041.0693.151199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 նոյեմբերի 1999 թվականի թիվ 693
i
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի «Շինարարության պատվերի տեղադրման և տեխնիկական վերահսկման մրցույթների կազմակերպման ու անցկացման կարգը հաստատելու մասին» N 159 որոշմանը (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 22-ի N 660 որոշման խմբագրությամբ) համապատասխան`
i
1. Հաստատել շինարարության և տեխնիկական վերահսկման պատվերի տեղադրման միջգերատեսչական մրցութային մշտական հանձնաժողովի անհատական կազմը (կցվում է):
(1-ին կետն ուժը կորցրել է 29.06.00 թիվ 406 որոշում)
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 18-ի N 448 որոշումը մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 504 որոշման 2-րդ կետը:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
նոյեմբերի 15-ի N 693 որոշմամբ
ԿԱԶՄ
շինարարության և տեխնիկական վերահսկման պատվերի
տեղադրման միջգերատեսչական մրցութային մշտական
հանձնաժողովի
Հ. Հովհաննիսյան - ՀՀ քաղաքաշինության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Կ. Միքայելյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ա. Ավանյան - ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ
Ֆ. Զաքարյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Ս. Դանիելյան - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և
բնական ռեսուրսների վարչության պետի տեղակալ
Ռ. Քրմոյան - Երևանի քաղաքապետի խորհրդական
- պետական պատվեր տեղադրող պատվիրատուի լիազոր
ներկայացուցիչ
Գ. Ղափլանյան - ՀՀ ֆինանսների նախարարության վարչության պետ
Ս. Բաբայան - ՀՀ քաղաքաշինության նախարարության վարչության պետ
(հանձնաժողովի քարտուղար)