(ուժը կորցրել է 22.06.2023 թիվ 330-Ն հրաման)
i
102.0386.170815
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«17» 08 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10215362
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
5 օգոստոսի 2015 թվականի N 386-Ն
ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 227.9-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1917-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել արտոնագրված հաշտարարների ռեեստրի վարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ արդարադատության նախարարի
2015 թվականի օգոստոսի 5-ի
N 386-Ն հրամանի
ԿԱՐԳ
ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ
1. Արտոնագրված հաշտարարների ռեեստրում (այսուհետ` ռեեստր) գրանցվում են մշտապես գործող հաշտարարական հաստատությունները, ինչպես նաև ընդգրկվում են բոլոր այն անձինք, որոնք ունեն արտոնագրված հաշտարարի որակավորման վկայագիր և բավարարում են արտոնագրված հաշտարարի` Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով սահմանված պահանջներին:
2. Ռեեստրը թղթային կամ էլեկտրոնային տարբերակով կազմում և վարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի կազմակերպաիրավական վարչությունը:
3. Ռեեստրը պարունակում է հետևյալ տվյալները`
1) հաշտարարների որակավորման քննություն հանձնած և հաշտարարի որակավորման վկայագիր ստացած անձի դեպքում`
ա. հաշտարարի անուն, ազգանուն, հայրանունը.
բ. հաշտարարի կապի միջոցները (հեռախոսահամար, էլ. փոստ, գործունեության հասցե, ֆաքս (առկայության դեպքում)).
գ. հաշտարարի կենսագրությունը.
դ. հաշտարարի մասնագիտացումը.
ե. տեղեկություններ հաշտարարի` որպես անհատ հաշտարար կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության կազմում գործելու վերաբերյալ.
2) մշտապես գործող հաշտարարական հաստատության դեպքում`
ա. մշտապես գործող հաշտարարական հաստատության անվանումը.
բ. մշտապես գործող հաշտարարական հաստատության պետական գրանցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, պետական գրանցման համարը.
գ. մշտապես գործող հաշտարարական հաստատության գտնվելու վայրը (փոստային հասցեն) և կապի միջոցները` հեռախոսահամար, ֆաքսի համար, էլեկտրոնային փոստ (առկայության դեպքում).
դ. մշտապես գործող հաշտարարական հաստատության անդամների թիվը.
ե. մշտապես գործող հաշտարարական հաստատության անդամների ցանկը.
զ. մշտապես գործող հաշտարարական հաստատության կողմից ընդունված հաշտարարության և հաշտարարների վարքագծի կանոնները:
4. Հաշտարարների որակավորման քննություն հանձնած և հաշտարարի որակավորման վկայագիր ստացած անձի վերաբերյալ տվյալները ռեեստրում մուտքագրվում են` հաշտարարի որակավորման վկայագիրը ստանալու օրվան հաջորդող 10 (տասը) օրվա ընթացքում:
5. Մշտապես գործող հաշտարարական հաստատության վերաբերյալ տվյալները ռեեստրում մուտքագրվում են մշտապես գործող հաշտարարական հաստատության կողմից տվյալները ներկայացնելուց հետո 5 (հինգ) օրվա ընթացքում:
6. Ռեեստրում տեղեկատվության փոփոխությունը կատարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի կազմակերպաիրավական վարչությունը` փոփոխված տվյալները մշտապես գործող հաշտարարական հաստատության կամ արտոնագրված հաշտարարի կողմից ներկայացնելուց հետո` 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:
7. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված տվյալները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում: