Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏ ...

 

 

040.0789.170718

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հունիսի 2018 թվականի N 789-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի և սարքավորումների անվտանգ պահպանության իրականացմանը ֆինանսապես աջակցելու նպատակով «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը դրամաշնորհի ձևով տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 166,784.7 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով, այդ թվում` ինն ամսում 125,235.7 հազ. դրամ:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով տրված գումարի հաշվին ենթակա են վճարման 2018 թվականի հունվարի 1-ից «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության փաստացի աշխատած աշխատողների աշխատավարձերը և դրան հավասարեցված այլ վճարները, ինչպես նաև դրանց մասով սահմանված կարգով հաշվարկվող եկամտային հարկի գումարն օրենքով սահմանված ժամկետից ուշ վճարելու համար հաշվարկվող տույժերը:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-ԻՆ

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2018 թվականի հունիսի 21-ի
N 789-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.23 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
ինն ամիս տարի ինն ամիս տարի
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումները
1.1 .Ծառայություններ
Ծրագրային դասիչը Մատուցվող ծառայության անվանումը
Տեխնիկական անվտանգության կանոնակարգման ծառայություններ
Նկարագրությունը ՀՀ տարածքում տեխնիկական անվտանգության պահանջները սահմանող տեխնիկական կանոնակարգերի մշակում, փորձաքննության անցկացում և եզրակացության տրամադրում 
1028 ԱԾ 01
Քանա-
կական
  Տեխնիկական անվտանգության պահանջները սահմանող տեխնիկական կանոնակարգերի մշակում. փաստաթղթերի թիվը     X X
    Արտադրական վտանգավոր օբյեկտներում տեխնածին վթարների, արտադրական պատահարների և դժբախտ դեպքերի հաշվառում, վերլուծություն, տվյալների տրամադրում, պատահարների թիվը     X X
Որակական Տեխնածին վթարների քանակի նվազում     X X
Ժամկետայնության Տեխնածին վթարների դեպքում` տուժողի դիմումի հիման վրա փորձա­գետների խմբի եզրակացու­թյան կազմում և տրամադրում 4 օրվա ընթացքում     X X
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) X X 125,235.9 166,784.7
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1028 Տեխնիկական անվտանգության կանոնակարգում        
Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ ամբողջ տարածքում տեխնածին վթարների կանխարգելումը, դրանց հետևանքների վերացումը, նման վթարների հետևանքով հասարա­կությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցումը, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանությունը
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)        
 ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ    

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2018 թվականի հունիսի 21-ի
N 789-Ն որոշման

 

ԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Բաժին 2.

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Ծրագրային դասիչը Գործառական դասիչը Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը 2018 թ. պետական բյուջե
ծրագիրը միջոցառումը (բաժինը/խումբը/դասը)   (հազ. դրամ)
        Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
1028     ԾՐԱԳԻՐ  
      Տեխնիկական անվտանգության կանոնակարգման ծառայություններ 166,784.7
  Ծրագրի նկարագրությունը
ՀՀ տարածքում տեխնիկական անվտանգության պահանջ­­ները սահմանող տեխնիկական կանոնա­կարգերի մշակում, փորձաքննության անցկացում և եզրակացության տրամադրում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ ամբողջ տարածքում տեխնածին վթարների կանխար­գելումը, դրանց հետևանքների վերացումը, նման վթարների հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցումը, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանությունը
      Քաղաքականության միջոցառումներ. ծառայություններ  
  ԱԾ 01   Տեխնիկական անվտանգության կանոնակարգման ծառայություններ 166,784.7
    Մատուցվող ծառայության նկարագրությունը
    ՀՀ տարածքում տեխնիկական անվտանգության պահանջները սահմանող տեխնիկական կանոնակարգերի մշակում, փորձաքննության անցկացում և եզրակացության տրամադրում
    Ծառայություն մատուցողի անվանումը
     ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.06.2018
N 789-Ն
Որոշում