040.0617.170616
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հունիսի 2016 թվականի N 617-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 737-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներ ստեղծելու և այդ ստորաբաժանումների կանոնադրություններն ու կառուցվածքները հաստատելու մասին» N 1146-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման N 3 հավելվածի`
i
ա. ամբողջ տեքստում «շահումով խաղերի» բառերից հետո լրացնել «, ինտերնետ շահումով խաղերի» բառերով,
i
բ. 7-րդ կետի 3-րդ ենթակետում «պարզ ընթացակարգով լիցենզավորումն է.» բառերը փոխարինել «ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառումն է.» բառերով,
գ. 8-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1) շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, վիճակախաղերի կազմակերպման գործունեությունների, աուդիտորական ծառայությունների իրականացման, ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորման գործընթացի կազմակերպումը, ինչպես նաև ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գործընթացի կազմակերպումը.»,
դ. 8-րդ կետի 2-րդ ենթակետը «հայտերի» բառից հետո լրացնել «և ծանուցումների» բառերով,
ե. 8-րդ կետի 7-րդ և 8-րդ ենթակետերը «լիցենզիաների» բառից հետո լրացնել «և ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման» բառերով,
զ. 8-րդ կետի 10-րդ ենթակետը «լիցենզիաներ տրամադրելու» բառերից հետո լրացնել «և ծանուցման ենթակա գործունեության իրականացման համար հաշվառելու» բառերով.
2) որոշման N 4 հավելվածի`
i
ա. «Խաղային գործի և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորման բաժին» բառերը փոխարինել «Խաղային գործի լիցենզավորման բաժին» բառերով,
բ. «Աուդիտորական գործունեության և պարզ ընթացակարգով լիցենզավորման բաժին» բառերը փոխարինել «Լիցենզավորման և ծանուցումների հաշվառման բաժին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ