(ուժը կորցրել է 15.11.17 ՀՕ-195-Ն օրենք)
010.0246.301216
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 15-ին
«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքի (այսուհետ` Օրենք) 34.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերը չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց վրա: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո սույն մասում նշված անձինք ձեռք են բերում սույն հոդվածով սահմանված պարգևավճարի իրավունք:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 39-րդ հոդվածում`
i
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Զինծառայողները ենթակա են զինվորական ծառայության ընթացքում կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվելու (մահանալու) դեպքերից պարտադիր պետական ապահովագրության:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի վրա:»:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:
30 դեկտեմբերի 2016 թվականի
ՀՕ-246-Ն