեղենիկ 4
Գառնի 4 Մրգաշեն 3
Գեղադիր 4 Նոր Արտամետ 3
Գեղաշեն 3 Նոր Գեղի 3
Գեղարդ 4 Նոր Երզնկա 3
Գետարգել 3 Պռոշյան 3
Գողթ 4 Սարալանջ 3
Զառ 3 Քանաքեռավան 3
Զովաշեն 3 Քասախ 3
Զովք 4 Քարաշամբ 3
Կաթնաղբյուր 3    

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.10.2019
N 1485-Լ
Որոշում