ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 հուլիսի 1995 թվականի թիվ 400
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994
ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի թիվ 92 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի թիվ 92 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
i
Որոշմամբ հաստատված պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգում`
ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների օտարվող հիմնական միջոցների (բացի հաշվեկշռից հաշվեկշիռ անհատույց հանձնման դեպքերից և լրիվ մաշված, օգտագործման համար ոչ պիտանի միջոցներից) մեկնարկային գնի որոշման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից».
բ) 4-րդ կետում «առանց կիրառելու օտարման գործակիցները» բառերը փոխարինել «նրանց մնացորդային արժեքով» բառերով: