Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 191 ...

 

 

040.1379.090117

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 2016 թվականի N 1379-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1917-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1917-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետում`

ա. «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. նոտարների և նոտարական պալատի գործունեության օրինականության նկատմամբ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վերահսկողություն, նոտարական գործողությունների կատարման վերաբերյալ հրահանգների հաստատում.»,

բ. «ը» ենթակետը «հաստատում.» բառից հետո լրացնել «քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործընթացի իրականացմանը, կազմակերպմանը և մեթոդական ղեկավարմանն ուղղված գործունեության օրինականության վերահսկողություն» բառերով,

գ. «ը1» ենթակետը «ղեկավարում,» բառից հետո լրացնել «դատական ակտերի կատարումն ապահովող ծառայության գործունեության օրինականության վերահսկողություն» բառերով,

դ. «ը2» ենթակետը «ղեկավարում.» բառից հետո լրացնել «, գործունեության օրինականության վերահսկողություն» բառերով,

ե. «ը3» ենթակետը «ղեկավարում.» բառից հետո լրացնել «, պրոբացիայի պետական ծառայության գործունեության օրինականության վերահսկողություն» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի 34-րդ կետում «տեսչություններ» բառը փոխարինել «ծառայություններ» բառով.

3) որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում «Օրինականության վերահսկողության տեսչություն» բառերը փոխարինել «Վերահսկողական ծառայություն» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.12.2016
N 1379-Ն
Որոշում