040.0847.030818
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 օգոստոսի 2018 թվականի N 847-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի N 494 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 146-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
i
1) որոշման վերնագիրը, 1-ին կետը և հավելվածի վերնագիրը, 1-3-րդ, 6-12-րդ կետերը «տիրազուրկ ճանաչված» բառերից հետո լրացնել «, դատավորի կողմից պետությանը հանձնված` թույլատրելի չհամարվող նվերը» բառերով.
i
2) որոշման 2-րդ կետում «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն» բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտեն» բառերով.
3) որոշման հավելվածի`
ա. ամբողջ տեքստում «արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «հարկադիր կատարումն ապահովող ծառայություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
բ. 2-րդ կետը «դատարան դիմած պետական մարմինը,» բառերից հետո լրացնել «դատավորի կողմից պետությանը հանձնված` թույլատրելի չհամարվող նվերի հետ կապված գործերով` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեն,» բառերով,
գ. 2-րդ կետի 2-րդ ենթակետում «կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության» բառերը փոխարինել «պետական գույքի կառավարման կոմիտեի» բառերով, իսկ «տնօրինությանը» բառից հետո` «, իսկ դատավորի կողմից պետությանը հանձնված` թույլատրելի չհամարվող նվերի դեպքում` թողնվում են Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը`» բառերով,
դ. 2-րդ կետի 2-րդ ենթակետում և 10-րդ կետում «էկոնոմիկայի նախարարության» բառերը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության» բառերով,
ե. 7-րդ կետում «կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը» բառերը փոխարինել «պետական գույքի կառավարման կոմիտեին» բառերով, «կառավարության աշխատակազմին» բառերը` «վարչապետի աշխատակազմին» բառերով, իսկ «այլ գույքի մասին`» բառերից հետո «կառավարությանն առընթեր» բառերը հանել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-ԻՆ