Սեղմել Esc փակելու համար:
ԱՌՑԱՆՑ ՊԱՏՎԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌՑԱՆՑ ՊԱՏՎԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏ ...

 

 

102.0044.160216

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»        02            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10216061

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

5 փետրվարի 2016 թվականի N 44-Ն

 

ԱՌՑԱՆՑ ՊԱՏՎԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 152.2 կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել առցանց պատվերի կատարման մասին պայմանագրի ձևը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ արդարադատության նախարարի

2016 թվականի փետրվարի 5-ի

N 44-Ն հրամանի

 

ԱՌՑԱՆՑ ՊԱՏՎԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հանդիսանում է «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի (այսուհետ` «Կատարող») պաշտոնական առաջարկ (հրապարակային օֆերտա) և պարունակում է պատվերների ձևակերպման և դրանց համար դրամական միջոցների ընդունման ծառայությունների մատուցման բոլոր էական պայմանները:

1.2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 453-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` ստորև ներկայացված ծառայությունների պայմանների ընդունման և վճարման դեպքում, սույն օֆերտան ակցեպտավորող ֆիզիկական անձը հանդիսանում է «Պատվիրատու» (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 454-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` օֆերտայի ակցեպտավորումը հավասարազոր է օֆերտայում շարադրված պայմաններով պայմանագրի կնքմանը), իսկ Կատարողն ու Պատվիրատուն համատեղ հանդիսանում են օֆերտայի պայմանագրի Կողմեր:

 

2. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Սույն օֆերտայի շրջանակներում, ներքոնշյալ հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

Օֆերտա - սույն փաստաթուղթը պատվերների ձևակերպման և դրանց համար դրամական միջոցների ընդունման ծառայությունների առաջարկ է (հրապարակային օֆերտա), որը հրապարակված է համացանցում, Կատարողի պաշտոնական ինտերնետային կայքում, հետևյալ հասցեով` www.himnadram.me:

Օֆերտայի ակցեպտավորում - օֆերտայի լրիվ և անվերապահ ընդունում` սույն օֆերտայի 4-րդ բաժնում նշված գործողությունների կատարման միջոցով: Օֆերտայի ակցեպտավորումն առաջացնում է օֆերտայի պայմանագիր:

Պատվիրատու - անձ, որը կատարել է օֆերտայի ակցեպտավորում և հանդիսանում է կնքված օֆերտայի պայմանագրով նախատեսված Կատարողի ծառայությունների Պատվիրատու:

Օֆերտայի պայմանագիր - Կատարողի և Պատվիրատուի միջև կնքված պատվերների ձևակերպման և դրանց համար դրամական միջոցների ընդունման ծառայությունների մատուցման պայմանագիր, որը կնքվում է օֆերտայի ակցեպտավորման միջոցով:

Պատվեր - Պատվիրատուի, Ստացողի և Ստացողին փոխանցման ենթակա ապրանքների հավաքածուի մասին տվյալների համակցություն:

Ստացող - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հիմնարկներում գտնվող կալանավորված անձ կամ դատապարտյալ, ում փոխանցվելու են ապրանքները:

Գնացուցակ - պատվերների հարթակում առկա ապրանքների ցուցակ, ապրանքների գների նշումով:

2.2. Սույն օֆերտայում օգտագործված այն հասկացությունները, որոնք չեն սահմանվել 2.1 կետում մեկնաբանվում են սույն օֆերտայի տեքստին համապատասխան: Օֆերտայի տեքստում հասկացության միանշանակ մեկնաբանման բացակայության դեպքում, անհրաժեշտ է ղեկավարվել www.himnadram.me կայքով:

 

3. ՕՖԵՐՏԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

3.1. Սույն օֆերտայի առարկան հանդիսանում է գնացուցակով նախատեսված ապրանքների պատվերի ձևակերպում, այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալներին փոխանցում, ինչպես նաև պատվերների վճարման համար Պատվիրատուից դրամական միջոցների ընդունում:

3.2. Հրապարակային օֆերտան, հրապարակային օֆերտայի լրացումները և գնացուցակը հանդիսանում են պաշտոնական փաստաթղթեր և հրապարակվում են համացանցում հետևյալ հասցեով` www.himnadram.me:

 

4. ՕՖԵՐՏԱՅԻ ԱԿՑԵՊՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՕՖԵՐՏԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

 

4.1. Պատվիրատուն ակցեպտավորում է օֆերտան նախապես վճարելով Կատարողի ծառայությունների համար, որոնց վերաբերյալ կնքվում է օֆերտայի պայմանագիրը, ակցեպտավորման ժամկետի ընթացքում` հաշվի առնելով սույն օֆերտայի 6-րդ բաժնի պայմանները:

4.2. Ակցեպտավորման ժամկետը հանդիսանում է 2 (երկու) բանկային օր սկսած Կատարողի կողմից ծառայությունների մատուցման հաշվի ներկայացման պահից:

 

5. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

 

5.1. Պատվիրատուն www.himnadram.me կայքէջի «Կատարել պատվեր» կոճակի միջոցով ձևակերպում է առցանց պատվերի կատարման մասին հայտը` նշելով ազգանունը, անունը, հայրանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, քրեակատարողական հիմնարկի անվանումը, կալանավորված անձի կամ դատապարտյալի անունը, հայրանունը և ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը և տարեթիվը:

5.2. Առցանց պատվերն ստանում է Կատարողը և փոխանցում համապատասխան քրեակատարողական հիմնարկի վարչակազմին: Համապատասխան քրեակատարողական հիմնարկի ծառայողն ստուգում է կալանավորված անձի կամ դատապարտյալի առկայությունը տվյալ քրեակատարողական հիմնարկում, ստանում է կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր համաձայնությունը ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ ընդունելու մասին, իսկ կալանավորված անձի դեպքում նախքան համաձայնություն ստանալը ստուգում է տվյալ կալանավորված անձի համար տվյալ ամսվա ծանրոցի, հանձնուքի և փաթեթի թույլատրելի քաշի առկայությունը: Հայտի հաստատումից հետո այն դառնում է պատվեր: Ընդ որում, կալանավորված անձը կամ դատապարտյալը կարող է որոշակի ժամկետով հետաձգել պատվերի ընդունումը կամ մասնակի ընդունել կամ փոխարինել պատվերի առարկան` նախապես Հիմնադրամի աշխատողի միջոցով ստանալով պատվիրատուի համաձայնությունը: Առցանց պատվերի կատարման մասին հայտը մերժման դեպքում քրեակատարողական հիմնարկի պետը կամ նրա հանձնարարությամբ այլ ծառայող ընդունում է համապատասխան որոշում` նշելով առցանց պատվերի կատարման մասին հայտը մերժելու պատճառները, անունը, ազգանունը, պաշտոնը և կոչումը: Առցանց պատվերի կատարման մասին հայտը մերժելու մասին որոշման ընդունումից հետո քրեակատարողական հիմնարկի ծառայողը որոշման պատճենը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է Հիմնադրամին: Հիմնադրամի աշխատողը մեկ աշխատանքային օրվա ընթացքում առցանց պատվերի կատարման մասին հայտը մերժելու մասին որոշման պատճենը հետադարձ ծանուցմամբ ուղարկում է Պատվիրատուին:

5.3. Վճարելով պատվերի համար, Պատվիրատուն համաձայնություն է տալիս, որ ներկայացված տվյալները հասանելի են դառնում այլ անձանց համար և կարող են մշակվել այնքանով, որքանով դա անհրաժեշտ է սույն պայմանագրի կատարման համար:

5.4. Կատարողը Պատվիրատուի համար ձևակերպում է վճարման փաստաթղթերը (այսուհետ` հաշիվ) անդորրագրի ձևով, անկանխիկ ձևով վճարման համար Պատվիրատուի տվյալների, պատվերի գումարի մուտքագրմամբ:

5.5. Օֆերտայի պայմանագիրը ուժի մեջ է մտնում Պատվիրատուին ներկայացված հաշվում մուտքագրված պատվերի գումարի փոխանցումը Կատարողի հաշվարկային հաշվեհամարին կատարելուց հետո:

5.6. Քրեակատարողական հիմնարկի համապատասխան ծառայողը Հիմնադրամի աշխատողից ընդունում է ցուցակով պատվիրված ապրանքը և սահմանված կարգով մեկօրյա ժամկետում փոխանցում դատապարտյալին կամ կալանավորված անձին: Կալանավորված անձը կամ դատապարտյալը պատվիրված ապրանքներն ստանալուց հետո ստորագրում է ցուցակի երկու օրինակը, որոնցից մեկ օրինակը տրվում է Հիմնադրամի համապատասխան աշխատողին:

 

6. ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

6.1. Պատվիրատուին մատուցվող բոլոր ծառայությունների վճարումը կատարվում է նախապես վճարման միջոցով (կանխավճար պատվերի ընդհանուր գումարի 100 (հարյուր) տոկոսի չափով) մինչև ակցեպտավորման ժամկետի լրանալը:

6.2. Օֆերտայի պայմանագրի շրջանակներում, Պատվիրատուի կողմից կատարվող վճարումն ընդունվում է անկանխիկ ձևով Կատարողի հաշվարկային հաշվեհամարին. բանկերի մասնաճյուղերի միջոցով, որոնք ընդունում են բնակչության կողմից կատարվող վճարումներ ՀՀ դրամով և Visa, MasterCard, ArCa բանկային քարտերով:

6.3. Ծառայությունների վճարման եղանակի/ձևի ընտրությունն ու օգտագործումն իրականացվում է Պատվիրատուի կողմից` սեփական հայեցողությամբ, և առանց Կատարողի նախատեսված պատասխանատվության: Պատվիրատուի կողմից ընտրված վճարման եղանակի/ձևի անվտանգությունը, գաղտնիությունը և այլ պայմանները օֆերտայի և օֆերտայի պայմանագրի կարգավորման սահմաններից դուրս են և կարգավորվում են Պատվիրատուի և համապատասխան կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերով:

 

7. ԿԱՏԱՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

7.1. Կատարողը պարտավորվում է.

7.1.1. Մատուցել ծառայություններ Պատվիրատուին սույն օֆերտայի պայմաններին համապատասխան.

7.1.2. Հարցման դեպքում Պատվիրատուին ապահովել մատուցված ծառայությունների մասին տեղեկատվության էլեկտրոնային տեսքով հասանելիությունը:

7.2. Կատարողն իրավունք ունի փոփոխել գնացուցակը, սույն հրապարակային օֆերտայի պայմանները և հրապարակային օֆերտայի լրացումներն առանց Պատվիրատուի հետ նախնական համաձայնեցման:

 

8. ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

8.1. Պատվիրատուն պարտավորվում է կատարել սույն օֆերտայում շարադրված բոլոր պահանջները:

8.2. Պատվիրատուն իրավունք չունի փոխանցել օֆերտայի պայմանագրով նախատեսված իր իրավունքները որևէ երրորդ անձի:

 

9. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

9.1. Պայմանագրով նախատեսված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար, կողմերը կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

9.2. Իրենից անկախ պատճառներով ծառայությունների մատուցման անհնարինության դեպքում Կատարողը պարտավորվում է վերադարձնել օֆերտայի պայմանագրով Պատվիրատուի կողմից վճարված դրամական միջոցները Պատվիրատուի հաշվարկային հաշվեհամարին:

9.3. Կատարողն ազատվում է սույն օֆերտայի պայմանների խախտման համար պատասխանատվությունից, եթե այդպիսի խախտումը կատարվել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով (ֆորս-մաժոր), ներառյալ` պետական իշխանության մարմինների գործողություններ, հրդեհ, ջրհեղեղ, երկրաշարժ, այլ տարերային աղետներ, էլեկտրաէներգիայի բացակայությունը և (կամ) համակարգչային ցանցի աշխատանքի խափանումները, գործադուլները, քաղաքացիական հուզումները, անկարգությունները, ցանկացած այլ հանգամանքներ, որոնք չեն ներառվում թվարկվածի մեջ և կարող են ազդել Կատարողի կողմից օֆերտայի պայմանագրի կատարման վրա:

9.4. Վիճահարույց իրավիճակներում ծառայությունների մատուցման պայմանագրով մատուցվող ծառայությունների քանակի և արժեքի հաստատման համար բավարար է Կատարողի էլեկտրոնային վիճակագրության տվյալները, որոնք հասանելի են Պատվիրատուին էլեկտրոնային տեսքով Կատարողի համացանցային կայքում կամ փոխանցվել են Պատվիրատուին էլեկտրոնային փոստով:

9.5. Բոլոր վեճերը և տարաձայնությունները լուծվում են Կողմերի բանակցությունների միջոցով: Այն դեպքում, երբ վեճերն ու տարաձայնությունները չեն կարող կարգավորվել բանակցությունների միջոցով, դրանք լուծվում են դատական կարգով:

 

10. ՕՖԵՐՏԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

10.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում սույն օֆերտայի 1.2 կետով նշված պահից և գործում է մինչև Կատարողի կողմից ծառայությունների մատուցման հետ կապված պարտականությունների կատարումն այն ծավալով, որը համապատասխանում է Պատվիրատուի կողմից օֆերտայի պայմանագրով նախապես վճարված գումարին:

 

11. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

11.1. Օֆերտայի պայմանագրով նախատեսված ցանկացած ծանուցում կարող է մի Կողմից ուղարկվել մյուս Կողմին էլեկտրոնային փոստի միջոցով: Պատվիրատուի էլեկտրոնային փոստը նշվում է պատվերի մեջ, իսկ Կատարողի էլեկտրոնային փոստը նշված է սույն օֆերտայի վերջում:

11.2. Կատարողը պարտավորվում է գաղտնի պահել սույն պայմանագրի շրջանակներում Պատվիրատուից ստացված բոլոր տվյալները: Վերոնշյալ տվյալների բացահայտումը երրորդ անձանց թույլատրվում է այնքանով, որքանով դա անհրաժեշտ է սույն պայմանագրի կատարման համար:

 

ԿԱՏԱՐՈՂԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամ

ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պող. 23

ՀՎՀՀ 02560711

Էլ. Փոստ` [email protected]

Բանկ` «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ

Շենգավիթ մ/ճ

Հ/հ 163018140422

 

 

pin
Արդարադատության նախարարություն
05.02.2016
N 44-Ն
Հրաման