Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 164 ...

 

 

040.0878.280606

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» հունիսի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հունիսի 2006 թվականի N 878-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1647-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի «Սինթետիկ հիմքով լաքերի և ներկերի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1647-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի`

i

ա) 1-ին կետի առաջին պարբերությունը «հարդարման» բառից հետո լրացնել «և կահույքի» բառերով.

i

բ) 8-րդ կետով սահմանված 1-ին, 2-րդ և 3-րդ աղյուսակները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Աղյուսակ 1. Լաքերի անվտանգությունը բնութագրող ցուցանիշներն ըստ

լաքաներկանյութերի դասակարգման

 

._________________________________________________________________________.

|                                   |                 Նորմը               |

|                                   |_____________________________________|

|                                   |                 լաքեր               |

|       Ցուցանիշի անվանումը         |_____________________________________|

|                                   |պոլիուրե|նիտրաթա- |պոլիեթե-|պենտա|այլ|

|                                   |թանային |ղանթանյու|րային`  |ֆտալա|   |

|                                   |        |թային    |չհագեցած|յին  |   |

|___________________________________|________|_________|________|_____|___|

|                 1                 |    2   |    3    |    4   |  5  | 6 |

|___________________________________|________|_________|________|_____|___|

|Չցնդող նյութերի զանգվածային մասը,  |        |         |        |     |   |

|%, ոչ պակաս                        |   24   |    22   |   25   | 40  | 22|

|___________________________________|________|_________|________|_____|___|

|Չորացման ժամանակը մինչև  3-րդ      |        |         |        |     |   |

|աստիճանը.                          |        |         |        |     |   |

|  (20+/-2) oC ջերմաստիճանում, Ժ, ոչ|        |         |        |     |   |

|ավելի,                             |   36   |    4    |   12   | 72  | 24|

|  անդրամանուշակագույն              |        |         |        |     |   |

|ճառագայթմամբ չորացնող լամպի տակ    |        |         |        |չեն  |   |

|(տեսակարար հզորությունը` 80 Վտ/սմ),|չեն     |չեն      |        |որո- |   |

|վ, ոչ ավելի                        |որոշում |որոշում  |   16   |շում | 16|

|___________________________________|________|_________|________|_____|___|

|Կայունությունը ջրի ստատիկ          |        |         |        |     |   |

|ներգործության նկատմամբ` (20+/-2) oC|        |         |        |     |   |

|ջերմաստիճանում, Ժ, ոչ պակաս        |   24   |    6    |   24   |  8  | 6 |

|___________________________________|_____________________________________|

|Բռնկման ջերմաստիճանը փակ           |                                     |

|հալքանոթում` ըստ հետևյալ           |                                     |

|վտանգավորության դասերի և           |                                     |

|ենթադասերի, oC`                    |                                     |

|  3.2                              |մինուս 18-ից բարձր մինչև  23-ից ցածր |

|  3.3                              |    23 և  բարձր մինչև  61-ից ցածր    |

|  9.1                              |  61 և  բարձր մինչև  90-ից ոչ բարձր  |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ 2. Արծնաներկերի անվտանգությունը բնութագրող ցուցանիշներն

ըստ լաքաներկանյութերի դասակարգման

 

._________________________________________________________________________.

|                                   |                Նորմը                |

|                                   |_____________________________________|

|                                   |             արծնաներկեր             |

|       Ցուցանիշի անվանումը         |_____________________________________|

|                                   |նիտրաթա- |պոլիեթե-| պենտա-  |        |

|                                   |ղանթանյու|րային`  |ֆտալային |   այլ  |

|                                   |թային    |չհագեցած|         |        |

|___________________________________|_________|________|_________|________|

|Չցնդող նյութերի զանգվածային մասը,  |         |        |         |        |

|%, ոչ պակաս                        |   21    |   46   |   44    |   21   |

|___________________________________|_________|________|_________|________|

|Չորացման ժամանակը մինչև  3-րդ      |         |        |         |        |

|աստիճանը.                          |         |        |         |        |

|  (20+/-2) oC ջերմաստիճանում, Ժ, ոչ|         |        |         |        |

|ավելի,                             |    2    |   12   |   48    |   24   |

|  անդրամանուշակագույն              |         |        |         |        |

|ճառագայթմամբ չորացնող լամպի տակ    |         |        |         |        |

|(տեսակարար հզորությունը` 80 Վտ/սմ),|         |        |         |        |

|վ, ոչ ավելի                        |    -    |   15   |    -    |   15   |

|___________________________________|_________|________|_________|________|

|Կայունությունը ջրի ստատիկ          |         |        |         |        |

|ներգործության նկատմամբ` (20+/-2) oC|         |        |         |        |

|ջերմաստիճանում, Ժ, ոչ պակաս        |    6    |   24   |    8    |    6   |

|___________________________________|_____________________________________|

|Բռնկման ջերմաստիճանը փակ           |                                     |

|հալքանոթում` ըստ հետևյալ           |                                     |

|վտանգավորության դասերի և           |                                     |

|ենթադասերի, oC`                    |                                     |

|  3.2                              |մինուս 18-ից բարձր մինչև  23-ից ցածր |

|  3.3                              |    23 և  բարձր մինչև  61-ից ցածր    |

|  9.1                              |  61 և  բարձր մինչև  90-ից ոչ բարձր  |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ 3. Ջրադիսպերսային լաքաներկանյութերի անվտանգությունը բնութագրող

ցուցանիշներն ըստ լաքաներկանյութերի դասակարգման

 

._______________________________________________________________________.

|                                                       |    Նորմը      |

|                Ցուցանիշի անվանումը                    |_______________|

|                                                       | լաքեր | ներկեր|

|_______________________________________________________|_______|_______|

|Չցնդող նյութերի զանգվածային մասը, %, ոչ պակաս          |  30   |   50  |

|_______________________________________________________|_______________|

|Ջրածնային ցուցիչը (pH)                                 |    6,5-9,5    |

|_______________________________________________________|_______________|

|Չորացման ժամանակը (20+/-2) oC ջերմաստիճանում մինչև     |               |

|3-րդ աստիճանը, Ժ, ոչ ավելի                             |       1       |

|_______________________________________________________|_______________|

|                                                       |  չեն  |  3,5  |

|Թաղանթի ողողվելիությունը, գ/մ2, ոչ ավելի               |որոշում|       |

._______________________________________________________________________.».

 

գ) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«9. Սույն տեխնիկական կանոնակարգի 3-րդ աղյուսակում ներկայացված ջրադիսպերսային լաքերի և ներկերի համար` վերափոխված ալկիդների կիրառմամբ կարող է սահմանվել նշված նորմերից ավելի երկար չորացման ժամանակ, բայց 24 ժամից ոչ ավելի:

Օրգանանոսրացվող խեժերով վերափոխված ջրադիսպերսային ներկերի համար չցնդող նյութերի զանգվածային մասը պետք է լինի 33 տոկոսից ոչ պակաս:».

դ) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«11. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին և 2-րդ աղյուսակներում ներկայացված` ըստ բռնկման ջերմաստիճանի վտանգավորության դասերը որոշվում են, փոխադրական տարաների, փոխադրական փաթեթների, փաթեթավորման միջոցների, հատուկ բեռնարկղերի և ավտոցիստեռնների` սույն տեխնիկական կանոնակարգի 13-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված տվյալների մակնշման դեպքում:».

i

ե) 13-րդ կետի «ա» ենթակետի «լաքաներկանյութի նորմատիվ փաստաթղթի կամ տեխնիկական փաստաթղթի նշագիրը» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

զ) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«14. Տարաների վրա պետք է նշվեն զտաքաշի բացասական թույլատրելի շեղումները, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ մակագրությունները կամ դրանց որոշ մասի բացառումները` սույն տեխնիկական կանոնակարգի IX բաժնում ներկայացված մակնշման և փաթեթավորման ստանդարտների պահանջներին համապատասխան:».

է) 23-րդ կետի`

i

«ա» ենթակետում «ապակե տարաներ`» բառերը փոխարինել «տարաներ`» բառով,

«բ» ենթակետում «պոլիէթիլենային-լաքաներկային» բառերը փոխարինել «պոլիէթիլենային կամ լաքաներկային» բառերով,

վերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

i

ը) 24-րդ կետում «փաթեթավորման ստանդարտի» բառերը փոխարինել «փաթեթավորման ստանդարտների» բառերով.

i

թ) 40-րդ կետում «38-րդ կետում» բառերը փոխարինել «39-րդ կետում» բառերով.

ժ) IX բաժնի`

i

ցանկի «ԳՕՍՏ 8420» և «ԳՕՍՏ 27271» ստանդարտներին վերաբերող տողերն ուժը կորցրած ճանաչել,

ցանկը լրացնել հետևյալ տողերով.

 

«.______________________________________________________________________.

|ԳՕՍՏ 9.403     |Լաքաներկային պատվածքներ. Ջրի ստատիկ ներգործության     |

|(բաժին 2)      |նկատմամբ կայունության փորձարկման մեթոդներ             |

|_______________|______________________________________________________|

|ԳՕՍՏ 9980.1    |Լաքաներկանյութեր. Ընդունման կանոններ                  |

|(3-9-րդ կետերը)|                                                      |

|_______________|______________________________________________________|

|ԳՕՍՏ 26319     |Բեռներ` վտանգավոր. Փաթեթավորում                       |

|_______________|______________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 52020   |Լաքաներկանյութեր` ջրադիսպերսային. Ընդհանուր տեխնիկական|

|(9.4, 9.5-րդ   |պայմաններ                                             |

|կետերը)        |                                                      |

|_______________|______________________________________________________|

|ԻՍՕ 1523       |Բռնկման ջերմաստիճանի որոշում. Հավասարակշիռ            |

|               |պայմաններում փակ հալքանոթի կիրառման մեթոդ             |

.______________________________________________________________________.»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.06.2006
N 878-Ն
Որոշում