040.0508.230516
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 մայիսի 2016 թվականի N 508-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 131-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 131-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) ուժը կորցրած ճանաչել որոշման NN 1 և 3 հավելվածների 7-րդ կետերը.
i
2) որոշման N 2 հավելվածի`
i
ա. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
._____________________________________________________________________.
|ՀՀ ֆինանսների |5. Պետական |- 15 |ՀՀ |
|նախարարություն |ծախսերի |գերատեսչության |կառավարության |
| |կառավարման |կողմից 17 |2014 թ. |
| |արդյունավետու- |բյուջետային |մայիսի 19-ի |
| |թյան բարձրացման|ծրագրի |N 511-Ա |
| |նպատակով |նկարագրերի |որոշման |
| |ծրագրային |(անձնագրերի) |հավելվածի |
| |բյուջետավորման |ներկայացում |2.2.4-րդ կետ |
| |ներդրման համար |- բյուջետային | |
| |իրականացվող |ծրագրերի | |
| |բարեփոխումներ |նկարագրերի | |
| | |(անձնագրերի) | |
| | |կազմման հետ | |
| | |կապված | |
| | |խորհրդատվության | |
| | |տրամադրում | |
| | |համապատասխան | |
| | |գերատեսչություննե-| |
| | |րին | |
._____________________________________________________________________.
«,
բ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
._____________________________________________________________________.
| |7. Հարկային |- հարկային |ՀՀ |
| |վարչարարության |համակարգի |կառավարության |
| |կատարելագործում|կառուցվածքային |2014 թ. |
| | |ստորաբաժանումների |մայիսի 19-ի |
| | |օպտիմալացում` 4 |N 511-Ա |
| | |տարածքային |որոշման |
| | |հարկային |հավելվածի |
| | |տեսչությունների |2.5.3-րդ կետ |
| | |վերակազմավորման | |
| | |արդյունքում | |
| | |հարկային | |
| | |տեսչությունների | |
| | |թվաքանակի | |
| | |նվազեցում | |
| | |(նախկին 22-ի | |
| | |փոխարեն կգործի | |
| | |20 հարկային | |
| | |տեսչություն) | |
| | |- ՀՀ | |
| | |օրենսդրությամբ | |
| | |սահմանված կարգով | |
| | |չձևակերպված | |
| | |վարձու | |
| | |աշխատողների | |
| | |հայտնաբերման | |
| | |ուղղությամբ | |
| | |տարվող | |
| | |աշխատանքների | |
| | |կատարելագործում` | |
| | |գործատուների | |
| | |կողմից գրանցման | |
| | |հայտերի և | |
| | |աշխատանքային | |
| | |պայմանագրերի | |
| | |նույնականացման | |
| | |և գրանցման | |
| | |հայտերի | |
| | |ներկայացման | |
| | |ժամկետների | |
| | |խնդիրների | |
| | |կարգավորման | |
| | |նպատակով | |
| | |համապատասխան | |
| | |օրենսդրական | |
| | |նորմատիվ | |
| | |ակտերում | |
| | |փոփոխությունների | |
| | |իրականացում | |
| | |- փաստաթղթերի` | |
| | |բացառապես | |
| | |էլեկտրոնային | |
| | |եղանակով | |
| | |դուրսգրմամբ | |
| | |պայմանավորված | |
| | |կամերալ | |
| | |(գրասենյակային) | |
| | |ուսումնասիրու- | |
| | |թյունների | |
| | |իրականացման և | |
| | |ստուգման ակտերով | |
| | |պարտավորություն- | |
| | |ների առաջադրման | |
| | |համակարգի | |
| | |լայնածավալ | |
| | |կիրառում | |
._____________________________________________________________________.
«,
գ. 6-րդ կետի «Պատասխանատու մարմինը» սյունակը լրացնել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով.
3) որոշման N 4 հավելվածի 5-9-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
._____________________________________________________________________.
| Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն |
|_____________________________________________________________________|
|5. |Պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով |
| |ծրագրային բյուջետավորման ներդրման համար իրականացվող |
| |բարեփոխումների վերաբերյալ |
| | |
| |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) |
| |Գերակա խնդրի նպատակը ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի |
| |N 511-Ա որոշման հավելվածի (ՀՀ կառավարության գործունեության |
| |ծրագիր) «2.2.4. Բյուջետային համակարգ» ենթաբաժնի հինգերորդ |
| |պարբերության երկրորդ ենթակետով ամրագրված «ստեղծվելու են անհրաժեշտ|
| |նախադրյալներ լիարժեք ծրագրային բյուջետավորման անցման համար` սկսած|
| |2018 թվականից» դրույթի կատարման ապահովումն է: |
| | ՀՀ ֆինանսների նախարարությունը 2005 թվականից նախապատրաստական |
| |աշխատանքներ է իրականացնում բյուջետավորման` մուտքերի |
| |(ծառայությունների մատուցման համար օգտագործվող ռեսուրսների) վրա |
| |հիմնված եղանակից արդյունքների վրա հիմնված եղանակին աստիճանական |
| |անցման նպատակով անհրաժեշտ պայմանների ստեղծման համար: |
| | Արդյունքում` նշված անցումային գործընթացում արդեն ընդգրկվել են |
| |բոլոր պետական կառավարման մարմինները: ՀՀ պետական բյուջեների |
| |նախագծերը, ավանդական ձևաչափին զուգահեռ, մշակվել են նաև |
| |ծրագրային բյուջետավորման պահանջներին համապատասխանող ձևաչափով և |
| |ներառվել են համապատասխան տարիների բյուջետային փաստաթղթերում: |
| | ՀՀ 2012 թվականի բյուջետային գործընթացում փորձնական կարգով |
| |ներդրվել են ծրագրային բյուջետավորման պահանջներից բխող նոր տարրեր`|
| |(ա) ՀՀ պետական բյուջեով ծախսային ծրագրեր իրականացնող բոլոր |
| |գերատեսչությունների գծով նոր ծրագրային կառուցվածքի և այդ |
| |ծրագրերի նոր դասիչների համակարգը, որի համաձայն էլ կազմվել են 2012|
| |թվականի և հետագա տարիների ՀՀ պետական բյուջեների նախագծերը, և |
| |(բ) ծրագրերի կառուցվածքի վերափոխման արդյունքում բյուջետային |
| |համակարգում շուրջ 860-ի փոխարեն ձևավորվել է 153 ծրագիր: |
| | Բյուջետային տեղեկատվությունն օգտագործողների և հանրության |
| |համար առավել հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի համար, սկսած |
| |2011 թվականից, ՀՀ ֆինանսների նախարարության առաջնորդությամբ, |
| |առանձին գերատեսչություններ փորձարարական կարգով արդեն իսկ կազմել |
| |են 35 բյուջետային ծրագրերի նկարագրեր (անձնագրեր): Նշենք, որ |
| |բյուջետային ծրագրի նկարագիրը (անձնագիր) մի գործիք է, որը |
| |հնարավորություն է տալիս ամփոփելու և ներկայացնելու տվյալ ծրագրի |
| |գծով ծախսերի պլանավորման համար անհրաժեշտ բոլոր կարևորագույն |
| |ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշներն ու թիրախները: |
| | ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի նիստի N 53 |
| |արձանագրային որոշմամբ հաստատվել է բյուջետային ծրագրերի նկարագրերի|
| |(անձնագրերի) հետագա կազմման ժամանակացույցը, որի համաձայն |
| |կամբողջանա և կստեղծվի 83 բյուջետային ծրագրերի նկարագրերի |
| |(անձնագրերի) միասնական համակարգ: |
| | Համաձայն նշված որոշմամբ հաստատված ժամանակացույցի` ընթացքի մեջ |
| |են համանման ևս 15 անձնագրերի կազմման աշխատանքներ, և 2015 |
| |թվականին դրանց թիվը հասել է 50-ի: |
| | |
| |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը |
| |Գերակա խնդրի լուծման արդյունքում ակնկալվում է` |
| |- 15 գերատեսչության կողմից 2016 թվականին 17 բյուջետային ծրագրի |
| | նկարագրերը (անձնագրերը) ներկայացնելը, |
| |- բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) կազմման հետ կապված|
| | խորհրդատվության տրամադրում համապատասխան գերատեսչություններին: |
|_____________________________________________________________________|
| ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
|_____________________________________________________________________|
|6. |Արդիականացված սահմանային անցակետերի գործարկման վերաբերյալ |
| | |
| |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) |
| |Գերակա խնդրի նպատակն է` |
| | 1) «Բագրատաշեն», «Գոգավան» և «Բավրա» պետական սահմանային |
| |անցումային կետերի ենթակառուցվածքների ու սարքավորումների |
| |արդիականացմանը զուգահեռ քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների |
| |համար ապահովել սահմանի կառավարման ոլորտի մարմինների արդյունավետ |
| |աշխատանքը և սահմանահատման սահուն գործընթացը. |
| | 2) ապահովել Հայաստանի Հանրապետությունում մաքսային հսկողության |
| |ներքո ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցիկ տեղափոխման, |
| |ինչպես նաև ԵԱՏՄ-ի ապրանքների` ԵԱՏՄ-ի անդամ չհանդիսացող երրորդ |
| |երկրի տարածքով տարանցիկ տեղափոխման, ԵԱՏՄ-ի գործող օրենսդրությանը |
| |համապատասխան տվյալների փոխանակման, մաքսային ձևակերպումների, |
| |հաշվառման և հսկողության էլեկտրոնային համակարգի ներդրումը: |
| | |
| |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը |
| | Գերակա խնդրի լուծման արդյունքում ակնկալվում են միջազգային |
| |առևտրի խթանում և քաղաքացիների սահուն ու առանց խոչընդոտների |
| |սահմանահատման ապահովում: Բացի դրանից, կբարելավվի երկրով անցնող |
| |միջազգային տրանսպորտային միջանցքների արդյունավետ |
| |գործունեությունը, կմեծացվի մաքսային կետերում իրավախախտումների դեմ|
| |պայքարի արդյունավետությունը, ինչպես նաև կբարձրացվի Հայաստանի |
| |Հանրապետության հեղինակությունն արտերկրում, օտարերկրյա |
| |գործարարների և հասարակական կարծիք ձևավորող կառույցների |
| |շրջանում: |
| | Գերակա խնդրի լուծման արդյունքում հնարավոր կլինի |
| |միասնականացնել, դյուրացնել և պարզեցնել պետական սահմանի անցման |
| |կետերում գործող սահմանային վերահսկողության և մաքսային |
| |հսկողության ընթացակարգերը` բացառելու համար գործառույթների |
| |կրկնությունները, անհարկի վերահսկողության կամ հսկողության |
| |իրականացումը: |
| | Ներդրված համակարգի արդյունք է հանդիսանալու դյուրինացված |
| |հսկողության մեխանիզմի կիրառումը` ապահովելով պետական մարմինների |
| |միջև տեղեկատվության փոխանակումը և հաշվետվողականությունը: |
| |Համակարգն ապահովելու է բեռն ուղեկցող փաստաթղթերը և տարանցման |
| |հայտարարագրերն առաջին անգամ մաքսային մարմին ներկայացնելուց հետո` |
| |դրանցում առկա տեղեկատվությունը և ձևավորված հայտարարագրի |
| |տվյալները կամ դրանց մի մասն ըստ անհրաժեշտության մաքսային |
| |ծառայության այլ գործառնություններում կիրառելու հնարավորությունը: |
| | Համակարգի ներդրման արդյունքում հնարավոր է դառնալու մինչև բեռի|
| |սահման հասնելը անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով |
| |ներկայացնելը, ինչը կհեշտացնի և կարագացնի սահմանային |
| |հսկողությունը` միաժամանակ հանգեցնելով լրացուցիչ հսկողական |
| |գործառույթների վրա ծախսվող մարդկային ու տեխնիկական ռեսուրսների |
| |խնայողությանը: |
|___|_________________________________________________________________|
|7. |Հարկային վարչարարության կատարելագործման վերաբերյալ |
| | |
| |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) |
| | Հարկային վարչարարության շարունակական բարելավման, հսկողական |
| |աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով կարևորվում են|
| |հարկային համակարգի օպտիմալ կառուցվածքի սահմանմանը, համակարգված |
| |հարկային հսկողական մեխանիզմների ամբողջական ներդրմանն ուղղված |
| |շարունակական քայլերը` նպատակ ունենալով ապահովելու հարկային |
| |հսկողության հասցեական մոտեցումը: |
| | |
| |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը |
| | Հարկային վարչարարության բարեփոխումների շրջանակում նախատեսվում |
| |է սահմանել հարկային համակարգի օպտիմալ կառուցվածք, կատարելագործել |
| |հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողական մեխանիզմները, |
| |մեծացնել կիրառվող հսկողական գործիքների արդյունավետությունը: |
| |Արդյունքում կկատարելագործվեն հարկային հսկողության հիման վրա ՀՀ |
| |օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպված վարձու աշխատողների |
| |հայտնաբերման համար իրականացվող աշխատանքները: Միաժամանակ, |
| |ամբողջական ծավալով կօգտագործվեն կամերալ ուսումնասիրությունների |
| |արդյունքները, և կներդրվի ստուգման ակտերով պարտավորությունների |
| |առաջադրման համակարգը, մասնավորապես, ուշադրության կենտրոնում |
| |կլինեն շրջանառության հարկ վճարողների գործունեության ռիսկերի |
| |գնահատումը, գործարքների փաստաթղթավորման հարցերը: |
|___|_________________________________________________________________|
|8. |Մեկ հարկային հաշվի ներդրման նախնական աշխատանքների իրականացման |
| |վերաբերյալ |
| | |
| |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) |
| | Հնարավորինս պարզեցնել հարկ վճարողների կողմից ՀՀ պետական |
| |բյուջեի հանդեպ պարտավորությունների կատարման գործընթացը: Այդ |
| |նպատակով առաջարկվում է հարկային պարտավորությունների վճարման համար|
| |ներկայումս գործող բազմաթիվ գանձապետական հաշիվների փոխարեն բացել |
| |մեկ գանձապետական հաշիվ, որի դեպքում կկարգավորվեն մի շարք |
| |խնդիրներ: |
| | |
| |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը |
| |Նախագծերի փաթեթի ընդունմամբ` |
| |- կբացառվի մեկ հարկատեսակի գծով նախատեսված հաշվի փոխարեն այլ |
| | հարկատեսակի համար նախատեսված հաշվին սխալ վճարում կատարելը, |
| |- սխալ վճարումների հետևանքով տույժեր այլևս չեն հաշվարկվի, |
| |- կվերանա մեկ հարկատեսակից այլ հարկատեսակին հաշվանցում կատարելու |
| | և դրանից բխող անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու |
| | անհրաժեշտությունը (դիմումներ ներկայացնելը, եզրակացություններ |
| | կազմելը և այլն), |
| |- կկրճատվեն հարկ վճարողների կողմից վճարված գումարների հաշվանցման |
| | ու վերադարձման գործող ընթացակարգերը և դրանց համապատասխան |
| | պահանջվող թղթատարությունը, |
| |- կվերանա հարկ վճարողների մոտ «գերավճարների» կուտակման |
| | հնարավորությունը, |
| |- կկրճատվի հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկների թիվը |
| | (հանվում է ակցիզային հարկի հաշվարկ ներկայացնելու պահանջը), |
| |- եկամտային հարկի և արտոնագրային վճարների գծով ամսական |
| | վճարումները կդառնան տարեկան, իսկ հարկային գործակալի կողմից ոչ |
| | ռեզիդենտին վճարված եկամուտների գծով պահված (գանձված) |
| | շահութահարկի գումարների ամսական վճարումները կդառնան |
| | կիսամյակային, |
| |- բոլոր հարկատեսակների և վճարների գծով կնույնականացվեն հարկային |
| | հաշվարկներ ներկայացնելու և հարկային պարտավորությունների |
| | վճարման ժամկետները, |
| |- կհստակեցվի և կպարզեցվի հարկ վճարողների պարտավորությունների |
| | մարման մեխանիզմը, |
| |- ԱԱՀ-ով հարկման ժամանակաշրջանում կուտակված դեբետային մնացորդները|
| | հարկ վճարողները կարող են օգտագործել նաև հարկման այլ դաշտում |
| | գտնվելու դեպքում, |
| |- կհանվեն տուգանքների` օրենքով սահմանված ժամկետներում չվճարման |
| | դեպքում դրանց կրկնապատկման դրույթները, |
| |- կհստակեցվի և կպարզեցվի հարկ վճարողների պարտավորությունների |
| | մարման մեխանիզմը: |
|___|_________________________________________________________________|
|9. |Հարկային մարմնում տվյալների մշակման և վերլուծությունների |
| |իրականացման գործառույթների կենտրոնացման, մոնիթորինգի հիման վրա |
| |ռիսկերի գնահատման վերաբերյալ |
| | |
| |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) |
| | Գերակա խնդրի սահմանումը պայմանավորված է հարկային համակարգում |
| |իրականացվող տվյալների մշակման աշխատանքների կենտրոնացման, |
| |համախմբման անհրաժեշտությամբ, ինչը կարևորվում է նաև ռիսկերի |
| |կառավարման համակարգի արդյունավետ գործարկման և կիրառության |
| |տեսանկյունից: Հարկային մարմնի կողմից շարունակվում է կարևորվել |
| |ռիսկերի վերհանման, գնահատման գործիքակազմի արդյունավետ |
| |կիրառությունը, ինչը պահանջում է նաև հարկային համակարգում |
| |վերլուծությունների իրականացման գործառույթների կենտրոնացում: |
| | Բացի դրանից, ներկայումս, երբ հարկ վճարողների մասին |
| |տեղեկատվությունը հավաքագրվում և մշակվում է էլեկտրոնային |
| |եղանակով, խիստ կարևոր է դառնում այդ տեղեկատվության պահպանման |
| |հարցը: |
| | Հարկ վճարողների հետ առցանց (online) աշխատելու պարագայում պակաս|
| |կարևոր չէ էլեկտրոնային կառավարման համակարգերի անխափան աշխատելու |
| |պայմանը, իսկ հնարավոր խափանման դեպքում` արագ և ճշգրիտ |
| |վերականգնման հարցը: |
| | ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի |
| |տեղեկատվական բազայի դեպքում` հավաքագրվող տեղեկատվության զգալի |
| |մասը հարկային գաղտնիք է, և անհրաժեշտ է լիովին վերացնել |
| |տեղեկատվության արտահոսքի հնարավորությունը: |
| | |
| |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը |
| | Գերակա խնդրի լուծման արդյունքում Երևան և Դիլիջան քաղաքներում|
| |կգործարկվեն տվյալների մշակման կենտրոններ: Գործարկված |
| |կենտրոնների միջոցով տվյալների մշակման, վերլուծական աշխատանքները |
| |կիրականացվեն կենտրոնացված կարգով, միաժամանակ, զգալիորեն |
| |կբարելավվեն իրականացված վերլուծությունների հիման վրա ռիսկերի |
| |գնահատման աշխատանքները, կբարձրացվի ռիսկերի կառավարման համակարգի |
| |արդյունավետությունը: |
| | Բացի դրանից, տեղադրված սերվերների հզորությունները կապահովեն |
| |համակարգերի արդյունավետ աշխատանքը: Նախատեսվում է ապահովել |
| |աշխատանքների զուգահեռությունը երկու կենտրոնում, ինչը |
| |հնարավորություն կտա ցանկացած խափանման դեպքում շարունակելու |
| |առցանց աշխատանքը, խափանված մասի վերանորոգումը, տվյալների |
| |վերականգնումը: Կենտրոնների միջև առկա տարածությունը կապահովի |
| |աշխատանքը նաև հնարավոր աղետների դեպքում: Միջազգային չափանիշներին|
| |համապատասխան` կապահովվեն նաև տվյալների գաղտնիությունը և |
| |պահպանումը: |
._____________________________________________________________________.
«:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ