040.1700.291217
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 դեկտեմբերի 2017 թվականի N 1700-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր, անվտանգության սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, անվտանգության սերտիֆիկատների և համապատասխանության տեղեկանքի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1241-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1499-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
i
1) N 1 հավելվածի 6-րդ կետի 4.1-ին ենթակետը «համար» բառից հետո լրացնել «, 5-րդ ձևն ունի պիտակ, որը մատակարարի կողմից լրացվում և տրամադրվում է իրացնողին, եթե վկայականում նշված սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի խմբաքանակն իրացվելու է տարբեր խմբաքանակներով և առաքումից առաջ հայտնի չէ իրացնողը կամ իրացման ենթակա քանակությունը: Պիտակը նույնականացվում է N 5 ձևի անասնաբուժական վկայականի հերթական համարակալման և յուրաքանչյուր պիտակին լրացնողի կողմից տրվող հերթական համարով:» բառերով.
i
2) N 1 հավելվածի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«NN 1, 2, 3 և 5 ձևերի անասնաբուժական վկայականները լրացվում են առնվազն երկու օրինակից, որի մեկ օրինակը պահվում է անասնաբուժական ծառայությունում:».
i
3) N 1 հավելվածի 19-րդ կետի երկրորդ նախադասությունը «փաստաթղթերն» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 19.1-ին կետով նախատեսված դեպքում,» բառերով.
4) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19.1-ին կետով.
i
«19.1. Անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը, անվտանգության սերտիֆիկատները և համապատասխանության տեղեկանքը կարող են լրացվել, ներբեռնվել և տպվել էլեկտրոնային եղանակով անասնաբուժության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգից` նախապես համակարգում գրանցվելու և մուտքի ծածկագիր ստանալու միջոցով».
i
5) հաստատել N 5 ձևի անասնաբուժական վկայականի պիտակը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թվականի դեկտեմբերի 28-ի
N 1700-Ն որոշման
ՊԻՏԱԿ
ՁԵՎ N 5 ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ N XXXXXX/_
Արտադրողի (սպանդանոցի) անվանումը
_________________________________________
Նշել իրավաբանական անձի անվանումը կամ
անունը, ազգանունը և գործունեության վայրը
Իրացվող սպանդանոցային ծագման մթերք
________________________ _________
Նշել հատով կամ կիլոգրամով` սպանդի
ըստ կենդանատեսակի անվանման ամսաթիվը
ՍՏԱՑՈՂԸ _________________________________________
Նշել անունը, ազգանունը կամ անվանումը,
գործունեության հասցեն
________________________ _________
Ստացողի ստորագրությունը Ամսաթիվ
________________________ _________
Մատակարարի անունը, ազգանունը ստորագրություն