Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 46-Ն ...

 

 

040.0569.290517

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մայիսի 2017 թվականի N 569-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի «Զինծառայողների հիվանդությունների, վնասվածքների և խեղումների պատճառը զինծառայության հետ կապելու կարգը հաստատելու մասին» N 46-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

1) 4-րդ կետում`

i

ա. «գ» ենթակետը «պաշտպանության» բառից հետո լրացնել «մարտական գործողությունների» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» և «է» ենթակետերով.

«զ) հիվանդությունը ձեռք է բերել, վնասվածքը կամ խեղումն ստացել է հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ,

է) հիվանդությունը ձեռք է բերել, վնասվածքը կամ խեղումն ստացել է Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների ժամանակ զինվորական ծառայողական պարտականությունները կատարելիս:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով.

i

«7.1. Այն անձինք, ովքեր մասնակցել են Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին, սակայն չունեն իրենց հիվանդության կամ վնասվածքի կամ խեղման պատճառական կապի մասին կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի ընդունած որոշում, բայց ունեն 1986 թվականի ապրիլի 26-ից մինչև 1987 թվականի դեկտեմբերի 31-ը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների կատարման ժամանակ ձեռք բերած հիվանդությունը, ստացած վնասվածքը կամ խեղումը հավաստող փաստաթղթեր, դիմում են կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով` ներկայացնելով իրենց զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի ուղեգիր և «Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (նախկինում` բժշկական ճառագայթաբանության գիտահետազոտական ինստիտուտ) տեղեկանքը կամ միջգերատեսչական փորձաքննության խորհրդի եզրակացությունը` հիվանդության պատճառական կապի մասին, ամբուլատոր քարտ և վիրավորված (խեղված) լինելը կամ հիվանդությունը հաստատող ստացիոնար բուժման կամ հետազոտման էպիկրիզ:»:

2. Սույն որոշումն ուժի է մեջ մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.05.2017
N 569-Ն
Որոշում