100.0019.290316
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«29» 03 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10016092
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
24 փետրվարի 2016 թվականի N 05-Ն
ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման, մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել կրծքով կերակրման բժշկական հակացուցումների ցանկը, համաձայն հավելվածի:
i
2. Սահմանել, որ սույն հրամանով հաստատված կրծքով կերակրման բժշկական հակացուցումների դեպքում մանկական սննդի ձեռքբերումը և տրամադրումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1105-Ն որոշմամբ սահմանված կարգով:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանին:
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2016 թվականի փետրվարի 24-ի
N 05-Ն հրամանի
ՑԱՆԿ
ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ
I. ԵՐԵԽԱՅԻ/ՆՈՐԱԾՆԻ ՎԻՃԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԴԵՊՔԵՐ
1. Ֆենիլկետոնուրիա:
2. Վալինոլեյցիուրիա:
3. Գալակտոզեմիա:
II. ՄՈՐ ՎԻՃԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԴԵՊՔԵՐ
4. Մոր մոտ մայրական կաթով կերակրման մշտական հակացուցում`
1) կերակրող մոր` մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակի առկայություն:
5. Մոր մոտ մայրական կաթով կերակրման ժամանակավոր հակացուցում`
1) Մոր ծանր հիվանդություն, որը խոչընդոտում է երեխայի խնամքին (հետծննդյան փսիխոզ, հետծննդյան սեպսիս, կոնսիլիումային եզրակացությամբ հիմնավորված այլ ախտաբանական վիճակներ),
2) Տիպ 1 հասարակ հերպեսի վիրուսով վարակ` մինչև կրծքագեղձերի շրջանում ախտահարված օջախների վերացումը,
3) Մոր կողմից օգտագործվող դեղորայքային բուժում`
ա. թմրամիջոց (այդ թվում ափիոնային շարքի դեղեր և դրանց կոմբինացիաներ) կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող կամ հակաէպիլեպտիկ դեղեր, որոնք կարող են առաջացնել կողմնակի ազդեցություն, ներառյալ քնկոտությունը և շնչառության ընկճում,
բ. ռադիոակտիվ յոդ 131 (կրծքով կերակրման սկիզբը դեղի վերջին ընդունումից ոչ պակաս 2 ամիս անց),
գ. մոր կողմից յոդի կամ յոդի հիմքով դեղերի հաճախակի տեղային օգտագործումը բաց վերքերին կամ լորձաթաղանթներին,
դ. ցիտոտոքսիկ քիմիաթերապիա կամ ճառագայթային բուժում: