102.0105.230318
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«23» 03 2018 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10218089
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
13 մարտի 2018 թվականի N 105-Ն
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԱԾ ՆՈՏԱՐԻ ԿՆԻՔԸ ԵՎ ՃԶՄԻՉ ԿՆԻՔԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել գործունեությունը կասեցված նոտարի կնիքը և ճզմիչ կնիքը պահպանելու կարգը` համաձայն հավելվածի:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարի
2018 թվականի մարտի 13-ի
N 105-Ն հրամանի
ԿԱՐԳ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԱԾ ՆՈՏԱՐԻ ԿՆԻՔԸ ԵՎ ՃԶՄԻՉ ԿՆԻՔԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ
1. Գործունեությունը կասեցված նոտարը պարտավոր է գործունեությունը կասեցնելու օրվանից ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում իր կնիքը և ճզմիչ կնիքը հանձնել նոտարական պալատ: Նոտարական պալատն ապահովում է գործունեությունը կասեցված նոտարի կողմից էլեկտրոնային կնիքի օգտագործման սահմանափակումը էլեկտրոնային նոտար տեղեկատվական համակարգում (AENIS-Armenian E-Notary Information System) այդ նոտարի մուտքը արգելելու միջոցով` մինչև գործունեության կասեցման ավարտը:
2. Գործունեությունը կասեցված նոտարը պարտավոր է մինչև նոտարական պալատ հանձնելն ապահովել կնիքի և ճզմիչ կնիքի անհասանելիությունը երրորդ անձանցից:
3. Գործունեությունը կասեցված նոտարի կնիքը և ճզմիչ կնիքը, ինչպես նաև հանձնելու պահին այդ կնիքներով կատարված դրոշմների նմուշը դրվում է անթափանց թղթե ծրարի մեջ, ծրարը սոսնձվում և փակվում է նոտարական պալատի նախագահի, նոտարական պալատի աշխատակազմի ղեկավարի և գործունեությունը կասեցված նոտարի ներկայությամբ, ծրարի փակման հատման տեղում ստորագրում են նոտարական պալատի նախագահը, նոտարական պալատի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի` նոտարի գործունեությունը կասեցնելու մասին հրամանում նշված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը և գործունեությունը կասեցված նոտարը, կնքվում է նոտարական պալատի կլոր կնիքով: Ծրարի վրա նշվում է նոտարական տարածքը և գործունեությունը կասեցված նոտարի անուն, ազգանուն, հայրանունը: Կնիքներով կատարված դրոշմների նմուշի մեկ օրինակը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:
4. Կնիքը և ճզմիչ կնիքը նոտարական պալատում պահվում է չհրկիզվող և մետաղյա պահարանում:
5. Կնիքը և ճզմիչ կնիքը նոտարական պալատում պահվում է մինչև նոտարի կասեցման ժամկետի ավարտը:
6. Նոտարի կասեցման ժամկետի ավարտի դեպքում նոտարը դիմում է ներկայացնում նոտարական պալատ` կնիքը և ճզմիչ կնիքը հետ ստանալու նպատակով` կցելով կասեցման ժամկետի ավարտը հավաստող փաստաթուղթը կամ պատճենը: Կնիքը և ճզմիչ կնիքը վերադարձվում է դիմում ներկայացնելուց հետո` մինչև մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
7. Կնիքը և ճզմիչ կնիքը վերադարձնելիս ստուգվում է սույն կարգի 3-րդ կետով սահմանված ծրարի անվնաս լինելու հանգամանքը: Ծրարը սույն կարգի 3-րդ կետին համապատասխան պատշաճ վիճակում չլինելու դեպքում կազմվում է արձանագրությունը, որը ստորագրում են նոտարական պալատի նախագահը, նոտարական պալատի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը և գործունեությունը կասեցված նոտարը:
8. Կնիքը և ճզմիչ կնիքը նոտարական պալատ է հանձնվում և վերադարձվում նոտարին հանձնման-ընդունման ակտի հիման վրա: Հանձնման-ընդունման ակտը ստորագրվում է նոտարի և նոտարական պալատի նախագահի կողմից:
9. Հանձնման-ընդունման ակտերը կազմվում են Ձև 1-ին և Ձև 2-ին համապատասխան:
Ձև 1
ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ ԿՆԻՔԻ ԵՎ ՃԶՄԻՉ ԿՆԻՔԻ
«»___________20 թ.
ք. Երևան
Նոտարական պալատը` ի դեմս նոտարական պալատի նախագահ___________________, ով գործում է նոտարական պալատի կանոնադրության հիման վրա, մի կողմից, և
Նոտար _____________________(անձը հաստատող փաստաթուղթ` ______, տրվել է ________թ. ___-ի կողմից, նոտարի ծառայողական վկայական` N______, ______թ.), մյուս կողմից, կնքեցին սույն հանձնման-ընդունման ակտը հետևյալի մասին.
1. Նոտար ______________________________ հանձնեց, իսկ նոտարական պալատն ընդունեց նոտարի կնիքը և ճզմիչ կնիքը (քանակը` 2)` նոտարի գործունեության կասեցման կապակցությամբ (հիմք` ՀՀ արդարադատության նախարարի ________թվականի N________ հրաման):
2. Նոտարական պալատը հավաստում է, որ ստացել է կնիքը և ճզմիչ կնիքը սահմանված կարգով և պատշաճ վիճակում:
3. Սույն հանձնման-ընդունման ակտը կազմված է երկու օրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկ օրինակ:
ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆՈՏԱՐ
ՆԱԽԱԳԱՀ`
_______________________ _______________________
Հասցե` Ծառայողական
ՀՀ, ք. Երևան, Զաքիան փողոց, վկայական`_________________,
3-րդ շինություն տրված _________________թ.
էլ. փոստ` [email protected] հասցե` _________________.
էլ. փոստ` _________________
--------------------- --------------------------
(ստորագրություն) (ստորագրություն)
Կ.Տ. Կ.Տ.
Ձև 2
ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ ԿՆԻՔԻ ԵՎ ՃԶՄԻՉ ԿՆԻՔԻ
«»___________20 թ.
ք. Երևան
Նոտարական պալատը` ի դեմս նոտարական պալատի նախագահ___________________, ով գործում է նոտարական պալատի կանոնադրության հիման վրա, մի կողմից, և
Նոտար _________________ (անձը հաստատող փաստաթուղթ`________, տրվել է ________ թ. ___-ի կողմից, նոտարի ծառայողական վկայական` N______, ______թ.), մյուս կողմից, կնքեցին սույն հանձնման-ընդունման ակտը հետևյալի մասին.
4. Նոտարական պալատը նոտարի գործունեության կասեցման դադարման կապակցությամբ (հիմք` _______________________________) հանձնեց, իսկ Նոտար _______________________ ընդունեց իր կնիքը և ճզմիչ կնիքը (քանակը` 2):
5. Նոտարը հավաստում է, որ ստացել է կնիքը և ճզմիչ կնիքը սահմանված կարգով և պատշաճ վիճակում:
6. Սույն հանձնման-ընդունման ակտը կազմված է երկու օրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկ օրինակ:
ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆՈՏԱՐ
ՆԱԽԱԳԱՀ`
_______________________ _______________________
Հասցե` Ծառայողական
ՀՀ, ք. Երևան, Զաքիան փողոց, վկայական`_________________,
3-րդ շինություն տրված _________________թ.
էլ. փոստ` [email protected] հասցե` _________________.
էլ. փոստ` _________________
--------------------- --------------------------
(ստորագրություն) (ստորագրություն)
Կ.Տ. Կ.Տ.