Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հունիսի 1995 թվականի թիվ 364

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի թիվ 568 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

 

i

Հայաստանի Հանրապետության 1994 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 568 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի և դրանց սերտիֆիկատների ձևավորման ու պատրաստման միասնական ստանդարտներում» կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) 6-րդ կետի «ը» ենթակետում «թողարկվող» բառը փոխարինել «թողարկված» բառով.

բ) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «դ» ենթակետով.

«դ) տվյալ թողարկման պարտատոմսերի քանակը և թողարկման ընդհանուր գումարը»: Այդ կապակցությամբ 7-րդ կետի «դ», «ե», «զ», «է», «ը», «թ», ենթակետերը համապատասխանաբար համարել «ե», «զ», «է», «ը», «թ», «ժ», ենթակետեր.

գ) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Փոխանցվող և հասարակ մուրհակների կամ դրանց կցված լրացուցիչ թերթիկի վրա պետք է լինի փոխանցագիր (ինդոսամենտ).

դ) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «զ» ենթակետով.

«զ) տվյալ թողարկման առևտրային արժեթղթերի քանակը և թողարկման ընդհանուր գումարը»: Այդ կապակցությամբ 10-րդ կետի «զ», «է», «ը», «թ» ենթակետերը համապատասխանաբար համարել «է», «ը», «թ», «ժ» ենթակետեր.

ե) «Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի և դրանց սերտիֆիկատների ձևավորման ու պատրաստման միասնական ստանդարտները» լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 12-րդ կետով.

«12. Անվանական արժեթղթերի վրա պետք է լինի դրանց սեփականատերերի փոփոխման վերաբերյալ անհրաժեշտ գրառումների տեղ»: Այդ կապակցությամբ 12 և 13-րդ կետերը համապատասխանաբար համարել 13 և 14-րդ կետեր.

զ) 13-րդ կետից հանել «բացի մուրհակներից» բառերը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.06.1995
N 364
Որոշում