010.0185.121116
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2016 թվականի հոկտեմբերի 19-ին
«ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի հունիսի 8-ի ՀՕ-88-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 5-րդ կետը «արհեստակցական միությունների,» բառերից հետո լրացնել «նոտարների,» բառով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը «կազմակերպությունները,» բառից հետո լրացնել «նոտարները, նոտարական պալատը,» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 20-րդ հոդվածի վերնագիրը` «անձանց» բառից հետո, 1-ին մասը` «կազմակերպությունները,» և 2-րդ մասը «մարմինները,» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «և նոտարների», «նոտարները, նոտարական պալատը,», «նոտարները, նոտարական պալատը,» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
12 նոյեմբերի 2016 թվականի
ՀՕ-185-Ն