Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մարտի 2019 թվականի N 321-Ն

 

i

ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 17-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված «1043 Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանում» ծրագրի «Աջակցություն Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակության բարձրացմանը» միջոցառման բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված 91,460.0 հազ. դրամ գումարից «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին առանց մրցույթի, որպես դրամաշնորհ հատկացնել 19,774.0 հազ. դրամ, իսկ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը` 15,000.0 հազ. դրամ:

2. Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված «1043 Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանում» ծրագրի «Աջակցություն տեխնոլոգիական կենտրոնների գործունեությանը» միջոցառման բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված 149,595,4 հազ. դրամն առանց մրցույթի, որպես դրամաշնորհ հատկացնել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին:

3. Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված «1043 Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանում» ծրագրի «2019 թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպում» միջոցառման բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված 1,259,693.0 հազ. դրամն առանց մրցույթի, որպես դրամաշնորհ հատկացնել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) 17-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2) «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ կնքվող դրամաշնորհների հատկացման պայմանագրերով սահմանել և ապահովել, որ վերջիններիս կողմից իրականացվող ծրագրերն ավարտվեն մինչև 2019 թվականի դեկտեմբերի 25-ը, իսկ ծրագրերի իրականացման և պահպանման շրջանակում կնքվող գնման պայմանագրերով նախատեսվի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների այնպիսի քանակ, որն անհրաժեշտ է օգտագործել մինչև սույն ենթակետում նշված ժամկետի լրանալը:».

2) N 5 հավելվածի N 8 աղյուսակում «1043 Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանում» ծրագրում`

ա. «11001 Աջակցություն Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակության բարձրացմանը» միջոցառման առաջին տողից հանել «առաջին եռամսյակ» բառերը, «4,600.0» թիվը փոխարինել «19,774.0» թվով, իսկ երկրորդ տողում «86,860,0» թիվը` «56,686.0» թվով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«._____________________________________________________________________.

|    |    |Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների       | 15,000,0|

|    |    |միություն                                        |         |

._____________________________________________________________________.

«,

բ. «11002 Աջակցություն տեխնոլոգիական կենտրոնների գործունեությանը» միջոցառման առաջին տողից հանել «առաջին եռամսյակ» բառերը, «15,000.0» թիվը փոխարինել «149,595.4» թվով, իսկ երկրորդ տողից հանել «երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակներ», «Մրցույթով ընտրված կազմակերպություն» բառերը և «134,595.4» թիվը,

գ. «11003 2019 թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպում» միջոցառման առաջին տողում «Մրցույթով ընտրված կազմակերպություն» բառերը փոխարինել «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 4

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.03.2019
N 321-Ն
Որոշում