Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 508-Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 մարտի 2019 թվականի N 278-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 508-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 4-ի, 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների մանրամասն նախագծերի, ինչպես նաև Ծրագիր 2-ի, 3-ի, 4-ի և 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների հատուկ համալիր փորձաքննություն անցած նախագծերի փոփոխված նախագծերի հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու, ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 508-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետը.

i

2) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5. Սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերով ստեղծված հատուկ համալիր փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովներին` նախագծային փաստաթղթերն ստանալու օրվանից` եռամսյա ժամկետում անցկացնել և ավարտել նախագծերի հատուկ համալիր փորձաքննությունը:».

3) որոշման N N 1 և 2 հավելվածների`

ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ա. Արզումանյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ»,

բ. չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մ. Սապոնջյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ռազմավարական ծրագրավորման և մոնիթորինգի վարչության դոնոր համագործակցության և ծրագրերի բաժնի պետ, հանձնաժողովի անդամ».

4) որոշման N 1 հավելվածի վեցերորդ և N 2 հավելվածի հինգերորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կ. Սահակյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության բնակչության պաշտպանության կազմակերպման բաժնի ավագ հրահանգիչ, փրկարար ծառայության փոխգնդապետ, հանձնաժողովի անդամ».

5) որոշման N 1 հավելվածի տասնհինգերորդ և N 2 հավելվածի տասնվեցերորդ պարբերություններում «Մ. Առաքելյան» բառերը փոխարինել «Ֆ. Մարգարյան» բառերով.

6) որոշման N 1 հավելվածի տասնվեցերորդ և N 2 հավելվածի տասնյոթերորդ պարբերություններում «Վ. Թարթիկյան» բառերը փոխարինել «Ն. Հակոբյան» բառերով.

7) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի քսանյոթերորդ, քսանութերորդ, քսանիններորդ ու երեսուներորդ և N 2 հավելվածի երեսուներորդ, երեսունմեկերորդ, երեսուներկուերորդ և երեսուներեքերորդ պարբերությունները:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մարտի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.03.2019
N 278-Ա
Որոշում