Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 300-Ա ՈՐՈՇՄ ...

 

 

041.1140.270818

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 օգոստոսի 2018 թվականի N 1140-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 300-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի ապրիլի 8-ի «Առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 516-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 300-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2. Նշանակել`

1) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.

2) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:».

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

i

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. օգոստոսի 27-ի

N 1140-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի

2011 թ. ապրիլի 8-ի

N 300-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ (համաձայնությամբ)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն (համաձայնությամբ)

«Բիզնես Արմենիա» հիմնադրամ (համաձայնությամբ)»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.08.2018
N 1140-Ա
Որոշում