Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 նոյեմբերի 1993 թ. թիվ 573

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողություն սահմանելու և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պահանջներն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության տեսչության հիման վրա ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչություն (Հայպետատոմհսկողություն):

i

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչության կանոնադրությունը (կցվում է):

(2-րդ կետն ուժը կորցրել է 14.06.00 թիվ 310 որոշում)

i

3. Հայատոմպետհսկողության աշխատողների թվաքանակը սահմանել 7 միավոր, համապատասխանաբար 7 միավորով կրճատելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

(3-րդ կետն ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

4. Հայատոմպետհսկողության ապարատի պահպանման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

5. Թույլատրել Հայպետատոմհսկողության վարչությանը ունենալ վարչության պետի մեկ տեղակալ:

6. Հայպետատոմհսկողության վարչության համար սահմանել ծառայողական մարդատար ավտոմեքենայի մեկ միավոր սահմանափակ:

7. Հայպետատոմհսկողության աշխատողների վրա տարածել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի ատոմային էլեկտրակայանի աշխատողների վարձատրության համակարգի եվ սոցիալական ապահովության հարցերի մասին» թիվ 296 որոշման գործողությունը:

8. Պատգամավորների Երեվանի քաղխորհրդի գործկոմին` մեկամսյա ժամկետում լուծել Հայպետատոմհսկողությանը ծառայողական տարածք հատկացնելու հարցը.

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1993 թ.

նոյեմբերի 16-ի թիվ 573 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչությունը (այսուհետև` Հայպետատոմհսկողություն) հանդիսանում է պետական կառավարման մարմին, որը կազմակերպում եվ իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման պետական հսկողությունը և կարգավորումը` բնակչության և անձնակազմի անվտանգության ապահովման, շրջակա միջավայրի և Հայաստանի Հանրապետության անվտանգության շահերի պաշտպանության նպատակով:

2. Հայպետատոմհսկողությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:

3. Հայպետատոմհսկողությունն իր իրավասության սահմաններում ընդունում է որոշումներ, որոնք պարտադիր են ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (անկախ գերատեսչական ենթակայությունից և սեփականության ձևից), պաշտոնատար անձանց և քաղաքացիների համար:

4. Հայպետատոմհսկողության կողմից պետական հսկողության իրականացումն ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներին (անկախ սեփականության ձևից) չի ազատում միջուկային և ռադիացիոն անվտանգության համար պատասխանատվությունից:

 

2. Հայպետատոմհսկողության հիմնական

խնդիրներն ու ֆունկցիաները

 

5. Հայպետատոմհսկողության հիմնական խնդիրներն ու ֆունկցիաներն են`

ա) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների հետ միջուկային և ռադիացիոն անվտանգության ապահովման իրավական, տնտեսական, կազմակերպչական և տեխնիկական միջոցների համակարգի ձևավորումը և իրականացումը.

բ) միջուկային և ռադիացիոն անվտանգության բնագավառում չափանիշների, կանոնների, նորմերի սահմանումը.

գ) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում իրավաբանական անձանց և քաղաքացիների կողմից միջուկային և ռադիացիոն անվտանգության պահանջների պահպանման հսկողությունը.

դ) միջուկային և ռադիացիոն նյութերի օգտագործման, պահպանման, հաշվառման, թաղման կազմակերպման և վիճակի հսկողությունը.

ե) միջուկային նյութերի և տեխնոլոգիաների չտարածման, դրանց ֆիզիկական պաշտպանության երաշխիքների ապահովման հսկողությունը և այդ բնագավառում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ միջազգային համաձայնագրերի կատարման հսկողությունը.

զ) միջուկային և ռադիացիոն վտանգ ներկայացնող օբյեկտների անվտանգության փորձաքննությունը.

է) հսկողության ենթակա օբյեկտներում միջուկային և ռադիացիոն իրավիճակի փոփոխությունների մասին պետական մարմինների և բնակչությանը կանոնավոր ձևով տեղեկացումը.

ը) հսկողության ենթակա օբյեկտների տեխնիկական գրանցման կարգի սահմանումը և գրանցումը.

թ) շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ միջուկային և ռադիացիոն անվտանգության բնագավառի չափանիշների, կանոնների, նորմերի (բացի ճառագայթահարման և ռադիոակտիվ աղտոտման սանիտարական հիգիենիկ նորմերից) կազմակերպումը, համակարգումը, մշակումը և դրանց օգտագործման կարգի որոշումը.

ժ) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում հատուկ թույլտվություն տալու կարգի սահմանումը:

6. Հայպետատոմհսկողությունը`

ա) կազմակերպում և իրականացնում է պետական հսկողություն`

ատոմային էներգիայի օգտագործման, միջուկային նյութերի տեղափոխման ու պահպանման, միջուկային և ռադիացիոն անվտանգության գործող կանոնների ու նորմերի պահպանման նկատմամբ.

համակարգերի և սարքավորումների անվտանգության ու հուսալիության բարձրացման միջոցառումների իրականացման նկատմամբ.

հսկողության ենթակա օբյեկտներում վթարների կանխման միջոցառումների մշակման և իրագործման նկատմամբ.

ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից վթարների հետևանքների վերացման պատասխանատվության նկատմամբ.

միջուկային նյութերի հաշվառման և հսկման վիճակի նկատմամբ` սահմանելով հսկողություն ու հաշվետվության կարգն ու ձևը.

ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար սարքավորումների, սարքերի, տեղակայանքների, համակարգերի, ապարատների նախագծման և արտադրության նկատմամբ.

/լրաց. 27.12.94 թիվ 599 որոշում/

բ) որոշում է հսկողության ենթակա օբյեկտների անվտանգության համար պատասխանատու անձնակազմի մասնագիտական մակարդակը.

գ) քննարկում և տալիս է առաջարկություններ հսկողության ենթակա օբյեկտների անվտանգության ապահովման բարձրացման գիտատեխնիկական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների վերաբերյալ.

դ) կազմակերպում ու անց է կացնում հետազոտություններ պետական հսկողության և կարգավորման արդյունավետության բարձրացման ու միջուկային և ռադիացիոն անվտանգության սկզբունքների ու չափանիշների հիմնավորման համար.

ե) սահմանում է հսկողության ենթակա օբյեկտների անվտանգության վիճակի եվ աշխատանքներում թույլ տրված խախտումների մասին տեղեկություններ տալու կարգը: Որոշում է միջուկային և ռադիացիոն անվտանգության վրա ազդող խախտումների հանգամանքների քննության ու պատճառների բացահայտման կարգը, վերահսկում է քննության անցկացումը.

զ) հսկողության ենթակա օբյեկտներում կատարում է տեղի ունեցած վթարների և միջադեպերի վերլուծությունը, ստեղծում է տվյալների բանկ, սահմանում է օբյեկտների անվտանգության բարձրացմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ.

է) համագործակցում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ միջուկային և ռադիացիոն անվտանգության հսկողության ու կարգավորման բնագավառում:

/լրաց. 27.12.94 թիվ 599 որոշում/

 

3. Հայպետատոմհսկողության իրավունքները

 

7. Հայպետատոմհսկողությունն իրավասու է`

ա) հսկողության ենթակա օբյեկտներում միջուկային և ռադիացիոն անվտանգության վիճակը պարզելու նպատակով անարգել անցկացնելու տեսչական ստուգումներ`

համակարգերի և սարքավորումների.

աշխատանքների կատարման անվտանգության և որակի ապահովման վերաբերյալ տեխնիկական, հաշվետվական և հաշվառման փաստաթղթերի.

անձնակազմի որակավորման.

միջուկային նյութերի պահպանման և հաշվառման կարգի ապահովման.

բ) հսկողության ենթակա օբյեկտներից, անհրաժեշտության դեպքում, պահանջելու բացատրություններ, տեղեկանքներ և տեղեկություններ.

գ) տեսչական ստուգման աշխատանքներում ներգրավելու նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների համապատասխան մասնագետներ.

դ) միջուկային և ռադիացիոն անվտանգության նորմերի, կանոնների և թույլտվության պայմանների խախտումների վերացման նպատակով ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին տալու կատարման համար պարտադիր կարգադրագրեր և դադարեցնելու այն աշխատանքները, որոնք ընթանում են միջուկային և ռադիացիոն անվտանգության նորմերի, կանոնների խախտումներով և կարող են վնաս հասցնել շրջակա միջավայրին, բնակչության և անձնակազմի առողջությանը.

ե) հաստատելու միջուկային և ռադիացիոն անվտանգության գծով կատարման համար պարտադիր նորմատիվ տեխնիկական փաստաթղթեր.

զ) վերահսկելու տրված թույլտվությունների պայմանների պահպանումը և կարգադրագրերի կատարումը.

է) կազմակերպելու հսկողության ենթակա օբյեկտների կառուցման և վերակառուցման նախագծերի փորձաքննություն, անվտանգության մակարդակի գնահատում.

ը) Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան և իր իրավասության սահմաններում միջուկային և ռադիացիոն անվտանգության նորմերի, կանոնների խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց և քաղաքացիներին ենթարկելու վարչական պատասխանատվության.

թ) միջուկային և ռադիացիոն անվտանգության նորմերի ու կանոնների առանձին խախտումների մասին նյութերը ներկայացնելու դատաքննչական մարմիններին:

8. Հայպետատոմհսկողության և նրա մարմինների կարգադրագրերը կարող են գանգատարկվել օրենսդրությամբ սահմանված կարգով: Կարգադրագրերի գանգատարկումը չի դադարեցնում դրանց կատարումը:

9. Հսկողության ենթակա օբյեկտներն անմիջականորեն սպասարկող Հայպետատոմհսկողության աշխատակիցներն օգտվում են այդ օբյեկտների աշխատողների համար սահմանված իրավունքներից և արտոնություններից:

 

4. Հայպետատոմհսկողության աշխատանքի կազմակերպումը

 

10. Հայպետատոմհսկողությունը գլխավորում է պետը, որին պաշտոնի է նշանակում և ազատում է պաշտոնից Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Վարչության պետն ունի տեղակալ, որին պաշտոնի է նշանակում և ազատում է պաշտոնից Հայաստանի Հանրապետության կառավարությունը` վարչության պետի ներկայացմամբ:

Հայպետատոմհսկողության պետը`

ա) իրագործում է վարչության ղեկավարումը և կրում է պատասխանատվություն վարչության վրա դրված խնդիրների և ֆունկցիաների կատարման համար.

բ) սահմանում է վարչության աշխատակիցների իրավասության շրջանակները.

գ) հաստատում է վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքը և հաստիքային ցուցակը.

դ) կատարում է տեղակալների միջև պարտականությունների բաշխումը.

ե) ընդունում և ազատում է աշխատանքից վարչության աշխատակիցներին` համաձայն գործող օրենսդրության.

զ) վարչության իրավասության սահմաններում հրապարակում է հրամաններ, հրահանգներ և տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ ու ստուգում դրանց կատարումը.

է) հաստատում է վարչության կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.

ը) Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում միջուկային և ռադիացիոն անվտանգության բնագավառում գործող օրենսդրության կատարելագործման մասին առաջարկություններ.

թ) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունն օտարերկրյա պետություններում և կազմակերպություններում.

ժ) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ:

11. Հայպետատոմհսկողության պետի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, պետի պարտականությունները կատարում է տեղակալը:

12. Հայպետատոմհսկողության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը և աշխատանքի վարձատրության տարեկան ֆոնդը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

13. Անհրաժեշտության դեպքում Հայպետատոմհսկողությունը Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ համատեղ հրապարակում է հրամաններ և հրահանգներ:

14. Հայպետատոմհսկողությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը պատկերող և իր անվամբ կնիք:

15. Հայպետատոմհսկողության վերակառուցումը և լուծարումը կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.11.1993
N 573
Որոշում