Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ...

 

 

040.0236.140318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մարտի 2018 թվականի N 236-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջները և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի N 1105-Ն որոշման N 1 հավելվածի 62-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 882-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

i

1) որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն» բառերով.

i

2) որոշման 1-ին կետով հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19.1-ին, 19.2-րդ, 19.3-րդ, 19.4-րդ, 19.5-րդ և 19.6-րդ կետերով.

«19.1. Սույն կարգի 16-րդ կետով սահմանված ժամկետում գույքն աճուրդով կամ մրցույթով չօտարվելու դեպքում, մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով սահմանված ժամկետը լրանալը, գույքի հավանական գնորդները կարող են դիմել լիազորված պետական մարմին` տվյալ գույքի օտարման մասին իրավական ակտի համաձայն կազմակերպված վերջին աճուրդի կամ մրցույթի համար սահմանված պայմաններով գույքը ձեռք բերելու համար: Ընդ որում, մրցույթի համար ներդրումային պայմաններ սահմանված լինելու դեպքում` գնորդը պետք է ներկայացնի ներդրումների վերաբերյալ հստակ հիմնավորված թվային առաջարկություն: Հավանական գնորդը պետք է ներկայացնի`

1) իրավաբանական անձանց համար` պետական գրանցման վկայականի պատճենը, գրանցման համարը, կանոնադրությունը, անհրաժեշտության դեպքում` նաև գույք ձեռք բերելու մասին ընկերության ընդհանուր ժողովի որոշումը.

2) ֆիզիկական անձանց համար` նույնականացման քարտի պատճենը կամ անձնագրի պատճենը` հաշվառման էջով.

3) գործարար (ներդրումային) ծրագիր (մրցույթի դեպքում).

4) գրավոր առաջարկություն գույքը ձեռք բերելու վերաբերյալ:

19.2. Լիազորված պետական մարմինը, սույն կարգի 19.1-ին կետում նշված պայմաններով գույքի օտարման վերաբերյալ հայտարարությունն իր պաշտոնական կայքում տեղադրելուց հետո, եթե ստացել է մեկ դիմում, իսկ մրցույթի դեպքում` նաև գործարար (ներդրումային) ծրագիր, ապա դիմումն ստանալուց հետո յոթերորդ աշխատանքային օրը կայացնում է որոշում այն ընդունելու կամ մերժելու մասին և մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է հավանական գնորդին: Ընդ որում, դիմումն ընդունելու դեպքում` հավանական գնորդին ներկայացնում է ուղղակի ձևով գույքը վաճառելու վերաբերյալ գրավոր առաջարկություն:

19.3. Եթե սույն կարգի 19.2-րդ կետով նախատեսված դիմումն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում նույն գույքի գնման համար ստացվել են մեկից ավելի դիմումներ, ապա լիազորված պետական մարմինը «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է տվյալ գույքի աճուրդը կամ մրցույթը:

19.4. Դիմումատուի կողմից սույն կարգի 19.1-ին կետով նախատեսված փաստաթղթերը թերություններով ներկայացվելու դեպքում լիազորված պետական մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան գրությամբ դրա մասին տեղեկացնում է դիմումատուին, որը գրությունն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է շտկի փաստաթղթերում առկա թերությունները:

19.5. Սույն կարգի 19.2-րդ և 19.3-րդ կետերի համաձայն ներկայացված դիմումը մերժվում է, եթե`

1) չեն ներկայացվել սույն կարգի 19.1-ին կետով նախատեսված փաստաթղթերը.

2) սույն կարգի 19.4-րդ կետով սահմանված ժամկետում չեն շտկվել ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները:

19.6. Սույն կարգի 19.5-րդ կետով նախատեսված հիմքերով դիմումների մերժման դեպքում գործընթացը շարունակվում է սույն կարգի 19.1-19.5-րդ կետերով սահմանված պայմաններով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.03.2018
N 236-Ն
Որոշում