Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի ...

 

 

100.0052.221117

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «22»        11            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10017451

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

14 նոյեմբերի 2017 թվականի N 52-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 138 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում N 2-III-11.3 սանիտարական նորմերը հաստատելու մասին» N 138 հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հրամանի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 7-րդ կետի «ժբ», 12-րդ կետի «ա» ենթակետերը`»:

i

2) Հրամանով հաստատված սանիտարական նորմերի (այսուհետ` Նորմեր) 1.1 կետի «Ծանոթություն»-ից հանել «և համերգային» բառերը:

i

3) Նորմերի 1.1 կետում և ամբողջ տեքստում «աղմուկներ» բառն իր բոլոր հոլովաձևերով փոխարինել «աղմուկ» բառով` համապատասխան հոլովաձևերով:

4) ՈՒժը կորցրած ճանաչել Նորմերի 1.4-րդ կետը:

i

5) Նորմերի 2.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2.1. Ձայնային ճնշում` ձայնային տատանումների հետևանքով (Պա) առաջացող օդի կամ գազի ճնշման փոփոխական բաղադրիչ:»:

i

6) Նորմերի 2.2 կետում և ամբողջ տեքստում «Լաէկվ» հապավումը փոխարինել «LԱհմժ» հապավումով:

7) Նորմերի 2.2 կետում «ժամանակահատվածի ընթացքում» բառերը փոխարինել «ժամանակահատվածում»:

8) Նորմերի 2.3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2.3. Աղմուկի թույլատրելի մակարդակ` աղմուկի մակարդակ, որը մարդու մոտ չի առաջացնում զգալի անհանգստություն և աղմուկի նկատմամբ զգայուն ֆունկցիոնալ համակարգի վիճակի կամ անալիզատորների էական փոփոխություններ:»:

9) Նորմերի 2.4 կետում «ԼաMaKC» հապավումը փոխարինել «ԼԱառ» հապավումով:

i

10) Նորմերի 2-րդ գլուխը լրացնել նոր 2.5, 2.6, 2.7 կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«2.5. Ընդհանուր աղմուկ` աղմուկ որոշակի իրավիճակում, որոշակի ժամանակում, որոշակի տեղում, որը սովորաբար կազմված է տարբեր աղբյուրներից առաջացած աղմուկից` ինչպես շարժական (տրանսպորտային հոսքերի, երկաթգծային, օդային, ջրային փոխադրամիջոցներից), այնպես էլ ստացիոնար (էներգետիկ և այլ սարքավորումներից, ինչպես նաև բնակելի և հասարակական շենքերում ինժեներատեխնիկական և այլ սարքավորումների):

2.6. Հայտնի աղբյուրի աղմուկ, հայտնի աղբյուրից առաջացած աղմուկ, որը հանդիսանում է ընդհանուր աղմուկի մի մաս:

2.7. Ֆոնային (մնացորդային) աղմուկ` ընդհանուր աղմուկի մաս, որը պահպանվում է մեկ կամ մի քանի հայտնի աղբյուրներից առաջացած աղմուկի անջատման դեպքում:»:

i

11) Նորմերի 3.1 կետում «հարևանների» բառը փոխարինել «հարևան շերտերի» բառերով:

12) Նորմերի 3.3 կետում`

i

ա. և ամբողջ տեքստում «ազդակային» բառը փոխարինել «իմպուլսային» բառով,

բ. «ազդակ» բառը փոխարինել «իմպուլս» բառով,

գ. «ստորաբաժանվում են» բառերը փոխարինել «ստորաբաժանվում է» բառերով:

i

13) Նորմերի 4.1 կետում և ամբողջ տեքստում «ՊԱ» հապավումը փոխարինել «Պա» հապավումով:

14) Նորմերի 4.1 կետի 2-րդ պարբերությունում «Ձայնային ճնշման» բառերից առաջ լրացնել «P-» տառը, իսկ 3-րդ պարբերության «Ձայնային ճնշման» բառերից առաջ լրացնել «Po-» տառերը:

i

15) Նորմերի 4.1.1 կետում «Լա» հապավումը փոխարինել «LA» հապավումով, իսկ «Pա» հապավումը փոխարինել «PA» հապավումով:

i

16) Նորմերի աղյուսակ 1-ի «Ծանոթության» մեջ «ՍԹՄ-5դԲԱ-ով» հապավումը փոխարինել «ՍԹՄ 5դԲԱ-ով» հապավումով:

i

17) Նորմերի աղյուսակ 3-ի 1-ին, 4-րդ, 5-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ կետերի «օրվա ժամանակը (ժամ)» սյունակում «6:00» թիվը փոխարինել «7:00» թվով, իսկ «22:00» թիվը փոխարինել «23:00» թվով:

i

18) Նորմերի 5.4 կետից հետո լրացնել նոր 5.5 կետ` հետևյալ բովանդակությամբ.

«5.5. Ձայնավերարտադրող և ձայնաուժեղացուցիչ սարքերից առաջացած ձայնի թույլատրելի մակարդակները հանրային սննդի և զվարճանքի կազմակերպման որոշ օբյեկտներում և բաց հարթակներում բերված են աղյուսակ 4-ում: Աղյուսակում նշված կազմակերպություններում երաժշտություն հնչելու ժամանակ` դրանց անմիջապես հարող բնակելի և հասարակական շենքերում, բնակելի կառուցապատման տարածքներում ձայնի համարժեք LԱհամ և առավելագույն LԱառ մակարդակները պետք է համապատասխանեն սույն սանիտարական նորմերի աղյուսակ 3-ում բերված ցուցանիշներին:»: 19) Նորմերի աղյուսակ 3-ից հետո լրացնել նոր 4-րդ աղյուսակ

i

հետևյալ բովանդակությամբ.

 

«Աղյուսակ 4

 

ՁԱՅՆԱՎԵՐԱՐՏԱԴՐՈՂ ԵՎ ՁԱՅՆԱՈՒԺԵՂԱՑՈՒՑԻՉ ՍԱՐՔԵՐԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՁԱՅՆԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ԶՎԱՐՃԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՐՈՇ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԲԱՑ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ

 

._____________________________________________________________________.

|Կազմակերպության անվանում         |Չափման վայր      |Ձայնի թույլատրելի|

|                                 |                 |մակարդակներ դԲԱ  |

|                                 |                 |_________________|

|                                 |                 |ԼԱԷԿՎ  | ԼԱառ    |

|_________________________________|_________________|_______|_________|

|1. Համերգային և  այլ դահլիճներ   |հանդիսատեսի      |   85  |   90    |

|համերգի ժամանակ                  |համար նախատեսված |       |         |

|                                 |պարտերի առաջին   |       |         |

|                                 |5 շարքերի        |       |         |

|                                 |նստատեղերի մոտ   |       |         |

|_________________________________|_________________|_______|_________|

|2. Պարելու համար նախատեսված      |ձայնի աղբյուրից  |   85  |   90    |

|դահլիճներ                        |2 մետր           |       |         |

|                                 |հեռավորության վրա|       |         |

|_________________________________|_________________|_______|_________|

|3. Ռեստորանների, սրճարանների,    |ձայնի աղբյուրին  |   80  |   85    |

|բարերի, հանրային սննդի այլ       |ամենամոտ         |       |         |

|կազմակերպությունների (մերկապար,  |տեղակայված       |       |         |

|կարաոկե, դիսկոտեկ ակումբ և  այլն)|սեղանների մոտ    |       |         |

|հաճախորդների սպասարկման          |                 |       |         |

|տարածքներում, այդ թվում` բացօթյա |                 |       |         |

|_________________________________|_________________|_______|_________|

|4. Բաց պարային հարթակներ         |ձայնի աղբյուրից  |   85  |   90    |

|այգիներում, հանգստի գոտիներում   |2 մետր           |       |         |

|և  այլն                          |հեռավորության վրա|       |         |

._____________________________________________________________________.

 

20) Հրամանի հավելված 1-ի 7-րդ կետի`

i

ա. 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում «համար» բառը փոխարինել «ժամանակ» բառով.

բ. 3-րդ ենթակետից հանել «(այսուհետ` իմպուլսային)» բառերը:

i

21) Հրամանի հավելված 1-ի 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ կետերը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«12. Բնակելի սենքերում և հասարակական շենքերում աղմուկի չափման համար ընտրվում են սենքով հավասարաչափ տեղաբաշխված` սենքի սահմանափակող կառուցվածքներից 1 մ հեռավորության և հատակից 1,2-1,5 մ բարձրության վրա, 3-ից ոչ պակաս չափման կետ: Եթե սենքի մակերեսը փոքր է 20 մ2 և չի բավարարում վերոհիշյալ չափման պայմաններին, ապա աղմուկի չափումը կատարվում է սենքի կենտրոնում` 1 կետում: Եթե աղմուկի աղբյուրը տեղակայված է շենքի ներսում, ապա չափումները կատարվում են դռները և պատուհանները փակած, իսկ եթե աղմուկի աղբյուրը տեղակայված է շենքից դուրս, ապա բնական օդափոխություն ապահովող կոնստրուկցիաները (պատուհան, դուռ և այլն) պետք է լինեն բաց:

Յուրաքանչյուր կետում աղմուկը չափվում է ոչ պակաս, քան 3 անգամ և չափման արդյունքներով որոշվում է ձայնային ճնշման օկտավային մակարդակների, համարժեք և առավելագույն մակարդակների միջին թվաբանականը:

Եթե աղմուկի աղբյուրը տեղակայված է շենքից դուրս, բայց ամրացված է շենքի արտաքին պատին, տանիքում` առաստաղին, սակայն աղմուկը սենք թափանցում է նաև առաստաղից, հատակից, հարակից և հանդիպակաց պատերից, ապա չափումները կատարվում են դռների, պատուհանների և փակ և բաց վիճակում: Գնահատման համար ընտրվում է չափման ընթացքում ստացված առավելագույն մակարդակը:

13. Բնակարաններում աղմուկի չափումների ժամանակ անջատվում է ռադիո և հեռուստատեսային ընդունիչները, հեռացվում են աղմկոտ ժամացույցները: Բացի չափումներ իրականացնող անձնակազմից, այլ մարդկանց ներկայությունը չափումների գործընթացին ցանկալի չէ: Եթե չափումների գործընթացին այլ անձանց ներկայությունը անհրաժեշտ է, ապա չափման գործընթացին կարող են մասնակցել 3-ից ոչ ավել անձ` պահպանելով բացարձակ լռություն:

14. Հանգստյան գոտիների և թաղամասերի, մանկական, նախադպրոցական և դպրոցական հիմնարկների հրապարակներում, առողջապահական կազմակերպությունների և հանգստյան տների տարածքներում աղմուկի մակարդակի չափումները կատարվում են շենքի սահմանափակող կառուցվածքից 2 մ հեռավորության, հողի մակերևույթից 1,2-1,5 մ բարձրության վրա` 3-ից ոչ պակաս չափման կետում:

15. Եթե բնակելի շենքերում (բնակարանում) և/կամ կառուցապատման տարածքում հնարավոր չէ որոշել տեղակայված որ կազմակերպությունն է հանդիսանում աղմուկի տարածման աղբյուր, ապա անհրաժեշտ է քարտեզագրել աղմուկի հնարավոր բոլոր աղբյուրները և չափել առանձին-առանձին` պարզելով յուրաքանչյուր աղբյուրի ներդրումը:»:

i

22) Հրամանի հավելված 1-ի 22-րդ կետում «երբ» բառից հետո հանել «աղմուկի» բառը:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանին:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
14.11.2017
N 52-Ն
Հրաման