Սեղմել Esc փակելու համար:
2017 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՍՏ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԻ ՖԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2017 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՍՏ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱ ...

 

 

118.2040.170117

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»        01            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11817012

 

     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ              ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

         ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ             ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

                             ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

28 դեկտեմբերի 2016 թվականի թիվ 2040-Ն 28 դեկտեմբերի 2016 թվականի թիվ 1380-Ն

 

2017 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՍՏ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշման 2-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Հաստատել 2017 թվականին ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի`

Ըգ = Սթ x Սգ + Պգ + ՏՍթ x ԱՕք x ՍՆգ + ՀՈՒՀՍթ x 0.1 x ՍԱդգ, գործակիցները, հետևյալ չափերով.

Սգ` մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը` 124000 դրամ,

Պգ` հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարը` մինչև 100 աշակերտ ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար` 19000.0 հազ. դրամ (ներառյալ ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդը): 101-ից մինչև 300 աշակերտ ու 301 և ավելի աշակերտ ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարը բաղկացած է 2 մասից` հաստատության պահպանման ծախսերից` 2844.0 հազ. դրամ, և ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդից, որը հաշվարկվում է, հիմք ընդունելով սույն հրամանի 2-րդ կետում նշված` ոչ ուսուցչական անձնակազմի նվազագույն հաստիքների թվաքանակը,

ԱՕք` աշխատանքային օրերի քանակը` 168 օր (ՀՀ Տավուշի մարզպետարանի ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար` 80 օր),

ՍՆգ` տարրական դասարանների և նախակրթարանների երեխաներին սննդով ապահովման մեկ օրվա գումարը` 140 դրամ,

ՍԱդգ` սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարի փոխհատուցվող գումարը` միջին մակարդակում սովորողների մասով` 5555.6 դրամ, ավագ մակարդակում սովորողների մասով` 6326.7 դրամ:

2. Հաշվարկը կատարելիս` կիրառվում են գործակիցներ հանրակրթական դպրոցի տարրական, միջին և ավագ մակարդակների համար, մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը բազմապատկելով` տարրական մակարդակի համար` 0.8097 գործակցով, միջին մակարդակի համար` 1.1255 գործակցով, ավագ մակարդակի համար` 1.166 գործակցով: Միաժամանակ, կիրառվում են լրացուցիչ գործակիցներ բարձրլեռնային, լեռնային բնակավայրերի և միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող, ինչպես նաև ավագ դպրոցների համար, մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը բազմապատկելով բարձրլեռնային բնակավայրերի դպրոցների համար` 1.13 գործակցով, լեռնային բնակավայրերի դպրոցների համար` 1.04 գործակցով, միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցների համար` 1.2 գործակցով, ավագ դպրոցների համար` 1.6463 գործակցով: Աշակերտների թվաքանակից ելնելով` ոչ ուսուցչական անձնակազմի նվազագույն հաստիքների թվաքանակը կազմում է` մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների համար` մինչև 9, 101-ից մինչև 300 աշակերտ ունեցող դպրոցների համար` մինչև 12, 301 և ավելի աշակերտ ունեցող դպրոցների համար` 15.5:

3. Որպես հաստատության սովորողների թիվ` Սթ, ընդունվում է աշակերտների միջին տարեկան թվաքանակը, որը ենթակա է ճշտման ուսումնական տարվա սկզբին, հաշվի առնելով դասարանների փաստացի կոմպլեկտավորումը, ՏՍթ` հաստատություններում տարրական դասարաններում սովորողների և նախակրթարանների երեխաների միջին տարեկան թվաքանակը, որը ենթակա է ճշտման ուսումնական տարվա սկզբին, ՀՈՒՀՍթ` հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների (բացառությամբ տարրական դասարանների) թիվն ուսումնական տարվա սկզբին:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
28.12.2016
N 2040-Ն
Հրաման